ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԻՐԵՆՑ ՏՆԵՐԸ
Սա նույնիսկ ապտակ չէ․ Իրանի դեսպանը պարզապես «թքեց» Փաշինյանի երեսին
«Հրապարակ»․ «Հայաստանի իշխանության ակտիվ աջակցությամբ՝ Հայաստանին բերած ահավիրքներին զուգընթաց,
օրակարգ է մտցվել ադրբեջանական փախստականներին Հայաստանում բնակեցվելու հարցը։ Հայաստանի
ու Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն է՝ արցախցիների հարցը հանել օրակարգից։
Ադրբեջանին անընդհատ պահել պահանջողի դերում, իսկ Հայաստանը, քավ լիցե, ոչ մի պահանջ
չունի։ Մոռացության է մատնվել անգամ երեք հարյուր հազարից ավելի հայ փախստականները,
որոնք Բաքվից ու Ադրբեջանի տարբեր շրջաններից մի շապիկով են եկել Հայաստան։ Հայաստանի
իշխանության ղեկավարն արդեն ընդունել է, որ Հայոց պատմություն գոյություն չունի , կա
Հայաստանի պատմություն, որը 6 տարի է , ինչ ստեղծվել է իր պաշտոն ստանձնելու հետ։
Հեռու չէ այն ժամանակը, որ կասի՝ Հայաստանի պատմություն գոյություն չունի, կա միայն
Ադրբեջանի պատմություն, դրա համար ստեղծում է բոլոր հիմքերը։ Այն որ Ադրբեջանը կարող
է խոսել փախստականներին Հայաստանում բնակեցնելու հարցը, իսկ Հայաստանի իշխանությունը
ձայն չի հանում, հենց դրա վկայություններից մեկն է։ Ադրբեջանի 300 հազար փախստականներին
հակակշռում են 300 հազար և ավելի հայ փախստականները, որոնց մասին արդեն մոռացվել է,
որովհետր Ադրբեջանն ու Հայաստանը սինխրոն մի ողջ Արցախ են հայաթափել։ Արցախի հայաթափումը,
որը քաղաքակիրթ աշխարհի ամոթն է, Ադրբեջանն ու նույն փութաջանությամբ Հայաստանը, պատմության
արխիվն են նետում։ Հայաստանի իշխանությունը մի ձայն անգամ չի հանում՝ հայաթափված
արցախցիներին իրենց տուն վերադարձնելու պատմական հարցի վերաբերյալ։ Թե ինչ են
բանակցում՝ մարդ անգամ չի հասկանում։ Նպատակը մեկն է՝ ինչպե՞ ս հանձնել, ինչպե՞ս խաբել
սեփական ժողովրդին, որ նա միայն սեփական տնից վռնդվելուց իմանա, որ երկիր է կորցնում։
Ինչևէ, Իրանն է արդեն բարձրաձայնում արցախցիների սեփական օջախ վերադառնալու հարցը։ «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարում է, որ «Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները»: Սա ապտակ է առաջին հերթին Հայաստանին։ Որովհետև դա պիտի ասեր Հայաստանի իշխանության վերին աթոռին կառչածը ու ոչ թե մի անգամ, այլ օրը հազար անգամ․․․ Դրա փոխարեն նա օրը հազար անգամ իշխանական տարբեր խողովակներով հնչեցնում է արցախցիների ծտափայ օգնություն տալու ու փախստական ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու խնդիրը։ Օրը հազար անգամ խոսում ու փիար է անում Հայաստանի տարածքները միակողմանի զիջելու ու ինչ որ բանակցություն կոչվող «դզել - փչելու» վերանորոգման կետերում։ Օրը հազար անգամ՝ տարբեր խողովակներով, Հայաստանի բնակչությանն ահաբեկում է ադրբեջանական պատերազմով։ Պարզ թվաբանություն է՝ ինչքան կկարողանամ կհանձնեմ, ինչքան էլ չեմ կարողանա, Ադրբեջանը պատերազմով կվերցնի»։
https://hraparak.am/post/2442b6d9e38ccebed5d4f799fe06e88d
***
ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի. «Հուսով ենք՝ պայմաններ կստեղծվեն, որ Ղարաբաղի բնակիչները վերադառնան իրենց տները»
«Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։
Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», – «Ազատությանը» տված բացառիկ
հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Ստորև՝ հատված հարցազրույցից.
– Պարոն Սոբհանի, ինչպես գիտեք՝ անցած տարի Ադրբեջանը
բլոկադայից հետո ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ, արցախցիները բռնի տեղահանվեցին։
Այժմ Լեռնային Ղարաբաղը, որտեղ հազարամյակներով հայեր են ապրել, հայաթափված է։ Իրանը՝
իբրև մեր տարածաշրջանի գլխավոր դերակատարներից մեկը, այս հարցի լուծումն ինչպե՞ս է
տեսնում։ Պե՞տք է Ադրբեջանը հարգի արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը։ Ի վերջո,
մարդիկ թողել են իրենց հայրենիքը, տունը, կարողությունները, պատմությունն ու մշակույթը:
– Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների
իրավունքների վերաբերյալ հստակ է. Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։
Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից
հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք
է հաշվի առնել։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր
լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր
վերադառնալ իրենց տները:
– Այսինքն՝ ապահովվի նրանց անվտանգությունը։
– Բնական է՝ այն հիմնական պատճառը,
որ նրանք լքեցին այդ տարածքը, հենց այդ պատճառով էր, որովհետև չէին զգում այդ անվտանգությունը։
Ես ինքս խոսել եմ ղարաբաղցիների հետ, փախստականները երբ եկել էին, ես ինքս գնացի Կապան,
խոսեցի նրանց հետո։ Նրանք ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամավոր
չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել, և հենց այդ պատճառով
էլ լքել են իրենց տները։ Նրանք կամավոր չեն եկել, բայց հույս ունենք, որ այնպիսի պայմաններ
կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան իրենց տներ։
– Քանի որ
այդ անվտանգությունը շատ կարևոր գործոն է, որպեսզի արցախահայերը վերադառնան, հաշվի
առնելով, թե ինչի միջով են անցել՝ և՛ բլոկադա, և՛ ռազմական ագրեսիա: Ի՞նչ եք կարծում՝
արդյոք արցախահայերը պետք է ինքնավարության որոշակի աստիճան ունենան, որպեսզի ապահովվի
այդ անվտանգությունը:
– Ինչպիսի պայմաններ լինեն այնտեղ՝
պետք է երկխոսություն և բանակցություններ լինեն այդ մասին։ Եկեք մենք և Դուք որոշում
չկայացնենք նրանց փոխարեն։
– Ո՞վ պետք է որոշի:
– Ես կարծում են՝ իրենք պետք է
բանակցեն:
– Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների՞
միջև:
– Թե դա ինչպես պետք է սկսվի,
դա երկու կողմերի համաձայնության հարց է։ Նպատակը պետք է լինի Ձեր ասած անվտանգությանը
և նրանց իրավունքներին հասնելը։
https://factor.am/792351.html
***
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
https://thirdforceplus.blogspot.com/2024/05/blog-post_54.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/06/alpha-news.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/05/140-step1.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/07/blog-post_8.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/05/30-300-144-2023-144-2023.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/40-10-40-10.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/26-270-270-50-2021-9-2.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/8-gallup-international-association-75.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/27-28-2024.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/6-6-5-25-3-step1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/11/120.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/01/15-2023-31-19-15-1.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/120-000-2023-3-120-000.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/02/gallup-international-association.html
https://thirdforceplus.blogspot.com/2023/12/blog-post_85.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/04/blog-post_9.html
Комментариев нет:
Отправить комментарий