воскресенье, 7 апреля 2024 г.

ԱՐևՄՈՒՏՔԸ ԿՐՃԱՏԵԼ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ 2,6 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈՅԻՑ ՄԻՆՉև 270 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ


Հայաստանին՝ 270 միլիոն եվրո, իսկ Ադրբեջանին՝ 50 միլիարդ դոլար։ Արևմուտքը չի՞ հավատում Փաշինյանի արևմտամետությանը․․․

***

ՓԱՇԻՆՅԱՆ-ԲԼԻՆՔԵՆ-ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՁԱԽՈՂՈՒՄ Է՞Ր, ԹԵ՞ «ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ»

2021 թվականի հուլիսի 9-ին Եւրոպական Միությունը հայտարարել էր, որ պատրաստ է առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €2.6 միլիարդ եւրոյի  ($3.1 միլիարդ դոլարի) ծավալի օգնություն:

Ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամանակ պարզվեց, որ այդ որոշումից երեք տարի անց Եւրոպական Միությունն ու Ամերիկայի Միացյալ  Նահանգները միասին խոստանում են չորս տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել  €270 միլիոն եւ $65 միլիոն համապատասխանաբար, այսինքն ընդհանուր` մոտավորապես $360 միլիոնի օգնություն:

Հետեւաբար, ոչ միայն չեն կատարել  նախկինում տրված խոստումները, այլ դեռ մի բան էլ խոստման չափը կրճատել են 10 անգամից ավելի: 

Հարցը ավելի հետաքրքիր բնույթ է ստանում Փաշինյանի թիմի եւ նրա «արեւմտամետ» սատարողների այն պնդման լույսի ներքո, համաձայն որի 1991 թվականից ի վեր Հայաստանը «սխալ կողմնորոշում» է որդեգրել եւ այդ պատճառով չի ստացել Արեւմուտքի կողմից պատշաճ աջակցություն:

Բան այն է, որ Հայաստանը իննսունականներին, Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքոում, ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից. 1993-ին` $110 միլիոն, 1994-ին`$191 միլիոն, 1995-ին`$217 միլիոն, 1996-ին` $292 միլիոն, 1997-ին`$166 միլիոն, ինչը, գումարած Եւրոպական Միության կողմից TACIS ծրագրով ստացած օգնությանն, ընդհանուր գումարով գերազանցում է $1 միլարդը:

Իննսունականներին Հայաստանին տրված օգնությունը 2024 թվականին հնչեցված խոստման հետ համեմատելու համար պետք է հաշվի առնել, որ 1993-1997 թվականների ամերիկյան դոլարի հզորությունը հավասար էր այսօրվա 2 ամերիկյան դոլարի: Այսինքն, եթե անգամ ազդարարված խոստումներն իրականանան, Արումուտքը գալիք չորս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի իննսունականների էկվիվալենտով` $180 միլիոն դոլարի համարժեք օգնություն:

Ի՞նչ է ստացվում: 1991-ին «սխալ կողմնորոշում» որդեգրած (իրականում` Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարող) Հայաստանը հինգ տարվա ընթացքոում Արեւմուտքից ստացել է 5.5 անգամ ավելի մեծ աջակցություն քան այն, ինչ Արեւմուտքը առայժմ դեռ միայն խոստանում է տալ ութ տարվա ընթացքում(2021 թվականից ի վեր):  Հիմա սա ձախողու՞մ է մեզ համար, թե՞ աննախապեպ, պատմական շրջադարձ: Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է:

Ի դեպ, սա քննադատություն չէ Արեումուտքի նկատմամբ: Արեւմուտքն անում է այն, ինչ կարող է եւ նպատակահարմար է գտնում: Մենք ուղղակի պետք է շատ սթափ գնահատենք Արեւմուտքի կարողությունները եւ պատրաստակամությունը մեզ օգնելու: 

Սա քննադատություն է փաշինյանական իշխանության եւ նրան ինքնամոռաց սատարող  «սուտի արեւմտամետների» նկատմամբ, որոնք մեր ժողովրդին խաբում են սեփական ձախողումները քողարկելու եւ բացառապես անձնական օգուտներ քաղելու նպատակով եւ պայծառ ապագայի ոսկե սարեր խոստանում դեպի Արեւմուտք «պատմական շրջարձի» դեպքում:

Ե´ւ ռուսների, ե´ւ Արեւմուտքի Հայաստանի հանդեպ արած-չարածների համար մենք պետք է մեղադրենք միայն մեր իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչպես դա արվում էր իննսունականերին: Դա միակ ռացիոնալ մոտեցումն է, որն անցյալում հաջողություն էր ապահովում, քանի որ իշխանության համար կեղծ արդարացման որեւէ հնարավորություն չէր թողնում եւ հիմա էլ չպիտի թողնի:

Լևոն Զուրաբյան

https://hraparak.am/post/97b93685e073a75dfeb8d8054a1dc6e6

***

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ

Եթե հայ ժողովրդի «ապագա տեսլականը կիսելու», Հայաստանն «ավելի դիմակայուն», «ավելի ուժեղ», «ավելի անկախ» դարձնելու գեղեցիկ կենացները մի կողմ թողնենք, Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի գինը սա է լինելու։ Ընդ որում, 270 միլիոն եվրոն Հայաստանը ստանալու է 4 տարվա ընթացքում

Իշխանության ակնկալած գրանդիոզ աջակցությունն այս էր ընդամենը։ Բրյուսելում հիշեցին նաեւ տեղահանված արցախցիներին, խոստացան օգնել նրանց, բայց, ինչպեսեւ սպասվում էր, մոռացան Արցախում էթնիկ զտման փաստի, Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերման ու ադրբեջանական վերահաս նոր ագրեսիայի սպառնալիքից Հայաստանը պաշտպանելու մասին։ Փոխարենը Փաշինյանն առիթը բաց չթողեց՝ հերթական անգամ վերահաստատելու «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հանձնառությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»։

Բրյուսելում հետողորմյա արին արդեն մոռացված «Խաղաղության խաչմերուկ»-ը, Բլինքենն ասաց, որ աջակցում է գաղափարին ու տեսնում Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային երթուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցություններով, ինչը կխթանի խաղաղության եւ հաշտեցման ջանքերը։

«Ողջունելի է, որ օգնություն են տրամադրում, բայց դա այն թիվը չէ, որը կարող է ամեն ինչ փոխել մեզ համար։ Գիտեք, որ Ուկրաինային ոչ թե 270 միլիոն եվրո, այլ 300 միլիարդ դոլար է հատկացվում, ինչ վերաբերում է Ադրբեջանին, միայն բրիտանական ներդրումներն Ադրբեջանում 35 միլիարդ են, իսկ ԱՄՆ-ինը՝ 15 միլիարդ, մեզ ԱՄՆ-ն 65 միլիոն է տալիս։ Տարբերությունը թվերի մեջ ակնհայտ է, սրան գումարենք այն կորուստները, որը կարող է ունենալ Հայաստանը, եթե շարունակի այս հակառուսական ընթացքը»,- մեկնաբանելով հանդիպումը՝ «Հրապարակ»-ին ասում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետը մեզ հետ զրույցում մեկնաբանում է Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։ «Եթե իսկապես ցանկանում են օգնել Հայաստանին, ապա այստեղ ռազմաբազա կստեղծեն, կբերեն ռեալ ուժեր, եւ ես դա կողջունեմ, բայց մինչեւ այսօր այդ մասին խոսակցություն չի գնացել։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենասերտ դաշնակիցն է, եւ հայտարարվել է, որ մեր ռեգիոնում առանցքային դերակատարությունը նրան է վերապահված, հաշվի առնելով, որ Ադրբեջանն իրենց համար կարեւոր գործընկեր է, քանի որ ունի նավթի եւ գազի պաշարներ, չեմ կարծում, որ Արեւմուտքը պատրաստ է այդ պետությունների դեմ մեզ օգնել։ Փոխարենը պահանջում են, որ մենք կռվենք ռուսների հետ, խզենք մեր քաղաքական ու տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, մի բան, որ չեն պարտադրում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Վրաստանին, ո՛չ Թուրքիային։ Չգիտես ինչու, մյուս երկրները կարող են հետապնդել իրենց շահերը, իսկ մենք՝ ոչ։ Սա ցույց է տալիս, թե որն է Արեւմուտքի շահը, իսկ երբ ռուսները դուրս գան, եւ Հայաստանն ընկնի Թուրքիայի տիրապետության տակ, նրանք կանեն նույնը, ինչ արեցին Ղարաբաղի հետ, պարզապես կասեն՝ այո, շատ վատ է, բայց չգիտենք, թե դա ինչպես տեղի ունեցավ, գուցե դա էթնիկ զտում էր, գուցե էթնիկ զտում չէր, բայց պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ չեն լինի»,- բացատրում է նա:

Իսկ ի՞նչ գին կարող է վճարել Հայաստանը՝ բռնելով Ռուսաստանից պոկվելու ճանապարհը։ Մեր զրուցակիցը կարծում է, որ արեւմտյան գործընկերները պետք է մի շարք հարցերի պատասխան տան։ «Արդյո՞ք պատրաստ են ապահովել Հայաստանի գազի մատակարարումը, ի՞նչ գներով, այն գնվելու է Ադրբեջանի՞ց, այսինքն, մենք կախված ենք լինելու նրանի՞ց, եւ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կոճակը սեղմել, եւ մենք մնանք առանց գազի՞։ Ի՞նչ են նրանք ասում այն փաստի մասին, որ Հայաստանի տարածքի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից, կոնկրետ ի՞նչ են ձեռնարկելու, որ Ադրբեջանը հետ քաշվի։ Ի՞նչ են ասում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, երբ թուրքերն ու ադրբեջանցիներն արդեն պատրաստվում են այնտեղ երկաթուղի ու ավտոճանապարհներ կառուցել, պատրա՞ստ են երաշխավորել, որ դա Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից չի լինելու հերթական զավթված տարածքը։ Պատրա՞ստ են ընդունել Հայաստանի ապրանքները՝ կոնյակը, գինին, գյուղատնտեսական ապրանքները։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, ֆերմերների բողոքները... Այդ տեղը բացելո՞ւ են մեզ համար։ Չեմ կարծում, որովհետեւ նույնիսկ Վրաստանն այսքան տարիների ընթացքում չկարողացավ իր տեղը գտնել եվրոպական շուկայում։ Ռուսաստանում 2 միլիոն հայ է ապրում, որոնք դրամական փոխանցումներ են ուղարկում Հայաստան, նրանց տանելու են Եվրոպա՞... Եվրոպան արդեն իսկ ռումինացիների, լեհերի, ուկրաինացիների ձեռքն է կրակն ընկել։ Կամ՝ նոր ատոմակայա՞ն են կառուցելու»,- թվարկում է քաղաքագետը։

ՀԳ․ Այսպիսով, Բրյուսելից Փաշինյանի 21 հոգանոց պատվիրակությունը Երեւան կգա աննշան ֆինանսական աջակցության խոստումով ու «Եվրաջասթի» համաձայնագրով, որը դատախազությունների միջեւ համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է։ Իսկ թե անդրկուլիսյան ինչ «առաջադրանքներ» ստացավ Հայաստանն Արեւմուտքից, կիմանանք գործողության մեջ։

Մարիաննա Ղահրամանյան

https://hraparak.am/post/8fdd2673d6507f6db520fb15e8b0d3c5

***
THE WEST HAS REDUCED AID TO ARMENIA FROM 2.6 BILLION EUROS TO 270 MILLION EUROS

Armenia received 270 million euros, and Azerbaijan received 50 billion dollars. Does the West not believe in Pashinyan's pro-Westernism?․․

https://www.youtube.com/watch?v=1uZIEp9z8z8

***

IS THE PASHINYAN-BLINKEN-VON DER LEYEN MEETING A FAILURE OR A "HISTORICAL TURN"?

On July 9, 2021, the European Union announced that it was ready to provide 2.6 billion euros ($3.1 billion) in aid to Armenia over the next five years.

At the Pashinyan-Blinken-von der Leyen meeting on April 5, it turned out that three years after this decision, the European Union and the United States of America together promise to provide assistance to Armenia in the amount of 270 million euros and 65 million dollars over four years, respectively, totaling about 360 million dollars.

Consequently, they not only failed to fulfill their earlier promises, but also reduced the amount of promised assistance by more than 10 times.

The issue becomes even more interesting in light of the statement by Pashinyan's team and his "pro-Western" supporters that Armenia has been following a "wrong orientation" since 1991 and for this reason has not received proper support from the West.

The fact is that in the nineties, during the reign of Ter-Petrosyan, Armenia received from the United States of America: in 1993 - 110 million dollars, in 1994 -191 million dollars, in 1995 - 217 million dollars, in 1996 - 292 million dollars, in 1997 -166 million dollars Plus, the assistance received from the European Union under the TACIS program exceeds $1 billion in total.

To compare the assistance provided to Armenia in the nineties with the promise made in 2024, it is necessary to take into account that the power of the American dollar in 1993-1997 was equal to today's 2 US dollars. That is, even if the announced promises are fulfilled, the West will provide Armenia with assistance equivalent to 180 million dollars in the equivalent of the nineties over the next four years.

What happens? Armenia, which adopted a "wrong orientation" in 1991 (actually pursuing a balanced policy with the West and Russia), received 5.5 times more support from the West in five years than the West has so far promised to provide in only eight years (from 2021). Is this a failure for us or an unprecedented "historical turnaround?"

By the way, this is not a criticism of the West. The West is doing what it can and considers appropriate to do. We just have to assess very soberly the possibilities and willingness of the West to help us.

This is a criticism of the Pashinyan government and the self-forgetful "lying pro-Westerners" who support it, who deceive our people in order to hide their own failures and extract exclusively personal benefits, and promise golden mountains of a bright future to the West in the event of a "historic turn".

We should only blame the policies pursued by our authorities for what they did or did not do in relation to Russia and the West, as they did in the nineties. And this is the only correct political approach, it is the only rational approach that has ensured success in the past, because it did not and should not leave the authorities with any opportunities for false excuses.

Levon Zurabyan


***

ЗАПАД СОКРАТИЛ ПОМОЩЬ АРМЕНИИ ОТ 2,6 МИЛЛИАРДОВ ЕВРО ДО 270 МИЛЛИОНОВ ЕВРО

Армении - 270 миллионов евро, а Азербайджану - 50 миллиардов долларов. Запад не верит в прозападность Пашиняна?․․

https://www.youtube.com/watch?v=1uZIEp9z8z8

***

ВСТРЕЧА ПАШИНЯН-БЛИНКЕН-ФОН ДЕР ЛЯЙЕН - ПРОВАЛ ИЛИ "ИСТОРИЧЕСКИЙ ПОВОРОТ"?

9 июля 2021 года Европейский Союз объявил, что готов предоставить Армении помощь в размере 2,6 миллиарда евро (3,1 миллиарда долларов) в течение следующих пяти лет.

На встрече Пашинян-Блинкен-фон дер Ляйен 5 апреля выяснилось, что через три года после этого решения Европейский Союз и Соединенные Штаты Америки вместе обещают предоставить Армении помощь в размере 270 миллионов евро и 65 миллионов долларов в течение четырех лет, соответственно, на общую сумму около 360 миллионов долларов.

Следовательно, они не только не выполнили ранее данных обещаний, но и сократили размер обещанной помощи более чем в 10 раз.

Вопрос приобретает еще более интересный характер в свете утверждения команды Пашиняна и его "прозападных" сторонников о том, что Армения с 1991 года придерживалась "неправильной ориентации" и по этой причине не получила должной поддержки со стороны Запада.

Дело в том, что Армения в девяностые годы, во время правления Тер-Петросяна, получила от Соединенных Штатов Америки: в 1993 году - 110 миллионов долларов, в 1994 году -191 миллион долларов, в 1995 году - 217 миллионов долларов, в 1996 году - 292 миллиона долларов, в 1997 году -166 миллионов долларов, плюс помощь, полученная от Европейского Союза в рамках программы TACIS, в общей сложности превышает 1 миллиард долларов.

Чтобы сравнить помощь, оказанную Армении в девяностые годы, с обещанием, озвученным в 2024 году, необходимо учитывать, что мощь американского доллара 1993-1997 годов была равна сегодняшним 2 долларам США. То есть, даже если озвученные обещания будут выполнены, Запад предоставит Армении помощь, эквивалентную 180 миллионам долларов в эквиваленте девяностых, в течение следующих четырех лет.

Что получается? Армения, которая в 1991 году приняла "неправильную ориентацию" (на самом деле проводя сбалансированную политику с Западом и Россией), за пять лет получила от Запада в 5,5 раза больше поддержки, чем Запад пока обещает оказать только за восемь лет (с 2021 года). Является ли это провалом для нас или беспрецедентным "историческим поворотом?".

Кстати, это не критика Запада. Запад делает то, что может и считает целесообразным делать. Мы просто должны очень трезво оценивать возможности и готовность Запада помочь нам.

Это критика правительства Пашиняна и поддерживающих его самозабвенных "лживых прозападников", которые обманывают наш народ, чтобы скрыть собственные неудачи и извлечь исключительно личную выгоду, и обещают золотые горы светлого будущего Западу в случае "исторического поворота".

Мы должны винить только политику, проводимую нашими властями, за то, что они сделали или не сделали в отношении России и Запада, как это делалось в девяностые годы. И это единственно правильный политический подход, это единственный рациональный подход, который обеспечивал успех в прошлом, поскольку не оставлял и не должен оставлять властям никаких возможностей для ложных оправданий.

Левон Зурабян

https://hraparak.am/post/97b93685e073a75dfeb8d8054a1dc6e6

Комментариев нет:

Отправить комментарий