четверг, 22 октября 2026 г.

ՍՏԵՐԻ ՏՈՊՐԱԿԸ

Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կարծես թե ցանկանում են թարմացնել պատերազմի ընթացքում տարածած ստերի իրենց իսկ ռեկորդները: Գրեթե յուրաքանչյուր օր հանրությունը ստիպված է լինում ունկնդրել Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը կամ երբեմն ավելի վատ՝ ինքնահերքումները: ՀՀ վարչապետին հերքում են և իր սեփական երկրի ԱԳՆ-ն, և դաշնակից երկրի ՊՆ-ն, սա խոսում է այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Փաշինյանի ստի հռետորաբանությունը կտրուկ աճել է, պատճառն էլ հասկանալի է՝ ամեն գնով իշխանությունը պահպանելը: 

Դիցուք՝ պատերազմի օրերին վարչապետը հայտարարում էր՝ տասնյակ հազարավոր կամավորներ են ցուցակագրվել ռազմաճակատ մեկնելու համար: Նա դա ողջունում էր: Պատերազմից հետո սկսեց խոսել մոբիլիզացիոն խնդիրների մասին, այն մասին, որ փաստացի չեն գնացել, չեն կռվել և դա է նաև պարտության պատճառներից մեկը: Այսինքն` Փաշինյանը հերքեց ինքն իրեն: 

Նա պնդում էր, որ ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում ներառյալ Շուշին: Մինչդեռ, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, թե ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել են այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրերից եղել են սեղանին դրված՝ պատերազմը դադարեցնելու առավել նպաստավոր պայմաններ, որոնց Փաշինյանը, ըստ էության, չի համաձայնել ստորագրել և գնացել է ավելի մեծ կորուստների և տարածքային զիջումների: 

Պատերազմի ընթացքում Փաշինյանը հայտարարում էր, որ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, տեղյակ են ընթացիկ իրավիճակից, ծանոթ են ստեղծված դրությանը: Ինչպես հետագայում պարզվեց՝ անգամ սեփական թիմակիցները տեղյակ չեն եղել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից: 

Փաշինյանը նենգափոխել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը։ Շուշիի վերաբերյալ իր և Պուտինի քննարկման մասին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը»։ 

Ստացվում է` ըստ Փաշինյանի` Ռուսաստանի նման գերտերության ղեկավարը տեղյակ չէ մի կոնֆլիկտի նրբություններից, որի կարգավորման միջնորդն է հանդիսանում։ Պուտինի դեպքում հատկապես տրամաբանական չէ սա, քանի որ նա առնվազն 20 տարի անձմաբ է զբաղվում Արցախի խնդրով ու դժվար է պատկերացնել, որ նա կարող է որոշ նրբություններ լսել մարդուց, ով բանակցությունների պատմությանը տեղեկանում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Հիշեցնենք, որ վարչապետ դառնալուց ամիսներ հետո Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունների պատմությանը ծանոթանում է Ալիևի միջոցով։ 

Եթե այս ամենին գումարեն այն, որ նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահն արդեն իսկ խոսել է իր և Փաշինյանի Շուշիին առնչվող քննարկման մասին, ապա լիարժեք ակնառու է դառնում, որ Փաշինյանը կրկին ստում է։ Իսկ Պուտինն այդ քննարկման մասին ասել էր․ «Հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ էի ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ, այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Իհարկե, ես չհասկացա՝ ինչ պատճառով նա այդպես ասաց, բայց չէ՞ որ քաղաքացիներ էին գալու և ոչ թե զինվորականներ»։ 

Շուշի քաղաքի վերաբերյալ Փաշինյանի կեղծ պնդումները սրանով սակայն չեն սահմանափակվում: Հիշեցնենք, որ պատերազմից հետո վարչապետը պնդում էր, որ Շուշին հանձնելու կետը եղել է բանակցությունների ողջ ընթացքում: Սկզբում Փաշինյանին հերքեց ԱԳՆ-ն` հայտարարելով, որ բանակցային և ոչ մի փուլում Շուշի քաղաքի հարցը չի քննարկվել: Այնուհետև Փաշինյանին մեկ անգամ ևս անհարմար դրության մեջ դրեց ՌԴ նախագահ Պուտինը` հայտարարելով, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում երբեք բանակցային սեղանին չի եղել: 

Պատերազմից հետո տված իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը շարունակեց մանիպուլացնել հանրային կարծիքը` հայտարարելով, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի օրոք բանակցված կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին։ Մինչդեռ այդ նախագծով նախապատրաստված էր կարգավորման փաթեթային տարբերակ՝ 5 շրջանների փոխանցելու դիմաց տրվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ դե ֆակտո կարգավիճակից ավելի բարձր մակարդակով։ Ոչնչով չսահմանափակված օրակարգով հանրաքվեից եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո վերադարձվում էր Քելբաջարի շրջանը եւ Լաչինի մի մասը, քանզի նախատեսված էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ոչ թե 5 կիլոմետրանոց միջանցքի, այլ շատ ավելի լայն, նույնն է թե ցամաքային սահմանի առկայություն։ 

Պատերազմից հետո Փաշինյանը գրառում էր արել, որում հայտնում էր՝ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահներին խնդրել է, որ Նիկոլ Փաշինյանին խնդրեն, որ Պուտինը հանդիպի Քոչարյանի հետ։ Այս սուտը հերքեց հենց ռուսական կողմը, ընդ որում արեց դա բավական կրեատիվ ձևով՝ չեղարկվեց Փաշինյանի ՌԴ կայանալիք այցը, ինչով հստակ մեսիջ հղվեց, որ Փաշինյանը ի զորու չէ խնդրվել անգամ ինքն իր համար: 

Պատերազմից հետո իր ուղիղ եթերներից մեկում Փաշինյանը հայտարարեց, որ ինքը զինված ուժերին միայն մեկ հրաման է տվել և այդ հրամանի շնորհիվ է, որ փրկվել են շրջափակման մեջ մնացած զինվորների կյանքերը: Այս հայտարարությունից հետո ընդամենը օրեր անց իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը ասես ոչինչ չի եղել հայտարարում է, որ զինված ուժերին երբեք մարտական գործողության հրահանգ չի տվել: Դատողությունները թողնում ենք ձեզ… 

Նիկոլ Փաշինյանը առանց աչքը թարթելու հերքեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության մեջ տեղ գտած պնդումները: Մասնավորապես, որ Փաշինյանին դեռ պատերազմի չորրորդ օրն է զեկուցվել, որ մարտական գործողությունները պետք է օր առաջ դադարեցնել, քանի որ կորուստները հակառակ դեպքում կարող են անդառնալի լինել: Վստահ ենք, որ ԳՇ պետը իր ձեռքի տակ ունի այն զեկուցագիրը, որը ներկայացրել է ԱԽ նիստում պատերազմի առաջին օրերին, սակայն Փաշինյանն, ամեն դեպքում, հայտարարում է, որ ինքը ոչինչ չգիտեր` շարունակելով ստի իր երկարամյա պրակտիկան: 

Փաշինյանը հայտնեց ստի հերթական դոզան՝ հայտարարելով, որ իր ունեցած տեղեկություններով Շուշիի հատվածում շրջափակման մեջ են հայտնվել նաև ռուս խաղաղապահները: ՌԴ ՊՆ-ն անմիջապես հերքեց Փաշինյանի ունեցած տեղեկությունները` հերթական անգամ ՀՀ վարչապետին դնելով անհարմար դրության մեջ: Մյուս կողմից էլ Փաշինյանի նման հայտարարությունները ռուսական կողմին ուղղված կարող են լրջորեն հարվածել ՀՀ անվտանգային միջավայրին, որի գլխավոր երաշխավորը այսօր հենց ՌԴ-ն է: Փաշինյանը, իհարկե, դա չի կարող չգիտակցել, հետևաբար իր հայտարարությունները այլ բան, քան պարզ արկածախնդրություն դիտարկել հնարավոր չէ: 

Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան ստերի առատությունը խոսում է այն մասին, որ պատերազմի 44 օրերից իշխանությունները որևէ դաս այդպես էլ չեն քաղել և շարունակում են վտանգել երկրի կայունությունը՝ հանուն սեփական նեղ խմբակային քաղաքական շահերի…  

https://lurer.com/article/399244/am

***

Լրագրողը թվարկեց Փաշինյանի ստերը

https://news.5tv.am/lragroghy-tvarkec-pashinyani-stery

https://hayeli.am/?p=854170&l=am

https://www.youtube.com/watch?v=GaH4iWy3Jik

***

ՈՉ ՄԻ ԱՐՑԱԽՑԻ ՉԻ ԼՔԵԼ ԴԻՐՔԵՐԸ։ ՓԱԽՈՒՍՏ ԵՂԵԼ Է ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՏՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար սենսացիոն մանրամասներ է հրապարակել 44-օրյա պատերազմի մասին

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2026/04/44-283-265-2020-27-44-httpswww.html

***

ՈԻԿՐԱԻՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Եթե հանկարծ ենթադրենք, որ բոլոր հայ գեներալները դեբիլներ են ու կլինիկական ապուշներ և իզուր են ուտում իրենց հացը, ապա նույնիսկ այդ դեպքում հնարավոր չէր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, եթե չլիներ դավաճանություն։ Ղարաբաղն այնքան անառիկ երկիր է, որ առանց դավաճանության այն հանձնելն ուղղակի անհնար է։ Այն հանձնել է Փաշինյանը։ Ղարաբաղյան բանակը ենթարկվում էր Երևանին և կատարում էր բացառապես նրա հրամանները։ Նման եզրահանգումների է եկել ուկրաինացի հայտնի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական։ Մանրամասները ՝ ստորև հրապարակված հոդվածում և տեսանյութում:

Կարդալ ավելին․ 

https://thirdforceplus.blogspot.com/2026/03/blog-post_31.html

***

ԵՐԿՈՒ ՓԱՍՏ, ԵՐԿՈՒ "ԱՌԵՂԾՎԱԾ"

Փաստ առաջին․ Նիկոլ Փաշինյանը "չգիտես ինչու" որոշել է տնկել Երևանի կենտրոնում հարյուրավոր իսրայելական "Հուդայածառեր"։ Փաստ երկրորդ․ ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը "չգիտես ինչու" բարձր պաշտոն է ստացել իսրայելական ընկերությունում. Pastark.am

Կարդալ ավելին․


***


Ի՞ՆՉ ՀՐԵԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ Է ՏԵՂԱԴՐԵԼ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՈՒ ԵՐևԱՆՈՒՄ. ՌԴ ԶԼՄ-ՆԵՐ


Կարդալ ավելին․


https://thirdforceplus.blogspot.com/2026/09/blog-post_26.html



***


ВРЁТ, ЧТО БЛИНЫ ПЕЧЁТ: ЧТО НИ СЛОВО,ТО ЛОЖЬ




Власти Армении во главе с премьер-министром Пашиняном, похоже, хотят обновить свои собственные записи лжи, распространенной во время войны: Почти каждый день общественность вынуждена выслушивать очередную ложь Никола Пашиняна, а иногда и хуже-опровержения: Премьер-министра Армении опровергают как МИД его собственной страны, так и Министерство обороны союзной страны, это говорит о том, что после окончания войны риторика лжи Пашиняна резко возросла, и причина понятна-сохранение власти любой ценой: В дни войны премьер-министр объявлял, что десятки тысяч добровольцев были записаны для отправки на фронт. После войны он начал говорить о мобилизационных проблемах, о том, что фактически они не пошли, не воевали, и это также является одной из причин поражения. Пашинян утверждает, что не было более приемлемого варианта прекращения боевых действий, все предложения предполагали сдачу 7 районов, включая Шуши. Между тем и бывший посол РА в Ватикане Микаэл Минасян, и бывший начальник генштаба ВС РА Мовсес Акопян, и президент Арцаха Араик Арутюнян говорили о том, что с первых дней войны были предложены более благоприятные условия для прекращения войны, которые Пашинян, по сути, не согласился подписать и пошел на большие потери и территориальные уступки. Во время войны Пашинян заявлял, что все политические силы, парламентские и внепарламентские, осведомлены о текущей ситуации, знакомы с создавшейся ситуацией. Как выяснилось позже, даже члены его собственной команды не были осведомлены о содержании подписываемого документа:


ДОНАЛЬД ТРАМП: "МНЕ НРАВИТСЯ ТАНЦЕВАТЬ ПОД ГИМН ГОМОСЕКСУАЛИСТОВ". НОВЫЙ СКАНДАЛ

"Мелания ненавидит, когда я танцую под гей-гимн": признание президента США. Такие вот дела, господа натуралы...

Президент США Дональд Трамп во время выступления перед своими сторонниками рассказал о музыкальных разногласиях в семье, признавшись, что его супруга Мелания крайне негативно относится к его фирменным танцам на публичных мероприятиях под гимн гомосексуалистов, который очень нравится ему.

По словам президента США, первой леди не нравится его привычка двигаться на сцене под всемирно известный диско-хит конца 1970-х годов:

"Мелания просто ненавидит, когда я танцую… Особенно под песню, которую некоторые называют гимном гомосексуалистов", — заявил Трамп со сцены, добавив, что композиция, десятилетиями не поднимавшаяся на самую вершину американских чартов, после регулярного использования на его митингах вновь оказалась на пике популярности.

Речь идет о знаменитом сингле 1978 года группы "Village People" под названием "Y.M.C.A". Трамп сделал этот трек неофициальным гимном своих предвыборных кампаний еще с 2020 года, традиционно завершая им каждое публичное выступление. Характерные и ритмичные движения политика под эту песню мгновенно расходились по социальным сетям, становясь вирусными мемами.

В современной поп-культуре композиция "Y.M.C.A." прочно закрепилась в качестве одного из неофициальных символов ЛГБТ-сообщества из-за эпатажных сценических образов участников коллектива. В 2020 году этот хит был официально внесен в Национальный реестр аудиозаписей Библиотеки Конгресса США как культурное достояние, имеющее особое историческое значение.

Такие вот дела, господа натуралы...

https://www.youtube.com/watch?v=M792fgOtzZY

https://news.online.ua/ru/tramp-zaluetsia-cto-melaniia-zapreshhaet-tancevat-pod-gimn-gomoseksualistov-903689/

https://doberman.media/post/30522/

***
ДО ЗАМУЖЕСТВА С ТРАМПОМ ПЕРВАЯ ЛЕДИ США МЕЛАНИЯ ЖИЛА В ГОСТИНИЦЕ С МЭТЬЮ АТАНЯНОМ

 Известно, что агрессия против Нагорного Карабаха и армянского народа началась при президентстве Дональда Трампа. И многие до сих пор не понимают причины этой откровенно антиармянской позиции нынешнего президента Соединенных Штатов...

Подробнее:

https://thirdforceplus.blogspot.com/2025/09/blog-post_26.html

***

US PRESIDENT DONALD TRUMP: "I LIKE DANCING TO THE GAY ANTHEM". THE NEW SCANDAL

"Melania hates it when I dance to the gay anthem": a confession from the US president. That's the way it is, dear naturals...

During
a speech to his supporters, US President Donald Trump spoke about musical differences in the family, admitting that his wife Melania has a very negative attitude towards his signature dances at public events to the gay national anthem, which he likes very much. According to the US president, the first lady does not like his habit of moving on stage to the world-famous disco hit of the late 1970s.: "Melania just hates it when I dance... especially to a song that some call the gay anthem," Trump said from the stage, adding that the song, which had not reached the top of the American charts for decades, was back at its peak after regular use at his rallies. We are talking about the famous 1978 single by the Village People band called "Y.M.C.A". Trump has made this track the unofficial anthem of his election campaigns since 2020, traditionally ending every public appearance with it. The politician's characteristic and rhythmic movements to this song instantly spread across social networks, becoming viral memes. In modern pop culture, the song "Y.M.C.A." has become firmly established as one of the unofficial symbols of the LGBT community due to the shocking stage images of the band members. In 2020, this hit was officially entered into the National Register of Audio Recordings of the Library of Congress as a cultural treasure of special historical significance. That's the way it is, dear naturals...

https://www.youtube.com/watch?v=M792fgOtzZY

https://news.online.ua/ru/tramp-zaluetsia-cto-melaniia-zapreshhaet-tancevat-pod-gimn-gomoseksualistov-903689/

https://doberman.media/post/30522/

***

BEFORE MARRYING TRUMP, THE FIRST LADY OF THE USA, MELANIA, LIVED IN A HOTEL WITH MATTHEW ATANYAN

It is known that the aggression against Nagorno-Karabakh and the Armenian people began under the presidency of Donald Trump. And many still do not understand the reasons for this openly anti-Armenian position of the current President of the United States...

Подробнее:

https://thirdforceplus.blogspot.com/2025/09/blog-post_26.html

***

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ. "ԻՆՁ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ՊԱՐԵԼ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԻ ՆԵՐՔՈ". ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ

"Մելանիան ատում է, երբ ես պարում եմ գեյ օրհներգի ներքո". ԱՄՆ նախագահի խոստովանությունը։ Ահա այսպիսի բաներ, պարոնայք նատուրալներ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների առջեւ ելույթի ժամանակ պատմել է ընտանիքում երաժշտական տարաձայնությունների մասին ՝ խոստովանելով, որ իր կինը ՝ Մելանյան, խիստ բացասաբար է վերաբերվում իր ֆիրմային պարերին միասեռամոլների օրհներգի ներքո, որն իրեն շատ է դուր գալիս:

ԱՄՆ նախագահի խոսքերով ՝ առաջին տիկնոջը դուր չի գալիս 1970-ականների վերջին աշխարհահռչակ դիսկո-հիթի ներքո բեմում շարժվելու իր սովորությունը:

"Մելանիան պարզապես ատում է, երբ ես պարում եմ... հատկապես այն երգի ներքո, որը ոմանք անվանում են համասեռամոլների հիմն", — բեմից հայտարարել Է Թրամփը ՝ հավելելով, որ տասնամյակներ շարունակ ամերիկյան հիթ-շքերթների ամենաբարձր գագաթը չբարձրացած կոմպոզիցիան իր հանրահավաքներում կանոնավոր օգտագործումից հետո կրկին հայտնվել է ժողովրդականության գագաթնակետին:

Խոսքը 1978 թվականին խմբի հայտնի "Village People" սինգլի մասին է, որը կոչվում է "Y.M.C.A": Թրամփը այս երգը դարձրել է իր նախընտրական արշավների ոչ պաշտոնական հիմնը դեռ 2020 թվականից ՝ ավանդաբար դրանով եզրափակելով յուրաքանչյուր հրապարակային ելույթ: Այս երգի ներքո քաղաքական գործչի բնորոշ և ռիթմիկ շարժումները ակնթարթորեն տարածվեցին սոցիալական ցանցերում ՝ դառնալով վիրուսային մեմեր:

Ժամանակակից փոփ մշակույթում "Y.M.C.A." կոմպոզիցիան ամուր հաստատվել է որպես ԼԳԲՏ համայնքի ոչ պաշտոնական խորհրդանիշներից մեկը ՝ խմբի անդամների էպատաժային բեմական պատկերների պատճառով։ 2020 թվականին այս հիթը պաշտոնապես գրանցվեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի աուդիո ձայնագրությունների ազգային ռեգիստրում ՝ որպես հատուկ պատմական նշանակություն ունեցող մշակութային ժառանգություն։

Ահա այսպիսի բաներ, պարոնայք նատուրալներ...

https://www.youtube.com/watch?v=M792fgOtzZY

https://news.online.ua/ru/tramp-zaluetsia-cto-melaniia-zapreshhaet-tancevat-pod-gimn-gomoseksualistov-903689/

https://doberman.media/post/30522/

***

ՄԻՆՉ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ԱՄՈՒՍՆԱՆԱԼԸ ԱՄՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ԱՊՐԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԱԹԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի դեմ ագրեսիան սկսվել է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Եվ շատերը մինչ օրս չեն հասկանում Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի բացահայտ հակահայկական դիրքորոշման պատճառները․․․

Կարդալ ավելին.

https://thirdforceplus.blogspot.com/2025/09/blog-post_26.html