Сенсационное заявление политического обозревателя агентства "Новости-Армения" Армана Абовяна.

Армянская газета "Третья Сила Плюс", незаконно закрытая усилиями властей России, в частности, стараниями ФСБ, одной из первых в стране заметила, что государственные структуры РФ искусственно провоцируют в Армении рост антироссийских настроений. И в этом русле начали настоящую войну с независимыми армянскими СМИ.

"Поразительно", но факт: власти вроде бы союзной для Армении Российской Федерации развернули борьбу именно с теми армянскими СМИ, которых трудно уличить в русофобии, национализме, расизме и прочих аномалиях.

Более того: в закрытой армянской газете, средства которой были просто незаконно изъяты по приказу Директора ФСБ РФ А. Бортникова, мирно сотрудничали армяне и азербайджанцы, русские и грузины, турки и курды, евреи и арабы, граждане Ирана и западных государств, представители других конфликтующих народов и стран. И газета была открыта для сотрудничества и освещения позиций всех без исключения заинтересованных сторон, в том числе и, можно сказать, в первую очередь, для РФ, учитывая публично декларируемые ею идеи дружбы и взаимопонимания между народами региона.

Но именно на нее и пал первый удар властей России, цинично, без всякого объяснения (!) укравших все скудные сбережения армянских журналистов. Чиновники ФСБ РФ не погнушались порыться в карманах журналистов и выгрести оттуда всё - до последней копейки! Ничего до сих пор так и не разъяснив...

Выясняется, однако, что случай с "Третьей Силой Плюс" - не единственный в Армении и носит он, судя по всему, далеко не случайный характер.

Вниманию читателей представляем интервью российского СМИ Правда.ру с политическим обозревателем агентства "Новости-Армения" Арманом Абовяном. По свидетельству нашего коллеги, Дмитрий Киселев прямо им сказал в лицо: "Нам пророссийские СМИ в Армении не нужны".

Надо ли говорить, что Киселев, назначенный на должность руководством РФ, выполняет инструкции только Кремля? По-другому и быть не может, случайности здесь попросту исключены. Посему возникает вполне закономерный вопрос: почему Кремль разжигает антироссийские настроения в Армении и почему добивается закрытия именно тех армянских СМИ, которые никогда не отличались какими-то фобиями, о ком бы ни шла речь?

Ответ на этот вопрос, наверно, тоже должен звучать по-киселевски: "Совпадение? Не думаю"...

Впрочем, давайте послушаем нашего коллегу из агентства "Новости-Армения" в видеоматериале по нижеследующей ссылке. В его комментариях звучат весьма любопытные подробности, проливающие свет на "скрытые" причины ухудшения армяно-российских отношений.

Вот эта ссылка:

Россия разрубит "ереванский узел"?

https://www.youtube.com/watch?v=AEqpuE41iNo&feature=emb_logo

Ваграм АГАДЖАНЯН

Главный редактор "Третьей Силы Плюс"

http://asekose.am/ru/post/dmitriy-kiselev-prorossiyskie-smi-v-armenii-nam-ne-nujni


***

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՂՋ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ» — ՏԵՍԱՆՅՈՒԹ 

«Russia Today» հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի իշխանություններին՝ հայտարարելով, թե ՌԴ տեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվում են «ոչ պրոֆեսիոնալներն ու դավաճանները»:

Վերջին տարիներին ՀՀ և ԽՍՀՄ նախկին այլ հանրապետությունների հասարակությունը, ինչպես ասում են, զարմանքից քարանալով, հետևում է, թե ինչպես են Ռուսաստանի իշխանությունները, հատկապես ՌԴ գլխավոր հատուկ ծառայությունը՝ ԱԴԾ-ն (Անվտանգության Դաշնային Ծառայությունը — ФСБ-ն) և նրա ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հետևողականորեն և մեթոդաբար հաշվեհարդար տեսնում հենց այն հասարակական գործիչների և ԶԼՄ-ների նկատմամբ, որոնց դժվար է կասկածել ռուսատյացության, ազգայնականության, ռասիզմի և այլ շեղումների մեջ։ Եվ հակառակը՝ արևմտամետ լրատվամիջոցներին և գործիչներին Ռուսաստանի իշխանություններն ու հատկապես նույն ԱԴԾ-ն միանգամայն լոյալ ու հանգիստ են վերաբերվում։ Ինչպե՞ս դա հասկանալ, հարցնում են հազարավոր մարդիկ Հայաստանում, Ղարաբաղում և ԱՊՀ այլ երկրներում ու տարածաշրջաններում, արդյո՞ք ողջ աշխարհում սխալվում են՝ աջակցելով բարեկամներին եւ կռվելով թշնամիների դեմ, ինչո՞ւ միայն Ռուսաստանի իշխանություններն են անում ճիշտ հակառակը։ Ինչպե՞ս բացատրել այս շիզոֆրենիան, այս կլինիկական շեղումը, որը չի տեղավորվում տարրական տրամաբանության, էլ չենք խոսում պրագմատիզմի  և բարոյականության գոնե սաղմնային ձևերի շրջանակներում։ Նշյալ անոմալիայի գաղտնիքը բացահայտել է 2005 թվականից «Russia Today» հեռուստաալիքի, 2013 թվականից «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության եւ 2014 թվականից «Sputnik» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, մարդ, ով, այսպես ասած, «ռուսական կայսեր մոտ կանգնած հազվագյուտ անձանցից է»: Ում, եթե ոչ նրան քաջ հայտնի են, օրինակ, ՌԴ ԱԳՆ-ի և Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարի կողմից պարգևատրված ամենառուսամետ հայի՝ Լևոն Հայրապետյանի նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների իրականացրած վայրագ հաշվեհարդարի պատճառները։ Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ռուսական հեռուստատեսությամբ օրերս հնչած Մ. Սիմոնյանի ելույթը գրեթե առանց կրճատումների.

«Մենք պարտվել ենք Բելառուսում և շարունակում ենք պարտվել։ Ռուսաստանը հսկայական սխալ է թույլ տվել այդ երկրում ու ոչինչ չի անում այն շտկելու համար։ Պարտվել ենք նաև տեղեկատվական դաշտում, կարող եմ շատ երկար խոսել այս թեմայով։ Ես տանջվում եմ նշյալ խնդրի շուրջ արդեն 10 տարուց ավելի: Ու այն, որ այս թեման տեղից չի շարժվում, ունի միայն մեկ բացատրություն. դրանով Ռուսաստանում զբաղվում են հիմնականում ոչ պրոֆեսիոնալներն ու դավաճանները։ 

Տեղեկատվական անվտանգության տեսանկյունից իրավիճակը Ռուսաստանում գրեթե ոչնչով չի տարբերվում Բելառուսում տիրող իրավիճակից։ ՌԴ-ն պարտվել է տեղեկատվական դաշտում դեռ բելառուսական իրադարձություններից շատ առաջ։ Ռուսաստանի ամբողջ տեղեկատվական տարածությունը վերահսկում են ամերիկացիները, բացառություն են կազմում միայն ՌԴ ավանդական հեռուստաալիքները, որոնք նույնիսկ իմ սերնդի մարդիկ չեն նայում։ Ես չեմ նայում ՌԴ TV-ին ընդհանրապես: Ես հեռուստատեսային մենեջեր եմ, բայց նայում եմ TV-ի միայն այն մասը, որն առնչվում է իմ մասնագիտությանը: Ասում եմ այդ մասին ցավով ու մեծ ափսոսանքով։ Ես այդ մասին խոսել եմ տարիներ առաջ, հատուկ նշել եմ, որ TV-ն արվեստի մեռնող տեսակ է, որ պետք է արդեն յուրացնել այլ ոլորտներ ու ճյուղեր, բայց ապարդյուն... 

20 տարի շարունակ մենք հետևողականորեն կորցնում ենք նույնիսկ այն, ինչ ունեինք։ Մենք ունեինք մի հրաշալի RuTube, որը հանդիսատեսները ավելի շատ էին, քան YouTube - ինը, եւ որտե՞ղ է հիմա այն: Ունեինք հրաշալի սոցիալական ցանց՝ Odnoklassniki, որը նույնպես չի զարգանում: Այս ամենը մենք կորցրել ենք, մոռացել։ Նույնիսկ չինացիները, ովքեր տարիներ շարունակ փորձում են ընդամենը մոտենալ մեզ, որոնք չեն կարող ստեղծել այնպիսի հեռուստատեսություն, ինչպիսին մենք ունենք (շատ են ուզում, բայց չեն կարող), Տիկ-Տոկ են հորինել եւ նվաճել ողջ աշխարհը: Իսկ մե՞նք ինչ ենք արել։ Իսկ մենք՝ մեր տղաները Telegram են ստեղծել և բոլորս էլ գիտենք, թե ինչ պատահեց նրա հետ։ Ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ Ռուսաստանում: Ես ունեմ իմ բացատրությունը. այս ոլորտով ՌԴ-ում զբաղվում են ոչ պրոֆեսիոնալներն ու դավաճանները, այլ պատճառներ չեն տեսնում։ 

Ի՞նչ անել նման իրավիճակում: Ես գիտեմ, թե ինչ պետք է անել, մշակել եմ մի մեծ ծրագիր, ում պետք է ցույց եմ տվել այն (հրապարակայնորեն չեմ խոսի, իհարկե, այդ մասին), բայց ինձ թվում է՝ էլի ոչինչ չի փոխվելու։ Քանի որ Ռուսաստանում քչերն են հասկանում այս աղետի, այս սպառնալիքի մասշտաբը, բոլորին թվում է, թե տեղական ինչ-որ փոքրիկ խնդիրներ ավելի կարևոր են, քան երկրի տեղեկատվական անվտանգությունը։ Բոլորը կենտրոնանում են նույնիսկ ոչ թե մարտավարական, այլ ինչ-որ այսրոպեական խնդիրների վրա և բաց են թողնում գլխավորը»: 

Մարգարիտա Սիմոնյանի խոսքերով՝ 10 տարվա ընթացքում ինքն անցել է ՌԴ իշխանական բոլոր ատյաններով՝ փորձելով այդ ճշմարտությունները բացատրել ռուս պաշտոնյաներին, սակայն իրավիճակն, ըստ նրա, գնալով ավելի է վատանում։ 

«Ես չեմ հասկանում, թե ինչու մենք, այսքան մտահոգված լինելով մեր անվտանգությամբ հին, ավանդական ռազմական ոլորտում, միաժամանակ այսքան անտարբեր ենք անվտանգության նկատմամբ ավելի ժամանակակից ոլորտներում, որտեղ հիմա տեղի են ունենում աշխարհի գրեթե բոլոր դիմակայությունները։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, բացի նրանից, որ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են Ռուսաստանում, պարզապես չեն հասկանում, թե ինչ են անում, չեն հասկանում վտանգի լրջությունը», - ասաց Մ. Սիմոնյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում.

https://www.youtube.com/watch?time_continue=2776&v=OyisQpWTMXk&feature=emb_logo

Կազմել է Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

«Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիրը