ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՕՐԵՑՕՐ ՎԱՏԱՆՈՒՄ Է» - ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ս. թ. սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի ղեկավար Սամվել Բաբայանը հանրապետության խորհրդարանում հանդես է եկել բավական ուշագրավ հայտարարություններով։ Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների սոցիալական վիճակն օրեցօր վատանում է։ Դրա հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական ոլորտում իշխանությունների վարած սխալ քաղաքականությունն է։ Ս.Բաբայանի խոսքերով, գրեթե ոչինչ չի արվում նաև արտաքին քաղաքականության բնագավառում: «Ես ոչ մի նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ 30 տարվա ընթացքում այս ոլորտում ոչինչ չի արվել, ոչ մի աշխատանք չի կատարվել», — հայտարարեց նա՝ հավելելով, թե խոսքն առաջին հերթին բանակցային գործընթացի մասին է, որտեղ հայկական կողմը մեղադրանքներ է ներկայացնում Ադրբեջանին՝ չհիմնավորելով իր փաստարկները որևէ փաստաթղթով:
Բաբայանի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.https://www.youtube.com/watch?v=bVBEIyl-6EI
Հետաքրքիր է, որ սա Սամվել Բաբայանի առաջին քննադատական հայտարարությունը չէ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հասցեին։ Վերջերս նա հանդես եկավ ղարաբաղյան իշխանությունների գործունեության ոչ պակաս կոշտ գնահատականներով։ Ահա թե ինչ է նա, ի մասնավորի, ասել ընդամենը մի քանի ամիս առաջ.
«ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ԱԶԱՏՎԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ և ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՑ»
«ԼՂՀ բնակչության 80 տոկոսը տարիներով դուրս չի գալիս վարկային բեռի անհատակ հորից»...
Վերջերս ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ ուղղված ողջ հայ ժողովրդին: Նշելով, որ «այսօր կոտրվեց Արցախի ժողովրդավարության մասին վերջին միֆը: Այսօր ավարտվեցին հեքիաթները, որոնցով վերջին քսան տարում կերակրել են մեր ժողովրդին», Ս. Բաբայանը, ի մասնավորի, ասել է հետևյալը.
«Երբ մոտ 20 տարի առաջ այս իշխող ոհմակը հեռացնում էր ինձ քաղաքականությունից, հնչում էին նրանց բարձրագոչ խոստումներն այն մասին, որ շատ շուտով նրանք Արցախը կդարձնեն ժողովրդավարական դրախտ՝ հզոր բանակով եւ տնտեսությամբ՝ հարուստ եւ երջանիկ բնակչությամբ: Այսօր դիմելով նրանց, հարցնում եմ՝ ի՞նչ եք արել այս ընթացքում, պարոնայք: Բացի այն, որ մեկ անձի հավերժ պաշտոնավարման համար կեղծել եք Սահմանադրությունը, թալանել եք պետական միջոցները, ուրիշ ի՞նչ եք արել: Մի՞թե Արցախը վերածել եք ժողովրադավարական դրախտի, ինչպես խոստանում էիք: Կամ էլ գուցե տնտեսությու՞նն եք զարգացրել:
Ու՞ր են արցախցիների տնտեսական բարեկեցության բազմաթիվ խոստումները: Գիտե՞ք, որ Արցախի բնակչության 80%-ը տարիներով դուրս չի գալիս վարկային բեռի անհատակ հորից: Նրանք մի կերպ են կարողանում մարել տոկոսները, ստիպված են պարբերաբար վերաֆինանսավորել, այսինքն վարկը փակելու համար կրկին վարկ վերցնել՝ ամեն անգամ ավելացնելով վարկերի չափը: Գրեթե ամեն երկրորդ ընտանիք սովորական կենցաղային տեխնիկա ձեռքբերելու համար ստիպված է գրավ դնել ընտանեկան զարդերը, իսկ մեքենաներն առհասարակ ձեռք են բերվում բնակարանների եւ տների գրավադրմամբ:
Ես հաճախ եմ շփվում շրջանների եւ գյուղերի բնակչության հետ եւ սասրասափում եմ ԼՂՀ իշխանությունների`ժողովրդի հոգսերի նկատմամբ անփույթ վերաբերմունքից, ով գոյատեւում է առանց ճանապարհների, ջրի, կենցաղային տարրական պայմանների: Պարոնայք իշխանավորներ, ճշմարտության աչքերին ուղիղ նայելու համարձակություն ունեցեք եւ խոստովանեք, որ ժողովուրդը աղքատության ճիրաններում է եւ դա ձեզ ամենեւին չի մտահոգում:
Ավելի քան 20 տարի դուք կեղեքել եք ժողովրդին՝ բյուջեն ծառայեցնելով անձնական նպատակների: Դուք Արցախը վերածել եք տնտեսական սեւ խոռոչի, որտեղ անհետանում են բոլոր ներդրումները: Դուք ուռճացրել եք հարկային տուրքերը եւ այդպիսով ոչնչացնում եք բիզնես-միջավայրը: Աշխատավարձով մի կերպ սեփական գոյությունը քարշ տվող շարքային բնակչի համար ուռճացրել եք վարկավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 20%-ի, այնինչ ներդրումային հիմնադրամի անտոկոս միլիոնները դարձրել եք յուրայինների գրպանի փող, որոնք այդպես էլ չեն վերադարձվում:
Գուցե պարծենաք ԼՂՀ բանակի՞ մարտունակությամբ: Միգուցե տնտեսական զարգացմանն ուղղված բոլոր ֆինասական միջոցները ծախսել եք բանակի վրա, իսկ ես տեղյակ չեմ եւ անհի՞մն եմ մեղադրում ձեզ: Բայց, ո´չ, պարոնայք:
2016 թվականի ապրիլին մենք տեսանք, թե ինչ եք արել բանակի հետ: 2016-ի ապրիլին ամբողջապես մերկացավ ձեր հանցագործությունները ըննդեմ մեր բանակի, արցախյան սահմանների, ընդդեմ հայ ժողովրդի եւ հայ զինվորի: Մենք բոլորս տեսանք, որ տարիներ շարունակ բանակին հատկացվող գումարները իրականում բանակ չեն հասել, այլ հարմար տեղավորվել են զանազան իշխանավորների գրպաններում: Այս զանգվածային գողության համար 16 թվականի ապրիլին վճարեց մեր ժողովուրդը, վճարեց նորօրյա հերոսների արյամբ: Անցել է 3 տարի: Հետաքննություն եղե՞լ է: Ինչ-որ մեկը պատասխան տվե՞լ է: Բոլորն իրենց տեղերում են եւ շարունակում են կարողություն դիզել օֆշորային հաշիվներում:
Ես չեմ պատրաստվում այլեւս լռել: Շարունակել լռել հիմա, նշանակում է ուրանալ իմ զինակից ընկերների թափած արյունը: Լռել կնշանակի դավաճանել մեր շարժումը, մեր պայքարն ու հաղթանակը, որը ձեռք է բերվել ամեն մի հայի շնորհիվ՝ ծերերի եւ մանուկների, մայրերի եւ քույրերի, մեր ուսուցիչների, բժիշկների, հողագործների, մեր զինվորների եւ սպաների շնորհիվ: Լռելը, ինչպես ասել է իմ մարտական ընկեր Մոնթե Մելքոնյանը, նշանակում է կորցնել Արցախը, փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը:
Սիրելի´ արցախցիներ, եկեք միասին ազատվենք իշխանության մեջ գտնվող տնտեսական եւ ռազմական հանցագործներից, որոնք իշխել են վերջին 20 տարում եւ կրկին փորձում են պահել զբաղեցրած աթոռները: Հավատացեք ձեր ուժերին, ձեր հզորությանը: Հավատացեք, որ Արցախի բարօրությունն այսօր ձեր ձեռքերում է: Հենց դուք եք որոշում թե ինչ երկրում կապրեն ձեր երեխաները. անկայուն ու թու՞յլ, թե հզոր տնտեսություն, մարտունակ բանակ ունեցող պետության մեջ: Ես առաջարկում եմ հզոր պետություն՝ անառիկ սահմաններով, անհաղթ բանակով, զարգացած տնտեսությամբ եւ բարձր կենսամակարդակով:
Ես անպայման գնալու եմ մինչեւ վերջ: Հավաստիացնում եմ, միասին մենք կկերտենք փայլուն հաղթանակներ»:
Լուսանկարում՝ ձախից ԼՂ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն է, աջից՝ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Լուսանկարում ՝ ձախից ԼՂ անվտանգության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանն է, աջից ՝ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը ։
***
САМВЕЛ БАБАЯН: «СОЦИАЛЬНОЕ ПОЛОЖЕНИЕ В КАРАБАХЕ УХУДШАЕТСЯ С КАЖДЫМ ДНЕМ»
8 сентября с.г. руководитель Совета безопасности Нагорного Карабаха Самвел Бабаян выступил в парламенте республики с весьма примечательными заявлениями. Он, в частности, подчеркнул, что социальное положение жителей Нагорного Карабаха ухудшается с каждым днем. Причиной тому является во многом неверная политика властей в социально-экономической сфере. По словам С.Бабаяна, практически ничего не делается и во внешнеполитической сфере. «Я не скажу ничего нового, если отмечу, что за 30 лет ничего в этой сфере не сделано, никаких работ не проделано», — заявил он, добавив, что речь, в первую очередь, о переговорном процессе, где армянская сторона выдвигает обвинения в адрес Азербайджана, не подкрепляя свои доводы какой-либо документацией.
С полным выступлением Бабаяна можно ознакомиться по следующей ссылке:
Любопытно, что это не первое критическое заявление Самвела Бабаяна в адрес руководства Нагорного Карабаха. Не так давно он выступил с не менее жесткой оценкой деятельности карабахских властей. Вот что он, в частности, буквально несколько месяцев назад:
"ДАВАЙТЕ ВМЕСТЕ ОСВОБОДИМСЯ ОТ ЭКОНОМИЧЕСКИХ И ВОЕННЫХ ПРЕСТУПНИКОВ, НАХОДЯЩИХСЯ ВО ВЛАСТИ"
"Более 80% взрослого населения Арцаха годами не вылезает из кредитной ямы"
Недавно бывший министр обороны Карабаха Самвел Бабаян выступил со специальным обращением ко всему армянскому народу. Отметив, что "сегодня разбился последний миф о демократичности Карабаха. Сегодня закончились сказки, которыми кормили наш народ почти 20 лет", он, в частности, заявил следующее:
"Когда почти 20 лет назад эта правящая у нас свора убирала меня из политики, звучали их громогласные обещания о том, что очень скоро они превратят Карабах в демократический рай, с мощной армией и экономикой, с богатым и счастливым населением. Сегодня я спрашиваю, обращаясь к ним: что вы сделали за это время, господа? Кроме того, что подделали Конституцию под одного человека, для его вечного правления, кроме того, что разворовали бюджет, что вы сделали? Неужели превратили Карабах в демократический рай, как обещали? Или, может, экономику развили?
Куда делись ваши многочисленные обещания о неминуемом экономическом благосостоянии карабахцев? Вы знаете, что на сегодня более 80% взрослого населения НК годами не вылезает из кредитной ямы? Справляясь только с процентной частью, они вынуждены периодически рефинансировать, то есть перекредитовывать свой долг перед банком, каждый раз увеличивая размеры кредита. Почти каждая вторая семья в Карабахе для покупки элементарной бытовой техники вынуждена закладывать семейные украшения, а машины вообще приобретаются только под залог квартир и домов.
Я часто общаюсь с жителями районов и сел и ужасаюсь от халатного отношения властей к проблемам народа, который выживает без дорог, воды и элементарных условий быта. Господа чиновники, имейте уже смелость посмотреть правде в глаза и признать, что народ нищенствует, а вам это до лампочки.
Вы почти 20 лет грабили народ, транжиря бюджет в личных целях. Вы превратили Карабах в экономическую черную дыру, где бесследно пропадают все инвестиции. Вы взвинтили налоговые сборы для бизнеса и постепенно разрушаете бизнес-среду. Вы взвинтили процентные ставки кредитования до 20% для простого карабахца, живущего на зарплату, а своим приближенным отпускаете из Инвестиционного фонда беспроцентные миллионные кредиты, которые в итоге даже не возвращаются.
Может, похвастаетесь успехами в развитии и укреплении армии? Может, все деньги рассчитанные на улучшение экономики, вы потратили на армию, а я не в курсе и напрасно тут вас обвиняю? Но тоже нет, господа.
В апреле 2016-го мы все увидели, что вы сделали с армией. В апреле 16-го в полной мере обнажилось ваше преступление против нашей армии, против армянского народа и армянского солдата. Мы все увидели, что деньги, годами вливаемые в армию, на самом деле до армии не доходили, а оседали в карманах разных чиновников. За это массовое хищение своей кровью в апреле 16-го расплатился наш народ, жизнями расплатились наши юные герои. 3 года прошло. Было ли расследование? Ответил кто-либо перед законом? Может, кто-то расплатился погонами или хотя бы должностью? Я лично не слышал об этом. Все на своих местах и продолжают наращивать состояния на оффшорных счетах.
Я не намерен больше молчать. Продолжать сейчас молчать означает отречься от пролитой крови моих боевых товарищей. Молчать - означает предать наше движение, нашу борьбу и нашу победу, которая есть и была заслугой каждого армянина: старика и младенца; матерей и сестер; наших учителей, врачей, земледельцев; нашего солдата и офицера. Молчать, как говорил мой боевой товарищ Монте Мелконян, означает потерять Арцах, перевернув последнюю страницу истории армянского народа.
Дорогие арцахцы, давайте вместе освободимся от экономических и военных преступников во власти, правивших последние 20 лет и пытающихся сейчас снова удержать занимаемые кресла. Поверьте в ваши силы, в вашу мощь. Поверьте, что благополучие НК сегодня в ваших руках. И именно вы решаете в каком будущем жить нашим детям: в нестабильной и слабой стране или в республике с сильной экономикой и армией?
Я предлагаю сильную республику, с нерушимыми границами, с непобедимой армией, развитой экономикой и с высоким уровнем жизни. Я обязательно пойду до конца и уверяю, вместе мы снова одержим блестящие победы!».
На снимке: слева - глава СБ НК Самвел Бабаян, справа - президент НК Араик Арутюнян.
Комментариев нет:
Отправить комментарий