суббота, 2 июля 2022 г.

Ո՞Վ Է ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեզ սովորեցրել են, որ հայոց գրերի հեղինակը Մեսրոպ Մաշտոցն է, որ հայոց տառերը նա «ստեղծել» է 405 թվականին (V դար)։

Մինչ այդ իրենց գիրն ունեցել են հույները։ Հայտնի են անտիկ շրջանի հույն պատմիչներ, բանաստեղծներ, ողբերգակներ, կատակերգակներ (Հոմերոս, Էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես և այլն)։ Հայտնի են նաև Հին հռոմեական գրականության ներկայացուցիչները (Լուկրեցիուս, Կատուլլուս, Հորացիոս, Վերգիլիոս և այլն)։

Հիմա խնդրում եմ նշեք նախաքրիստոնեական շրջանի որևէ հայ պատմիչի, բանաստեղծի կամ ողբերգակի անուն։ Նշեք անտիկ շրջանի որևէ հայերեն երկի կամ էպոսի անվանում։ Չկա՞... Իսկ գիտե՞ք ինչու... Հույներն ու հռոմեացիները ավելի՞ խելացի էին...

Իրենց լեզվով գրավոր արձանագրություններ են թողել այն ժամանակների բազմաթիվ ազգություններ։ Հայտնի են հիերոգլիֆներով կամ սեպագրով գրված շումերական, եգիպտական արձանագրությունները։ Հայտնի են նաև աքքադերեն, խեթերեն, էլամերեն, հին պարսկերեն, պահլավերեն արձանագրությունները։ Բա ու՞ր են հայերեն լեզվով արձանագրությունները... Այդ բոլոր ազգերի հետ ապրել են հայերը, դրանցից շատերից էլ հզոր պետություն են ունեցել, դրանք վերացել են աշխարհից, բայց թողել են իրենց գրավոր արձանագրությունները, իսկ հայերը, որ կան մինչ օրս, չունեն...

Հիմա կասեք` բա ուրարտական արձանագրությունները... Հա, Հայաստանում սեպագիրը սկսել են գործածել մ.թ.ա. 2800 թվականից, բայց այն գրել են դաշնակից խուռիների լեզվով։

Իսկ ինչու՞ չկան հայերեն արձանագրություններ... Հա վայ, մոռացել էի, հայերը դեռ տառեր չունեին։ Բոլոր մանր-մունր ազգությունները ունեին, կարողանում էին իրենց լեզվով գրել, հայերը չէին կարողանում...

Հավատու՞մ եք, որ հայերը տառեր չունեին, գիր չունեին և գրելիս գործածում էին օտարատառ կամ օտարալեզու գիրը։ Ես մի տեսակ չեմ հավատում...

Դե հա, կասեք, որ ունենային, օրինակ` Տիգրան Մեծը իր դրամների վրա հունարեն չէր գրի։ Բայց նա հունարեն էր գրել տալիս, որովհետև այդ դրամները գործածվում էին նաև հարևան երկրներում, իսկ հելլենական աշխարհում հունարենը գրեթե «միջազգային» լեզու էր։

Սակայն հեղինակավոր գիտնականներից շատերի կարծիքով եղել են և հայերեն տառեր, և հայերեն գիր, որը հիմնականում մեհենագիր էր։ Գործածվում էր մեհյաններում, հայոց աստվածներին նվիրված տաճարներում և դրանց պատերին` արձանագրությունների տեսքով։ Գործածում էին հիմնականում այդ տաճարների քրմերը։

Ու ամեն ինչ սկսվեց 301 թվականին, երբ Հայաստանում տարածվեց քրիստոնեությունը։ Ինչպես հայտնի է հայոց պատմիչներից՝ Փավստոս Բուզանդից, Ղազար Փարպեցուց և Ագաթանգեղոսից, քրիստոնեությունը տարածվեց հրով ու սրով, հեթանոսական տաճարները ավերվեցին և դրանց վրա կառուցվեցին քրիստոնեական տաճարներ։ Քրմերին կա՛մ ստիպում էին քրիստոնեություն ընդունել, կա՛մ ոչնչացնում էին։ Իսկ քրմական դասը գիտելիքի միակ կրողն էր քրիստոնեական Հայաստանում։ Ոչնչացվում էր ամեն ինչ, ինչը կհիշեցներ հեթանոսական Հայաստանը։ Տաճարներն ավերվում էին հիմնահատակ, որպեսզի չընթերցվեն նույնիսկ պատերի արձանագրությունները։ Ոչնչացվում էր հայ ժողովրդի անցյալը, մշակույթը, գրականությունը, արվեստը...

Գրիգոր Լուսավորիչը ազգությամբ հայ չէր և նրա համար հայ ժողովրդի նախաքրիստոնեական մշակույթը ոչ մի արժեք չէր ներկայացնում իրենից։ Նրան հետաքրքիր էին միայն քրիստոնեական արժեքները։ Իսկ դա արվում էր թագավորի ու նրա նեղ շրջապատի անունից, նրա համաձայնությամբ։ Ամեն ինչ ոչնչացվում էր ամենադաժան ձևով, նույնիսկ ոսկյա արձանները և ո՞վ կհամարձակվեր պահել որևէ արվեստի գործ...

Ոչնչացնելով հայկական ամբողջ հազարամյակների մշակույթը, այդ թվում նաև հայատառ ամբողջ գրքերը և հնագույն մատյանները, եկեղեցին արգելեց Հայոց աշխարհում հայերեն գիրը, մանրամասնորեն ոչնչացնելով թե եղած գրքերն ու մատյանները, թե տաճարների արձանագրությունները պատերի վրա։ Ագաթանգեղոսը նշում է, որ տաճարները քանդում էին մինչև հիմքերը, դրա նպատակը իհարկե եղած հայատառ արձանագրությունները ոչնչացնելն էր։ Իսկ ժողովրդի մոտ պահպանված գրքերն ու մատյանները կարողացան ոչնչացնել մի օրենքով, այն է` ցանկացած հեթանոսական իր, գիրք կամ մագաղաթի կտոր որևէ մեկի մոտ հայտնաբերելու դեպքում տիրոջ ձեռքերի ու ոտքերի ջլերն էին կտրում, իսկ նրա ամբողջ գերդաստանը քշում էին բորոտանոց։ Հետագայում ամեն ինչ ոչնչացնելուց հետո, եկեղեցին հայտարարեց, որ Հայաստանում գիր չի եղել և օգտագործել են հունարեն կամ ասորերեն գրեր։

Ահա թե ինչու մենք չգիտենք անտիկ շրջանի ոչ մի հայ բանաստեղծի, ոչ մի հայ պատմիչի կամ հայկական գրական որևէ աշխատանքի մասին։ Ու հանկարծ, 5-րդ դարում, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի «գյուտից» հետո, հայ ժողովուրդը միանգամից զարգացավ։ Էլ պատմիչներ, էլ բանաստեղծներ, էլ փիլիսոփաներ... 

Ապրի քրիստոնեությունը, թե չէ ինչքա՞ն կարելի էր ապրել վայրենու պես` առանց գիր, առանց մշակույթ...

Եվ ի վերջո հասունացավ այն պահը, որ իրոք հայ ժողովրդին սեփական գիրն ու գրականությունն էր պետք։ Եկեղեցիներում պատարագները տեղի էին ունենում հունարեն և ասորերեն լեզուներով` հույն ու ասորի վանականների կողմից։ Քրիստոնեությունը ընդունելուց հարյուր տարի անց հայոց արքա Վռամշապուհը եկավ այն եզրակացության, որ պետությունը չի կարող նորմալ գործել առանց սեփական գրի։ Կաթողիկոս Սահակ Պարթևն էլ համոզվեց այն բանում, որ ժողովուրդը չի կարող լավ հասկանալ քրիստոնեությունը, քանի որ եկեղեցիներում ծառայությունը կատարվում էր հունարեն և ասորերեն լեզուներով։ Ու նրանք որոշեցին վերականգնել հայոց գիրը։ Նրանք հանձնարարեցին Մեսրոպ Մաշտոցին, որը թագավորի անձնական թարգմանիչն էր, վերականգնել հայոց գիրը։ Իհարկե նրանք գիտեին, որ հայոց այբուբենը գոյություն ուներ շատ հին ժամանակներից։

Տառերի հնչյունային արտահայտությունը պարզաբանելու համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայկական գիրք։ Բայց դժբախտաբար, Հայաստանում բոլոր գրքերը այրվել էին հարյուր տարի առաջ։ Մաշտոցը երկու տարուց ավել Հայաստանում փնտրում էր գոնե մեկ հայերեն գիրք, բայց չգտավ։ Նրա գործունեության մասին հիմնականում իմանում ենք նրա աշակերտի` Կորյունի «Վարք Մաշտոցի» երկից։ Կորյունը ասում է. «Մաշտոցը փնտրեց, փնտրեց, շատ զրկանքներ կրեց, բայց չգտավ» ու մեկնեց արտասահման։ Դասական պատմությունը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էր փնտրում Մաշտոցը ու չէր կարողանում գտնել Հայաստանում։ Դե հասկանալի է, այն ժամանակ բոլոր գրագետ մարդիկ քրիստոնեական եկեղեցու գործիչներն էին, որոնց շարքին էին պատկանում և պատմիչները։ Ուստի նրանց համար դժվար էր խոստովանել, որ եղել էին հայ գրեր, որոնք ժամանակին ոչնչացրել էր հենց եկեղեցին։ Այդ իսկ պատճառով գրել էին, որ Մեսրոպ Մաշտոցը փնտրում էր, բայց ի՞նչ...

Հայտնաբերվում է ոմն ասորի եպիսկոպոս Դանիելի պահպանած այբուբենը, որը ներկայացվում է, որպես հին հայերեն այբուբեն։ Սակայն երկու տարի այն գործածելուց ու դասավանդելուց հետո Մեսրոպ Մաշտոցը համոզվում է, որ այն հնչյունական տեսակետից անկատար է և հրաժարվում են դրանից։

Ի վերջո, 405 թվականին, Եդեսիա քաղաքում Մեսրոպ Մաշտոցին տեսիլք է երևում։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Այդ ամենից հետո նա գնում է Սամոսատ, որտեղ Հռոփանոս անունով մի հույն գեղագրի հանձնարարում է ձևավորել այդ տառերը։ Հռոփանոսը մանրամասնորեն, մասնիկ առ մասնիկ ձևավորում է դրանք, իսկ հետո այդ տառերով գրում հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որի շարունակությունը թարգմանություն էր Առակաց գրքից։

Հիմա հարց է ծագում, ի՞նչ տեսիլք ...Մի՞թե պարզ չէ, որ Մեսրոպ Մաշտոցը ի վերջո գտել էր հին հայկական այբուբենը։ Գտել էր այն Հայաստանից դուրս, որտեղ չէին հասել առաջին քրիստոնյա հայերի ոչնչացնող ձեռքերը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել Կորյունից, Մովսես Խորենացուց, Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց), Հիպպողիտոս Բոստրացուց, Վարդան Արևելցուց, Ղազար Փարպեցուց և այլն։

Իսկ հիմա անդրադառնանք այս լուսանկարին։

Այս պատկերաքանդակի մասին առաջին տեղեկությունը տալիս է գրականագետ և արվեստաբան Գարեգին Լևոնյանը, ով արտասահմանյան ամսագրերից մեկում
տեսել է այս բարձրաքանդակի նկարը, որի մասին էլ գրած իր հոդվածում (Գարեգին Լևոնյան, «Մի առեղծվածային քանդակապատկեր», 1941 թ) համոզմունք է հայտնում, որ բարձրաքանդակը ակնհայտորեն պատկանում է հնագույն հայ հեթանոսական ժամանակներին։

Պատկերաքանդակը պաշտամունքային է, երկրպագության է եկել մի ամբողջ ընտանիք, թագավորը, թագուհին և վեց երեխա, որոնք իրենց նվերներն են բերել պատվանդանի վրա տեղադրված ցուլի գլխին` թագավորն ու թագուհին հասկեր կամ ծառի ոստեր, իսկ երեխաները` անոթներով հավանաբար ծիսական յուղեր։ Ըստ արվեստագետ Գարեգին Լևոնյանի, բարձրաքանդակն արված է մեծ վարպետությամբ ու արվեստով, այն քանդակված է քարի վրա (հավանաբար մարմար) և ձուլածո չէ։ Այս բոլորն իհարկե հետաքրքիր է, բայց զարմանալին այն էր, որ այս հնագույն հեթանոսական ժամանակներին պատկանող պատկերաքանդակի տակ կա երկու տող արձանագրությունհայերեն տառերով։ Չնայած նկարի ցածր որակին, բայց պարզորոշ երևում են Ա, Գ, Ի, Զ, Ռ, Տ, Վ, Ն, Շ, հ տառերը։ Ճիշտ է, որոշ տառեր էլ թվում է նման չեն հայերենին, բայց կարծում եմ, որ պատկերաքանդակի որոշակի քայքայվածությունը և նկարի որակը թույլ չեն տալիս վերջնական կարդալու արձանագրությունը։ Բանն այն է, որ նույնիսկ միջնադարյան արձանագրությունները, այն էլ քարի առկայության դեպքում, երբեմն անհնար է լինում կարդալ, իսկ այս դեպքում առկա է ընդամենը 1940-ական թվականների անորակ լուսանկար։

1700 տարի մեր «ազգային» հորջորջվող եկեղեցին համոզել է, որ մինչև քրիստոնեություն ընդունելը մենք գրեթե ոչինչ չենք ունեցել, վայրենի ժողովուրդ էինք, որը միայն Գրիգոր Լուսավորչի շնորհիվ լուսավորվելով Եհովա աստծո լույսով, «լուսավորվեց» և գիր ու գրականություն ունեցավ, որպեսզի թարգմանի ու կարդա «Սուրբ գիրքը»։

Դե իհարկե, ինչպե՞ս կարող էր դա հայերեն լինել, մեր արվեստագետ ու գրականագետ պրոֆեսորը ենթադրում է, որ արձանագրությունը հավանաբար կեղծ է։ Եթե Գարեգին Լևոնյանը միայն ենթադրում էր կեղծիքի մասին, ապա այս նկարի հաջորդ հետազոտողը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը իր «Հայոց գիր և գրչություն» գրքում ուղղակի հայտարարում է, որ բարձրաքանդակը կեղծիք է։ Տարօրինակ է, որ հարգարժան դոկտոր պրոֆեսորը կարծես թե համոզված է, որ հայերը իրոք գիր են ունեցել մինչ քրիստոնեությունը, բայց այս հարցը ուղղակի փակում է , հայտարարելով. «Հնագրական մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ այն կեղծիք է։» 

Ամենազարմանալին այն է, որ պրոֆեսորը իր հայտարարությունը ապացուցում է մի շատ «ծանրակշիռ» փաստարկով. «Կեղծարարը, ինչպես երևում է, չի իմացել, որ հին հայկական գրերը ուղղագիծ ձև չունեն …»: Պատկերացնում ե՞ք, պարզվում է, որ մեր այս հարգարժան պրոֆեսորը ինչ որ տեղ տեսել է հին հայկական գրեր, որոնք ուղղաձիգ չեն եղել, իսկ թե որտեղ է տեսել այդ ոչ ուղղաձիգ հայկական նախաքրիստոնեական գրերը, գաղտնիք է մնում։ Ահա այսպիսի հնագրական ուսումնասիրությամբ էլ փակվեց այս բարձրաքանդակի հարցը և արվեստաբան Գարեգին Լևոնյանի ենթադրած իր ժամանակի լավագույն քանդակագործի աշխատանքը թեթև ձեռքով հայտարարվեց կեղծիք։ Այսինքն պարզվում է, նույնիսկ մեր կեղծարարները տաղանդավոր էին, բան ու գործները թողած ստեղծում էին տաղանդավոր գործեր և միամտորեն արձանագրում էին գոյություն չունեցող գրերով

Հետագայում այս արձանագրությունը մոռացվեց և ոչ ոք այլևս ուշադրություն չդարձրեց այս բարձրաքանդակի նկարի վրա, քանի որ մեր երկրում այդպես է ընդունված՝ հայերը քրիստոնեությունից առաջ գիր չեն ունեցել։ 1700-ամյա այս կեղծիքը այնպես է հաստատվել և ամրացել հայ քրիստոնիայի ուղեղում, որ եթե նույնիսկ Երևանի կենտրոնական հրապարակում հայտնաբերվի նախաքրիստոնեական կառույց` հայերեն գրերով, այն զարմանքից անմիջապես հողով կծածկեն կամ կթվագրեն որպես հետքրիստոնեական կառույց, կամ առնվազն կհայտարարվի կեղծիք։

Հիմա բարձրաքանդակի մասին։ Կարծում եմ բարձրաքանդակը իրոք արված է մեծ վարպետությամբ ու բարձր ճաշակով, թե թագավորն ու թագուհին և թե երեխաները, բոլորը խիստ արտահայտվող զգացմունք, ներշնչանք և կենտրոնացում են արտահայտում։ Քանդակագործը ոչ միայն կարողացել է մի հարթության վրա ստեղծել տարածական պատկեր, այլ նաև անսահման ներշնչանք ու զգացմունք է կարողացել արտահայտել նույնիսկ ամենափոքր մասնակիցների դեմքերին։ Պատկերված պատվանդանի վրա դրված է ցլի գլուխ` իր կաշվով, առաջին վերջույթներով և պոչով։ Դատելով կենդանու դեռևս չզարգացած եղջյուրներից, ենթադրելի է, որ դա հավանաբար երինջ է, որ զոհաբերվել է Մայր աստվածուհուն՝ Անահիտին։ Այսինքն նկարում պատկերված է Անահիտ աստվածուհու տաճարի զոհասեղանը, որտեղ արդեն իսկ տեղադրվել է զոհաբերված կենդանու գլուխը, որի աջ և ձախ կողմերում տեղադրված են վառվող ջահեր։ Մայր աստվածուհուն թագավորն ու թագուհին նվիրաբերում են հասկեր կամ ինչ որ բույսի ոստեր, իսկ երեխաները բերել են յուղանոթներ, որոնք դրվում են հատուկ պատվանդանի վրա։ Սա մի եզակի ու հրաշալի քանդակապատկեր է, մի պաշտմունքային ծես, մեր սրբազան հավատքի ծեսերից մեկը, որոնք այնքան դաժանորեն ոչնչացվեցին եկեղեցու կողմից։ Իսկ ինչո՞վ են տարբերվում այդ եկեղեցուց մեր ժամանակակից դոկտոր պրոֆեսորները, և միթե՞ շատ ունենք նմանատիպ հաշալի բարձրաքանդակներ, որ թեթև ձեռքով կարելի է հայտարարել կեղծ ու հանել շրջանառությունից։

Բնականաբար եթե սա հայկական է, այն պետք է իր զուգահեռները ունենա և մեր պատմիչների մոտ և պահպանված պատմամշակույթային հուշարձանների մեջ։ Հայտնի է, որ երինջներ էին զոհաբերվում Հայոց Անահիտ դիցուհուն, ում տաճարների մոտ ազատ արածում էր ծաղկավոր ճակատով երինջների նախիրը (Պլուարքեայ Քերովնացւոյ Զուգակշեռք, հատ. Գ, Վենետիկ, 1833, էջ 562)։ Անահիտ աստվածամայրը Հայոց դիցարանում բացառիկ տեղ է գրավել, դա հասկացվում է մեր քրիստոնյա պատմիչների աղքատիկ տեղեկություններից հեթանոսական կրոնի մասին. «Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտումՆա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը` ամբողջ մարդկային բնության և դուստրը մեծ քաջ Արամազդի» (Ագաթանգեղոս, 53)։ «Նաև մեծ Անահիտին, որով ապրում է և կենդանություն ունի մեր Հայոց երկիրը…» (Ագաթանգեղոս, 68)։ Այս խոսքերը ասում է Տրդատ թագավորը։ Տրդատի հաջորդ խոսքերից երևում է, որ Անահիտ աստվածուհուն նվիրում էին ծառի ոստեր. «Թագավորը հրաման տվեց Գրիգորին, որ պսակներ ու ծառերի թավ ոստեր նվիրաբերի Անահիտի արձանի բագինին։» (Ագաթանգեղոս, 49)։

Անահիտ աստվածուհու բացառիկ դերն ու նշանակությունը Հայոց աշխարհում ապացուցվում է նաև աստվածուհուն նվիրված տաճարների ու սրբավայրերի առատությանբ` լայնածավալ Հայկական լեռնաշխարհում, որոնք ոչնչացվեցին քրիստոնեական եկեղեցու կողմից։

Հետագայում գրեթե բոլոր տաճարների տեղում կառուցվեցին քրիստոնեական Աստվածածնի անվամբ եկեղեցիները, որոնց չափազանց մեծ քանակությունը քրիստոնեական եկեղեցին բացատրում է հայ ժողովրդի «մեծ սիրով» առ Մարիամ Աստվածածինը։ Հենց այս պատճառով էլ Հայկական լեռնաշխարհում ամենաշատ տարածվածը Աստվածածնի եկեղեցիներն են։

Ինչպես պատկերված է մեր բարձրաքանդակում, զոհասեղանին է դրվել Աստվածամորը զոհաբերված երինջի գլուխն ու մորթին, իսկ թագավորն ու թագուհին նվիրում են ծառի ոստեր։ Պարզվում է զոհասեղանի վրա դրված երինջի գլխի ու կաշվի պատկերը մեծ տարածում է ունեցել Հայկական լեռնաշխարհում` ամենահնագույն ժամանակներից, այդ նույն պատկերն են արտահայտում վիշապաքարեր կոչվող հուշարձանների մի մասը։ Բերենք դրանցից մի քանի օրինակ. (Б.Б. Пиотровский, Вишапы. Каменные статуи в горах Армении. Л.: Армянский филиал АН СССР. 1939.)

Ինչպես տեսնում եք, վիշապաքարերը գրեթե նույնական են բարձրաքանդակի զոհասեղանի հետ, միայն այն տարբերությամբ, որ զոհասեղանը տաճարի ներսում է, իսկ վիշապաքարը բնության մեջ, որի վրա էլ քանդակված են երինջի գլուխը և կաշին, նույնիսկ զոհասեղանի զույգ ջահերը վիշապաքարերի վրա փոխարինվել են համարժեք զույգ արագիլներով կամ կռունկներով։ Բերված օրինակները նաև ցույց են տալիս, որ վիշապաքարերը նույնպես նվիրված էին Անահիտ աստվածուհուն, ուղղակի այստեղ դրանք տեղադրված են առանց տաճարի, բնության մեջ։ Ժամանակակից հետազոտողները վիշապաքարերը թվագրում են մ.թ.ա. III — II հազարամյակին, սակայն կարծում ենք, որ վիշապաքարերը հաջորդել են տաճարներին, այսինքն վիշապաքարերը պատրաստվել են տաճարների զոհասեղանների նմանությամբ։ Բնականաբար բարձրաքանդակը պետք է որ ավելի հին լինի։ Կարծում ենք, որ այն կարելի է թվագրել մ.թ.ա. III հազարամյակին։ Իհարկե բարձրաքանդակի ճիշտ տարիքը կարելի է որոշել այն տեսնելուց և մանրամասն ուսումնասիրելուց հետո։

Այժմ բարձրաքանդակի արձանագրության մասին։ Ինչպես տեսնում ենք բարձրաքանդակի բերված նկարից, ներքևում այն ունի երկու տող արձանագրություն, որտեղ որոշակիորեն նկատվում են հայերեն մեսրոպյան տառեր։ Նկատելի է նաև որ արձանագրությունը միասնութուն է կազմում բարձրաքանդակի հետ, այսինքն այն հետագա ավելացում չէ։ Ոչնչացնելով հայկական ամբողջ հազարամյակների մշակույթը, այդ թվում նաև հայատառ ամբողջ գրքերը և հնագույն մատյանները, եկեղեցին արգելեց Հայոց աշխարհում հայերեն գիրը, մանրամասնորեն ոչնչացնելով թե եղած գրքերն ու մատյանները, թե տաճարների արձանագրությունները պատերի վրա։

Պատմական որոշակի հանգամանքներում եկեղեցին ստիպված եղավ վերականգնել հայոց հնագույն գրերը եկեղեցու մի նվիրյալի միջոցով, ով էլ հայտարարեց, որ այդ գրերը ինքը գտել է աստվածային տեսիլքի միջոցով։ Սակայն այդ գրերը օգտագործելով առաջին հերթին Աստվածաշնչի թարգմանության համար, տարօրինակորեն նկատվեց այդ նոր ստեղծված տառերի խիստ համապատասխանությունը Հայոց լեզվին, որն էլ հետագա որոշ հետազոտողների մոտ առաջացրեց կասկածանք, արդյո՞ք դրանք ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը, թե՞ նրանք կային ամենահին ժամանակներից։ Միակ հարցը այն էր, որ եթե մեսրոպյան տառերը հին էին և օգտագործվում էին հայ քրմերի կողմից, ինչո՞ւ այն չի գտնվում պեղումներից։ Եկեղեցին այն ոչնչացնում էր տաճարները քանդելով մինչև հիմքերը, սակայն հենց այդ ժամանակ կային ավելի հին հուշարձաններ արդեն ավերված, որոնք արդեն ծածկված էին հողով։ Պահպանված այս բարձրաքանդակը ցույց տվեց, որ հայերեն այս հնագույն գրերը քրմերը օգտագործում էին հազվադեպ, միայն խիստ կարևոր գրությունների կամ սրբազան ծիսական պատկերների մեջ, ինչպիսին այս տաճարական բարձրաքանդակն է, որի տակ եղած արձանագրությունը համոզված ենք, Մայր աստվածուհուն նվիրված փառաբանություն է մեր հնագույն սրբազան տառերով։

Բարձրաքանդակի արձանագրությունը իրականում հայերեն է, այն առայժմ միակ փաստացի անգին վկայությունն է մեսրոպյան տառերի հին լինելուն, այն այս վիճակում անհնար է կարդալ, հիմնականում նկարի անորակության պատճառով։ Այս փաստարկը իհարկե անմիջապես կհասկանան արդեն հնագույն արձանագրություններ վերծանած մասնագետները։

Բարձրաքանդակը չի կարող կեղծ լինել, որովհետև այն ամեն ինչով համընկնում է այդ ժամանակների ոճին և ոգուն։ Ցավոք բարձրաքանդակի հայտնաբերող հեղինակը՝ արվեստագետ Գարեգին Լևոնյանը ոչ մի հղում չի արել աղբյուրի մասին` նշելով միայն «արտասահմանյան ժուռնալներից մեկում»։ Միայն կարելի է ենթադրել, որ դա կարող էր լինել գերմանական ամսագիր, որովհետև Լևոնյանը սովորել է Գերմանիայում, բայց չի բացառվում, որ այն լինի այլ եվրոպական երկրի։

Համենայն դեպս, քանի որ բարձրաքանդակը շատ կարևոր է դառնում Հայոց գրերի ծագման և այլ հարցերի համար, կո՛չ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են եվրոպական երկրներում, ուշադիր լինեն թանգարանների նմանատիպ նյութերի նկատմամբ և երբեմն թերթեն մինչև 1940-ական թվերը լույս տեսած եվրոպական ամսագրերը, գուցե թե հնարավոր լինի գոնե գտնել արտասահմանյան այդ ամսագիրը։

Մեջբերումները արված են Հովհաննես Ազիզբեկյանի «Նախաքրիստոնեական հայատառ արձանագրություն» հոդվածից։

***
"ԵԹԵ ՔՐԻՍՏՈՍԸ ՀՐԵԱ ԷՐ, ԻՆՉՊԵՍ ՊՆԴՈՒՄ ԵՆ ՀՐԵԱՆԵՐԸ, ԱՊԱ ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՆՐԱ ԽՈՍՔԵՐԸ ԹԱՐԳՄԱՆՎՈՒՄ ՀՐԵԱՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ"

 Կարդալ ավելին.

 https://thirdforceplus.blogspot.com/2022/06/blog-post_20.html

***


ՌՈՒՍ ԳԻՏՆԱԿԱՆ. "ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ "ՀԱՅ" ԷՐ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆ"


Կարդալ ավելին.
***

ՀԵՆՐԻԽ ՇԼԻՄԱՆ. "ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՐՍԽՎԱԾ Է ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ"

Կարդալ ավելին.
***

ԱՇԽԱՐՀԻ ԱՅԴ Ի՞ՆՉ «ԱԶԴԵՑԻԿ ՈՒԺԵՐ» ԵՆ ԱՐԳԵԼՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՐԳԵՐՈՒՄ
Կարդալ ավելին.

https://thirdforceplus.blogspot.com/2020/09/blog-post_8.html

Комментариев нет:

Отправить комментарий