ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՏԱՊԱԼՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
– Պարոն Օսիպյան, Արցախի ՀԿ-ները համախմբման փորձեր են անում, ի՞նչ աշխատանք է տարվում, ի՞նչ ուղերձներ են հղվում միջազգային հանրությանը, եւ արդյոք Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունեցե՞լ եք։
- Իրոք, ՀԿ-ները փորձում են ինքնակազմակեպվել, եւ իրենց մոտ դա ստացվում է։ Արցախի Ազգային ժողովի մեծամասնությունը մասամբ Հայաստանի գործող իշխանության ճնշման տակ է, մասամբ էլ Արցախի ռազմաքաղաքական իշխանության՝ Բաքվում գերի լինելու գործոնն է ազդում Արցախի պատգամավորների վրա։ Կարճ ասած՝ Արցախի Ազգային ժողովում մեծամասամբ կամ Նիկոլի թելադրանքով են շարժվում, որովհետեւ հակառակ դեպքում քրեական գործեր են բացվում, ԱԱԾ-ն է ճնշում, կամ Ալիեւի թելադրանքով՝ այնտեղ գտնվող քաղբանտարկյալների միջոցով։
Բայց ինչ վերաբերում է Արցախի հարցին, Նիկոլի եւ Ալիեւի դիրքորոշուների միջեւ տարբերություն չկա, իրենք համակարծիք են։ Եվ փաստորեն ստացվում է, որ Արցախի Ազգային ժողովը զավթված է հակաարցախյան ուժերի կողմից։ Այս ֆոնին, քանի որ պարալիզացված է Ազգային ժողովի գործունեությունը, հասարակական կազմակերպություններն են իրենց վրա վերցնում որոշակի բեռ եւ հայտարարություններով են հանդես գալիս։ Մենք գիտենք, որ քաղհասարակությունը նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին է առաջին հայտարարությունն արել, թե ինչպես են պատկերացնում վերադարձի պայմանները։ Խոսող չկա դրա մասին, մենք երբեք չենք լսել, որ Արցախի կառավարությունը կամ Ազգային ժողովը մի հստակ ծրագիր ներկայացնեին, թե ինչպես են պատկերացնում մեր վերադարձի պայմանները։ Եվ դա արել են ՀԿ-ները։
ՀԿ-ների հաջորդ էական քայլն այն էր, որ նամակ էր հղվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամ երկրներին, քանի որ Արցախի հարցը հենց այդ շրջանակում էր քննարկվում։ Մենք տեսել ենք, որ Արցախի Ազգային ժողովը նման քայլեր չի անում, բայց ՀԿ-ներն անում են։ Այս առումով, իհարկե, ՀԿ-ների գործը շատ կարեւոր է, բայց մենք գիտենք, որ ավելի էֆեկտիվ կլինի, եթե այդ հայտարարությունները հնչեն Արցախի Ազգային ժողովի կողմից, քանի որ այն մասամբ ճանաչված մարմին է Մինսկի խմբի շրջանակներում։
ՀԿ-ները հանդիպել են Արցախի ԱԺ պատգամավորների հետ, որպեսզի Արցախի ԱԺ-ն ակտիվ լինի այդ հարցերում։ Իհարկե, ՀԿ-ների մեծ մասը չեն ընդունում պատգամավորներին, բայց պետք է հաշվի առնել, որ կա Ազգային ժողով՝ որպես ինստիտուցիոնալ կառույց եւ իր կարեւորության ու աշխատանքի ապահովման հարցը կա։ Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում պատգանավորներին եւ կուսակցություններին, անհրաժեշտ է, որ Արցախի ԱԺ-ն հայտարարություն անի։
Ճիշտ է, դեկտեմբերի 10-ին մի հայտարարություն արել են, իրենք մերժել են ՀԿ-ների առաջարկը, սեփական հայտարարությունն են արել, որը զիջում է ՀԿ-ների առաջարկին, բայց գոնե «կիսամեռած» մի հայտարարություն արել են։
Մենք գիտենք, որ ճնշումները շարունակվում են, Հայաստանի ԱԱԾ-ն արգելափակել է Արցախի Ազգային ժողովի կայք-էջը եւ ամեն կերպ փորձում է խոչընդոտել Արցախի ԱԺ աշխատանքին։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ իշխանական լրատվամիջոցներն են հարձակվում այն մարդկանց վրա, ովքեր փորձում են ի օգուտ արցախցիների հարցեր բարձրացնել։ Եվ Արցախի Ազգային ժողովից էլ նման հարձակումներ կան, ես նկատի ունեմ կեղծ լուրեր տարածելը, որպեսզի այս կամ այն անձին վարկաբեկեն ու թույլ չտան նրա քաղաքական ծրագրերի իրականացումը։ Այսինքն՝ մենք շատ ծանր վիճակում ենք, քանի որ Ազգային ժողովը լրիվությամբ գտնվում է Նիկոլ-Ալիեւ ազդեցության տակ։ Եվ այդ ազդեցությունը որոշիչ է։
– Արցախի ԱԺ պատգամավորներն ասում են, որ մեծ աշխատանք է կատարում Արցախի ԱԺ կողմից ստեղծված հանձնախումբը, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Դուք համամի՞տ եք, ինչպե՞ս եք գնահատում այդ աշխատանքը։
- Օրինակ՝ մենք տեսել ենք, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հայտարարություն է արել՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը Արցախյան հակամարտության վերաբերյալ միջազգային խաղաղության ֆորում գումարել, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցեն Ադրբեջանի հետ՝ երրորդ երկրում, միջազգային երաշխիքների ներքո։ Բայց դրան Արցախի Ազգային ժողովը չի արձագանքել։ Համենայնդեպս, հրապարակային հայտարարություններ չեն եղել, եւ սա էական նշանակություն ունի։ Եթե թաքուն նամակներ են գրել, դրանք շատ թույլ նշանակություն ունեն, մեր կողմից հրապարակային ու բաց պետք է ողջունվեր այդ նախաձեռնությունը, պետք է պատրաստակամություն հայտնեին՝ համապատասխան պատվիրակություն ուղարկելու այդ բանակցություններին։
Բայց ոչ Արցախի Ազգային ժողովը, ոչ էլ Օսկանյանի թիմը դա չեն արել։ Նույն պասիվութունն իրենք ցուցաբերել են Եվրախորհրդարանի բանաձեւի վերաբերյալ, որը էլի համահունչ էր Շվեյցարիայի խորհրդարանի հայտարարությանը։ Բացի այդ, Վարդան Օսկանյանի քաղաքականությունը չի արտացոլում Արցախի եւ հայության շահերը, որովհետեւ Օսկանյանն Արցախի հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել եւ ասել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի հայելային սկզբունքով՝ «Մեղրիի միջանցքի» հետ։ Սա շատ վտանգավոր հայտարարություն է։ Եվ մեծ կասկածներ ունեմ, որ սա հենց Կրեմլի կողմից թելադրված թեզ էր։ Իսկ Արցախի խնդիրը եւ ողբերգությունը հենց այն է եղել, որ Արցախի ամբողջ Ազգային ժողովը՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը՝ իրենց վերնախավով հանդերձ, առաջնորդվել են Կրեմլի թելադրանքով։ Դրա հետեւանքով ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք, բայց դա էլ դաս չեղավ Արցախի ԱԺ-ի համար։ Մինչ այսօր շարունակում են Կրեմլի հրահանգները կատարել։
Իսկ ՀԿ-ներն անկախ են։ Հարկ է նշել, որ նախքան Արցախից տարհանումը, միակ հայտարարությունը, որտեղ նշվել է միջազգային խաղաղապահների անհրաժեշտությունը՝ ռուս խաղաղապահների թերի գործունեության պատճառով, եղել է ՀԿ-ների կողմից։ Այսինքն՝ այս առումով ՀԿ-ների գործունեությունն ավելի կոռեկտ էր նաեւ Արցախում, բայց քանի որ քաղաքական առումով կշիռ չունեին, այդ հայտարարությունները մնացին միայն հայտարարություններ՝ ի լուր Արցախի եւ աշխարհի, որ Արցախում կան այսպիսի տրամադրություններ։ Հասարակությունը լրիվությամբ պրոռուսական չէր, իսկ եթե մի մասը հույսը ռուսի հետ էր կապում, դա հասարակության մեղքը չէր, պատճառը նույն իշխանություններն էին, որոնք ամեն անգամ դուրս էին գալիս ու հայտարարում էին, որ «այլ երկիր ցանկություն էլ չունի այստեղ խաղաղապահ ուղարկելու, ռուսից բացի, մենք ոչ ոքի պետք չենք»։ Եվ հասարակությանը թվում էր, թե այլընտրանք չկար, սա հենց իշխանության կեղծ քաղաքականության հետեւանքն էր։
Հիմա մենք տեսնում ենք, որ ինչքան էլ Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին ասենք՝ պատասխանատու եք 150 հազար մարդու համար, նրանցից յուրաքանչյուրը հիմնականում իր կաշվի մասին է մտածում։ Եվ ՀԿ-ները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է նոր լեգիտիմ մարմին ձեւավորել, որը կներկայացնի արցախահայության շահերը միջազգային հարթակներում ու կզբաղվի ներքին սոցիալական խնդիրների լուծմամբ։ Հիմա խնդիր է, թե ոնց անենք, որ այդ մարմինը լինի լեգիտիմ, այսինքն՝ ընտրված, այն դեպքում, երբ ՀՀ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտելու են ընտրություններին ու նոր մարմին ձեւավորելուն։ Մյուս կողմից, եթե մենք դա չանենք, լիրվությամբ կկորցնենք Արցախը վերադարձնելու վերջին հույսը։
- Դուք նկատի ունեք, որ ընտրություններով Արցախի նոր Ազգային ժողո՞վ պետք է ձեւավորվի՝ հաշվի առնելով, որ գործող խորհրդարանի ժամկետն ավարտվում է 2025-ի մայիսին։
- Մայիսին լրանում է այս Ազգային ժողովի ժամկետը, բայց իրենք հակված են որոշում կայացնել, որ շարունակեն իրենց գործունեությունը՝ առանց ընտրությունների։ Սա անթույլատրելի է, քանի որ իրականում չեն գործում եւ պատարստ չեն զոհաբերության՝ հանուն Արցախի ու իրենց ազգի։ Այո, նոր մարմին պետք է ձեւավորվի, անունը կլինի Ազգային ժողով, թե Ազգային խորհուրդ, բայց կարեւորը, որ լինի լեգիտիմ։ Կարեւոր է, որ դրա կազմում լինեն այնպիսի մարդիկ, ովքեր կկարողանան դիմադրել այստեղի իշխանություններին ու անկախ ճնշումներից, անել այն, ինչ պետք է անել հանուն Արցախի։
Ռոզա Հովհաննիսյան
https://step1.am/blog/2024/12/11/26744/
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍԵԼ ՏՈՒՆՈՒՏԵՂ ԿՈՐՑՐԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԴԵՄ
https://thirdforceplus.blogspot.com/2024/08/48-15.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/40-10-40-10.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/26-270-270-50-2021-9-2.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/8-gallup-international-association-75.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/27-28-2024.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/6-6-5-25-3-step1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/11/120.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/01/15-2023-31-19-15-1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/120-000-2023-3-120-000.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/gallup-international-association.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_85.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/08/2024-12-22-60-72-17-18-77-66-httpswww.html
Собеседник Step1.am – арцахский деятель Артур Осипян
— Господин Осипян, НКО Арцаха пытаются консолидироваться: что делается в этом направлении, какие мессиджи направляются международному сообществу, были ли у вас встречи с властями Арцаха?
— НПО действительно пытаются самоорганизоваться, и у них это получается. Большинство Национального Собрания Арцаха частично находится под давлением нынешнего правительства Армении, а частично на депутатов Арцаха влияет фактор нахождения в бакинском плену военно-политического руководства Арцаха. Если кратко, в Национальном Собрании Арцаха в основном действуют либо по указанию Никола, потому что в противном случае заводятся уголовные дела, и на них оказывает давление СНБ, либо по указке Алиева, манипулируя находящимися в Баку политзаключенными.
Что касается Арцахской проблемы, то позиции Никола и Алиева не различаются. И на деле получается, что Национальное Собрание Арцаха узурпировано антиарцахскими силами.
На этом фоне, поскольку деятельность Национального Собрания парализована, неправительственные организации берут на себя определенную миссию и выступают с заявлениями. 9 декабря прошлого года политическое сообщество выступило с первым заявлением о том, как арцахцы представляют условия возвращения. Никто об этом не говорит, мы никогда не слышали, чтобы правительство Арцаха или Национальное Собрание представили четкий план условий нашего возвращения. И это сделали НПО.
Следующим важным шагом НПО стала передача письма всем странам-членам Минской группы ОБСЕ, поскольку вопрос Арцаха обсуждался в ее рамках. Так что, Национальное Собрание Арцаха не предпринимает таких шагов, и НПО берут эту миссию на себя. Работа НПО, конечно, важна, но эффекта было бы больше, если бы с заявлениями выступало Национальное Собрание Арцаха, потому что это частично признанный орган в рамках Минской группы.
Да, представители НПО встретились с депутатами Национального Собрания Арцаха, чтобы мотивировать парламент Арцаха к активности. Большинство НПО, разумеется, не принимает депутатов, но Национальное Собрание существует как институциональная структура и стоит вопрос обеспечения его значимости и работы. Независимо от того, как мы относимся к высокопоставленным лицам и партиям, Национальное Собрание Арцаха должно выступать с заявлениями.
Да, они сделали заявление 10 декабря, хотя они отвергли предложенный НПО проект и сделали свое заявление, которое уступает предложению НПО, но, по крайней мере, хоть что-то прозвучало.
Мы знаем, что давление продолжается, Служба национальной безопасности Армении заблокировала сайт Национального Собрания Арцаха и пытается всячески препятствовать его работе. С другой стороны, государственные СМИ совершают нападки на людей, которые пытаются поднимать вопросы во благо народа Арцаха. Подобные нападки есть и со стороны Национального Собрания Арцаха, я имею в виду распространение фейковых новостей с целью дискредитации того или иного человека и предотвращения реализации его политических планов. Так что, ситуация сложная, потому что Национальное Собрание полностью находится под влиянием Никола и Алиева. И это влияние является определяющим.
— Депутаты НС Арцаха говорят, будто созданная НС Арцаха комиссия, которую возглавляет Вардан Осканян, делает большую работу. Как Вы оцениваете эту работу?
— К примеру, Федеральный совет Швейцарии выступил с заявлением, призывающим правительство Швейцарии созвать международный мирный форум по арцахскому конфликту, чдабы представители Нагорного Карабаха могли вести переговоры с Азербайджаном в третьей стране, под международными гарантиями. Но Национальное Собрание Арцаха на это не отреагировало. В любом случае публичных заявлений не было, и это показательно. Конфиденциальные письма не имеют смысла, мы должны публично и открыто приветствовать эту инициативу, депутаты должны были выразить готовность направить на эти переговоры соответствующую делегацию.
Но ни Национальное Собрание Арцаха, ни команда Осканяна этого не сделали. Такую же пассивность они проявили и в отношении резолюции Европарламента, которая соотносилась с заявлением парламента Швейцарии. Кроме того, политика Вардана Осканяна не отражает интересы Арцаха и армянского народа: Осканян в интервью Арцахскому телевидению заявил, что Лачинский коридор должен быть открыт на зеркальной основе с «Мегринским коридором». Это очень опасное заявление. И я подозреваю, что это был тезис, продиктованный Кремлем. Проблема и трагедия Арцаха заключалась именно в том, что все Национальное Собрание Арцаха, и власти, и оппозиция вместе со своей элитой руководствовались диктатом Кремля. В результате мы получили то, что есть, но и это не стало уроком для Национального Собрания Арцаха. До сегодняшнего дня они продолжают выполнять указания Кремля.
А НПО независимы. Следует отметить, что до эвакуации из Арцаха единственное заявление, в котором упоминалась необходимость ввода международных миротворцев в связи с неддеспособностью российских миротворцев, было сделано неправительственными организациями. В этом смысле деятельность НПО была более корректной и в Арцахе, но, поскольку они не имели политического веса, заявления оставались лишь заявлениями, призванными проинформировать Арцах и мир о том, что в Арцахе существуют и подобные настроения. Общество не было тотально пророссийским, и если часть возлагала надежды на русских, то это была не вина общества, причина была в той же самой власти, которая каждый раз заявляла, что «ни одна другая страна не намерена отправлять миротворцев, и кроме русских нам никто не нужен». И обществу казалось, что альтернативы нет, так что, это результат ложной политики правительства.
Сейчас мы говорим депутатам Национального Собрания Арцаха, что они несут ответственность за 150 тысяч человек, но каждый из них думает в основном о своей шкуре. И НПО пришли к выводу, что необходимо сформировать новый легитимный орган, который будет представлять интересы арцахских армян на международных площадках и заниматься решением внутренних социальных проблем. Теперь проблема в том, как сделать этот орган легитимным, то есть избранным, в условиях, когда власти Армении всячески препятствуют выборам и формированию нового органа. С другой стороны, если мы этого не сделаем, мы полностью потеряем последнюю надежду вернуть Арцах.
— Вы имеете в виду, что новый парламент народ Арцаха должен формировать путем выборов, учитывая, что срок полномочий нынешнего НС заканчивается в мае 2025 года?
— Срок полномочий Национального Собрания истекает в мае 2025 года, но они склонны принять решение о продолжении своей деятельности без выборов. Это недопустимо, поскольку они фактически не действуют и не готовы жертвовать ничем ради Арцаха и своего народа. Да, должен быть сформирован новый орган, не важно, как он будет называться - Национальным Собранием или Национальным Советом, главное то, чтобы он был легитимным. Важно, чтобы в его составе были люди, которые смогут противостоять власти и сделают то, что необходимо сделать ради Арцаха, невзирая на давление.
Роза Ованнисян
https://step1.am/ru/2024/12/11/22647/
***
НИКОЛ ПАШИНЯН НАЧАЛ НАСТОЯЩУЮ ВОЙНУ ПРОТИВ ПОТЕРЯВШИХ ВСЁ АРЦАХЦЕВ (КАРАБАХЦЕВ)
https://thirdforceplus.blogspot.com/2024/08/48-15.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/40-10-40-10.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/26-270-270-50-2021-9-2.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/8-gallup-international-association-75.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/27-28-2024.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/6-6-5-25-3-step1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/11/120.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/01/15-2023-31-19-15-1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/120-000-2023-3-120-000.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/gallup-international-association.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_85.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/08/2024-12-22-60-72-17-18-77-66-httpswww.html
https://step1.am/blog/2024/12/11/26744/
***
NIKOL PASHINYAN STARTED A REAL WAR AGAINST THE ARTSAKH (KARABAKH) PEOPLE WHO LOST EVERYTHING
https://thirdforceplus.blogspot.com/2024/08/48-15.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/40-10-40-10.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/26-270-270-50-2021-9-2.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/8-gallup-international-association-75.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/27-28-2024.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/6-6-5-25-3-step1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/11/120.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/01/15-2023-31-19-15-1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/120-000-2023-3-120-000.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/gallup-international-association.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_85.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/08/2024-12-22-60-72-17-18-77-66-httpswww.html
Комментариев нет:
Отправить комментарий