понедельник, 25 декабря 2023 г.

ԱՐՑԱԽ․ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ և ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ


Սփյուռքի և Հայաստանի սիրելի հայրենակիցներ, օգնեք լսելի դարձնել Արցախի ձայնը ողջ աշխարհում

Ինչպես հայտնի է, մինչև Արցախի և ողջ հայության դեմ ահաբեկչական պատերազմ սկսելը մեր ժողովրդի թշնամիները հատուկ միջոցներ են ձեռնարկել իրենց կարծիքով ամենավտանգավոր հայկական թերթերի դեմ, որոնք կարող էին խանգարել հակահայկական ծրագրերի իրականացմանը:

Առաջին հարվածը ստացավ "Երրորդ Ուժ Պլյուս" հայկական անկախ թերթը, որը բացվել էր արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ։ Թերթի ֆինանսական միջոցները ամենաավազակային ձևով պարզապես գողացվել են բանկային հաշվից, ինչի արդյունքում անկախ պարբերականը ստիպված եղավ կասեցնել իր գործունեությունը:

Երկրորդ հարվածը հասավ Ռուսաստանի ամենահին հայկական թերթին՝ "Հյուսիսափայլին"։ Որպեսզի մեր ընթերցողներն հասկանան, թե ինչ պարբերականի մասին է խոսքը, հիշեցնենք, որ "Հյուսիսափայլի" ակտիվ հեղինակները ժամանակին եղել են հայ մեծ գրողներ ու բանաստեղծներ՝ Րաֆֆին, Միքայել Նալբանդյանը, Ղազարոս Աղայանը, Ռաֆայել Պատկանյանը, Սմբատ Շահ Ազիզը և հայազգի այլ երևելիներ: 

Արտաքին ուժերի և մեր թշնամիների հաշվարկը ճիշտ էր. աստվածաշնչյան «Ի սկզբանե էր Բանը» հայտնի ճշմարտությունն երբեք չի կորցնում իր հրատապությունն ու այժմեականությունը։ Զրկելով ժողովրդին ազատ արտահայտվելու հնարավորությունից, դու զրկում ես նրան և ազատության համար պայքարից։ Չկա ազատ մամուլ, ուրեմն չկա ազատ խոսք, չկա ազատ խոսք, ուրեմն չկա ազատություն և պայքար ազատության համար։

Ինչո՞ւ հարված հասցվեց հատկապես այս երկու հայկական թերթին։ Մենք համոզված ենք, որ պատճառւ մեկն է․ ի տարբերություն ՀՀ ու ԼՂՀ շատ լրատվամիջոցների ու քաղքական ուժերի, նրանք չեն սպասարկել ոչ Ռուսաստանի, ոչ Միացյալ Նահանգների, ոչ Եվրամիոիթյան, ոչ Չինաստանի, ոչ Իրանի, ոչ մեկ այլ տերության շահերը։ Նրանց ամբողջ «մեղքն» այն էր, որ սպասարկել են միմիայն ու բացառապես հայկական շահը։ Ժողովուրդը տեսնում էր, որ կա նաև երրորդ ճանապարհը, երրորդ ընտրությունն ու այլընտրանքը, ինչը, բնականաբար, դուր չէր գալիս ներսի ճորտերի դրսի հովանավորներին։ Եվ ամենակարևորը․ նրանց սարսափեցնում են հայկական կողմի անթերի փաստարկները, հայկական կողմի ճշմարտությունը, որոնց հնչեցումը ամեն գնով պետք է կասեցվեր, քանի որ դա բարդացնում էր հակահայկական հայտնի ծրագրերի իրականացումը։ Ինչին եվ նրանք հասան ներսի ստրուկների օգնությամբ։ 

Բայց սրանով մեր ժողովրդի թշնամիները չեն բավարարվում։ Նրանք լավ հասկանում են, որ մնալով Հայրենիքում, մենք, չնայած բոլոր դժվարություններին և խոչընդոտներին, անպայման շարունակելու ենք պայքարը Արցախի համար։ Հիմա մեզ ակնհայտորեն ստիպում են լքել նաև Հայաստանը, աներևակայելի ստորացումների և նվաստացումների ենթարկելով արցախցիներին՝ առանց չափազանցության ամենօրյա ռեժիմով։

Ցավալի է, բայց փաստ․ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն աջակցում 120 հազար արցախցիներին, այլև սոցիալ-տնտեսական իսկական պատերազմ ու տեռոր են սկսել Արցախի հայության դեմ։ Այս պատերազմը տարվում է կիսաքողարկված հիբրիդային եղանակով․ Սփյուռքին և ՀՀ հասարակությանը մոլորեցնելու նպատակով ՀՀ վարչապետը ժամանակ առ ժամանակ փարիսեցիաբար կոչ է անում արցախցիներին չլքել Հայաստանը, բայց զուգահեռաբար բառիս բուն իմաստով անտանելի բոլոր պայմաններն է ստեղծում՝ ստիպելով նրանց բռնել գաղթի ճամփան։ 

Ասվածի հետաքրքիր մի նրբերանգ․ արդեն երկար ժամանակ արցախցիները գտնվում են Հայաստանում, բայց նրանց չեն այցելում ոչ ՀՀ վարչապետը, ոչ նրա տիկինը, ոչ ՀՀ նախագահը, ոչ ՀՀ բարձրաստիրան այլ պաշտոնյաներ։ ՀՀ ղեկավարության ատելությունն արցախցիների նկատմամբ այնքան մեծ է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանը հասնում է անգամ Ուկրաինա՝ պատերազմից տուժած այնտեղի երեխաներին օգնելու համար, բայց քթի տակ գտնվող արցախցիներին այցելելու ժամանակ չունի․․․

Հիմա Հայաստանում իրար դեմ պայքարում են երկու աշխարհաընկալման, երկու փիլիսոփայության ներկայացուցիչներ։ 

Առաջին փիլիսոփայության կրողները Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն են։ Նրանք համոզված են, որ երկրի մի մասը զիջելով թշնամուն, կարելի է փրկել մյուս մասը։ Փաշինյանն ու իշխող թիմը, ըստ ամենայնի, կարծում են, որ թշնամուն հանձնելով Հայաստանի դարպաս հանդիսացող Արցախը՝ նրանք ավելի անվտանգ կդարձնեն Հայաստանը։ Նրանց, երևի, թվում է, թե մոտեցնելով թշնամուն Հայաստանի սահմաններին՝ այդ սահմանները ավելի անխոցելի կդառնան։ ՀՀ ներկայիս ռեժիմը փաստորեն համոզված է, որ մի եղբոր տունը ավերելով և թշնամուն նվիրելով, մյուս եղբայրը կապրի ավելի բարեկեցիկ կյանքով։ Նրանք գտնում են, որ Մասիսից, Արարատից հրաժարվելով, կփրկեն Արագածը։ Եվ ընդհանրապես հայ ժողովրդին պետք չեն ոչ Սփյուռքի, ոչ մշակույթի, ոչ գյուղատնտեսության նախարարություններ, ոչ այլ "ավելորդություններ"։ 

Երկրորդ փիլիսոփայության ներկայացուցիչները գտնվում են ճիշտ հակառակ դիրքերում։ Նրանք համոզված են, որ 35 տարի շարունակ Արցախը ամուր վահանի դեր էր կատարում ողջ Հայաստանի համար, առաջինը ընդունելով թշնամու բոլոր հարվածները։ Որ Արցախի հանձնումից հետո վտանգի տակ է հայտնվել ՀՀ ողջ տարածքը, իսկ սահմանները դարձել են շատ ավելի խոցելի։ Որ մի եղբոր կործանումը չի երջանկացնի մյուս եղբորը։ Որ պահանջելով Մասիսը, ամենաքիչը կփրկես Արագածը։ Որ առնվազն տարօրինակ է հրաժարվել Սփյուռքի նախարարությունից, երբ 15 միլիոնանոց ազգի 12 միլիոնը ապրում է հենց Սփյուռքում։ Որ միայն հայ ժողովրդին բարին չկամեցողը կարող է լուծարել պատերազմող երկրի մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները։ 

Զավեշտն ու միաժամանակ ողբերգականն այն է, որ թշնամին առանձնապես չի էլ թաքցնում, որ միայն Արցախով բավարարվելու մտադրություն չունի, որ իր նպատակը Սյունիքը, Գեղարքունիքը, անգամ Երևանը գրավելն ու ողջ Հայաստանը կործանելն է։ Բայց թշնամու նույնիսկ այս անկեղծությունից ՀՀ ներկայիս ղեկավարությունը դասեր չի քաղում, շարունակելով փայփայել 29.800 քառակուսի կմ տարածք ունեցող Հայաստանի բոլշեվիկյան մոդելը։  

Այս պայմաններում մենք՝ արցախցիներս, երկու ելք ունենք ստեղծված ծանրագույն իրավիճակից․ 1․ մնալ երկրում ու շարունակել պայքարը Արցախի ազատագրման համար ու 2․ արտագաղթել Հայաստանից, ինչպես անում են ոմանք, չդիմանալով ՀՀ իշխանությունների ճնշումներին և հետապնդումներին։ Մենք ընտրում ենք առաջին տարբերակը։ Մենք մնում ենք Հայրենւքում ու շարունակում պայքարը։ Որովհետև այս երկրագնդի վրա ուրիշ Հայաստան և ուրիշ Արցախ չունենք։ Որովհետև հայը չի հարցնում "Քանի՞ թշնամի կա", հայը հարցնում է "Որտե՞ղ են նրանք"։ 

Սփյուռքի և Հայաստանի մեր հարազատ քույրեր ու եղբայրներ։ 

Մենք քաջ գիտակցում ենք ինչ հիասթափություն և բարոյալքություն է տիրում հիմա ձեր սրտերում, ձեր հոգիներում։ Այս համատարած հուսահատությունը միանգամայն բացատրելի է ու մարդկայնորեն հասկանալի․ 35 տարի շարունակ, զօրուգիշեր պայքարես՝ ոչինչ չխնայելով հաղթանակի համար և հանկարծ մի խումբ անհայրենիքների մեղքով մեկ օրում ջուրը նետես այնքան ծանր գնով ձեռք բերված բոլոր նվաճումները։ Նման հանգուցալուծումը կարող է հոգեբանորեն կոտրել նույնիսկ ամենաուժեղ ազգին։ Հենց դրա վրա էլ կառուցվում է մեր թշնամիների ամբողջ հաշվարկը․ նրանք ցանկանում են այնպես հուսահատեցնել հայերին, որ մենք ընդմիշտ մոռանանք Արցախը, Մուշը, Սասունը, Կիլիկիան, մեր ազգային բոլոր իղձերն ու ծրագրերը։ Արցախն առաջին քայլն է այդ իղձերի իրականացման փշոտ, տատասկոտ ճանապարհին ու վայ մեզ, եթե այն տապալվի։ Մոնթեի ասած՝ այդ դեպքում մենք իսկապես կշրջենք հայոց պատմության վերջին էջը։ 

Սա անթույիատրելի է, մենք դա հանդուրժել չենք կարող։ Մենք պետք է գիտակցենք, որ այս ամոթալի իրավիճակում մենք "պարտվել" ենք ընդամենը մարտում, բայց ոչ պատերազմում։ Փույթ չէ․ 35 տարի անընդմեջ հաղթում էինք, թող մի օր էլ պարտվենք, այդպես էլ է լինում, հատկապես, որ բոլորս էլ լավ գիտենք, թե ոնց են դասավորել ու կազմակերպել այդ "պարտությունը"։ Եվ ապա․ մեր աչքի առաջ է մեր թշնամու օրինակը, ով 35 տարի պատրաստվում էր ու համբերատար սպասում իր պահին։ Սովորելու շատ բան ունենք նրանից, սերտելու շատ դասեր, որոնց մասին թեթևամտորեն մոռացել ենք վերջին տարիներին։ 

Ուստի, սիրելի հայրենակիցներ, եկեք չուրախացնենք նենգ ոսոխին ու խափանենք նրա մտահղացումները, եկեք շարունակենք սուրբ պայքարը մեր ժողովրդի իրավունքների վերականգնման ու երկրի ազատագրման համար։ Այլընտրանք դրան ուղղակի չկա, այլընտրանքը Հայաստանի ու հայության կործանումն է։ Հոգնել ու վհատվել չկա այս պայքարում․ հոգնածությունն ու հուսահատությունը կհանգեցնի վերջնական պարտության։ 

Ոչ հեռավոր անցյալում, տարիներ շարունակ մենք գրել-զգուշացրել էինք ՀՀ և ԼՂՀ իշխանություններին, որ իրենց հանցավոր անգործությունը դիվանագիտական ու հատկապես քարոզչական ոլորտներում կբերի ամենածանր հետևանքների մեր ժողովրդի համար, որ արդար լինելը քիչ է այս անարդար աշխարհում, պետք է կարողանաս նաև ապացուցել քո արդարությունը, կոչ էինք անում նրանց "Մի քիչ թանաք թափեք, պարոնայք, այլապես ստիպված եք լինելու արյուն թափել"։ Բայց ապարդյուն․ ՀՀ և ԼՂՀ իշխանություններն ոչ միայն չէին լսում մեզ, այլև հետապնդում էին մեզ ու քրեական գործեր հարուցում մեր դեմ։ 

Իրենց անհեռատես, անուղեղ, անհեթեթ քաղաքակունության հետևանքները բոլորիս աչքի առաջ են․ հիմա հայ ժողովրդի ճշմարտացիությունը մենք պետք է ապացուցենք ոչ միայն օտարին, այլև ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածին, որը 30 տարի անց արդեն Արցախից ու Մասիսից է հրաժարվում, հայոց պատմության աղավաղված դասագրքեր հրատարակում դպրոցականների համար։ Ահա թե ուր ենք մենք հասել՝ չհասկանալով քարոզչության հիրավի ռազմավարական, եթե կուզեք՝ ճակատագրական կարևորությունը։ Ցավալի իրողություն․ Ադրբեջանի և Թուրքիայի պես բարբարոս, անցյալ չունեցող երկրները գիտակցում են քարոզչության, լրատվական մտածված քաղաքականության անհրածեշտությունն ու մեծ նշանակությունը, իսկ քաղաքակիրթ, ուսյալ, կրթված հայության միջավայրում, պարզվում է, պետք է դեռ ապացուցենք այս այբբենական ճշմարտությունը։ 

Հայկական պետության նման խայտառակ պահվածքը քարոզչության հարցում խոսում է միայն մեկ բանի մասին․ երկիրը գրավված է ներսից ու մենք պետք է մտածենք ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի ազատագրման մասին։ Չի կարող Հայաստանը զարգանալ առանց Արցախի, ինչպես չի կարող մարդ նորմալ քայլել՝ կտրելով մի ոտքը։ Արցախն ու Հայաստանն իրարից տարանջատողները ցուցաբերում են վտանգավոր տգիտություն, որը հղի է ամենակործանարար հետևանքներով ողջ հայության համար։ Ուստի մենք պետք է նորից ու նորից քարոզենք այս ճշմարտությունը նախևառաջ հայ հասարակության համար, որի հետ բացարձակապես չենք աշխատում և որի հետ շատ ակտիվ, շատ ուշադիր, շատ հետևողական աշխատում են և Արևմուտքը, և Արևելքը, և Հյուսիսը, ով ասես՝ բացի Հայաստանից։ 

"Երրորդ Ուժ Պլյուս" թերթի աշխատակազմի զգալի մասը պատրաստ է շարունակել այդ պայքարն ու աշխատանքը՝ չնայած բոլոր զրկանքներին ու հետապնդումներին։ Շատերի նման մենք էլ կարող ենք արտագաղթել ու ապրել բարեկեցիկ կյանքով օտար ափերում, ունենք այդ հնարավորությունը։ Բայց մենք որոշել ենք մնալ ու կռվել։ Մենք քաջ գիտակցում ենք, որ այս պայքարում մեզ հավուր պատշաճի չեն աջակցելու ոչ Արևմուտքից, ոչ Արևելքից, ոչ Հյուսիսից, ոչ Հարավից, ոչ նույնիսկ Երևանից։ Ամենայն հարգանք տածելով ուժի թվարկած կենտրոնների նկատմամբ՝ պետք է, այնուամենայնիվ, նշենք, որ ինչքան էլ ուրիշը հարգի ու սիրի մեզ, միևնույն է, նա ուրիշ է և, բնականաբար, ունի ուրիշ շահեր, որոնք, մեղմ ասած, միշտ չէ որ համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ։ Այդ իսկ պատճառով մենք պետք է ապավինենք միմիայն սեփական ուժերին, հայության հավաքական կարողությանն ու կամքին։ Պատմական փորձը հուշում է, որ միայն նման դեպքերում է հայ ժողովուրդը իսկական հաջողության հասնում․ օրինակներ ինչքան ուզեք՝ Սարդարապատից մինչև Արցախ։ 

Սփյուռքի և Հայաստանի սիրելի հայրենակիցներ։ 

Օտար ուժերը հասել են մեր թերթի ապօրինի փակմանը՝ հափշտակելով մեր բոլոր խնայողությոըններն ու միջոցները։ Պատճառը մեկն է․ նրանց սարսափեցնում են "Երրորդ Ուժ Պլյուս"-ի հայանպաստ հրապարակումներն ու մեկնաբանությունները։ Ինչպես միշտ, չկարողանալով պայքարել մտքի դեմ, նրանք թիրախավորում են մտքի հեղինակին․ սա, ցավոք, ընդունված պրակտիկա է ոչ միայն բռնապետական, այլև այսպես կոչված "ժողովրդավարական" համակարգերում։ 

Չնայած դրան, մենք լի ենք վճռականությամբ շարունակել մեր առաքելությունը ու կոչ ենք անում աջակցել մեզ այս սուրբ պայքարում։ Անհրաժեշտ է ընդամենը վերականգնել եթե ոչ թերթի, ապա գոնե մեր կայքի գործունեությունը։ Մեծ ծախսեր ու միջոցներ դրա համար պետք չեն․ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում կարող է աջակցել այս նախաձեռնությանը՝ համապատասխան գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին. 

Արցախբանկ, քարտի համարը 9051 3502 0029 6596

Ստացող՝ Սուսաննա Աղաջանյան

"Երրորդ Ուժ Պլյուս" թերթի խմբագրությունը երախտապարտ կլինի ցանկացած օգնության համար ու մեկ անգամ ևս հաստատում է իր սկզբունքային որոշումը մնալ Հայրենիքում և շարունակել պայքարը հայոց հինավուրց Արցախը ազատագրելու ու Մայր Հայաստանին վերադարձնելու համար։ Աստված օգնական մեզ բոլորիս այս գործում։ 

"Երրորդ Ուժ Պլյուս" խմբագրություն

https://www.youtube.com/watch?v=4xt11pOA-dg

***

Թերթի նյութերի հետ կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով․


***

АРЦАХ: БОРЬБА ЗА СВОБОДУ НЕВОЗМОЖНА БЕЗ СВОБОДЫ СЛОВА И СВОБОДНОЙ ПРЕССЫ

Дорогие соотечественники в Диаспоре и Республике Армения, помогите донести голос Арцаха до мировой общественности!

Как известно, до начала террористической войны против Арцаха и всего армянства враги нашего народа приняли особые меры против, по их мнению, самых опасных армянских газет, которые могли помешать осуществлению антиармянских программ.

Первый удар пришёлся по независимой армянской газете "Третья Сила Плюс", которая была открыта по совместной инициативе известного арцахского мецената Левона Айрапетяна и арцахского журналиста Ваграма Агаджаняна. Финансовые средства газеты самым бандитским образом были попросту украдены с банковского счета, в результате чего независимое издание было вынуждено приостановить свою деятельность.

Второй удар пришелся по старейшей армянской газете России "Юсисапайл ("Северное сияние"). Чтобы наши читатели лучше поняли, о каком издании идет речь, напомним, что активными авторами "Северного сияния" в своё время были великие армянские писатели и поэты: Раффи, Микаэл Налбандян, Казарос Агаян, Рафаэль Патканян, Смбат Шах Азиз и другие известные деятели.

Расчет внешних сил и наших врагов оказался верным: библейская истина "Вначале было Слово" никогда не теряет своей актуальности. Лишая народ возможности свободно выражать свое мнение, вы лишаете его и борьбы за свободу. Нет свободной прессы, значит нет свободы слова, нет свободы слова, значит нет и свободы, и борьбы за свободу.

Почему был нанесен удар именно по этим двум армянским газетам? Мы убеждены, что причина одна: в отличие от многих СМИ и политических сил Армении и НКР, они не обслуживали интересы ни России, ни Соединенных Штатов, ни Европейского Союза, ни Китая, ни Ирана, ни какой-либо другой державы. Вся их "вина" заключалась в том, что они обслуживали  исключительно армянские интересы. Люди видели, что есть и третий путь,  третий выбор и альтернатива, что, естественно, не нравилось внешним покровителям внутренних рабов. И самое главное: их пугают безупречные аргументы армянской стороны, правда армянской стороны, озвучивание которой любой ценой должно было быть приостановлено, поскольку это затрудняло бы реализацию известных антиармянских программ. Чего они и добились с помощью доморощенных рабов.

Но этим враги нашего народа не удовлетворяются. Они прекрасно понимают, что, оставаясь на Родине, мы, несмотря на все трудности и препятствия, обязательно продолжим борьбу за Арцах. Сейчас нас уже заставляют покинуть и Армению, без преувеличения в ежедневном режиме подвергая жителей Арцаха невероятным унижениям и издевательствам.

Печально, но факт: власти Армении не только не поддерживают 120 тысяч арцахцев, но и развязали настоящую социально-экономическую войну и террор против армян Арцаха. Эта война ведется наполовину скрытым гибридным способом: чтобы ввести в заблуждение диаспору и общественность Армении, премьер-министр РА время от времени фарисейски призывает арцахцев не покидать Армению, но параллельно создает все возможные невыносимые условия, заставляя их встать на путь миграции.

Интересный нюанс к сказанному: уже долгое время жители Арцаха находятся в Армении, но их не посещают ни премьер-министр РА, ни его супруга, ни президент РА, ни другие высокопоставленные должностные лица РА. Ненависть руководства Армении к арцахцам настолько велика, что первая леди Анна Акопян едет даже в Украину, чтобы помочь там пострадавшим от войны детям, но у нее нет времени навестить находящихся под носом арцахцев․․․

Сейчас в Армении друг против друга борются представители двух мировоззрений, двух философий.

Носителями первой философии являются Никол Пашинян и его сторонники. Они убеждены, что, уступив врагу часть страны, можно спасти другую. Пашинян и правящая команда, по-видимому, считают, что, сдав врагу Арцах, который является воротами Армении, они сделают Армению более безопасной. Им, наверное, кажется, что с приближением врага к границам Армении эти границы станут более неуязвимыми. Нынешний режим РА, фактически, убежден, что, разрушив дом одного брата и отдав его врагу, другой брат будет жить более обеспеченной жизнью. Они полагают, что отказавшись от Масиса, Арарата, они спасут Арагац. И вообще армянскому народу не нужны ни министерство диаспоры, ни министерство культуры, ни министерство сельского хозяйства, ни другие "излишества".

Представители второй философии занимают прямо противоположные позиции. Они убеждены, что на протяжении 35 лет Арцах был надежным щитом для всей Армении, первым принимая на себя все удары врага. Что после сдачи Арцаха вся территория Армении оказалась под угрозой, а границы стали гораздо более уязвимыми. Что гибель одного брата не сделает счастливым другого брата. Что, требуя Масис, вы, как минимум, сохраните Арагац. Что по меньшей мере странно отказываться от министерства диаспоры, когда 12 миллионов из 15-миллионной нации живут именно за рубежом. Что только тот, кто не желает добра армянскому народу, может распустить министерства культуры и сельского хозяйства воюющей страны.

Трагикомичен тот факт, что враг особо и не скрывает, что не намерен довольствоваться только Арцахом, что его цель - захватить Сюник, Гегаркуник, даже Ереван и уничтожить всю Армению. Но даже из этой искренности врага нынешнее руководство Армении не извлекает уроков, продолжая дорожить большевистской моделью Армении площадью в 29 800 квадратных километров.

В этих условиях у нас, у арцахцев, есть два выхода из сложившейся тяжелейшей ситуации: 1. остаться на Родине и продолжить борьбу за освобождение Арцаха и 2. эмигрировать из Армении, как это делают некоторые наши соотечественники, не выдержав давления и преследований властей РА. Мы выбираем первый вариант. Мы остаемся на Родине и продолжаем борьбу. Потому что на этой планете у нас нет другой Армении и нет другого Арцаха. Потому что армянин не спрашивает "Сколько врагов?", армянин спрашивает "Где они?".

Наши родные братья и сестры из Диаспоры и Армении!

Мы прекрасно понимаем, какое разочарование и смятение царят сейчас в ваших душах, в ваших сердцах. Это повсеместное отчаяние вполне объяснимо и по-человечески понятно: на протяжении 35 лет вы денно и нощно, изо всех сил боролись, ничего не жалея для победы, и вдруг по вине группы манкуртов за день потеряли все достижения, обретенные такой дорогой ценой. Подобный исход может психологически сломать даже самую сильную нацию. Именно на этом и строится весь расчет наших врагов: они хотят так деморализовать армян, чтобы мы навсегда забыли Арцах, Муш, Сасун, Киликию, все наши национальные чаяния и программы. Арцах - это первый шаг на тяжелом, тернистом пути к осуществлению этих мечтаний, и горе нам, если он провалится. Как сказал бы Монте, в этом случае мы действительно перевернем последнюю страницу армянской истории.

Это недопустимо, мы не потерпим этого. Мы должны осознать, что в этой позорной ситуации мы "проиграли" только битву, но не войну. Ничего страшного: 35 лет подряд мы побеждали, пусть однажды проиграем, и такое бывает, тем более, что все мы хорошо знаем, как они устроили и организовали это "поражение". И потом: перед нами пример нашего врага, который готовился и терпеливо ждал своего часа в течение 35 лет. Нам есть чему у него поучиться, перенять многое из того, что мы легкомысленно забыли в последние годы.

Поэтому, дорогие соотечественники, давайте не будем радовать врага, давайте продолжим священную борьбу за восстановление прав нашего народа и освобождение нашей страны. Альтернативы этому просто нет, альтернатива - уничтожение Армении и армянства. В этой борьбе нет места усталости и унынию: усталость и отчаяние приведут к окончательному поражению.

В недалеком прошлом, на протяжении долгих лет мы писали и предупреждали власти РА и НКР о том, что их преступное бездействие в дипломатической и особенно пропагандистской сферах приведет к самым тяжелым последствиям для нашего народа, что в этом несправедливом мире мало быть справедливым, надо ещё суметь доказать свою справедливость, мы призывали их "Пролейте немного чернил, господа, иначе вам придется пролить кровь". Но тщетно: власти РА и НКР не только не прислушивались к нам, но и преследовали нас и возбуждали против нас уголовные дела.

Последствия их недальновидной, безмозглой, нелепой политики у всех перед глазами: теперь мы должны доказать правоту армянского народа не только иностранцам, но и значительной части граждан Армении, которые спустя 30 лет уже отказываются от Арцаха и Масиса, издают искаженные учебники армянской истории для школьников. Вот к чему мы пришли, не понимая поистине стратегической, если хотите, судьбоносной важности пропагандистской сферы. Прискорбная реальность: такие варварские страны, как Азербайджан и Турция, не имеющие прошлого, осознают важность пропаганды, необходимость и важнейшее значение продуманной информационной политики, а в среде цивилизованного, древнего, образованного армянства, оказывается, мы еще должны доказывать эту азбучную истину.

Такое позорное поведение армянского государства в вопросе пропаганды говорит только об одном: страна оккупирована изнутри, и мы должны думать об освобождении не только Арцаха, но и всей Армении. Армения не может развиваться без Арцаха, как человек не может нормально ходить, отрезав одну ногу. Те, кто разделяет Арцах и Армению, проявляют опасное невежество, которое чревато самыми разрушительными последствиями для всего армянства. Поэтому мы должны снова и снова проповедовать эту истину, прежде всего, для армянского общества, с которым мы абсолютно не работаем и с которым очень активно, очень внимательно и очень последовательно работают и Запад, и Восток, и Север - кто угодно, только не Армения.

Значительная часть сотрудников газеты "Третья Сила Плюс" готова продолжить эту борьбу, несмотря на все лишения и преследования. Как и многие наши соотечественники, мы можем эмигрировать и жить благополучной жизнью на чужбине, и у нас есть такая возможность. Но мы решили остаться и сражаться. Мы прекрасно осознаем, что в этой борьбе нас должным образом не поддержат ни Запад, ни Восток, ни Север, ни Юг, ни даже Ереван. Со всем уважением к перечисленным центрам силы мы, тем не менее, должны отметить, что как бы кто ни уважал и любил нас, он все равно другой и, естественно, у него есть и другие интересы, которые, мягко говоря, не всегда совпадают с интересами армянского народа. По этой причине мы должны полагаться только на свои собственные силы, коллективные возможности и волю армян. Исторический опыт подсказывает, что только в таких случаях армянский народ достигает настоящего успеха: примеров сколько угодно - от Сардарапата до Арцаха.

Дорогие соотечественники из Диаспоры и Армении!

Внешние силы добились незаконного закрытия нашей газеты, похитив все наши сбережения и средства. Причина одна: их пугают проармянские публикации и комментарии "Третей Сила Плюс". Как всегда, не имея возможности бороться с мыслью, они атакуют автора мысли - к сожалению, это общепринятая практика не только в диктаторских, но и в так называемых "демократических" системах.

Несмотря на это, мы полны решимости продолжать нашу миссию и призываем поддержать нас в этой священной борьбе. Всё, что нам нужно сделать, это восстановить работу если не газеты, то, по крайней мере, нашего веб-сайта. Для этого не нужны большие затраты и средства: каждый может поддержать эту инициативу в пределах своих возможностей, переведя соответствующую сумму на следующий счет:

Арцахбанк, номер карты  9051 3502 0029 6596

Получатель: Сусанна Агаджанян

Редакция газеты "Третьей Сила Плюс" будет признательна за любую помощь и еще раз подтверждает свое принципиальное решение остаться на Родине и продолжить борьбу за освобождение древнего армянского Арцаха и его возвращение Матери-Армении. Да поможет нам всем Господь в этом деле.

Редакция газеты "Третья Сила Плюс"

                                                                                 ***

С материалами газеты можете ознакомиться  по следующей ссылке:

https://thirdforceplus.blogspot.com/

***

ARTSAKH: THE STRUGGLE FOR FREEDOM IS IMPOSSIBLE WITHOUT FREEDOM OF SPEECH AND A FREE PRESS

Dear compatriots in the Diaspora and the Republic of Armenia, help bring the voice of Artsakh to the world community!

As you know, before the start of the terrorist war against Artsakh and all Armenians, the enemies of our people took special measures against, in their opinion, the most dangerous Armenian newspapers that could interfere with the implementation of anti-Armenian programs.

The first blow was received by the independent Armenian newspaper "Third Force Plus", which was opened on the joint initiative of the famous Artsakh philanthropist Levon Hayrapetyan and Artsakh journalist Vahram Aghajanyan. The financial resources of the newspaper were simply robberly stolen from a bank account, as a result of which the independent newspaper was forced to suspend its activities.

The second blow fell on Russia's oldest Armenian newspaper, Northern Lights. In order for our readers to understand which publication we are talking about, we recall that the active authors of "northern lights" at one time were great Armenian writers and poets: Raffi, Mikael Nalbandian, Ghazaros Aghayan, Rafael Patkanian, Smbat Shah Aziz and other famous Armenians.

The calculation of external forces and our enemies turned out to be correct: the biblical truth "In the beginning was the Word" never loses its relevance. By depriving the Armenian people of the opportunity to express their opinions freely, they also deprive us of the struggle for freedom. If there is no free press, then there is no freedom of speech, there is no freedom of speech, then there is no freedom and no struggle for freedom.

Why were these two Armenian newspapers targeted? We are convinced that there is one reason: unlike many media outlets and political forces in Armenia and the NKR, they did not serve the interests of either Russia, the United States, the European Union, China, Iran, or any other power. Their whole "fault" was that they served only and exclusively Armenian interests. People saw that there was a third way, a third choice, and an alternative, which, naturally, was not liked by the outside patrons of the inner serfs. And most importantly, they are afraid of the impeccable arguments of the Armenian side, the truth of the Armenian side, the voicing of which should have been suspended at any cost, since it made it difficult to implement well-known anti-Armenian programs. Which they achieved with the help of slaves in the room.

But the enemies of our people are not satisfied with this. They understand perfectly well that staying in our homeland, despite all the difficulties and obstacles, we will definitely continue the fight for Artsakh. Now, obviously, we are being forced to leave Armenia as well, subjecting the residents of Artsakh to incredible humiliations and bullying on a daily basis, without exaggeration.

It is sad, but a fact: the Armenian authorities not only do not support 120,000 Artsakh people, but also unleashed a real socio-economic war and terror against the Armenians of Artsakh. This war is being waged in a half-hidden hybrid way: in order to mislead the Diaspora and the Armenian public, the Prime Minister of the Republic of Armenia from time to time pharisaically urges the Artsakh people not to leave Armenia, but at the same time creates all unbearable conditions in the literal sense of the word, forcing them to embark on the path of migration.

An interesting nuance of what has been said: the residents of Artsakh have been in Armenia for a long time, but neither the Prime Minister of the Republic of Armenia, nor his wife, nor the President of the Republic of Armenia, nor other high-ranking officials of the Republic of Armenia have visited them. The hatred of the Armenian leadership towards the Artsakh people is so great that First Lady Anna Hakobyan even comes to Ukraine to help children affected by the war there, but she does not have time to visit the Artsakh people under her nose․․․

Representatives of two worldviews and two philosophies are currently fighting against each other in Armenia.

The bearers of the first philosophy are Nikol Pashinyan and his supporters. They are convinced that by ceding part of the country to the enemy, another can be saved. Pashinyan and the ruling team seem to believe that by surrendering Artsakh, which is Armenia's gateway, to the enemy, they will make Armenia safer. They probably think that by bringing the enemy closer to the borders of Armenia, these borders will become more invulnerable. The current RA regime is actually convinced that by destroying one brother's house and giving it to the enemy, the other brother will live a better life. They find themselves abandoning Masis, Ararat, they will save Aragatsotn. And in general, the Armenian people do not need any ministries of Diaspora, Ministry of Culture, Ministry of Agriculture, or other "excesses".

Representatives of the second philosophy take directly opposite positions. They are convinced that for 35 years Artsakh has been a reliable shield for the whole of Armenia, being the first to take on all the blows of the enemy. That after the surrender of Artsakh, the entire territory of Armenia was under threat, and the borders became much more vulnerable. That the death of one brother will not make another brother happy. That by demanding a Masis, you will at least save Aragatsotn. Which is at least strange to abandon the Ministry of Diaspora, when 12 million out of a nation of 15 million live in the Diaspora. That only those who do not wish well to the Armenian people can dissolve the Ministries of Culture and Agriculture of the belligerent country.

It is funny and tragic at the same time that the enemy does not hide much that he does not intend to be content with Artsakh alone, that his goal is to capture Syunik, Gegharkunik, even Yerevan and destroy the whole of Armenia. But even from this sincerity of the enemy, the current Armenian leadership does not learn lessons, continuing to cherish the Bolshevik model of Armenia with an area of 29,800 square kilometers.

In these circumstances, we, the people of Artsakh, now have two ways out of the current difficult situation: 1. stay in the country and continue the struggle for the liberation of Artsakh and 2. emigrate from Armenia, as some do, unable to withstand the pressure and persecution of the Armenian authorities. We choose the first option. We remain at home and continue the struggle. Because we don't have another Armenia and another Artsakh on this land. Because an Armenian does not ask "How many enemies are there?", an Armenian asks "Where are they?".

Dear brothers and sisters!

We are well aware of the disappointment and moral decline that now reigns in your hearts, in your souls. This widespread despair is understandable and humanly understandable: for 35 years you have been struggling day and night, sparing nothing to win, and suddenly, through the fault of a group of people who do not have a Homeland, in one day you dumped into the water all the achievements achieved at such a high price. Such a decision can psychologically break even the strongest nation. This is exactly what our enemies' entire calculation is based on: they want to discourage the Armenians so that we forget Artsakh forever, Mush, Sasun, Cilicia, all our national dreams and programs. Artsakh is the first step on the thorny, thorny path to the realization of these dreams, and woe to us if it fails. According to Monte, in this case we will really turn over the last page of Armenian history.

This is unacceptable, we cannot tolerate it. We must realize that in this shameful situation we have "lost" only the battle, but not the war. It's okay: we've won for 35 years in a row, let's lose one day, it happens, especially since we all know well how they arranged and organized this "defeat". And then, we have an example of our enemy, who has been preparing and patiently waiting in the wings for 35 years. We have a lot to learn from him, a lot to learn, which we have thoughtlessly forgotten in recent years.

Therefore, dear compatriots, let's not please the insidious enemy and thwart his plans, let's continue the sacred struggle for the restoration of the rights of our people and the liberation of the country. There is simply no alternative to this, the alternative is the destruction of Armenia and the Armenians. There is no fatigue and despondency in this struggle: fatigue and despair will lead to final defeat.

In the recent past, for many years, we wrote and warned the authorities of the Republic of Armenia and the NKR that their criminal inaction in the diplomatic and especially propaganda spheres would lead to the most severe consequences for our people, that in this unfair world it is not enough to be fair, you must also be able to prove your justice, we urged them to "spill a little ink, gentlemen, otherwise you will have to shed blood." But in vain: the authorities of the Republic of Armenia and the NKR not only did not listen to us, but also pursued and initiated criminal cases against us.

The consequences of their short-sighted, brainless, absurd policy are in front of all of us: now we must prove the correctness of the Armenian people not only to foreigners, but also to a significant part of the citizens of Armenia, who, 30 years later, are already abandoning Artsakh and Masis, publishing distorted textbooks of Armenian history for schoolchildren. This is what we have come to without understanding the truly strategic, if you will, crucial importance of propaganda. The sad reality is that such barbaric countries as Azerbaijan and Turkey, which have no past, realize the importance of propaganda, the necessity and great importance of a well-thought-out information policy, and among civilized, educated, educated Armenians, it turns out that we still have to prove this literal truth.

Such shameful behavior of the Armenian state in the matter of propaganda speaks only about one thing: the country is occupied from the inside, and we must think about the liberation not only of Artsakh, but of the whole of Armenia. Armenia cannot develop without Artsakh, just as a person cannot walk normally after cutting off one leg. Those who divide Artsakh and Armenia are showing dangerous ignorance, which is fraught with the most devastating consequences for all Armenians. Therefore, we must preach this truth over and over again, first of all, for the Armenian society, with which we absolutely do not work and with which we are very active, very attentive, The West, the East, and the North are working very consistently, anyone except Armenia.

A significant part of the staff of the newspaper "Third Force Plus" is ready to continue this struggle and work, despite all the hardships and persecution. Like many others, we can emigrate and live a prosperous life in a foreign country, we have such an opportunity. But we decided to stay and fight. We are well aware that neither the West, nor the East, nor the North, nor the South, nor even Yerevan will support us properly in this struggle. While respecting these centers of power with all due respect, we must nevertheless note that no matter how much someone respects and loves us, he is still different and, Naturally, he has other interests, which, to put it mildly, do not always coincide with the interests of the Armenian people. For this reason, we must rely only on our own strength, the collective capabilities and the will of the Armenians. Historical experience suggests that only in such cases the Armenian people succeed: there are plenty of examples, from Sardarapat to Artsakh.

Dear compatriots from the Diaspora and Armenia!

Foreign forces have achieved the illegal closure of our newspaper by stealing all our savings and funds. There is one reason: they are afraid of the pro-Armenian publications and comments of the "Third Force Plus". As always, unable to fight the thought, they target the author of the thought - unfortunately, this is a common practice not only in dictatorial, but also in so-called "democratic" systems.

Despite this, we are determined to continue our mission and urge you to support us in this sacred struggle. All you have to do is restore the operation, if not of the newspaper, then at least of our website. This does not require large expenses and funds: everyone can support this initiative within their capabilities by transferring the appropriate amount to the next account:

Artsakhbank, card number  9051 3502 0029 6596

Recipient: Susanna Aghajanyan

The editorial board of the newspaper "Third Force Plus" will be grateful for any help and once again confirms its principled decision to stay in the homeland and continue the struggle for the liberation of ancient Armenian Artsakh and the return of mother Armenia. May God help us all in this matter.

"Third Force Plus"

https://www.youtube.com/watch?v=4xt11pOA-dg

***

You can read the newspaper's publications at the following link:

https://thirdforceplus.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий