Նիկոլ Փաշինյանն իր «պատվավոր» տեղն ապահովել է դավաճանների հուշատախտակում․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն։
Հայաստանի անկախության տոնը չփչացնելու նպատակով, երեկվա իմ ուղերձում ես խուսափել էի անդրադառնալ մի այլ թեմայի, որը վերաբերում է այդ տոնի նկատմամբ Փաշինյանի հիվանդագին արձագանքին.
— «Արցախը Հայաստան է և վերջ» ամպագորգոռ հոխորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանին և ջախջախիչ պարտություն կրես։
— Հիմարաբար մերժեց պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը։
— Գլխովին հայաթափես Արցախը և զոհաբերես հինգ հազար պայծառ երիտասարդների, իսկ տաս հազարից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես։
— Որպես պատանդ Ադրբեջանին հանձնես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին և ինքնագոհաբար հանդուրժես տասնյակ հայ գերիների տառապանքը Բաքվի բանտերում։
— Քո հանցավոր քաղաքականության հետևանքով Հայաստանում ապաստանած հարյուր հազարից ավելի արցախցի փախստականների նկատմամբ դրսևորես ապերախտ ու բիրտ վերաբերմունք՝ քաջ գիտակցելով, որ, վերջիններիս կարիքները պատշաճ կերպով չբավարարելու պարագայում, նրանց մեծ մասը բռնելու է գաղթի ճամփան։
— Եւ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես եւ ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն ես պարգեւել հայ ժողովրդին, դրա փոխարեն ակնկալելով, ավելի ճիշտ, պահանջելով վերջինիս երախտագիտությունը, բայց այն չստանալով` քո ողջ մաղձը թափես նրա վրա։
Ինչևիցե, անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն։
Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին»։
https://oragir.news/hy/material/2025/09/22/170461
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հրապարակում է արել՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի առաջարկի հետ։
«Ազգակործան պատուհաս-խաբեբա, քեզ հստակ ասվել է. հրապարակիր Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները, որ դու թաքցրել ես մեր ժողովրդից և բանակցելն ես անգամ գիտակցաբար մերժել, երկիրը նետելով կործանարար պատերազմի մեջ, որովհետև, ինչպես բացահայտում ես այս տարվա օգոստոսի 23-ի ուղերձումդ, քեզ պետք էր որդեգրել ռազմավարություն, որը կբերի մեզ «Ադրբեջանի հետ հաշտության և Թուրքիայի հետ երկխոսության»: Ստացվում է` դու ի սկզբանե ծրագրել էիր Արցախի կործանումն ու պարտությունը հանուն այդ «բարձր» նպատակի:
Հրապարակի, որ բանավեճը կայանա: Չհրապարակելով այդ փաստաթուղթը` անգամ այն բանից հետո, երբ Մինսկի խումբը ինքդ լուծարեցիր և այլևս գաղտնապահության որեևէ կապանք չկա` դու, հենց դո´ւ ես փախչում բանավեճից և ճիշտ ես անում, որովհետև ճշմարտության լույսի տակ բանավեճում ոչ մի շանս չունես:
Դու սերիական ստախոս ես. խաբել ես պատերազմից առաջ, խաբել ես պատերազմի ընթացքի մասին, խաբում ես նաև քո իբր բերած «խաղաղության» մասին:
Քո խոսքին հավատ չկա, հրապարակի 2019 թվականի փաստաթուղթը և բանավեճի կարիք չի լինի, որովհետև հրապարակման պահից ի վեր քո բանավիճելու ցանկությունը կվերանա ի սպառ և ընդմիշտ»։
https://hraparak.am/post/ec0e154c43a87300f3b2629924883056
750 հազար գոյություն չունեցող ձայն
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/09/2-595-750.html
— Глупо отклонить предложение президента России Владимира Путина о прекращении войны;
— Полностью изгнать армян из Арцаха и принести в жертву пять тысяч ярких молодых людей, а более десяти тысяч солдат сделать инвалидами;
— Сдать Азербайджану в качестве заложников членов военно-политического руководства Арцаха и самодовольно наблюдать за страданиями десятков армянских пленных в бакинских тюрьмах;
— Проявить неблагодарное и грубое отношение к более чем ста тысячам арцахских беженцам, нашедшим прибежище в Армении в результате его преступной политики, прекрасно осознавая, что в случае игнорирования их нужд большинство из них выберет путь миграции;
— И после всего этого цинично заявлять, повторять каждый день и гордиться тем, будто подарил мир армянскому народу, взамен ожидая, точнее, требуя благодарности от последнего, но не получив ее, излить на него всю свою желчь.
Почему годовщина независимости - это не праздник Пашиняна? Он ненавидит эту независимость, потому что не он, а другие её принесли.
С уверенностью можно констатировать только одно: Пашинян уже обеспечил себе "почетное" место на мемориальной доске печально известных армянских предателей - рядом с Меружаном Арцруни, Вааном Мамиконяном, Васаком Сюни, Меликом Шахназаром и Меликом Франгюлем".
https://oragir.news/hy/material/2025/09/22/170461
750 тысяч несуществующих голосов
Подробнее:
https://thirdforceplus.blogspot.com/2025/09/2-595-750.html
https://oragir.news/hy/material/2025/09/22/170461
750 thousand non-existent votes
Read more:

Комментариев нет:
Отправить комментарий