четверг, 9 ноября 2023 г.

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԻՊՈՒՄ Է ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ԼՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ։ ՀՐԱՀԱՆԳԸ ՍՏԱՑՎԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻ՞Ց

Այս կարծիքին է հանգում ոչ միայն արցախահայության ճնշող մեծամասնությունը։ Այս կարծիքին են արդեն Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ և Սփյուռքի ներկայացուցիչներ․․․

Ադրբեջանի և Իսրայելի իշխանությունների ու Մոսկվայում և Վաշինգտոնում նրանց հովանավորների կողմից կազմակերպված էթնիկ զտումների արդյունքում իրենց պատմական հայրենիքը լքած 120 հազար արցախահայության աննկարագրելի տառապանքները ոչ միայն չեն դադարել, այլ կարծես տասնապատկվել են Մայր-Հայաստանում:

Դատելով վերջին օրերի իրադարձություններից՝ ՀՀ ղեկավարությունն ու արցախցիների նկատմամբ առանձնահատուկ ատելություն տածող Նիկոլ Փաշինյանը ձեռնարկում են ուղղակի հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի ստիպի արցախցիներին լքել Հայաստանը և ապաստան փնտրել օտար ափերում։ Եթե Հայաստանի հասարակ քաղաքացիները, չնայած իրենց աննախանձելի սոցիալական վիճակին, ընդհանուր առմամբ մարդասիրություն և հոգատարություն են ցուցաբերում արցախցի հայրենակիցների նկատմամբ, ապա Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այլ կերպ, քան թշնամական ու ստոր որակելը դժվար է։

Արցախցիների նկատմամբ Հայաստանի իշխանությունների նողկալի վերաբերմունքը զգացվում էր սահմանամերձ Գորիս ժամանելու առաջին իսկ օրերից։ Մենք չգիտենք, թե ինչպես ուրիշների նկատմամբ, բայց մեր նկատմամբ իսկական խոզություն են դրսևորվել։ Բացատրենք, թե ինչու:

Արցախի բնակիչները, որոնք ենթարկվել են հրթիռահրետանային ամենադաժան գնդակոծությունների, 10 ամիս շարունակ ապրել են իսկական Գոլոդոմորի, սովի պայմաններում, օրերով չեն քնել, չեն սնվել, բառացիորեն կորցրել են իրենց ողջ ունեցվածքը՝ ծանրագույն ու երկար ճանապարհ անցնելով դեպի ՀՀ, Գորիսում ստացել են պարենի հետաքրքիր չափաբաժին։ Հակիրճ նկարագրենք դրա բովանդակությունը. դա բառացիորեն մի բուռ ցրտից քարացած մուգ գույնի, գրեթե սև թերեփած վերմիշել է, ըստ ամենայնի՝ երկօրյա "թարմության", բառացիորեն երկու կտոր, ըստ երևույթին, ամենաէժան երշիկեղենը՝ աներևակայելի փոքր չափի, կես մատի չափ քարացած պանրի կտոր և 50-60 գրամանոց պլաստիկ շիշ ՝ անհասկանալի համով ու էլ ավելի անհասկանալի հոտով սառեցված մուգ գույնի հեղուկով (ըստ ճշտվող տեղեկությունների՝ նշված հեղուկը ժամանակին թեյ է եղել)։

Հայաստանում գտնվելու 42-օրյա ընթացքում սա ՀՀ իշխանությունների միակ պարենային "օգնությունն" էր մեր ընտանիքին։ Վերջ այլ կարգի օգնություն մենք Հայաստանի իշխանություններից այդպես էլ չստացանք, թեև նրանց ներկայացուցիչները մեզ գրանցեցին երեք անգամ, հանդիսավոր կերպով խոստացան կապվել մեզ հետ և օգնել ու, բնականաբար, խաբեցին՝ ոչ ոք այդպես էլ չզանգեց մեզ ու չօգնեց։ Եթե չլիներ Արցախից դուրս բերված 200-300 դոլարը, մենք պարզապես սոված կմնայինք։

Հետո իշխանությունների ներկայացուցիչներին խնդրեցինք օգնել գիշերակացի հարցում ՝ վճարի դիմաց, բնականաբար։ Մեզ մերժեցին՝ ասելով, որ տեղ չկա։ "Նույնիսկ արցախցիների համա՞ր",- հարցրինք մենք։ "Այո, նույնիսկ ձեզ համար", - հետևեց նույն իշխանական ակտիվիստների սառը պատասխանը, որոնք պետք է օգնեին արցախցի փախստականներին: Ու ավելացրին․ «Կարող եք «հանգստանալ» Գորիսի թատրոնի․․․ նստատեղերի վրա»: Ամբողջ գիշեր (!): Շնորհակալություն հայտնելով "ջերմ" ընդունելության համար՝ որոշեցինք մեքենա վարձել և հորդառատ անձրևի տակ ամբողջովին թրջած ճանապարվեցինք դեպի Երևան։ Որպեսզի ընթերցողն ավելի լավ հասկանա իրավիճակի առանձնահատկությունը, տեղեկացնենք, որ այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել առավոտյան ժամը 3-ից 5-ը:

Բայց սա դեռ ամենը չէ։ Իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ առաջին օրերին ցուցաբերված անասնական վերաբերմոընքն ու ծաղրը, ըստ երևույթին, բավարար չեն թվացել Հայաստանի ղեկավարությանը։ Նրանք ակնհայտորեն որոշել են էլ ավելի խորացնել արցախցիների ֆիզիկական և բարոյահոգեբանական ծանրագույն վիճակը։

Արցախահայության նկատմամբ իրական ծաղրը սկսվեց ՀՀ կառավարական այն ողորմության տրամադրումից հետո, որն անվանում են "ֆինանսական օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին" (Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների նման կրակի պես վախենում են "Արցախ" անվանումից ու արդեն երկար ժամանակ այն չեն օգտագործում)։ Այն չնչին 248 դոլարը, որ հատկացվում է յուրաքանչյուր փախստականի, հազարավոր արցախցիներ չեն ստանում արդեն 42 օր, այսինքն՝ ՀՀ-ում գտնվելու առաջին օրվանից։ Այդ 248 դոլարը Հայաստանի իշխանությունները նշում են դրամային չափման մեջ՝ «100 հազար դրամ», որպեսզի գումարը տպավորիչ թվա հայաստանյան իրողություններից անտեղյակ ընթերցողի համար։

Ավելին՝ Հայաստանի իշխանությունները «գթասրտորեն» որոշել են արցախցիներին տրամադրվող ֆինանսական օգնությունը "ավելացնել" ևս 10 հազար դրամով ՝ 24 դոլարով և 40 հազար դրամով ՝ 99 դոլարով։ Հավանաբար, նույնիսկ միջնադարյան Աֆրիկայում զուլուս ցեղերը ավելի շատ "օգնություն" էին ստանում եվրոպական գաղութարարներից, քան արցախցիները հայրենի Հայաստանի իշխանություններից։

ՀՀ պաշտոնյաների "շռայլ" հատկաուցումներն, պարզվում է, անհրաժեշտ են, որպեսզի անօթևան արցախցիները կարողանան բնակարաններ վարձել Հայաստանում և վճարել կոմունալ ծախսերը։ Հիմա պինդ կառչեք աթոռներից, որպեսզի չընկնեք. Երևանում և Հայաստանի հարակից քաղաքներում բնակարանների վարձակալության գինը տատանվում է միջինը 180-500 հազար դրամի սահմաններում: Այսինքն, եթե ձեր ընտանիքը բաղկացած է 2-3 հոգուց, դուք լավագույն դեպքում կարող եք վարձակալել փոքրիկ բնակարան՝ իսպառ մոռանալով սննդի, հագուստի և հայկական կենցաղի այլ մանր բուրժուական ավելորդությունների մասին։ Եվ ամենազարմանալին այն է, որ նույնիսկ այդ չնչին չափաբաժինները հազարավոր արցախցիներ մինչ օրս չեն ստացել․․․

Դուք կարծո՞ւմ եք, որ արցախահայության փորձություններն այսքանով ավարտվեցին։ Չարաչար սխալվում եք, սիրելի ընթերցողներ, դրանք դեռ նոր են սկսվել, քանզի անսպառ է Հայաստանի ներկայիս կառավարիչների երևակայությունը հանրապետության բնակչության (և հատկապես արցախցիների) բարոյալքման մասով:

Այնուհետև սկսվեց իսկական շիլաշփոթը՝ Արցախի բնակիչների աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների տրամադրման հարցում։ Քանի որ Հայաստանի իշխանությունները և Ստեփանակերտում նրանց դրածոները որոշել էին 2024 թվականի հունվարի 1-ից վերացնել Արցախի Հանրապետությունը, նրանք պետք է մարդկանց վճարեին նրանց աշխատավարձերն ու թոշակները առնվազն երեք ամսվա համար՝ 2023 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների դիմաց։ Առավել ևս, որ դրա համար գումարները վաղուց հատկացվել են պետբյուջեով։

Բայց այստեղ էլ սկանդալներ սկսվեցին։ Լուրեր տարածվեցին, թե Արցախի իշխանությունները գրպանել են այդ գումարները։ Հետո "պատասխան" լուրեր տարածվեցին, թե ֆինանսական միջոցները գողացել են Հայաստանի իշխանությունները։ Եվ մինչ այդ լուրերի հեղինակները (ակնհայտորեն հակամարտող երկու կենտրոններից) հարաբերություններ էին պարզում, բազմաչարչար  արցախցիները աներևակայելի պարտքերի տակ էին ընկել՝ փորձելով ինչ-որ կերպ կանոնակարգել իրենց խղճուկ գոյությունը «հարազատ» երկրում:

Եվ այս ամենը՝ միջազգային կառույցների չդադարող ֆինանսական օգնության ֆոնին, որոնք միլիոնավոր դոլարներ են հատկացնում անապահով Արցախի բնակիչներին օգնելու համար։ Ուր են գնում այդ միջոցները և ինչու չեն հասնում փախստականներին՝ դարի առեղծված է։ Ամենայն հավանականությամբ, այս հարցի պատասխանը հայտնի է միայն Աստծուն և Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան տիկին Քրիստինա Քուինին, ով աշխարհով մեկ հայտարարեց, որ Հայաստանը, պարզվում է, "ժողովրդավարության բաստիոն" է տարածաշրջանում և լույսի շող Անդրկովկասյան մութ թագավորությունում: Չգիտենք ՝ տիկին Քուինը լույս կսփռի այս մութ հարցի վրա, թե ոչ, բայց այն, որ "ժողովրդավարական բաստիոնի" ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն արցախցիներին ստիպում է լքել հայրենիքը, արդեն Պոլիշինելի գաղտնիք է։ Համենայնդեպս, այդ մասին խոսում է արդեն Արցախի բնակիչների ճնշող մեծամասնությունը

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

"Երրորդ Ուժ Պլյուս" թերթի գլխավոր խմբագիր

***

НИКОЛ ПАШИНЯН ЗАСТАВЛЯЕТ АРЦАХЦЕВ ПОКИНУТЬ АРМЕНИЮ. ПРИКАЗ ПОЛУЧЕН ИЗ ВАШИНГТОНА?

К такому мнению приходит не только подавляющее большинство арцахских армян. Этого убеждения придерживаются многие граждане Армении и представители армянской диаспоры

Неописуемые страдания 120 тысяч арцахских армян, вынужденных покинуть свою историческую Родину в результате этнических чисток, организованных властями Азербайджана, Израиля и их покровителей в Москве и Вашингтоне, не только не прекратились в родной Армении, но, похоже, еще больше усилились.

Судя по событиям последних дней, руководство Армении и Никол Пашинян, питающий особую ненависть к арцахцам, предпринимают все возможные меры, чтобы заставить арцахцев покинуть Армению и искать убежища на чужбине. Если простые граждане Армении, несмотря на свое незавидное социальное положение, проявляют в целом человеколюбие и гостеприимство по отношению к соотечественникам из Арцаха, то позицию властей Армении иначе как враждебной и подлой назвать сложно.

Гнусное отношение властей Армении к арцахцам чувствовалось с первых дней приезда в приграничный Горис. Не знаем как по отношению к другим, но к нам было проявлено настоящее скотство. Поясним почему.

Жители Арцаха, которые подвергались жесточайшим ракетно-артиллерийским обстрелам, на протяжении 10 месяцев жили в условиях Голодомора, сутками не спали, не ели, потеряли буквально всё своё имущество, проделав тяжелейший многочасовой путь до РА, вначале получили в Горисе любопытный паёк с продовольствием. Опишем его содержание: это буквально горсть окаменевшей от холода темнокоричневой, почти чёрной недоваренной вермишели, судя по всему, двухдневной "свежести", буквально два кусочка, видимо, самой-самой дешёвой колбасы невероятно маленького размера, кусочек окаменевшего сыра размером в полмизинца и 50-60-грамовая пластиковая бутылка с замерзшей темноватой жидкостью с непонятным вкусом и с ещё более непонятным запахом (по уточняющимся сведениям, указанная жидкость когда-то была чаем).

В течение нашего 42-дневного пребывания в Армении это была единственная продовольственная «помощь» властей РА нашей семье. Всё! Другой помощи мы от властей Армении так и не дождались, хотя их представители зарегистрировали нас аж три раза, торжественно обещали связаться с нами и помочь. Естественно, обманули – никто так и не позвонил и не помог. Если бы не 200-300 долларов, вывезенные из Арцаха, мы остались бы просто голодными.

Потом мы попросили представителей властей помочь с ночлегом – за плату естественно. Нам отказали, заявив, что мест нет. «Даже для арцахцев?», - спросили мы. «Да, даже для вас», - последовал ледяной ответ тех же активистов от властей, которые должны были помочь беженцам из Арцаха. И добавили: можете «отдохнуть» на сидениях… Горисского театра – в течение всей ночи! Поблагодарив за «теплый» прием, мы решили нанять автомашину и выехали в Ереван, промокшие до нитки под проливным дождем. Чтобы читатель лучше понял особенность ситуации, сообщим, что все эти события происходили с 3 до 5 часов утра.

Но и это ещё не всё. Издевательства над арцахцами, продемонстрированные в первые дни властями, видимо, показались недостаточными для руководства Армении. Они явно решили еще более усугубить тяжелейшее физическое и морально-психологическое состояние жителей Арцаха.

Настоящее глумление над арцахскими армянами началось после предоставления той жалкой правительственной милостыни, которую называют «финансовой помощью жителям Нагорного Карабаха» (как вы понимаете, власти Армении, как и власти Азербайджана, как огня боятся названия «Арцах» и не используют его уже долгое время). Те ничтожные 248 долларов, которые выделены каждому беженцу, тысячи арцахцев не получают уже 42 дня, то есть с первого дня пребывания в РА. Эти 248 долларов власти Армении указывают в драмовом измерении – 100 тысяч драмов, чтобы сумма показалсь внушительной для несведущего в армянских реалиях читателя.

Более того: власти Армении милостиво решили «увеличить» финансовую помощь арцахцам еще на 10 тысяч драмов – целых 24 доллара и 40 тысяч драмов – аж 99 долларов. Наверное, даже племена средневековых зулусов в Африке получали большую «помощь» от европейских колонизаторов, чем арцахцы от властей родной Армении.

«Щедрые» подачки армянских чинуш нужны для того, чтобы бездомные арцахцы могли арендовать квартиры в Армении и оплатить коммунальные услуги. А теперь держитесь за стул, чтоб не упасть: цена за аренду квартир в Ереване и близлежащих городах Армении варьируется в среднем в пределах 150 – 500 тысяч драмов! То есть, если в вашей семье 2-3 человека, вы в лучшем случае сможете арендовать маленькую квартиру, напрочь позабыв о еде, одежде и прочих мелкобуржуазных излишествах армянского быта. И самое поразительное: даже эти ничтожные подачки тысячи арцахцев не получили по сей день!

Вы думаете на этом мытарства арцахских армян закончились? Заблуждаетесь, дражайший читатель, они только начались, ибо неисчерпаемо воображение нынешних правителей Армении по части деморализации населения республики в целом и арцахцев в особенности.

Далее началась настоящая свистопляска с выдачей зарплат, пенсий и пособий жителям Арцаха. Поскольку власти Армении и их назначенцы в Степанакерте решили ликвидировать Республику Арцах с 1 января 2024 года, они должны были выплатить людям их зарплаты и пенсии хотя бы за три месяца – октябрь, ноябрь и декабрь 2023 года. Тем более, что суммы для этого давно были выделены госбюджетом.

Но и здесь начались скандалы. Поползли слухи о том, что власти Арцаха прикарманили эти деньги. Потом поползли «ответные» слухи – дескать, средства украли власти Армении. И пока авторы этих слухов (явно из двух противоборствующих центров) выясняли отношения, многие несчастные арцахцы залезли в долги, пытаясь хоть как-то упорядочить свое жалкое существование в родном Отечестве.

И всё это – на фоне непрекращающейся финансовой помощи международных структур, выделяющих миллионы долларов на помощь жителям обездоленного Арцаха. Куда деваются эти средства и почему они не доходят до беженцев – загадка века. По всей вероятности, ответ на это вопрос известен только Богу и послу Соединенных Штатов в Армении госпоже Кристине Квин, заявившей на весь белый свет, что Армения – это, оказывается, "бастион демократии" в регионе и луч света в тёмном закавказском царстве. Не знаем, прольет ли мадам Квин свет на этот темный вопрос, но то, что глава «демократического бастиона» Никол Пашинян явно заставляет арцахцев покинуть Родину – уже секрет Полишинеля. Во всяком случае, об этом говорит уже подавляющее большинство жителей Арцаха

Ваграм АГАДЖАНЯН

Главный редактор «Третьей Силы Плюс»

                                                                                                                          ***

NIKOL PASHINYAN FORCES THE ARTSAKH PEOPLE TO LEAVE ARMENIA. DID THE ORDER COME FROM THE USA?

This opinion is shared not only by the overwhelming majority of Artsakh Armenians, but also by many Armenian citizens and representatives of the Armenian Diaspora

The indescribable suffering of 120,000 Artsakh Armenians forced to leave their historical homeland as a result of ethnic cleansing organized by the authorities of Azerbaijan, Israel and their patrons in Moscow and Washington has not only not stopped in their native Armenia, but seems to have intensified even more.

Judging by the events of recent days, the Armenian leadership and Nikol Pashinyan, who harbors a special hatred for the Artsakh people, are taking all possible measures to force the Artsakh people to leave Armenia and seek refuge in a foreign land. If ordinary citizens of Armenia, despite their unenviable social position, generally show humanity and hospitality towards compatriots from Artsakh, then it is difficult to call the position of the Armenian authorities anything but hostile and mean.

The vile attitude of the Armenian authorities towards the Artsakh people was felt from the first days of arrival in the border Goris. We don't know how to treat others, but real bestiality was shown to us. Let's explain why.

The residents of Artsakh, who were subjected to the most severe rocket and artillery attacks, lived in conditions of Golodomor for 10 months, did not sleep for days, did not eat, lost literally all their property, having made the hardest long journey to Armenia, first received a curious ration with food in Goris.

Let's describe its contents: this is literally a handful of dark brown, almost black undercooked spaghetti petrified from the cold, apparently two days fresh, literally two pieces of, apparently, the cheapest sausage of incredibly small size, a piece of petrified cheese the size of half a finger and a 50-60-gram plastic bottle with a frozen darkish liquid with an incomprehensible taste and an even more incomprehensible smell (according to the information being clarified, the specified liquid was once tea).

During our 42-day stay in Armenia, this was the only food "assistance" from the RA authorities to our family. That's it! We have not received any other help from the Armenian authorities, although their representatives have already registered us three times, solemnly promised to contact us and help. Naturally, they were deceived – no one called and helped. If not for the 200-300 dollars taken out of Artsakh, we would have been simply hungry.

Then we asked the authorities to help with overnight accommodation – for a fee, of course. We were refused, saying that there were no places. "Even for the people of Artsakh?" we asked. "Yes, even for you," was the icy response of the same activists from the authorities who were supposed to help refugees from Artsakh. And they added: you can "relax" on the seats... of the Goris Theater – throughout the night! Thanking for the "warm" welcome, we decided to hire a car and left for Yerevan, soaked to the skin in the pouring rain. In order for the reader to better understand the specifics of the situation, we will inform you that all these events took place from 3 to 5 o'clock in the morning.

But that's not all. The mockery of the Artsakh people, demonstrated in the first days by the authorities, apparently seemed insufficient for the leadership of Armenia. They clearly decided to further aggravate the severe physical and moral-psychological condition of the Artsakh people.

The real mockery of the Artsakh Armenians began after the provision of that pathetic government alms, which is called "financial assistance to the residents of Nagorno-Karabakh" (as you understand, the Armenian authorities, as well as the Azerbaijani authorities, are afraid of the name "Artsakh" like fire and have not used it for a long time). Thousands of Artsakh residents have not received the paltry $248 allocated to each refugee for 42 days, that is, since the first day of their stay in Armenia. The Armenian authorities indicate these 248 dollars in the dram dimension – 100 thousand drams, so that the amount would seem impressive for a reader ignorant of Armenian realities.

Moreover, the Armenian authorities mercifully decided to "increase" financial assistance to the Artsakh people by another 10 thousand drams – as much as $24 and 40 thousand drams – as much as $99. Probably, even the tribes of medieval Zulus in Africa received more "help" from European colonizers than the Artsakh people received from the authorities of their native Armenia.

The "generous" handouts of the Armenian officials are needed so that the homeless people of Artsakh can rent apartments in Armenia and pay for utilities. And now hold on to a chair so as not to fall: the price for renting apartments in Yerevan and nearby cities of Armenia varies on average within 150 – 500 thousand drams! That is, if there are 2-3 people in your family, at best you will be able to rent a small apartment, completely forgetting about food, clothes and other petty-bourgeois excesses of Armenian life. And the most amazing thing is that thousands of Artsakh residents have not received even these insignificant handouts to this day!

Do you think this is the end of the ordeal of the Artsakh Armenians? You are mistaken, dear reader, they have just begun, because the imagination of the current rulers of Armenia is inexhaustible in terms of demoralizing the population of the republic in general and the Artsakh people in particular.

Then the real pandemonium began with the issuance of salaries, pensions and allowances to the residents of Artsakh. Since the Armenian authorities and their appointees in Stepanakert decided to liquidate the Republic of Artsakh from January 1, 2024, they had to pay people their salaries and pensions for at least three months – October, November and December 2023. Moreover, the sums for this have long been allocated by the state budget.

But scandals began here, too. Rumors began to spread that the Artsakh authorities had pocketed this money. Then "retaliatory" rumors began to spread – they say the Armenian authorities stole the funds. And while the authors of these rumors (clearly from two opposing centers) We were sorting out relations, many unfortunate Artsakh people got into debt, trying to somehow sort out their miserable existence in their native Fatherland.

And all this is against the background of the ongoing financial assistance of international structures that allocate millions of dollars to help the residents of deprived Artsakh. Where these funds go and why they do not reach the refugees is the mystery of the century. In all likelihood, the answer to this question is known only to God and the Ambassador of the United States to Armenia, Mrs. Christine Queen, who declared to the whole world that Armenia is, it turns out, a bastion of democracy in the region and a ray of light in the dark Transcaucasian kingdom. We don't know if Madame Queen will shed light on this dark issue, but the fact that the head of the "democratic bastion" Nikol Pashinyan is clearly forcing the people of Artsakh to leave their homeland is already a secret of Polichinel. In any case, the overwhelming majority of Artsakh residents are already talking about this…

Vahram AGHAJANYAN

Editor-in-Chief of "Third Force Plus" 

Комментариев нет:

Отправить комментарий