четверг, 28 декабря 2023 г.

ՄԵՍՅԵ ՆԻԿՈԼՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՏԱՊՆԴԵԼ ՈՒ ՆՎԱՍՏԱՑՆԵԼ 120 000 ՊԱՏՎԱՎՈՐ ՓԱՐԻԶՑԻՆԵՐԻՆ


ՀՀ վարչապետը չի էլ թաքցնում իր խոր ատելությունն արցախցիների նկատմամբ։ Ին՞չ է այս առնչությամբ մտածում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։ Չէ՞ որ Ֆրանսիան կարծես թե ստանձնել է Արցախի հայության պաշտպանությունը․․․ 

Ինչպես հայտնի է, 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Փարիզի քաղաքային խորհուրդը հատուկ որոշում է կայացրել Արցախի բոլոր հայերին պատվավոր քաղաքացիություն տրամադրելու մասին։ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը Փարիզի խորհրդի անունից Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյից ստացավ Փարիզի քաղաքի պատվավոր քաղաքացիություն իր բոլոր համաքաղաքացիների համար:

https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_16.html

Փարիզի պատվավոր քաղաքացու կոչումը առաջին անգամ է տրվում մի ողջ ժողովրդի։ Այն հատուկ ուղերձ է ամբողջ աշխարհին։ Աովորաբար այդ տիտղոսը տրվում է անհատ անձանց, ովքեր հալածվում են, որոնց կյանքը վտանգված է՝ վերջիններիս պաշտպանելու նպատակով։ 

Քաղաքական շատ դիտորդներ գնահատել են Փարիզի այս քայլը որպես ապտակ պաշտոնական Երևանին, որը շարունակում է անտանելի բոլոր պայմանները ստեղծել արցախցիների համար՝ ակնհայտորեն ստիպելով նրանց լքել Հայրենիքը։ Կասկածից վեր է նաև, որ ՀՀ իշխանությունների ստոր, հակազգային պահվածքը արցախցիների հանդեպ թելադրված է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով չի էլ թաքցնում իր խոր ատելությունն ԼՂ հայության նկատմամբ։ 

Այդ ատելությունը նոր դրսեւորում ստացավ վերջերս, հենց Ամանորի նախորեինՆիկոլ Փաշինյանը, պարզվեց, ամանորյա "նվեր" է պատրաստել տուն տեղ կորցրած շատ արցախցիների համար՝ զրկելով նրանց իրենց խղճուկ թոշակներն ու նպաստները ստանալու հնարավորությունից։ Այսպիսի անմարդկային վերաբերմունք իր հայրենակիցների նկատմամբ չեն դրսևորում անգամ վայրենի ցեղերը, որովհետեւ Նոր տարվա տոներին ընդունված է մոռանալ անցյալի բոլոր անախորժություններն ու ներել նույնիսկ ոխերիմ թշնամիներին։ Սա քրիստոնեական ավանդույթ է, որը հարգված է բոլորի կողմից, բացառությամբ, երևի, ՀՀ իշխանությունների։ 

Այս առնչությամբ կցանկանայինք իմանալ թե ին՞չ է մտածում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պարոն Օլիվյե Դեկոտինին։ Չէ՞ որ Ֆրանսիան կարծես թե ստանձնել է Արցախի հայության պաշտպանությունը։ ՀՀ իշխանությունները շարունակում են հետապնդել ու նվաստացնել Փարիզի 120 000 պատվավոր քաղաքացիներին՝ զրկելով նրանց նույնիսկ իրենց ծիծաղաշարժ օգնությունից։ Գուցե Ֆրանսիայի իշխանություննե՞րը լուծեն 120 000 պատվավոր փարիզցիների թոշակների և նպաստների հարցը․․․

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

"Երրորդ Ուժ Պլյուս"ի գլխավոր խմբագիրԹերթը բացվել էր արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ։

***

МОСЬЕ НИКОЛЯ ПРОДОЛЖАЕТ ПРЕСЛЕДОВАТЬ И УНИЖАТЬ 120 000 ПОЧЕТНЫХ ПАРИЖАН


Премьер-министр Армении даже не скрывает своей глубокой ненависти к арцахцам. Что по этому поводу думает посол Франции в Армении? Ведь Франция вроде обязалась защитить армян Карабаха․․․

Как известно, 3 октября 2023 года городской совет Парижа принял специальное решение о предоставлении почетного гражданства всем армянам Арцаха (Карабаха). Представитель Нагорно-Карабахской Республики во Франции Ованес Геворгян от имени Парижского совета получил от мэра Парижа госпожи Анн Идальго почетное гражданство города Парижа для всех своих сограждан 

Звание почетного гражданина Парижа впервые присвоено целому народу. Это особое послание всему миру. Как правило, упомянутое звание дается лицам, подвергающимся преследованиям, чьи жизни находятся под угрозой, с целью защитить их. 

Многие политические наблюдатели расценили этот шаг Парижа как пощечину официальному Еревану, который продолжает создавать невыносимые условия для арцахцев, явно вынуждая их покинуть Родину. Не вызывает также сомнений, что подлое, антинациональное отношению властей РА к арцахцам продиктовано лично Николом Пашиняном, который даже не скрывает своей глубокой ненависти к армянству НК.

Эта ненависть обрела новое проявление в последние дни, как раз в канун Нового года: выяснилось, что Никол Пашинян приготовил новогодний "подарок" для многих арцахцев, потерявших дома и имущество, лишив их возможности получать даже свои жалкие пенсии и пособия. Такого бесчеловечного отношения к своим соотечественникам не проявляют даже дикие племена, потому что в новогодние праздники принято забывать все прошлые обиды и неприятности, прощать даже заклятых врагов. Это христианская традиция, которую уважают все, за исключением, наверное, властей Армении.

В этой связи мы хотели бы узнать, что думает по этому поводу посол Франции в Армении господин Оливье Декотини. Ведь Франция вроде бы обязалась защитить армян Арцаха. Власти Армении продолжают преследовать и унижать 120 000 почетных граждан Парижа, лишая их даже смехотворной помощи. Может быть власти Франции решат вопрос пенсий и пособий для 120 000 почетных парижан?․․

Ваграм АГАДЖАНЯН

Главный редактор "Третьей Силы Плюс". Газета была открыта по совместной инициативе известного карабахского мецената Левона Айрапетяна и журналиста Ваграма Агаджаняна. 

***

MONSIEUR NICOLAS CONTINUES TO HARASS AND HUMILIATE 120,000 HONORABLE PARISIANS

The Prime Minister of Armenia does not even hide his deep hatred for the Artsakh people. What does the French Ambassador to Armenia think about this? Didn't France take it upon itself to protect the Armenians of Karabakh?․․

As you know, on October 3, 2023, the Paris City Council adopted a special decision on granting honorary citizenship to all Armenians of Artsakh. The representative of the Nagorno-Karabakh Republic in France, Hovhannes Gevorgyan, on behalf of the Paris Council, received honorary citizenship of the City of Paris from the Mayor of Paris, Mrs. Anne Hidalgo, for all his fellow citizens.

https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_16.html 

For the first time the title of honorary citizen of Paris is awarded to an entire nation. This is a special message to the whole world. This title is usually given to people who have been persecuted, whose lives are at risk in order to protect the latter. 

Many political observers assessed this move by Paris as a slap in the face to official Yerevan, which continues to create unbearable conditions for the Artsakh people, clearly forcing them to leave their homeland. There is also no doubt that the vile, anti-national behavior of the Armenian authorities towards the Artsakh people was dictated personally by Nikol Pashinyan, who does not even hide his deep hatred for the Armenians of NK.

This hatred has acquired a new manifestation in recent days, just on New Year's Eve: Nikol Pashinyan prepared a New Year's "gift" for many Artsakh residents who lost their homes, depriving them of the opportunity to receive their miserable pensions and benefits. Even wild tribes do not show such an inhumane attitude towards their compatriots, because on New Year's holidays it is customary to forget all past troubles and forgive even sworn enemies. This is a Christian tradition that is respected by everyone, with the possible exception of the Armenian authorities.

In this regard we would like to know what the French Ambassador to Armenia, Mr. Olivier Decottini, thinks. After all, France seems to have taken over the protection of the Armenians of Artsakh. The Armenian authorities continue to harass and humiliate 120,000 honorary citizens of Paris, depriving them of even ridiculous assistance. Maybe the French authorities will solve the issue of pensions and benefits for 120,000 honorary Parisians?․․

Vahram AGHAJANYAN

Editor-in-chief of the "Third Force Plus". The newspaper was opened on the joint initiative of the famous Karabakh philanthropist Levon Hayrapetyan and journalist Vahram Aghajanyan.

Комментариев нет:

Отправить комментарий