суббота, 9 июля 2022 г.

ԻՆՉՈՒ Է ԱՆԴՐԱՆԻԿԸ ԱՊՏԱԿԵԼ ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ

Հայտնի է, որ Հայաստանի ազգային հերոս զորավար Անդրանիկը շատ սուր էր արձագանքում դավաճանության և գործի նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունքի փաստերին ու երբեք չէր կարող ներել դավաճաններին ու փնթի գործիչներին։ Այս կապակցությամբ ականատեսները պատմում են, որ փառապանծ հայ զորավարը ապտակել է բազմաթիվ մարդկանց, ովքեր դիտավորյալ կամ ոչ դիտավորությամբ խափանել են խաղաղ հայ բնակչության փրկությանն ուղղված մարտական գործողությունները։ Բայց հատկապես հիշվել են նրա ապտակները ռուս գեներալներին և Ռուսաստանի այլ գործիչներին։

ԱՊՏԱԿ ԳԵՆԵՐԱԼ ՏՐՈՒԽԻՆԻՆ

Այն բանից հետո, երբ 1915 թվին հրաման ստացվեց Վան-Վասպուրականը թողնելու մասին (իբր թշնամու գերակշիռ ուժերի հարձակման պատճառով), I-ին կամավորական ջոկատի հրամանատար զորավար Անդրանիկը հեռագրով անմիջապես դիմեց Կովկասյան ճակատի շտաբի պետ գեներալ Յուդենիչին, որ ինքը իր կամավորներով և տեղի բնակչությամբ կարող է պաշտպանել Վանը, միայն թե իրենց ապահովեն զինամթերքով և լեռնային հրետանիով։ Յուդենիչը տվեց իր համաձայնությունը, բայց ահա նրա այդ հեռագիրը Տրուխինը թաքցրել էր՝ չհավատալով մտահղացմանը։ Այդ մասին ահազանգ տվեց Տրուխինի համհարզ կապիտան Արշակ Շահխաթունին (հայ նշանավոր դերասան, որը հետագայում 1928-ին Փարիզում նկարահանեց Զորավարին նվիրված ֆիլմ)։ Նույն թվականի հուլիսին գեներալ Յուդենիչի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ հետևեց Անդրանիկի շառաչուն ապտակը Տրուխինին։

ԱՊՏԱԿ ԳԵՆԵՐԱԼ ԱԲԱՑԻԵՎԻՆ

Սկսվեց Վասպուրականի (մոտ 100.000) բնակչության աղետալի նահանջը, հուլիսի 31-ին Վասպուրականի լեռներում ձյուն եկավ, երեխաների զգալի մասը մահացավ։ Մոտ 500 երեխաների փրկեցին ռուս կազակները, յուրաքանչյուրը իր յափնջու տակ դուրս բերեց մի երեխայի` հակառակ ռուսական զորքի նահանջը իրականացնող գեներալ-լեյտենանտ Աբացիևի հրամանի՝ «ոչ մի աջակցություն բնակչությանը»։ Հայատյաց այս գեներալը նույնպես իրենը ստացավ։ Դեռ ավելին՝ Անդրանիկը Աբացիևի ոտքերի տակ նետեց Յուդենիչի հեռագիրը՝ հայհոյելով գեներալի ուսնոցը և ուսադիրները։ Սա արդեն ավելին էր։ Չլիներ ռուս կազակների և կազակ գեներալ Բիչերախովի աջակցությունըզորավարը անպայման կկանգներ ռազմական տրիբունալի առաջ։ Բիչերախովի ջոկատում կային հայ կամավորականներ՝ Քեռու (Արշակ Ջավաֆյանի) գլխավորությամբ։

ԱՊՏԱԿ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ

1968-ին ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ 1918-ին նրա ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ: Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15.000 գաղթականներով: Առավոտյան նա իր մոտ կանչեց Բաղրամյանին և ապտակ հասցրեց: «Կոռնետ Վանո, քո այս երեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում», - ասաց նա ԲաղրամյանինՈւսանողներին Բաղրամյանը պատմեց, որ այդ թվերին շատ էին խոսակցությունները, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Այդ ապտակը սթափեցրեց Բաղրամյանին: Նրա խոսքերով, հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ:

ԱՊՏԱԿ ՄԻԿՈՅԱՆԻՆ

Սիմոն Վրացեանը իր «Կեանքի Ուղիներով» գրքում (Գ. Հատոր, Պեյրութ, 1963, էջ 106) գրում է. «Միկոյեան Անդրանիկից ծեծ կերաւ ու հեռացաւ կամաւորական խմբից»։

https://www.facebook.com/vaty.hovhannisyan

***

WHY DID THE COMMANDER ANDRANIK SLAP THE RUSSIAN GENERALS IN THE FACE. HISTORICAL FACTS

It is known that the national hero of Armenia, commander Andranik, reacted very sharply to the facts of betrayal and malevolent attitude to the case and could never forgive traitors and arrogant figures. In this regard, eyewitnesses say that the glorious Armenian commander hit many people who intentionally or unintentionally disrupted the fighting aimed at saving the peaceful Armenian population. But his slaps in the face of Russian generals and other figures of Russia were especially remembered.

A SLAP IN THE FACE TO GENERAL TRUKHIN

After the order to leave Van-Vaspurakan was received in 1915 (allegedly due to an attack by the prevailing enemy forces), the commander of the I-Inca detachment, Commander Andranik, immediately sent a telegram to the chief of Staff of the Caucasian Front, General Yudenich, that he could protect Van with his volunteers and the local population, if only they were provided with ammunition and mountain artillery. Yudenich gave his consent, but Trukhin hid this telegram of his, not believing the idea. This was announced by Captain Arshak Shahkhatuni (a famous Armenian actor, in 1928, in Paris, he made a film dedicated to the commander). In July of the same year, during the first meeting with General Yudenich, Andranik Trukh received a loud slap in the face.

A SLAP IN THE FACE TO GENERAL ABATSIEV

The catastrophic retreat of the population of Vaspurakan (about 100,000) began, on July 31, snow fell in the mountains of Vaspurakan, a significant part of the children died. About 500 children were rescued by Russian Cossacks, each of whom brought a child under his apnj, contrary to the order of Lieutenant General Abatsiev, who was performing the retreat of Russian troops, "no assistance to the population". This Armenian-phobic general also got his own. Moreover, Andranik threw Yudenich's telegram at Abatsiyev's feet, cursing the general's shoulders and shoulder straps. It was already more. There would be no support of the Russian Cossacks and the Cossack General Bicherakhov, the commander would certainly have faced a military tribunal. There were Armenian volunteers in Bicherakhov's detachment, led by his uncle (Arshak Javafyan).

A SLAP IN THE FACE TO MARSHAL BAGRAMYAN

In 1968, Marshal of the USSR Hovhannes Baghramyan, at a meeting with YSU students, said that in 1918 his detachment stopped at the village of Khorasan Sarykamysh. The same village had a commander Andranik, who came from Erzrum, with 15,000 refugees. In the morning, he called Bagramyan to him and slapped him. "Cornet Vano, these thirty of your soldiers are my hope, but I have been informed that some of them refuse to fight. This is our homeland, which is important, who is in charge," he told Bagramyan. Baghramyan told the students that there was a lot of talk on these figures that "let the guys from the aga fight now, enough is enough, how much we fought". According to him, it was this slap in the face that caused him to later become a marshal.

SPANK MIKOYAN

Simon Vratsyan in his book "The Ways of life" (Tom, Peyrut, 1963, p. 106) writes: "Andranik beat Mikoyan, after which Mikoyan left the volunteer group...".

https://www.facebook.com/vaty.hovhannisyan

Комментариев нет:

Отправить комментарий