ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԷՐ ՄԱՏՈՒՑԵԼ 1915 Թ․ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
"Աստղը միացավ երկնակամարին": Այս մասին սոցիալական ցանցում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։
"2012 թվականին նա այցելել է Երևան ու եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում", - գրել է դեսպանը։
Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 18-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը:
Լուսանկարում. Ալեն Դելոնը ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում
https://hraparak.am/post/36505c7221e80a4716d2043df90f25e6
https://thirdforceplus.blogspot.com/2024/08/blog-post_15.html
***
ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ
Աշխարհահռչակ դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, Քերոլ Բուկեն, Ալեն Դելոնը, Վիրժինի Լեդուայենը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա Գավրասը և Կլոդ Լելուշը, հայտնի գրողներ Սիլվեն Թեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, Ժիլբեր Սինուենը, Մարկ Դյուգենը, ականավոր փիլիսոփաներ Պասկալ Բրուկն ու Միշել Օնֆրեն, հայտնի հեռուստահաղորդավար Ստեֆան Բըրնը, հեռուստամեկնաբան Պասկալ Լեգիտիմուսը, Ֆրանսիական ակադեմիայի մի շարք անդամներ սատարել են հայ ժողովրդին նրա արդար պայքարին՝ հանուն հին հայկական երկրամասի՝ Արցախի ազատության։ Ընդհանուր առմամբ 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և նկարիչներ ֆրանսիական "Le Figaro" օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի նշան Արցախի (Ղարաբաղի) հայերի հետ համերաշխության՝ ուշադրություն դարձնելով Ադրբեջանի կողմից Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակմանը, էթնիկ զտումների վտանգի առկայությանը:
***
Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը
ԿՈՉ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ․ "ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՓՐԿԵՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ 120 000 ՀԱՅԵՐԻՆ"
Այս օրերին ֆրանսիացի 200 հանրահայտ մտավորականներն ու արվեստի գործիչները համախմբվում են ի սատար Արցախի 120 հազար հայերի, որոնէ Ադրբեջանի կողմից ենթարկվում են էթնիկ զտման։
Այս երեկո, երբ մեզնից շատերը միանալու են իրենց ընտանիքներին ու հարազատներին՝ միասին հրճվանքով տոնելու համար Ընտանիքի խորհուրդը՝ անկախ կրոնական մեր պատկանելությունից, երբ մեզնից շատերը մի պահ կմտածեն բոլոր նրանց մասին աշխարհում, ովքեր միայնակ են կամ տառապանքի մեջ, հիշենք Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց արդեն 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանը կտրել է աշխարհից:
Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Լեռնային Ղարաբաղի 30 հազար երեխաների ծնողները մի բան կերազեն միայն. որ բարձր այս լեռներում, որտեղ սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են իրենց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն:
2020 թվականին այնքա՜ն կյանքեր կոտրած պատերազմից, ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո ադրբեջանական բռնակալությունն այս անգամ նոր այլանդակ կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը, որը Արցախի հայերի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Ընտանիքներ են բաժանված, առաջին անհրաժեշտության ապրանքնեի պակասն ավելանում է օրեցօր, անհնար է դարձել բժշկական անհրաժեշտ շտապօգնությունը, ինչի պատճառով մեկ անձ արդեն մահացել է, և շատ հիվանդների՝ այդ թվում նաև երեխաների, կյանքը վտանգված է:
Մենք հիանում ենք արժանապատվությամբ լի այս մարդկանց խիզախությամբ, որոնք փոխանակ խուճապին տրվելու՝ կազմակերպվում են և դիմադրում: Նրանք դիմադրում են և կդիմադրեն մինչև վերջ: Սակայն նրանք մեզ են ապավինում, և մենք չենք կարող խուլ մնալ նրանց կանչին: 2022 թվականի Սուրբ Ծննդյան այս տոնը տարակուսելի է: Մենք տոնում ենք աղքատության՝ ծղոտե շապիկ հագած մի թագավորի ծնունդը, որն աշխարհ եկավ՝ մարդկությանն իր լույսի ջերմությունը բերելու համար: Եվ հենց այս օրն է, որ դիտմամբ ընտրել է նավթի ու տնտեսական աճի բռնակալը՝ ընկղմելու համար ողջ մի բնակչություն խավարի ու ցրտի մեջ:
Ի՞նչ ապագա կթողնենք մենք մեր երեխաներին, եթե արդարացնենք բռնակալությունը և բարբարոսությունը մեր ամենահին քաղաքակրթություններից մեկի հանդեպ, մեզ հետ դարերով կապված մեր եղբայր ժողովուրդներից մեկի, կամուրջ հանդիսացող մի ժողովրդի դեմ, որն անհիշելի ժամանակներից նպաստում է տարբեր մշակույթների միջև երկխոսությանը:
Ի՞նչ կմտածեն մեր երեխաները, ի՞նչ արժեքների վրա նրանք կկայանան իբրև մարդ, եթե մենք թույլ տանք, որ անասելին կրկնվի: Այո՜ կրկնվի: Անտարբերությունն ու պլատոնական բողոքները թույլ են տալիս այսօրվա ագրեսորներին իրենց անամոթաբար համարել 1915 թ-ի դահիճների հետնորդն ու ժառանգը և նույն գործելաոճը որդեգրել՝ ոչնչացնելու մի ժողովուրդ, ում նրանք ատում են, որովհետև այդ ժողովուրդը մեզ է նման:
Արդյոք ուրեմն մեր ցանկությունը, որ երբեք 20-րդ դարի ատելի սարսափները չկրկնվեն մեր դարում, սոսկ միայն ցանկություն էր: Արդյոք ուրեմն այս աշխարհում էլի հաղթում են չարերը, քանի որ նրանք իրենց հարևաններին վաճառելիք և մատակարարելիք բարիքներ ունեն:
Հայոց ոգին ապրում է ռոմանական արվեստի մեր գլուխգործոցներում, մինչև Արևելքի սահմաններ ճառագող մեր մշակույթում, Լուսավորության դարաշրջանի մեր փիլիսոփաների մտքում, ռոմանտիկ պոեզիայում, արդարության համար մղած մեր պայքարներում, ակորդեոնի մեր մեղեդիներում և կակաչների փնջերում, որ միգուցե այս երեկո մենք կնվիրենք մեկին:
Հիշենք, վերջապես, որ եթե մենք գիտենք, թե ինչ բան է Սուրբ Ծնունդը, ապա դա նաև շնորհիվ հայերի է, որ 5-րդ դարում մեզ ուխտագնացներ են ուղարկել, համեմունքով հաց, որ ամենայն հավանականությամբ մեր տոնական սեղանին կլինի, և Մանուկ Քրիստոսին տեսության եկած թագավորների անունը:
Հիշենք ու, ամենակարևորը, համախմբվենք: Մեր համատեղ խղճով, մեր միավորված ձայներով, բոլոր եղանակներով, որ հասանելի են յուրաքանչյուրիս, պայքարենք ընդդեմ ողբերգության, որն արդեն ընթացքում է: Մենք կարող ենք փրկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին:
***
АЛЕН ДЕЛОН
ПОЧТИЛ ПАМЯТЬ ЖЕРТВ ГЕНОЦИДА АРМЯН 1915 ГОДА
"Звезда вознеслась на небеса". Об этом в соцсети написал
посол Франции в Армении Оливье Декотиньи.
"В 2012 году он приехал Ереван и посетил
мемориальный комплекс жертв Геноцида армян", - написал посол.
Напомним, что 18 августа сего года всемирно известный французский
актер Ален Делон скончался в возрасте 88 лет.
На снимке: Ален Делон на Мемориальном комплексе памяти жертв Геноцида армян в Ереване
https://hraparak.am/post/36505c7221e80a4716d2043df90f25e6
https://thirdforceplus.blogspot.com/2024/08/blog-post_15.html
***
200 представителей интеллигенции Франции выступили с призывом: "Мы должны спасти 120 тысяч армян Нагорного Карабаха!"
В канун рождественских праздников свыше 200 представителей интеллигенции Франции выступили в газете "Фигаро" с совместной статьей-призывом, выразив солидарность с Арцахом (Карабахом), обращая внимание международной общественности к блокированию Азербайджаном единственной дороги, связывающей Арцах с Арменией и внешним миром и опасности этнических чисток. Об этом сообщает посольство Армении во Франции.
Среди авторов статьи – всемирно известные актеры Жан Рено, Пьер Ришар, Кароль Буке, Виржини Ледуайен, всемирно известные кинорежиссеры Коста-Гаврас и Клод Лылуш, известные писатели Сильвен Тесон, Александр Жарден, Жилбер Синуэ, Марк Дюген, выдающиеся философы Паскаль Брюкнер и Мишель Онфре, известный телеведущий Стефан Берн, телеведущий Паскаль Лежитимус, ряд членов Французской академии. Статья озаглавлена "Необходимо спасти 120 тысяч арцахских армян!".
Авторы статьи отмечают, что сегодня в Сочельник, когда многие присоединятся к своим семьям и родственникам, чтобы вместе с восторгом отпраздновать таинство, независимо от религиозной принадлежности, необходимо вспомнить армян Нагорного Карабаха, которых Азербайджан уже отрезал от мира.
"В тот момент, когда наши дети откроют свои подарки, родители 30 тысяч детей в Нагорном Карабахе будут мечтать только об одном — чтобы высоко в этих горах, где родились и жили их предки две тысячи лет, их дети жили, имели будущее. После войны, разрушившей столько жизней в 2020 году, фосфорных бомб и пыток, азербайджанская тирания на этот раз изобрела новую безобразную пытку — закрыть Лачинский коридор, единственный выход армян Арцаха во внешний мир. Семьи разделены, нехватка товаров первой необходимости растет день ото дня, стала невозможной скорая помощь, из-за чего один человек уже умер, и жизнь многих пациентов, в том числе детей, находится под угрозой. Мы восхищаемся мужеством этих достойных людей, которые вместо того, чтобы поддаться панике, организуются и сопротивляются. Они будут сопротивляться до конца. Однако они полагаются на нас, и мы не можем быть глухи к их призыву", — подчеркивают авторы статьи.
Представители французской интеллигенции задаются вопросом: "Какое будущее мы оставим нашим детям, если оправдаем тиранию и варварство в отношении одной из древнейших цивилизаций, против одного из наших братских народов, веками связанного с нами, против народа, который с незапамятных времен способствует диалогу между различными культурами? Что подумают наши дети, на каких ценностях они проявят себя как люди, если мы позволим, чтобы невообразимое повторилось? Да, повторилось! Безразличие и платонические протесты позволяют сегодняшним агрессорам бесстыдно считать себя потомком и наследником палачей 1915 года и принять тот же стиль действий, чтобы уничтожить народ, которого они ненавидят, потому что этот народ, армянский народ похож на нас, французов. Неужели наше желание, чтобы ужасы 20-го века никогда не повторялись в нашем веке, было лишь желанием? Неужели в этом мире снова побеждают злые силы, потому что у них есть топливо, которое можно продать своим соседям? Армянский дух живет в наших шедеврах романского искусства, в нашей культуре, достигающей границ Востока, в мыслях наших философов эпохи Просвещения, в романтической поэзии, в нашей борьбе за справедливость, в наших аккордеонных мелодиях и букетах тюльпанов, которые, может быть, сегодня вечером мы кому-то подарим".
"Вспомним, наконец, что если мы знаем, что такое Рождество, то это также благодаря армянам, которые в V веке послали нам паломников, хлеб с пряностями, который, скорее всего, будет на нашем праздничном столе, и волхвов, пришедших поклониться Младенцу Христу. Вспомним и, самое главное, объединимся! Нашей совестью, нашими объединенными голосами, всеми доступными каждому из нас способами будем бороться против трагедии, которая уже продолжается. Мы можем спасти 120 тысяч армян Нагорного Карабаха!", — говорится в статье.
https://factor.am/ru/35612.html
***
ALAIN DELON COMMEMORATES THE VICTIMS OF THE ARMENIAN GENOCIDE OF 1915
"A star has ascended to heaven". French Ambassador to Armenia Olivier Decottignies wrote about this on a social network."In 2012, he came to Yerevan and visited the memorial complex of the victims of the Armenian Genocide," the ambassador wrote.
Recall that on August 18 of this year, the world-famous French actor Alain Delon died at the age of 88.
Pictured: Alain Delon at the Armenian Genocide Memorial Complex in Yerevan
https://hraparak.am/post/36505c7221e80a4716d2043df90f25e6
https://thirdforceplus.blogspot.com/2024/08/blog-post_15.html
***
200 representatives of the French intelligentsia made a call: "We must save 120 thousand Armenians of Karabakh!"
On the eve of the Christmas holidays, over 200 representatives of the French intelligentsia made a joint appeal in the newspaper Figaro, expressing solidarity with Artsakh (Karabakh), drawing the attention of the international community to the blocking by Azerbaijan of the only road connecting Artsakh with Armenia and the outside world and the danger of ethnic cleansing. This is reported by the Armenian Embassy in France.
Among the authors of the article are world–famous actors Jean Renaud, Pierre Richard, Carole Bouquet, Virginie Ledoyen, world-famous film directors Costa Gavras and Claude Lylouche, famous writers Sylvain Teson, Alexandre Jardin, Gilbert Sinue, Marc Dugin, outstanding philosophers Pascal Bruckner and Michel Onfre, famous TV presenter Stefan Bern, TV presenter Pascal Legitimus, a number of members of the French Academy. The article is entitled "It is necessary to save 120 thousand Artsakh Armenians!".
The authors of the article note that today on Christmas Eve, when many will join their families and relatives to celebrate the sacrament with delight, regardless of religious affiliation, it is necessary to remember the Armenians of Nagorno-Karabakh, whom Azerbaijan has already cut off from the world.
"The moment our children open their gifts, the parents of 30 thousand children in Nagorno—Karabakh will dream of only one thing - that their children live and have a future high in these mountains, where their ancestors were born and lived for two thousand years. After the war that destroyed so many lives in 2020, phosphorus bombs and torture, the Azerbaijani tyranny this time invented a new ugly torture — to close the Lachin corridor, the only exit of the Armenians of Artsakh to the outside world. Families are divided, the shortage of basic necessities is growing day by day, an ambulance has become impossible, which is why one person has already died, and the lives of many patients, including children, are at risk. We admire the courage of these worthy people who, instead of giving in to panic, organize and resist. They will resist to the end. However, they rely on us, and we cannot be deaf to their call," the authors of the article emphasize.
Representatives of the French intelligentsia ask themselves: "What kind of future will we leave for our children if we justify tyranny and barbarism against one of the oldest civilizations, against one of our fraternal peoples, who have been associated with us for centuries, against a people who have been promoting dialogue between different cultures since time immemorial? What will our children think, on what values will they show themselves as people, if we allow the unimaginable to happen again? Yes, it happened again! Indifference and platonic protests allow today's aggressors to shamelessly consider themselves a descendant and heir of the executioners of 1915 and adopt the same style of action to destroy the people they hate, because this people, the Armenian people, is similar to us, the French. Was our wish that the horrors of the 20th century would never be repeated in our century just a wish? Are evil forces winning in this world again because they have fuel to sell to their neighbors? The Armenian spirit lives in our masterpieces of Romanesque art, in our culture reaching the borders of the East, in the thoughts of our Enlightenment philosophers, in romantic poetry, in our struggle for justice, in our accordion melodies and bouquets of tulips, which maybe tonight we will give to someone."
"Let us finally remember that it was us with the sign that it was Christmas, then we also thank the Armenians, who in the century after the pilgrimage, the bread with spices, which, most likely, will be at our Designated place, and the Magi, who came to worship the owner of Christ. Let's remember and, most importantly, unite! With our conscience, our united voices, and all the ways available to each of us, we will fight against the tragedy that is already ongoing. We can save 120,000 Armenians of Nagorno-Karabakh!" the article says.
Комментариев нет:
Отправить комментарий