140 ՀԱԶԱՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ ՊԵՏՔ Է ԴԱՏԻ ՏԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ և ԱԼԻևԻՆ․ ԱՌԱՋԱՐԿ
Step1.am-ի զրուցակիցն է արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը
-Հայաստանի կառավարությունը հաստատեց բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը։ Ըստ այդմ՝ 2-5 մլն դրամ (6.500 - 12.500 դոլար) աջակցություն կտարամադրվի յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի՝ բնակարանային խնդիրները լուծելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրը, արդյոք այն բավարարո՞ւմ է արցախցիների կարիքները։
-Ես այս կառավարության ծրագրերի մանրամասներին չեմ ծանոթանում, քանի որ իրենցից որեւէ դրական ակնկալիք չենք կարող ունենալ։ Ես կարդացել եմ սոցիալական ցանցում մարդկանց դիրքորոշումները, որոնք միանշանակ բացասական են։ Բոլորը միաբերան պնդում են, որ սա ՀՀ տարածքից արցախցիների արտագաղթը խթանելու գործիք է։ Այսինքն՝ մարդկանց հույսն են մարում, որ այստեղ բնակարան ձեռք բերելու ակնկալիք չունենան։ Եվ, հետեւաբար, արդեն շատ շատերը Հայաստանում մնալու խթան չեն ունենա։
Փոխհատուցման թվերը բոլորս էլ կարող են վերլուծել եւ եզրակացնել, որ սա ծաղր է։ Նայեք Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակարանների արժեքը եւ համադրեք առաջարկվող գումարի հետ, կտեսնեք, որ դա ռեալ թիվ չէ։ Ենթադրենք, 4 հոգանոց մեկ ընտանիքի եթե 3 մլն-ական դրամ են հատկացնելու, 10-12 մլն դրամով (25.000 - 30.000 դոլար) որտե՞ղ կարելի է բնակարան ձեռք բերել։ Ես չեմ կարծում, որ արցախցիների բնակարանային խնդիրն այս տարբերակով պետք է լուծվի։ Այս խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ պետությունը պետք է բնակարաններ կառուցի, ըստ բնակավայրերի թաղամասեր ստեղծի արցախցիների համար։ Թեկուզ այդ բնակարանները կարող են տալ ոչ թե սեփականության իրավունքով, այլ որոշակի ժամկետով բնակվելու իրավունքով։ Ամենատրամաբանական մոտեցումը սա է, այլապես 2 կամ 3 մլն դրամ հատկացնելը հարցի լուծում չէ, սա հարցից խուսափել է նշանակում։
Մյուս խնդիրն այն է, որ ծրագրից օգտվելու համար պարտադիր պետք է ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Այսինքն՝ կառավարությունը մեկ ապօրինի որոշմամբ քաղաքացիությունից զրկում է արցախահայերին, մոտ 140 հազար անձի, այնուհետեւ բերում են մի ինչ-որ ծրագիր են ներկայացնում, ասում են, որ դա բնակարանային ապահովման ծրագիր է եւ քաղաքացիության պահանջ են դնում։ Վերջին վիճակագրության համաձայն՝ բռնի տեղահանված արցախցիներից մոտ 1000 մարդ է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Ես պնդում եմ, որ մենք բոլորս ՀՀ քաղաքացի ենք, մեզ ապօրինի փորձում են զրկել այդ քաղաքացիությունից։ Դրա պատասխանը նրանք դեռ տալու են, քրեաիրավական գնահատական պետք է տրվի, ես եւ իմ նման բազմաթիվ մարդիկ հետամուտ ենք լինելու, որ հայցեր ներկայացվեն։
–Արցախցիների սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ կոլեկտիվ հայցեր կներկայացվե՞ն։
-Այդ հայցերը պետք է ներկայացվեն Ադրբեջանի դեմ։ Միջազգային կառուցակարգերով ու միջազգային իրավունքով պետք է այդ խնդրին լուծում տրվի։ Անհատական ու կոլեկտիվ հայցեր պետք է լինեն, իսկ ՀՀ-ն՝ որպես արցախահայերի իրավունքների երաշխավոր, պետք է հետամուտ լինի մարդկանց կորցրած գույքի փոխհատուցման համար։ Բայց, ներկա իշխանությունները, բնականաբար, նման քայլի չեն գնա, որովհետեւ նրանք ադրբեջանա-թուրքական շահ են սպասարկում։
–ՀՀ կառավարության դեմ չպե՞տք է հայցեր ներկայացվեն՝ այս անգործության համար։
-Որեւէ արցախցի կաշկանդված չէ նման գործընթաց սկսելու, բայց դա տեւական ժամանակ ու ռեսուրս է պահանջում։ Իսկ բռնի տեղահանված քաղաքացիներն այնպիսի վիճակում են, որ ոչ դրա ժամանակը, ոչ էլ հնարավորությունը չունեն։ Դա պետք է կազմակերպված գործընթաց լինի, միանշանակ պետք է կոլեկտիվ հայցեր ներկայացվեն։ Արցախցիների մեծ մասն ակնկալում է, որ վերադառնալու է իր հայրենի օջախ։
-Հայաստանի իշխանություններն ընդհանրապես փակել են Արցախի քաղաքական ու արցախցիների վերադարձի հարցերը։ Ի՞նչ պետք է անել։
-Այս հարցին մեկ լուծում կա, ոչ միայն արցախցիների մասով է այդ խնդիրը, այլ նաեւ ՀՀ քաղաքացիների։ Եվ այս խնդրին կա մեկ լուծում՝ Հայաստանի օկուպացիոն վարչակարգի հեռացում։ Ցանկացած գիտակից մարդ, ով վերլուծելու կարողություն ունի, կարող է հասկանալ, որ այսօր Հայաստանում իշխանությունն օկուպացված է թշնամական երկրի կողմից։ Քանի դեռ Հայաստանը չի ազատագրվել այդ օկուպացիոն ռեժիմից, որեւէ հարց ի նպաստ հայ ժողովրդի, արցախցիների ու ՀՀ բնակչության չի լուծվելու։
Ռոզա Հովհաննիսյան
https://step1.am/blog/2024/05/18/16209/
***
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/40-10-40-10.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/26-270-270-50-2021-9-2.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/8-gallup-international-association-75.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/27-28-2024.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/6-6-5-25-3-step1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/11/120.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/01/15-2023-31-19-15-1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/120-000-2023-3-120-000.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/gallup-international-association.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_85.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/blog-post_9.html
***
140 ТЫСЯЧ АРЦАХЦЕВ ДОЛЖНЫ ПОДАТЬ В СУД НА ПАШИНЯНА И АЛИЕВА. ПРЕДЛОЖЕНИЕ
Собеседник Step1.am – арцахский юрист Гагик Тавадян
— Правительство Армении утвердило программу жилищного обеспечения арцахцев. В соответствие с этой программой каждому вынужденному переселенцу будет выделено 2-5 млн драмов (6.500 - 12.500 долларов) для решения жилищных проблем. Как вы оцениваете эту программу, отвечает ли она потребностям арцахцев?
— Я не знаком с деталями планов этого правительства, потому что не имею никаких позитивных ожиданий. Я читал в соцсети однозначно негативные позиции людей. Все в один голос утверждают, что это инструмент подталкивания арцахцев к эмиграции с территории Армении. У многих гаснет надежда на то, что они могут купить здесь квартиру. И, следовательно, у многих не останется будет стимула жить в Армении.
Каждый из нас может проанализировать цифры компенсаций и прийти к выводу, что это издевательство. Посмотрите стоимость квартир в разных населенных пунктах Армении и сравните ее с предложенной суммой, вы увидите, что это не реальная цифра. Предположим, если семье из 4 человек будет выделено 3 миллиона драмов, где она сможет купить квартиру за 10-12 миллионов драмов (25.000 - 30.000 долларов)? Я не думаю, что жилищный вопрос арцахцев должен решаться таким образом. Один из вариантов решения этой проблемы заключается в том, что государство должно построить квартиры и специальные кварталы для жителей Арцаха. Эти квартиры можно даже передавать не на правах собственности, а на правах проживания втечение определенного срока. Это наиболее логичный подход, иначе выделение 2-3 миллионов драмов – это не решение проблемы, а уход от решения.
Другая проблема заключается в том, что для того, чтобы стать бенефициарами программы, необходимо получить гражданство РА. То есть, власть одним незаконным решением лишает гражданства арцахских армян, около 140 тысяч человек, потом приносит какую-то программу и говорит, что это, якобы, жилищная программа, и для нее требется гражданство. По последней статистике, около 1000 человек из числа вынужденных переселенцев из Арцаха получили гражданство РА. Я утверждаю, что мы все являемся гражданами РА, нас незаконно пытаются лишить этого гражданства. Они еще ответят за это, должна быть дана уголовно-правовая оценка, я и наряду с остальными будем добиваться того, чтобы были возбуждены иски.
— Будут ли поданы коллективные иски по поводу нарушения прав собственности жителей Арцаха?
— Эти иски должны быть поданы против Азербайджана. Проблему должны решать международные структуры и международное право. Должны быть индивидуальные и коллективные иски, а РА, как гарант прав арцахских армян, должна добиваться компенсации за утраченное имущество арцахцев. Но, естественно, нынешние власти не пойдут на такой шаг, поскольку служат азербайджано-турецким интересам.
— Не следует ли за это бездействие подать в суд на правительство РА?
— Любой гражданин Арцаха правомочен начать такой процесс, но он требует длительного времени и ресурсов. А вынужденные переселенцы находятся в такой ситуации, что у них нет ни времени, ни возможности это сделать. Это должен быть организованный процесс, обязательно должны быть поданы коллективные иски. Большинство жителей Арцаха рассчитывают вернуться на родину.
— Можно ли утверждать, что власти Армении окончательно закрыли вопросы политического статуса Арцаха и возвращения граждан.
— У этого вопроса есть только одно решение, и это проблема не только арцахцев, но и всех граждан РА. Решение этой проблемы одно: устранение оккупационного режима Армении. Любой разумный человек, обладающий способностью к анализу, может понять, что сегодня власть в Армении узурпирована враждебной страной. Пока Армения не будет освобождена от этого оккупационного режима, ни один вопрос не будет решен в пользу армянского народа, народа Арцаха и населения Армении.
Роза Ованнисян
https://step1.am/ru/2024/05/18/14068/
***
НИКОЛ ПАШИНЯН ОБЪЯВИЛ НАСТОЯЩУЮ ВОЙНУ АРЦАХЦАМ
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/40-10-40-10.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/26-270-270-50-2021-9-2.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/8-gallup-international-association-75.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/27-28-2024.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/6-6-5-25-3-step1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/11/120.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/01/15-2023-31-19-15-1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/120-000-2023-3-120-000.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/gallup-international-association.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_85.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/blog-post_9.html
***
140 THOUSAND PEOPLE OF ARTSAKH SHOULD SUE PASHINYAN AND ALIYEV. PROPOSAL
The interlocutor Step1.am – Artsakh lawyer Gagik Tavadian
— The Armenian government has approved a housing program for Artsakh residents. In accordance with this program, AMD 2-5 million (6.500 - 12.500 dollars) will be allocated to each internally displaced person to solve housing problems. How do you assess this program, does it meet the needs of the Artsakh people?
— I am not familiar with the details of the plans of this government, because I do not have any positive expectations. I have read unequivocally negative positions of people on the social network. Everyone unanimously claims that this is a tool to encourage the Artsakh people to emigrate from the territory of Armenia. Many people are losing hope that they can buy an apartment here. And, consequently, many will have no incentive to live in Armenia.
Each of us can analyze the compensation figures and come to the conclusion that this is bullying. Look at the cost of apartments in different localities of Armenia and compare it with the proposed amount, you will see that this is not a real figure. Suppose if a family of 4 people is allocated 3 million drams, where will she be able to buy an apartment for 10-12 million drams (25.000 - 30.000 dollars)? I do not think that the housing issue of the Artsakh people should be solved in this way. One of the solutions to this problem is that the state should build apartments and special quarters for the residents of Artsakh. These apartments can even be transferred not on the rights of ownership, but on the rights of residence for a certain period of time. This is the most logical approach, otherwise allocating 2-3 million drams is not a solution to the problem, but a departure from the solution.
Another problem is that in order to become beneficiaries of the program, it is necessary to obtain RA citizenship. That is, the government, by one illegal decision, deprives the citizenship of the Artsakh Armenians, about 140 thousand people, then brings some kind of program and says that this is supposedly a housing program, and citizenship is required for it. According to the latest statistics, about 1,000 people from among the internally displaced persons from Artsakh have received RA citizenship. I claim that we are all citizens of Armenia, and they are illegally trying to deprive us of this citizenship. They will still answer for this, a criminal legal assessment must be given, and I, along with the others, will ensure that lawsuits are filed.
— Will collective lawsuits be filed regarding the violation of the property rights of the residents of Artsakh?
— These lawsuits should be filed against Azerbaijan. The problem should be solved by international structures and international law. There should be individual and collective lawsuits, and Armenia, as the guarantor of the rights of the Artsakh Armenians, should seek compensation for the lost property of the Artsakh people. But, of course, the current authorities will not take such a step, since they serve the Azerbaijani-Turkish interests.
— Shouldn't the Government of Armenia be sued for this inaction?
— Any citizen of Artsakh is entitled to start such a process, but it requires a long time and resources. And internally displaced persons are in such a situation that they have neither the time nor the opportunity to do so. This should be an organized process, and class action lawsuits must be filed. Most of the residents of Artsakh expect to return to their homeland.
— Can we say that the Armenian authorities have finally closed the issues of the political status of Artsakh and the return of citizens?
— There is only one solution to this issue, and this is a problem not only for the people of Artsakh, but also for all citizens of Armenia. There is only one solution to this problem: the elimination of the occupation regime of Armenia. Any reasonable person with the ability to analyze can understand that today the power in Armenia is usurped by a hostile country. Until Armenia is liberated from this occupation regime, not a single issue will be resolved in favor of the Armenian people, the people of Artsakh and the population of Armenia.
Roza Hovhannisyan
https://step1.am/blog/2024/05/18/16209/
https://step1.am/ru/2024/05/18/14068/
***
NIKOL PASHINYAN DECLARED A REAL WAR ON THE ARTSAKH PEOPLE
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/40-10-40-10.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/26-270-270-50-2021-9-2.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/8-gallup-international-association-75.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/27-28-2024.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/6-6-5-25-3-step1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/11/120.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/01/15-2023-31-19-15-1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/120-000-2023-3-120-000.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/gallup-international-association.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_85.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/blog-post_9.html
Комментариев нет:
Отправить комментарий