ԳԵՆԵՐԱԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ 5000-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԴԱՎԱՃԱՆՆ Է
- Ինչպե՞ս եք գնահատում ներհայաստանյան իրավիճակը։ Գո՞հ եք ներկայիս կառավարության գործունեությունից։
- Նորմալ, բանական մարդը, եթե խելքը չի թռցրել կամ էլ անուղղելի նիկոլապաշտ չէ, ինչպե՞ս կարող է գոհ լինել ներկայիս կառավարության եւ նրա գլուխ կանգնած վարչապետի գործունեությունից։ Լրացավ 8 տարին, եթե ասեմ՝ այս կառավարության եւ նրա ղեկավար Փաշինյանի անփառունակ ու խայտառակ գործունեության 8 տարին, կնշանակի ոչինչ չասել։ Կառավարություն ասելով նկատի ունեմ բացառապես մեկ անձի՝ Նիկոլին, մյուս անդամներն ուղղակի տիկնիկներ են, որոնց կառավարման թե՛ տեսանելի, թե՛ անտեսանելի թելերը գտնվում են տիկնիկավար Նիկոլի ձեռքում, եւ պիտի ասել, որ նա էլ հմուտ տիկնիկավարություն է անում։ Զավեշտն այն է, որ ինքը տիկնիկ է հավաքական Արեւմուտքի, ինչպես նաեւ՝ Էրդողանի ու Ալիեւի ձեռքում` իրեն կառավարելու բոլոր թելերը գտնվում են նրանց ձեռքերում: Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, շատ քիչ ժամանակ է մնացել այս իշխանություններից ազատվելու վերջին փորձը կատարելու համար, ուստի պետք է բացառապես խոսել այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել այս չարագործ, դավաճան ու ազգակործան իշխանությունից եւ նրա ղեկավարից ազատվելու համար։ Ես իմ կյանքի երկարուձիգ տարիների ընթացքում աշխատանքի բերումով շա՜տ-շատ բաներ եմ տեսել եւ շատ քիչ դեպքերում եմ առիթ ունենում զարմանալու, բայց ներկայում հայ իրականության եւ ներհայաստանյան քաղաքական կյանքում առկա փաստերի վրա խորհելով՝ ոչ մի կերպ գլուխ չեմ հանում, թե ինչու է այսպես եւ ինչու պիտի այսպես լինի։
Փաստ 1. Պառակտված ընդդիմությունը չկարողացավ միավորվել եւ միասնական ճակատով հանդես գալ։ Խոսքը, իհարկե, իրական ընդդիմության մասին է եւ ոչ թե Նիկոլի վճարովի ընդդիմության, որոնց վերաբերյալ չարժե ծավալվել: Իրական ընդդիմադիր ուժերի չմիավորվելու հիմնական պատճառն իբր՝ կան գաղափարական սուր հակասություններ, որոնք արգելք են միավորվելու եւ միասնական ճակատով հանդես գալու համար։ Բայց եթե իրական ընդդիմության՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Արման Թաթոյանի միակ նպատակը գործող իշխանությանն իշխանազրկելն է, ապա գաղափարական ամենախորագույն հակասությունը, անհաղթահարելի ամբիցիան պետք է ստորադասվի ազգափրկիչ նպատակին՝ Նիկոլի ու նրա չարախմբի իշխանազրկմանը: Դրանով մեր ժողովրդին ու պետությանը կփրկեն վերահաս կործանումից: «Ցարին տապալելու համար անգամ սատանայի հետ պետք է համագործակցել». միտքը Լենինինն է: Նիկոլին ու նրա վարչախմբին տապալելու համար անգամ կարելի է ու պետք է համագործակցել «սատանայի հետ»։ Հարգարժան ընդդիմադիրներ, այդ ի՞նչ գաղափարական տարաձայնություններ կան ձեր ծրագրերում, ավելի ճիշտ կլինի ասել՝ այդ ի՞նչ ամբիցիաներ ունեք, որոնք չեք կարողանում հաղթահարել: Նկատենք՝ Նիկոլն իր վարչախմբի հետ իր դիվային նպատակներն իրագործելու, երկիրն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կործանելու, ցեղասպանությունն ու Արարատ սուրբ լեռան մասին հիշողությունն ու պաշտամունքը հայ ժողովրդի գիտակցությունից ու մտածողությունից արմատախիլ անելու համար լավ էլ համագործակցում է սատանայի հետ։
Փաստ 2. Տեսել ենք, որ ՀՀ բնակչության շուրջ 50%-ը չի մասնակցում ընտրություններին: Ասել է թե՝ ավելի քան մեկ միլիոն մարդ անտարբեր է ոչ միայն հայոց պետականության ու հայ ժողովրդի ճակատագրի, այլեւ հենց իր ու իր ընտանիքի ճակատագրի հանդեպ։ Ուզում եմ, որ նրանք կարդան այս թեւավոր միտքը. «Բարեկամներից մի վախեցեք, նրանք վատագույն դեպքում դավաճանում են, թշնամիներից մի վախեցեք, նրանք վատագույն դեպքում սպանում են, վախեցեք անտարբեր մարդկանցից, ովքեր ո՛չ դավաճանում են, ո՛չ սպանում, բայց նրանց անտարբերության պատճառով դավաճանություններ ու սպանություններ են տեղի ունենում ամեն օր»։ Անտարբեր քաղաքացիներ, կոչ եմ անում, խնդրում, աղաչում, պաղատում եմ (էլ ինչպե՞ս ասեմ)՝ այս մեկ-միակ անգամը ձեր «թանկ» ժամանակից 20-30 րոպե տրամադրեք եւ մասնակցեք ընտրություններին, քվեարկեք ձեր խղճի մտոք, դրանով փրկած կլինեք ե՛ւ հայ ժողովրդին, ե՛ւ ձեզ, ե՛ւ հայոց պետականությունը։
Փաստ 3. Հարցը վերաբերում է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած այն քաղաքական ուժերին, որոնք իրենք էլ գիտեն, որ ոչ միայն խորհրդարան մտնելու 4%-անոց շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն (ինչպես ես, որ 300 կգ ծանրաձող բարձրացնել չեմ կարող), այլեւ՝ նույնիսկ 1, իսկ առանձին ուժեր անգամ կես տոկոս հավաքելու հնարավորություն չունեն: Խոսքս չի վերաբերում «Նիկոլի մոտ» վարձու ընդդիմություն աշխատող եւ ընդդիմության իմիտացիա անող խմբակներին՝ Արամ Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Լեւոն Շիրինյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Գուրգեն Սիմոնյանի, Էդվարդ Անտինյանի։ Ենթադրվում է, որ նրանք «կխլեն» ձայների 10%-ից ավելին։ Իսկ այդքան ձայների փոշիացումը մեծ ու աններելի շքեղություն է թե՛ ողջ հայ ժողովրդի գիտակից մասի եւ թե՛ իրական ընդդիմադիր ուժերի համար։
Հայտ ներկայացրած մյուս բոլոր ուժերը պետք է ընդամենը մի հարցի պատասխանեն՝ «իրո՞ք իրենց իրական նպատակը Նիկոլին ու նրա վարչախմբին գահընկեց անելն է»: Իհարկե, խոսքը չի վերաբերում այն 4 ուժերին, որոնց հետ հայ ժողովուրդը մեծ հույսեր է կապում՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ վերապահումով՝ «Միասնության թեւեր», որոնք 60-70 % ընտրազանգվածի մասնակցության դեպքում խորհրդարանում միավորվելու եւ գործող վարչախմբին քաղաքական լուսանցք մղելու ռեալ հնարավորությունն ունեն։
Ես ոչ միայն գոհ չեմ Նիկոլից ու նրա վարչախմբից, այլեւ նողկանք եմ ապրում նրա գործունեությունից: Չեմ մոռանա՝ 2019 թ․ օգոստոսին, Արցախում հանրահավաքի ժամանակ (միանգամայն գիտակցաբար եւ սառը հաշվարկով) նա հայտարարեց․ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Դրանով գիտակցաբար Ալիեւի ձեռքերն ազատեց եւ պատերազմ հրահրեց, 44-օրյա պատերազմում զոհաբերեց 18-20 տարեկան մի ամբողջ սերունդ, դեռ մինչեւ Շուշիի կորուստը հրաժարվեց կատարել Պուտինի առաջարկը` զինադադար հաստատելու մասին, իսկ 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Շառլ Միշելի ու Էմանուել Մակրոնի հորդորով հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղը եղել եւ մնում է Ադրբեջանի տարածք: Դա վերջակետն էր: Հետո՝ 120 հազար արցախցիների էթնիկ զտում, տեղահանություն, ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարում: Իմ համոզմամբ՝ Ալիեւի հետ փոխադարձ համաձայնությամբ նրանց տեղափոխեցին Բաքու: Եթե Փաշինյան Նիկոլն ուրիշ ոչինչ արած չլիներ, միայն այդքանը բավական է, որ նա համարվի հայ ժողովրդի 5000-ամյա պատմության ընթացքում ամենամեծ դավաճանը, ստախոսը, երեսպաշտը, մանիպուլյատորը, եւ նրա մահից հետո էլ դավաճանի խարանը դաջված մնա նրա անվան վրա այնքան ժամանակ, ինչքան գոյատեւելու է հայ ժողովուրդը։ Նրա արածներն այդքանով չեն սահմանափակվում, կարելի է հատորներ գրել ու դարձյալ չավարտել։ Նա՝ ինքն է մի քանի անգամ բարձրաձայնել, որ միջպետական հարաբերություններում, այլ պետությունների ղեկավարների հետ շփումների ժամանակ, եթե հարկ է լինում, իրեն գժի տեղ է դնում։ Հիմա շատերն են համոզված, որ դա «խաբկանք» չէր:
https://hraparak.am/am/post/06297b2bfde6d30ce1760d3d28a6099d
***
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՄԵՆՔ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԳՆԱՑԻՆՔ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
https://thirdforceplus.blogspot.com/2026/04/blog-post_55.html
ՀՀ կառավարության առաջնորդը, կարծես թե, որոշել է խայտառակվել ոչ միայն սեփական երկրում, այլև նրա սահմաններից շատ հեռու։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բրիտանական հեղինակավոր «The Times» օրաթերթում հրապարակված Դենի Քրյուգերի հոդվածի հայերեն թարգմանությունը
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/12/the-times.html
***
ՈԻԿՐԱԻՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Եթե հանկարծ ենթադրենք, որ բոլոր հայ գեներալները դեբիլներ են ու կլինիկական ապուշներ և իզուր են ուտում իրենց հացը, ապա նույնիսկ այդ դեպքում հնարավոր չէր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, եթե չլիներ դավաճանություն։ Ղարաբաղն այնքան անառիկ երկիր է, որ առանց դավաճանության այն հանձնելն ուղղակի անհնար է։ Այն հանձնել է Փաշինյանը։ Ղարաբաղյան բանակը ենթարկվում էր Երևանին և կատարում էր բացառապես նրա հրամանները։ Նման եզրահանգումների է եկել ուկրաինացի հայտնի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական։ Մանրամասները ՝ ստորև հրապարակված հոդվածում և տեսանյութում:
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2026/03/blog-post_31.html
***
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ԱՅՈ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ ԹՈՂԵՑ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ, ՉՕԳՆԵՑ ՆՐԱՆՑ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Հանրապետության ղեկավարության դավաճանության փաստը Արցախի հարցում հաստատում են անգամ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները…
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/04/blog-post_19.html
***
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 500 ՄԻԱՎՈՐ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԱԶԵՐԻՆԵՐԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի հիմնական մասը թշնամուն հանձնվեց առանց մի կրակոցի․չոր փաստեր
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/03/44-44-44-22-1650-1800-48-4-7-10-4.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/08/48-15.html
ՈՉ ՄԻ ԱՐՑԱԽՑԻ ՉԻ ԼՔԵԼ ԴԻՐՔԵՐԸ։ ՓԱԽՈՒՍՏ ԵՂԵԼ Է ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՏՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար սենսացիոն մանրամասներ է հրապարակել 44-օրյա պատերազմի մասին
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2026/04/44-283-265-2020-27-44-httpswww.html
ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿԻ. «ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՀՆԱՐ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՐՏԸ՝ ԱՐԱՐԱՏԻ ՀՈՎԻՏԸ»
Ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես է եկել հակաարցախյան, հակահայկական հայտարարություններով առ այն, թե Ղարաբաղյան շարժումը իբր սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Այս ֆանտաստիկ հիմարությունը մեկնաբանելու իմաստ չկա, քանզի հայտնի է բոլորին, ում գլխում գոնե մի քիչ ուղեղ կա. Հայաստանի անվտանգությանը սպառնում է հենց Ղարաբաղյան շարժման բացակայությունն ու Ղարաբաղի հայաթափումը։ Սա հասկանում են բոլորը, նույնիսկ օտարները, բայց ոչ Հայաստանի կառավարությունը ՝ Փաշինյանի գլխավորությամբ…Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/04/1919.html
***
"ՔԱՆԻ ԴԵՌ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ Է, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ԻՐ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ". ՀԱՅԱՑՔ ԲԱՔՎԻՑ
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի խոսքերով՝ "չմոռանանք, որ հենց Փաշինյանի գործողությունների շնորհիվ ենք հասել որոշակի նպատակների"
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2024/05/blog-post_54.html
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, հերքել է Փաշինյանի և Հայաստանի իշխող կուսակցության հայտարարությունն առ այն, թե Ղարաբաղը թշնամուն են հանձնել հանրապետության նախկին իշխանությունները. Ժոզեպ Բորելը հստակ հայտարարեց, որ դա արել է անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/10/blog-post_27.html
***
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ԻՆՁ ՇԱՏ ՀԱՃԱԽ «ԹՈՒՐՔ» ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ։ ԲԱՅՑ ԵՍ ՉԵՄ ՆԵՂԱՆՈՒՄ ԴՐԱՆԻՑ»
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/12/blog-post_75.html
”ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՈՐ ՎՐԵԺՆ Է ԼՈՒԾՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ”. ՏԵՍԱՆՅՈՒԹ
https://www.facebook.com/reel/965934185960564
https://thirdforceplus.blogspot.com/2025/09/blog-post_22.html

Комментариев нет:
Отправить комментарий