вторник, 21 мая 2024 г.

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԿԱՍԵՑՆԵԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԲՆԱԿԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի ժողովրդի կարիքների կարգավորման նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ կառավարության որոշումը արցախցիների բնակապահովման վերաբերյալ

Արցախի ժողովրդի կարիքների կարգավորման նախաձեռնությունը, որը կազմված է արցախյան տասնյակ հասարակական կազմակերպություններից, դատապարտում է ՀՀ կառավարության կողմից մայիսի 16-ին ընդունված որոշումը բռնի տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների ապահովման վերաբերյալ:

Չնայած մեր կողմից քանիցս ներկայացված առաջարկներին, որոնց հիմնական մասն արտացոլվել է մարտի 20-ի Նախաձեռնության հանրահավաքում ընդունված հայտարարության մեջ, ՀՀ կառավարության նշված որոշումն ընդհանրապես հաշվի չի առնում ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի ռազմավարական նպատակը, ո՛չ համայնքային բնակեցման անհրաժեշտությունը, ո՛չ էլ մի շարք այլ հիմնարար սկզբունքներ ու պայմաններ: Ավելին, ընդունված մոտեցումն ի վիճակի չէ լիովին բավարարել բռնի տեղահանված անձանց մեծամասնության նույնիսկ անհատական ու ընտանեկան բնակարանային կարիքները: Հետևաբար, այն մեծապես խթանելու է Արցախի ժողովրդի հետագա արտագաղթը Մայր Հայաստանից և չքավորության մակարդակի խորացումը:

Ցավով արձանագրում ենք նաև, որ սույն որոշումն ընդունվել է ներառականության գրեթե զրոյական պայմաններում՝ խախտելով հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության ու հանրային հաշվետվողականության հռչակված սկզբունքները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և «Հանրային քննարկումների կազմակերպման ու անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման բազմաթիվ կոնկրետ պահանջներ: Նախևառաջ, խախտվել է նշված կարգի 10-րդ կետը. «Հանրային քննարկումը պարտադիր իրականացվում է քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ՝ միասնական կայք) հրապարակման եղանակով», քանի որ կառավարության որոշման նախագիծն այդպես էլ չի հրապարակվել նշված կայքերում՝ չնայած մեր բազմաթիվ հորդորներին: Բացի դրանից, թեմայի շուրջ չեն կազմակերպվել նաև հանրային լսումներ ու հանրային հարցումներ, որոնց վերաբերյալ պահանջը ձևակերպված է կարգի 11-րդ կետում:

ՀՀ իշխանություններն անտեսել են Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության շարունակական ու կառուցողական առաջարկներն ու դիմումները՝ ներգրավվելու ծրագրի նախագծի մշակման աշխատանքներում և ապահովելու պատշաճ հանրային քննարկումներ այդ կարևոր ծրագրի շուրջ: Բացի բանավոր բազմաթիվ հորդորներից՝ Նախաձեռնությունն այդ հարցով նաև գրավոր կերպով է դիմել ՀՀ վարչապետին ու փոխվարչապետին (մարտի 6-ին, 15-ին, 21-ին և ապրիլի 30-ին), սակայն բախվել է բացարձակ անտեսման ու մերժողականության: Ավելին, հանրային ճնշման ազդեցությամբ՝ ՀՀ իշխանությունները մարտի երկրորդ կեսին մի քանի օրով կազմակերպել են որոշ պետական պաշտոնյաների ձևական հանդիպումներ տեղահանված արցախցիների խմբերի հետ՝ հանրային քննարկման քողի ներքո միակողմանիորեն ներկայացնելով քննարկվող ծրագրի որոշ դրույթներ: Ակնհայտորեն դիտավորյալ կերպով այդ հանդիպումներում ներգրավված չեն եղել հասարակական լայն խավերի ու փորձագիտական շրջանակների ձայնը ներկայացնող մեր նախաձեռնության ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արցախի ժողովրդի կարիքների կարգավորման նախաձեռնությունը՝ 

1․ Պահանջում է ՀՀ կառավարությունից սեղմ ժամկետում կասեցնել հաստատված ծրագրի ընթացքը և այն դնել պատշաճ հանրային քննարկման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2․ Հորդորում է Արցախից բռնի տեղահանված անձանց զերծ մնալ այս տեսքով ծրագրից օգտվելուց, քանի դեռ այն պատշաճ ձևով հիմնարար վերանայման չի ենթարկվել:

3․ Ընդգծում է, որ ՀՀ կառավարության կողմից վերոնշյալ պահանջը չիրականացնելու դեպքում Նախաձեռնությունն ընտրելու է պայքարի այլ մեթոդներ:

https://hraparak.am/post/acff9a7309d90e613b86ec0e44e14617

***

140 ՀԱԶԱՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ ՊԵՏՔ Է ԴԱՏԻ ՏԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ և ԱԼԻևԻՆ ԱՌԱՋԱՐԿ

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2024/05/140-step1.html

***

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

https://thirdforceplus.blogspot.com/2024/04/40-10-40-10.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/04/26-270-270-50-2021-9-2.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/04/8-gallup-international-association-75.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/02/27-28-2024.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/02/6-6-5-25-3-step1.html

https://thirdforceplus.blogspot.com/2023/11/120.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/01/15-2023-31-19-15-1.html

https://thirdforceplus.blogspot.com/2023/12/120-000-2023-3-120-000.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/02/gallup-international-association.html

https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_85.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/04/blog-post_9.html

***

Բնակարանային աջակցության ծրագիր․ սահմանափակումներն ու պահանջները չեն բխում նպատակից

Step1.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը

- Պարոն Ավետիսյան, Հայաստանի կառավարությունը հաստատեց բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը։ Ըստ այդմ՝ 2-5 մլն դրամ աջակցություն կտարամադրվի յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի՝ բնակարանային խնդիրները լուծելու համար։ Արդյոք այս փոխհատուցումը բավարա՞ր է, ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրն ընդհանրապես։

-Ընդհանուր եթե գնահատենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող ծրագրերը, դրանք համարժեք չեն առկա իրական կարիքներին։ Եվ երկրորդը, այսօրվա կառավարությունն ավելի շատ ներկայացնում ու գովերգում է, քան իրականում այդ ծրագրերը կան։ Կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տեխնիկական խնդիրներից մինչեւ իրավական անորոշություններ եւ ֆինանսական աջակցության անհամարժեքություն։ Այս ծրագիրը երկար ժամանակ գովերգում էին, սպասումներ էին առաջացնում, բայց ինքնին ծրագրի բովանդակությունը եւ նպատակը միմյանց չեն համապատասխանում։ Այսինքն՝ դրանով հնարավոր չէ լուծել ամենակարեւոր խնդիրը՝ պետական աջակցությամբ մեր հայրենակիցներին բնակարանով ապահովման հարցը։ Այդ ծրագրով դրված են սահմանափակումներ ու պահանջներ, որոնք անտրամաբամական են եւ բացառապես չեն բխում դրված նպատակի օբյեկտիվ հիմքից։ Հետեւաբար, շահառուների շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն։

Մի վտանգավոր թեզ էլ կա՝ այս իշխանություններն իրենց անգործությունը եւ պոպուլիզմը քողարկելու համար փորձում են նորից հակադրություններ ստեղծել եւ անուղղակիորեն այն թեզն են առաջ քաշում, որ Հայաստանում եւս կան բնակարանի խնդիր ունեցողներ։ Փորձում են հիմա էլ հակադրել արցախահայության կարիքները ՀՀ քաղաքացիների ունեցած կարիքներին։ Դա ինքնին բարոյական չէ, եթե ավելի կոպիտ չասեմ։

Արցախցիներին աջակցելու ծրագրերն իրականացվում են նաեւ միջազգային հանրության աջակցությամբ։ Այնպես չէ, որ միայն այս կառավարությունն է այդ ծրագրերը ֆինանսավորում, եւ մեծ հաշվով, իրենց հոր տանից չեն այդ գումարները բերում, դրանք մեր պետական բյուջեի հարկային եկամուտներից գոյացող միջոցներն են։ Եվ, այո, օբյեկտիվ հանրային ընկալումը կա, որ պետք է այդ ծրագրերն իրականացվեն։ Ի վերջո, մեր հայրենակիցները բառիս բուն իմաստով ամեն ինչ կորցրած՝ գտնվում են մեր աջակցության օբյեկտիվ կարիքի ներքո։

Սա է իրականությունը, բայց մենք գործ ունենք իշխանության հետ, որը նախորդ 6 տարիների ընթացքում բացառապես առաջնոդրվել է սեփական իշխանությունն ամեն գնով պահելու բացառիկ շահով։ Եվ դա այլեւս վաղուց հակադրված է մեր ժողովրդի ու երկրի ազգային ու երկարաժամկետ զարգացման ցանկացած շահի։

-Ընկալելի՞ է, թե ինչո՞ւ են բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման սահմանել ՀՀ քաղաքացիութւուն ստանալը։

-Այստեղ կա անորոշություն։ Սկզբում իրենք փորձում էին ներկայացնել, որ քաղաքացիության անհրաժեշտություն չկա, եւ իրենք արցախահայության սոցիալական բոլոր իրավունքները համահարթեցրել ու հավասարեցրել են ՀՀ քաղաքացիների իրավունքներին։ Բայց հետո այս պահանջն է դրվել, հիմա էլ փորձում են բացատրել, որ դրանով է հնարավոր այդ ծրագիրն իրավական առումով իրականացնել։ Արցախցի մեր քույրերի ու եղբայրների հիմնական մտավախությունն այն է, որ իրենք հետագայում կկորցնեն իրենց հայրենիք վերադառնալու ու հատուցում պահանջելու իրավունքը։ Սա է մարդկանց հիմնական մտավախությունը։ Այս իշխանություններն իրարամերժ հայտարարություններ են անում, մի մասն ասում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը որեւէ կերպ չի ազդելու իրենց իրավունքների վրա, մի մասն ավելի անորոշ ձեւակերպումներ են անում։ Եվ մարդկանց մոտ օբյեկտիվորեն առաջանում են կասկածներ ու անորոշություն։ Եվ սա ըստ էության խանգարում է այդօրինակ աջակցության ծրագրերի՝ ամբողջ ծավալով ու արդյունավետ իրականացմանը։

Այսինքն՝ այս իշխանություններն այդպես էլ չկարողացան հստակ պատասխանել՝ բռնի տեղահանված արցախցին, ընդունելով ՀՀ քաղաքացիություն եւ օգտվելով այդ ծրագրերից, արդյոք հետագայում չի՞ կորցնելու իր հայրենիք վերադարձի իրավունքը եւ նաեւ իրենից բռնազավթածը հետ ստանալու կամ դրա դիմաց որոշակի հատուցում ստանալու իր իրավունքը։

Խնդրահարույց է նաեւ այն, որ արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ամիսներով սպասում են, արդյոք համակարգը կհասցնի՞ սպասարկել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձանց, թե՞ մարդիկ կհոգնեն ու կհեռանան Հայաստանից։

-Դա էլ հարցի մյուս կողմն է։ Այո, մենք բազմաթիվ հերթեր ենք տեսել պետական մարմիններում։ Եվ որքան շատ են իրենք խոսում այն մասին, որ գտնում են լուծումներ, այնքան խնդիրը խորանում է։ Չեն կարողանում աշխատանքն այնպես կազմակերպել, որ ովքեր ցանկություն ունեն, կարողանան հեշտացված ու արագացված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Երբ նմանատիպ ծրագրերն առաջանում են լրացուցիչ պահանջարկ, զուգահեռ նաեւ լրացուցիչ դժվարություններ են լինում։ Եվ ես վստահ եմ, որ այս իշխանությունը եւ այս առաջնորդությամբ կառավարումը նման հարցերը չեն կարողանա եւ մեծ հաշվով ցանկություն էլ չունեն արագ լուծել։

Արդեն կան կանխատեսումներ, որ Հայաստանից արտագաղթող արցախցիների թիվը կմեծանա, դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

-Դա ակնհայտ է, եւ այստեղ խորքային վերլուծության անհրաժեշտություն չկա։ Այն պրակտիկան ու վերաբերմունքը, որը կա այս խնդիրների նկատմամբ, ամբողջությամբ հանգեցնում է դրան։ Բայց այնպես չէ, որ ՀՀ քաղաքացիները չունեն արտագաղթի պատճառներ։ Մակրո իրավիճակը, որը մեր երկրում ստեղծվել է՝ անվտանգային հարցերից մինչեւ ներքին անկայունություն, այդ ամենը, ցավոք սրտի, արտագաղթի պատճառ են։ Եվ այսպես շարունակվելու պարագայում, այո, արտագաղթի մեծ ալիքի ականատեսը կդառնանք, եւ ոչ միայն արցախցիների շրջանում։

Ռոզա Հովհաննիսյան

https://step1.am/blog/2024/05/21/16320/

***

ЖИТЕЛИ АРЦАХА РЕШИТЕЛЬНО ОСУДИЛИ АНТИАРМЯНСКИЙ ПЛАН НИКОЛА ПАШИНЯНА

МЫ ТРЕБУЕМ ПРИОСТАНОВИТЬ ПРОГРАММУ ОБЕСПЕЧЕНИЯ ЖИЛЬЕМ АРЦАХЦЕВ. ОБЪЯВЛЕНИЕ

"Инициатива по решению проблем народа Арцаха" осуждает решение правительства РА Об обеспечении жильем арцахцев

"Инициатива по решению проблем народа Арцаха", состоящая из десятков арцахских неправительственных организаций, осуждает решение правительства Армении от 16 мая об обеспечении жильем вынужденно перемещенных арцахцев,

Несмотря на неоднократно представленные нами предложения, основная часть которых была отражена в заявлении, принятом на митинге инициативы от 20 марта, указанное решение правительства РА вообще не учитывает ни стратегическую цель коллективного возвращения народа Арцаха, ни необходимость проживания в общинах, ни ряд других основополагающих принципов и условий. Более того, принятый подход не в состоянии полностью удовлетворить даже индивидуальные и семейные потребности большинства насильственно перемещенных лиц в жилье. Следовательно это в значительной степени будет способствовать дальнейшей эмиграции народа Арцаха из Армении и углублению уровня бедности.

Мы также с сожалением констатируем, что это решение было принято практически при нулевых условиях инклюзивности, нарушая провозглашенные принципы гласности, доступности, прозрачности и общественной подотчетности, а также многочисленные конкретные требования закона РА "О нормативно-правовых актах" и постановления правительства РА "Об установлении порядка организации и проведения общественных обсуждений". "Общественное обсуждение в обязательном порядке проводится на официальном интернет-сайте органа, проводящего Обсуждение, и путем публикации проектов правовых актов на едином веб-сайте публикации, ведущемся Министерством юстиции Республики Армения", поскольку проект постановления правительства так и не был опубликован на указанных сайтах, несмотря на наши многочисленные призывы.

Помимо многочисленных устных призывов, Инициатива также обратилась по этому вопросу в письменной форме к премьер-министру и вице-премьеру Армении (6, 15, 21 марта и 30 апреля), но столкнулась с абсолютным игнорированием и отказом. Под влиянием общественного давления власти Армении во второй половине марта на несколько дней организовали официальные встречи некоторых государственных чиновников с группами перемещенных арцахцев, в одностороннем порядке представив некоторые положения обсуждаемой программы под видом общественного обсуждения. Представители нашей Инициативы, представляющие голоса широких общественных слоев и экспертных кругов, преднамеренно не были вовлечены в эти встречи.

Учитывая вышеизложенное, "Инициатива по решению проблем народа Арцаха"

1. требует от правительства Республики Армения в кратчайшие сроки приостановить ход утвержденной программы и вынести ее на надлежащее общественное обсуждение в порядке, установленном законодательством РА.

2. призывает лиц, насильственно перемещенных из Арцаха, воздержаться от использования программы в нынешнем виде, пока она не подвергнется фундаментальному пересмотру надлежащим образом.

3. подчеркивает, что в случае невыполнения правительством РА вышеуказанного требования инициатива выберет другие методы борьбы.

https://hraparak.am/post/acff9a7309d90e613b86ec0e44e14617

***

140 ТЫСЯЧ АРЦАХЦЕВ ДОЛЖНЫ ПОДАТЬ В СУД НА ПАШИНЯНА И АЛИЕВА. ПРЕДЛОЖЕНИЕ

Подробнее:

https://thirdforceplus.blogspot.com/2024/05/140-step1.html

***

НИКОЛ ПАШИНЯН ОБЪЯВИЛ НАСТОЯЩУЮ ВОЙНУ АРЦАХЦАМ

https://thirdforceplus.blogspot.com/2024/04/40-10-40-10.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/04/26-270-270-50-2021-9-2.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/04/8-gallup-international-association-75.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/02/27-28-2024.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/02/6-6-5-25-3-step1.html

https://thirdforceplus.blogspot.com/2023/11/120.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/01/15-2023-31-19-15-1.html

https://thirdforceplus.blogspot.com/2023/12/120-000-2023-3-120-000.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/02/gallup-international-association.html

https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_85.html

https://thirdforceplus.blogspot.com/2024/04/blog-post_9.html

***
Программа жилищной помощи: ограничения и требования противоречат цели
Собеседник Step1.am — депутат от парламентской фракции «Армения» Тадевос Аветисян

— Господин Аветисян, правительство Армении утвердило программу обеспечения жильем вынужденных переселенцев из Арцаха. Соответственно, каждому вынужденному переселенцу для решения жилищных проблем будет выделено 2-5 миллионов драмов. Достаточно ли этой субсидии, как вы вообще оцениваете эту программу?

— В целом, если оценивать программы, реализуемые для наших соотечественников, вынужденно перемещенных из Арцаха, то они не адекватны реальным нуждам. Во-вторых, сегодняшняя власть бахвалится этими программами больше, чем они того стоят. Существует множество проблем, начиная от технических вопросов и заканчивая правовой аморфностью и недостаточной финансовой поддержкой. Эту программу долго расхваливали, формировали ожидания, но содержание и цель программы не соответствуют друг другу. Иными словами, государственной поддержки недостаточно для решения важнейшей проблемы – обеспечения жильем наших соотечественников. Эта программа устанавливает ограничения и требования, которые необоснованны по сути и не вытекают из поставленной цели. Поэтому среди бенефициаров нарастает объективное недовольство.

Внедряется и другой опасный тезис: чтобы скрыть свое бездействие и популизм, власти пытаются снова инспирировать противоречия и косвенно выдвигают тезис о том, что в Армении тоже есть люди с жилищными проблемами. Они все еще пытаются противопоставить нужды армян Арцаха нуждам граждан РА. Это само по себе аморально, если говорить прямо.

Программы поддержки арцахцев реализуются также при поддержке международного сообщества. Не только правительство финансирует эти проекты, и по большому счету, это не из личные капиталы, а средства, формируемые за счет налоговых поступлений в наш государственный бюджет. И да, существует объективное общественное мнение, что эти программы должны быть реализованы. Ведь наши соотечественники потеряли буквально всё и объективно нуждаются в нашей поддержке.

Такова реальность, но мы имеем дело с правительством, которое в течение предыдущих 6 лет руководствовалось исключительно заинтересованностью в сохранении собственной власти любой ценой. И это уже давно противоречит каким-либо интересам национального и долгосрочного развития нашего народа и страны.

— Почему получение гражданства РА является обязательным условием для пользования программой жилищного обеспечения?

— Здесь есть неопределенность. Вначале пытались представить, что гражданство не нужно, якобы, уравняли все социальные права арцахских армян с правами граждан РА. Но потом требование было выдвинуто, и теперь пытаются объяснить, что программой можно воспользоваться, только будучи гражданами. Основное опасение наших братьев и сестер из Арцаха заключается в том, что они потеряют право вернуться на родину и требовать компенсацию. Власти делают противоречивые заявления, некоторые утверждают, что получение гражданства РА никак не повлияет на права арцахце, некоторые делают более расплывчатые заявления. И у людей объективно возникают сомнения и неуверенность. А это, по сути, препятствует полноценной и эффективной реализации подобных программ поддержки.

Иначе говоря, власти так и не смогли дать внятного ответа арцахцам: смогут ли принявшие гражданство лица пользоваться нынешними программами и не потеряют ли право вернуться на родину, а также право вернуть отнятое или получить взамен какую-то компенсацию?

— Проблемой станет и то, что арцахам месяцами придется ждать получения гражданства РА.  Сможет ли система обслужить более 100 тысяч вынужденных переселенцев, или люди устанут от всего и покинут Армению?

— Это другая сторона вопроса. Да, мы видим много очередей в госорганах. И чем больше они говорят о поиске решений, тем глубже становится проблема. Они не способны организовать работу таким образом, чтобы желающие могли получить гражданство РА в упрощенном и ускоренном порядке. Увеличение спроса приведет к дополнительным трудностям. И я уверен, что это правительство не может быстро решать такие вопросы, а по большому счету, у них нет и желания.

— Уже есть прогнозы, что число жителей Арцаха, эмигрирующих из Армении, увеличится, видите ли вы такую ​​тенденцию?

— Это очевидно, и здесь не нужен глубокий анализ. Практика и отношение к этим проблемам ведут к этому. Но дело в том, что и у граждан РА масса причин эмигрировать. Макросреда, которую создали в нашей стране — от вопросов безопасности до внутренней нестабильности, все это, к сожалению, является причиной эмиграции. И если так будет продолжаться, да, мы станем свидетелями большой волны эмиграции, и не только среди арцахцев.

Роза Ованнисян

https://step1.am/ru/2024/05/21/14162/

Комментариев нет:

Отправить комментарий