вторник, 14 июля 2020 г.

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ՞ ՓՈԽՎԵԼ


Արցախցի անկախ լրագրող Վահրամ Աղաջանյանի ապօրինի հետապնդումները Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից դատապարտել են երկրագնդի գրեթե բոլոր իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպությունները: Եվրոպական կազմակերպությունների կողմից Վահրամ Աղաջանյանը հայտարարվել է "խղճի բանտարկյալ", ինչը իսկական խայտառակություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։ Լրագրողի դեմ ղարաբաղյան դատարանի ապօրինի որոշումը մինչ օրս վերանայված չէ, թեպետ նույնիսկ ԼՂՀ երկու նախագահները ստիպված են եղել ընդունել իշխանությունների կոպիտ սխալներն այս գործում: Ղարաբաղի նոր իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անընդհատ խոսում են բարեփոխումների ու արդիականացման մասին, բայց, ըստ ամենայնի,Ղարաբաղում ոչինչ չի փոխվել...
Հիշեցնենք, որ Վահրամ Աղաջանյանը միակն էր Ղարաբաղում, ով հրապարակավ պաշտպանել է հայաստանցի վերաբնակիչների իրավունքները։ ԼՂՀ վարչապետը վերջիններիս ասել է. «Հավաքեք ձեր իրերը և ռադ եղեք Ղարաբաղից։ Մենք նույնիսկ ավտոբուսները ձեզ կտանք, որ ռադներդ քաշեք Հայաստան»։ Վահրամ Աղաջանյանն այդ մասին հոդված է գրել, որը լայնորեն արտատպել են Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցները։ Դրանից հետո նա ձերբակալվել է...

ԼՂՀ իշխանությունների կամքով եւ իրավապահների անգրագիտության արդյունքում է սարքվել լրագրող Վահրամ Աղաջանյանի քրեական գործը: ԼՂՀ իրավապահների անգրագիտությունն այնքան մարտնչող է, որ դրանք որպես օրինախախտում արձանագրելը անհեթեթ է: Դրա վառ ապացույցը արդեն կալանքի տակ գտնվող Վահրամ Աղաջանյանից քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն վերցնելն է:
ՀՀ փաստաբանների միության անդամ Բենիամին Մինասյանը, որը ստանձնել է Վահրամ Աղաջանյանի պաշտպանությունը, լրագրողներին հավելյալ մանրամասներ տրամադրեց քրեական գործի եւ դատաքննության առնչությամբ: Վահրամ Աղաջանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է դեռեւս 1999թ. դեկտեմբեր ամսին՝ «10-րդ նահանգ» թերթում «Վերաբնակիչների համար բյուջեում փող չկա» հրապարակման առթիվ: Մարտի 28-ին նրան 10 օր ժամանակով վարչական կալանքի են վերցրել այն պատճառաբանությամբ, որ իբր դիմադրություն է ցույց տվել ՆԳ աշխատակիցներին: Փաստաբան Բ.Մինասյանը ԼՂՀ է մեկնել դատաքննության նախօրեին՝ ապրիլի 11-ին: Երեկոյան նա արդեն հասցրել է ծանոթանալ քրեական գործի նյութերին:

Հաջորդ օրը դատաքննությունից անմիջապես առաջ նա տեսակցել է իր պաշտպանյալի հետ: Վահրամ Աղաջանյանը իրեն առաջադրված զրպարտության մեղադրանքը չի ընդունել եւ իրեն մեղավոր չի ճանաչել: Լրագրողը պնդել է նաեւ, որ ինքը նպատակ եւ մտադրություն չի ունեցել զրպարտելու ԼՂՀ վարչապետին: Պաշտպանը ծանոթացել էր նաեւ (Ռուսաստանի իշխանությունների սիրեցյալ - խմբ.) ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի ցուցմունքներին, որը ասում է, թե ինքն ընդհանրապես չի հանդիպել եւ չի խոսել վանաձորցի վերաբնակիչների հետ:
Պաշտպանը զարմացած է, որ կառավարության ղեկավարը կարող էր «բյուջեում փող չկա» արտահայտության համար քրեական գործ հարուցել, երբ հայտնի է, որ, իրոք, բյուջեում փող չկա: Փաստաբանի բոլոր միջնորդությունները առանց որեւէ հիմնավորման դատաքննության ընթացքում մերժվել են: Պրն Մինասյանը վրդովված էր Վահրամ Աղաջանյանին ձեռնաշղթաներով եւ խուզած մազերով դատարանի դահլիճ բերելու կապակցությամբ: Նա միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ պահանջելով հանել ձեռնաշղթաները, սակայն, դատարանը մերժել է այն: Պաշտպանը հայտարարեց, որ Վահրամ Աղաջանյանի վարչական կալանքի տակ պահելու ժամկետը լրացել էր ապրիլի 8-ին, իսկ մնացած 3-4 օրը նա պահվել է ապօրինի:
Վահրամ Աղաջանյանը եւ նրա պաշտպան Բ. Մինասյանը բողոքարկել են դատարանի որոշումը: ԼՂՀ Գերագույն դատարանը քննության կառնի հիշյալ բողոքները, իսկ դատաքննության օրը հայտնի կդառնա ապրիլի 20-ին: Պաշտպանը հույս հայտնեց, որ հայաստանյան լրատվամիջոցների աջակցությունը եւ իրենց ներկայացրած բողոքները կնպաստեն Վահրամ Աղաջանյանին կալանքից շուտափույթ ազատելուն:

Ժաննա Ալեքսանյան

***

ՄՈՍԿՎԱՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵ՞ՐԸ



***

Վահրամ Աղաջանյան. «Ղարաբաղում չեն գործում անգամ Ղարաբաղի օրենքները»

ՌԴ-ի և ՀՀ նախկին Իշխանությունների ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ նախագահին: Հիշեցնենք, որ թերթը բացվել էր արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: Նամակում ասված է. 

«Հարգարժան պարոն նախագահ: 

Ինչպես Ձեզ հայտնի է, Ստեփանակերտի քաղաքային դատարանը ԼՂՀ Քր.օր. 131 հոդվածի 2 մասով (գործ թիվ 1-45) դատապարտել է ինձ մեկ տարվա ազատազրկման` ԼՂՀ իշխանություններին զրպարտելու մեղադրանքով: Մեղադրանքի կոնկրետ պատճառը եղել է «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածը, որտեղ նկարագրված էին Վանաձորի 30 ընտանիքի տառապանքները. նրանք ցանկանում էին տեղափոխվել ԼՂՀ և մշտական բնակություն հաստատել Արցախում, սակայն մերժում են ստացել: Ստեփանակերտի քաղաքային դատարանի կարծիքով, դա զրպարտություն էր իշխանությունների հասցեին: Դատավճռում նշված է, որ «վանաձորցիների ոչ մի խումբ ընդհանրապես չի դիմել ԼՂՀ  մեկնելու ցանկությամբ», որ նման վերաբնակիչներ գոյություն չունեն:

Պարզվում է սակայն, որ վանաձորցիների նշյալ խումբը ոչ միայն գոյություն ունի, այլև հանդես է եկել մամուլում համապատասխան հոդվածով, պարզաբանումներով (այդ հոդվածի պատճենը ուղարկում եմ Ձեզ): Ընդամենը երեք մեջբերում հիշյալ հրապարակումից. «Եվս մեկ շաբաթ հետո Ա. Աղաբեկյանը մեզ տեղեկացրեց, որ դիմումները անձամբ դրել է վարչապետի սեղանին: Մենք գնացինք Ստեփանակերտ», «Արմեն Բալայանը հանդիպեց վարչապետի հետ, որն էլ ասաց, որ բյուջեում փող չկա», «Վ. Աղաջանյանին դատել են նրա համար, որ նա պնդում է, որ ես գոյություն ունեմ»:

Ակնհայտ է, որ «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածի ամեն մի տող լրիվությամբ համապատասխանում է իրականությանը: Ավելին. վանաձորցիների այս հոդվածից պարզ է դառնում, որ ԼՂՀ պետք է տեղափոխվեր ոչ թե 30, այլ նույնիսկ 52 աճող ընտանիք: Ստեփանակերտի քաղաքային դատարանը նշել է, թե ես հանցագործություն եմ կատարել, որի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը ստիպել է նման դատավճիռ կայացնել: Իմ հրապարակմամբ ես ձգտել եմ նպաստել 52 աճող ընտանիքի վերաբնակեցմանը ԼՂՀ-ում, իսկ դատարանը ինձ հանցագործ է հայտարարել: Թե ում գործողություններն են վտանգավոր սակավաթիվ բնակչություն ունեցող ու պատերազմը չավարտած ԼՂՀ-ում, դատեք ինքներդ:

Ես նույնիսկ չեմ նշում այն փաստը, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության պահանջները: Չնայած ես ու ընտանիքիս անդամները զգուշացրել ենք դատարանին մորս` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած մենք խնդրել ենք հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանի որ այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանը որոշել է գործը հասցնել իր ավարտին ու կայացնել ապօրինի դատավճիռ: Այս անմարդկային որոշման արդյունքում մայրս վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը նույնպես ուղարկում եմ Ձեզ): Դատավճիռ կայացնելու ընթացքում խախտվել է նաև այն ժամանակ գործող ԼՂՀ Քր.դատ.օր-ի N 359 հոդվածը, համաձայն որի «…եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Այս հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ իմ դեպքում խոսքը անմեղ մարդու, լրագրողի մասին է…

Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին Բակո Սահակյանը, լինելով ԼՂՀ  քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, մեր հանդիպման ժամանակ ասել էր, որ իշխանությունները անարդար են վարվել տողերիս հեղինակի, մեր ընտանիքի նկատմամբ: Նույն խոստովանությամբ հանդես էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով ինձ հետ, ընդգծել է իշխանությունների մեղքը այս գործում: Ստեղծվել է տարօրինակ իրավիճակԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ: 

Իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ իրականացվել է հրեշավոր մի անարդարություն, որը դատապարտել են աշխարհի 39 պետության իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները: Երկար տարիներ ընտանիքս համբերատար սպասել է արդարության և տարրական օրինականության վերականգնմանը, սակայն ապարդյուն, չնայած որ ԼՂՀ-ն իր Սահմանադրության մեջ հայտարարում է ժողովրդավարացման ու իրավական պետություն կառուցելու վճռականության մասին:

ԼՂՀ դատախազությունից մենք պահանջել ենք վերանայել անօրինական դատավճիռը, սակայն դատախազությունը տեղեկացրել է մեզ, որ այն պետք է վերանայի ԼՂՀ վերաքննիչ դատարանը: Դիմել ենք վերաքննիչ դատարանը. վերջինս հայտարարեց, թե գործը պետք է վերանայի ԼՂՀ դատախազությունը: Պարոն նախագահ, ուշադրություն դարձրեք. պետական երկու կառույցն էլ գտնում են, որ անօրինական դատավճիռը պետք է վերանայվի, սակայն գտնվում է, երևի, մի ուժ, որը խանգարում է արդարության ու տարրական օրինականության վերականգնմանը: Ձեր ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը տեղեկացրել է ինձ, որ ԼՂՀ նախագահը տեղյակ է ամեն ինչից ու վերահսկում է այս գործընթացը: ԼՂՀ պետական երկու կառույցի միջև վեճ է առաջացել նշյալ գործի շուրջ, որը տևում է արդեն տարիներ (Ձեզ եմ ուղարկում նրանց որոշումները): Դուք, որպես ԼՂՀ  քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, պետք է միջամտեք այս խայտառակ վեճին ու ասեք Ձեր հեղինակավոր խոսքը, հատկապես որ Ձեր ներկայացուցչի պնդմամբ ուշադիր հետևում եք գործընթացին: 

Հարգարժան պարոն նախագահ, կոչ եմ անում Ձեզ նպաստել անօրինական դատավճռի վերանայմանը ու մեր ընտանիքի ոտնահարված իրավունքների վերականգնմանը: Լիահույս եմ, որ Ղարաբաղում գործում են գոնե Ղարաբաղի օրենքները, եթե միջազգային իրավունքի նորմերը այլևս դադարել են գործելուց: Այլապես ստիպված կլինենք հավատալ Երևանում ու Ստեփանակերտում տարածված այն լուրերին, թե իշխանությունները կատարում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պետական որոշ կառույցների քաղաքական պատվերը: Կառույցներ, որոնք հասել են «Երրորդ Ուժ» թերթի անօրինական փակմանն ու լրագրողական միջոցների հափշտակմանը, զրկելով մեզ լրագրությամբ զբաղվելու հնարավորությունից: Սակայն չեն բավարարվում դրանով ու շարունակում են ազգային-ժողովրդավարական կողմնորոշում ունեցող լրագրողների քաղաքական հետապնդումները արդեն հայկական իշխանությունների միջոցով: 

Հուսով ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: 

Վահրամ Աղաջանյան  
«Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր

https://www.aravot.am/2015/03/23/553382/

***
ГАЗЕТА ПАШИНЯНА "АЙКАКАН ЖАМАНАК" - О ДЕЛЕ ВАГРАМА АГАДЖАНЯНА

В Карабахе ничего не изменилось...

Незаконные преследования независимого карабахского журналиста Ваграма Агаджаняна властями Нагорного Карабаха осудили почти все правозащитные и журналистские организации планеты. Незаконное решение карабахского суда против журналиста до сих пор не пересмотрено, хотя даже два президента НКР были вынуждены признать грубые ошибки властей в этом деле. Новые власти Карабаха во главе с президентом Араиком Арутюняном постоянно говорят о реформах и модернизации, но,судя по всему, в Карабахе ничего не изменилось...

Напомним, что Ваграм Агаджанян был единственным в Карабахе, кто публично защищал права армянских переселенцев. Премьер-министр НКР сказал последним: "Собирайте свои вещи и убирайтесь из Карабахв. Мы даже дадим вам автобусы, чтобы вас доставили в Армению". Ваграм Агаджанян написал об этом статью, которую перепечатали очень многие СМИ Армении и диаспоры. После этого он был арестован...

***

МОСКВА ЗАПРЕЩАЕТ НИКОЛУ ПАШИНЯНУ ЗАЩИЩАТЬ ПРАВА АРМЯНСКИХ ЖУРНАЛИСТОВ? 

https://thirdforceplus.blogspot.com/2021/06/blog-post.html


***

ВАГРАМ АГАДЖАНЯН: "В КАРАБАХЕ НЕ ДЕЙСТВУЮТ ДАЖЕ ЗАКОНЫ КАРАБАХА"

Незаконные преследования независимого журналиста Ваграма Агаджаняна со стороны властей Нагорного Карабаха осудили практически все правозащитные и журналистские организации планеты. Со стороны европейских организаций Ваграм Агаджанян объявлен "узником совести", что является настоящим позором для Нагорно-Карабахской Республики. Незаконное решение карабахского суда против журналиста не пересмотрено до сих пор, хотя даже два президента НКР вынуждены были признать ошибки властей в этом деле. Новые власти Карабаха во главе с президентом Араиком Арутюняном все время говорят о реформах и модернизации, но, судя по всему, ничего в Карабахе не меняется... 

Ваграм Агаджанян – главный редактор независимой армянской газеты «Третья Сила», незаконно закрытой стараниями ФСБ России и бывших властей Армении, – обратился с открытым письмом к президенту Нагорного Карабаха. Напомним, что газета была открыта по совместной инициативе известного карабахского мецената Левона Айрапетяна и Ваграма Агаджаняна. В письме говорится:

«Уважаемый господин президент! 
Как Вам хорошо известно, представители Полиции НКР, без санкции Прокуратуры НКР, произвели у меня в квартире незаконный обыск, в результате которого они, цитирую, «арестовали 2 номера газет», в которых я работал. В тот же день меня пригласили «на собеседование» в Полицию НКР, где неожиданно, не предъявив никаких обвинений, задержали и отвезли в Степанакертский изолятор временного содержания. На 4-е сутки, до суда и оглашения приговора, ко мне ночью в камеру ворвались 4 спецназовцев в масках, скрутили мне руки и, надев на меня наручники и мешочек на голову, отвезли в Шушинскую тюрьму, где я и узнал, что арестован по обвинению в клевете на власти Карабаха. По одной газетной публикации против меня было возбуждено два (!) уголовных дела – факт, не виданный даже в самых отсталых государствах мира.
Конкретной причиной незаконного ареста, уголовного дела, а впоследствии и незаконного решения суда стала моя статья «Для простых граждан в бюджете денег нет», в которой я описал мучения 30 семей крестьян, которых лишили льгот, предусмотренных специальным постановлением Правительства НКР. Правоохранители и председатель горсуда посчитали это клеветой в адрес властей, заявив, что они проверили, что этих крестьян в природе не существует. Спустя несколько дней крестьяне выступили в печати с заявлением, оповестив общественность и власти о том, что они не только существуют, но и готовы выступить свидетелями на суде (копия этого заявления, опубликованная в прессе, прилагается). 
Председатель горсуда отказался выслушать свидетелей – без объяснений своего незаконного решения, без всяких оснований, грубо нарушив законодательство НКР. Вам известно также, что я был приговорен к 1 году тюремного заключения, которое было заменено на год условного тюремного заключения с двухгодичным испытательным сроком. Несмотря на то, что власти НКР были предупреждены мной и членами моей семьи о тяжелой сердечной болезни моей матери – Розы Аветисян, о курсе лечения, которое она в тот момент проходила, несмотря на то, что мы просили власти отсрочить оглашение незаконного приговора, поскольку это может привести к трагическим последствиям, председатель горсуда и другие официальные лица все-таки приняли решение довести свое преступление до конца – приговор был вынесен и оглашен. В результате бесчеловечного решения моя мать скончалась от острой сердечной недостаточности (копия свидетельства лечившего ее врача прилагается). 
Господин президент!
Занимая должность руководителя Службы национальной безопасности НКР, Бако Саакян при нашей встрече заявили мне, что власти допустили несправедливость по отношению ко мне. Те же самые слова сказал мне Аркадий Гукасян, бывший в то время президентом НКР и признавший вину властей в этом деле тоже при нашей встрече. Сложилась странная ситуация: два президента НКР признали мою невиновность, а незаконное решение суда до сих пор не пересмотрено, равно как и не возмещен ущерб, понесенный мной и моей семьей в результате незаконных решений правоохранительных органов Карабаха. 
В ходе своих антиконституционных действий власти нарушили, как минимум, четыре статьи Уголовного Кодекса НКР. Это статьи УК № 348 (Незаконное задержание и незаконный арест),  № 352 (Незаконный приговор суда), № 308 (Злоупотребление служебным положением) и № 359 действовавшего тогда УПК  НКР, в которой говорилось«…если приговор суда может повлечь за собой особо тяжкие последствия для осужденного или членов его семьи, он должен быть отложен». Последняя статья применяется даже к опасным преступникам. А ведь в моем случае речь шла о журналисте, безвинно осужденном человеке. Я уж не говорю о других мелких и крупных правонарушениях (издевательское отношение в тюрьме, запугивания, принуждение к лжесвидетельству и т.д.). И всё это за то, что я в своей статье попытался защитить права группы несчастных, обездоленных крестьян, которых власти довели до неописуемого отчаяния
По отношению ко мне и членам моей семьи совершена чудовищная несправедливость, вызвавшая осуждение не только СМИ и правозащитных организаций 39 государства мира, но даже тех, кто ее осуществил. Вы об этом тоже прекрасно знаете. Долгое время моя семья терпеливо ждала восстановления справедливости и элементарной законности в этом деле, но так ее и не дождалась, несмотря на то, что Карабах в своей Конституции заявляет о провозглашении курса на демократизацию и создание правового государства, а Вы, являясь главным гарантом защиты наших конституционных прав, признали несправедливость наказания автора этих строк. Мы обратились с протестом в Прокуратуру НКР с требованием пересмотреть незаконное решение карабахского суда. Прокуратура НКР заявила нам, что приговор должен пересмотреть Кассационный суд НКР. Обратились в Кассационный суд. Там нам заявили, что приговор должна пересмотреть Прокуратура НКР (копии решений этих структур высылаем Вам). Между двумя госструктурами НКР возник спор, длящийся уже годы. Решить эту проблему должны Вы – конституционный гарант наших прав. Тем более, что Ваш представитель Араик Лазарян заявил мне при встрече, что президент НКР лично следит за этим процессом.
Господин президент! 
В ходе предвыборной кампании Вы не раз говорили об укреплении законности в Нагорном Карабахе. Всё, чего желает моя семья, это именно соблюдение законов НКР в нашем деле со стороны правоохранительных органов НКР. Взывать к христианским традициям, по которым прощают даже виновных, я не буду, потому что не осталось человека, который не убедился бы в моей невиновности. Я взываю только к соблюдению законности и надеюсь, что в Карабахе действуют хотя бы законы Карабаха, если нормы международного права, видимо, уже не писаны для нас. Иначе мы вынуждены будем поверить тем слухам в Армении и НК, согласно которым армянские власти выполняют политический заказ известных госструктур США и Российской Федерации, добившихся закрытия нашей газеты и продолжающих преследования демократически ориентированных армянских журналистов уже посредством властей РА и НКР.
Сильно надеюсь на то, что эти слухи не соответствуют действительности.
С уважением
Ваграм АГАДЖАНЯН
Главный редактор газеты «Третья Сила Плюс»
***
DOES MOSCOW FORBID NIKOL PASHINYAN TO DEFEND THE RIGHTS OF ARMENIAN JOURNALISTS?
***
PASHINYAN'S NEWSPAPER "HAYKAKAN ZHAMANAK" - ABOUT THE CASE OF VAHRAM AGHAJANYAN 
Nothing has changed in Karabakh
The illegal persecution of independent Artsakh journalist Vahram Aghajanyan by the authorities of Nagorno-Karabakh has been condemned by almost all human rights and journalistic organizations on the planet. The illegal decision of the Karabakh court against the journalist has not yet been reviewed, although even the two presidents of the NKR were forced to admit the gross mistakes of the authorities in this case: The new authorities of Karabakh, headed by President Araik Harutyunyan, constantly talk about reforms and modernization, but, apparently, nothing has changed in Karabakh...
Vahram Aghajanyan was the only one in Karabakh who publicly defended the rights of Armenian settlers. NKR Prime Minister was the last to say: "Pack your things and rejoice in Karabakh. We will even give you buses to take you to Armenia". Vahram Aghajanyan wrote an article about this, which was widely reprinted by the Armenian and Diaspora media. After that, he was arrested...
***
By the will of the NKR authorities and as a result of the illiteracy of law enforcement agencies, the criminal case of journalist Vahram Aghajanyan was fabricated.:
Beniamin Minasyan, a member of the RA Lawyers' Union, who took over the defense of Vahram Aghajanyan, provided journalists with additional details on the criminal case and the trial. On March 28, he was detained for 10 days due to the fact that he allegedly resisted the Interior Ministry officers.In the evening, he had already managed to familiarize himself with the materials of the criminal case:
The journalist also insisted that he had no purpose and intention to slander the NKR Prime Minister.) According to the testimony of the NKR Prime Minister Anushavan Danielyan, who says that he did not meet or talk with the Vanadzor settlers at all:
The lawyer was surprised that the head of the government could initiate a criminal case for the expression "there is no money in the budget" when it is known that, indeed, there is no money in the budget. , and the remaining 3-4 days it was kept illegally:
Vahram Aghajanyan and his defender B. The Lawyer expressed hope that the support of the Armenian media and the complaints they presented would contribute to the speedy release of Vahram Aghajanyan from arrest:
Zhanna Aleksanyan
***
VAHRAM AGHAJANYAN: "EVEN THE LAWS OF KARABAKH DO NOT APPLY IN KARABAKH"
The illegal persecution of independent journalist Vahram Aghajanyan by the authorities of Nagorno-Karabakh has been condemned by almost all human rights and journalistic organizations of the planet. Vahram Aghajanyan has been declared a "Prisoner of conscience" by European organizations, which is a real shame for the Nagorno-Karabakh Republic. The illegal decision of the Karabakh court against the journalist has not yet been reviewed, although even the two presidents of the NKR had to admit the mistakes of the authorities in this case. The new authorities of Karabakh, headed by President Araik Harutyunyan, talk about reforms and modernization all the time, but apparently nothing is changing in Karabakh...
Vahram Aghajanyan, editor-in-chief of the independent Armenian newspaper "Third Force", illegally closed by the efforts of the FSS of Russia and the former Armenian authorities, addressed an open letter to the President of Nagorno-Karabakh. It should be recalled that the newspaper was opened on the joint initiative of the famous Karabakh philanthropist Levon Hayrapetyan and Vahram Aghajanyan. The letter says:
"Dear Mr. President,
As you are well aware, representatives of the NKR Police, without the authorization of the NKR Prosecutor's Office, conducted an illegal search in my apartment, as a result of which they, quote, "arrested 2 issues of newspapers" in which I worked. On the same day, I was invited "for an interview" with the NKR Police, where unexpectedly, without bringing any charges, I was detained and taken to the Stepanakert temporary detention center. On the 4th day, before the trial and the announcement of the verdict, 4 masked commandos burst into my cell at night, twisted my hands and, putting handcuffs on me and a bag on my head, took me to Shusha prison, where I found out that I had been arrested on charges of slandering the authorities of Karabakh. According to one newspaper publication, two (!) criminal cases were initiated against me – a fact not seen even in the most backward states of the world.
The specific reason for the illegal arrest, the criminal case, and subsequently the illegal court decision was my article "There is no money in the budget for ordinary citizens," in which I described the torment of 30 peasant families who were deprived of benefits provided for by a special decree of the NKR Government. Law enforcement officers and the chairman of the City Court considered this a slander against the authorities, saying that they had checked that these peasants did not exist in nature. A few days later, the peasants made a statement in the press, informing the public and the authorities that they not only exist, but are also ready to act as witnesses at the trial (a copy of this statement published in the press is attached).
The chairman of the City Court refused to listen to the witnesses – without explaining his illegal decision, without any grounds, grossly violating the legislation of the NKR. You also know that I was sentenced to 1 year in prison, which was replaced by a year of suspended imprisonment with a two-year probation period. Despite the fact that the NKR authorities were warned by me and my family members about the serious heart disease of my mother, Rosa Avetisyan, about the course of treatment she was undergoing at that moment, despite the fact that we asked the authorities to postpone the announcement of the illegal verdict, as it could lead to tragic consequences, the chairman of the City Court and others the officials still decided to bring their crime to an end - the verdict was pronounced and announced. As a result of the inhumane decision, my mother died of acute heart failure (a copy of the certificate of the doctor who treated her is attached).
Mr. President!
Holding the position of the head of the NKR National Security Service, Bako Sahakyan told me at our meeting that the authorities had committed injustice towards me. Arkady Ghukasyan, who was the president of the NKR at that time and admitted the guilt of the authorities in this case, also said the same words to me at our meeting. A strange situation has developed: two NKR presidents have recognized my innocence, and the illegal court decision has not yet been reviewed, as well as the damage suffered by me and my family as a result of illegal decisions of the Karabakh law enforcement agencies has not been compensated.
In the course of their unconstitutional actions, the authorities violated at least four articles of the NKR Criminal Code. These are articles of the Criminal Code No. 348 (Illegal detention and illegal Arrest), No. 352 (Illegal Court Verdict), No. 308 (Abuse of official position) and No. 359 of the NKR Criminal Procedure Code in force at that time, which stated: "... if the court verdict may entail particularly grave consequences for the convicted person or his family members, he should be postponed." The latter article applies even to dangerous criminals. But in my case, it was about a journalist, an innocent convicted person. I'm not talking about other minor and major offenses (bullying in prison, intimidation, coercion to perjury, etc.). And all this for the fact that in my article I tried to protect the rights of a group of unfortunate, destitute peasants, whom the authorities brought to indescribable despair…
A monstrous injustice has been committed against me and my family members, which has caused condemnation not only by the media and human rights organizations of 39 countries of the world, but even those who carried it out. You are well aware of this, too. For a long time, my family patiently waited for the restoration of justice and elementary legality in this case, but it did not wait, despite the fact that Karabakh declares in its Constitution the proclamation of a course towards democratization and the creation of a rule of law, and you, being the main guarantor of the protection of our constitutional rights, recognized the injustice of the punishment of the author of these lines. We have appealed to the NKR Prosecutor's Office with a demand to review the illegal decision of the Karabakh court. The NKR Prosecutor's Office told us that the verdict should be reviewed by the NKR Court of Cassation. They appealed to the Court of Cassation. They told us that the verdict should be reviewed by the NKR Prosecutor's Office (copies of the decisions of these structures are being sent to you). A dispute has arisen between the two state structures of the NKR, which has been going on for years. You, the constitutional guarantor of our rights, must solve this problem. Moreover, your representative Araik Lazaryan told me at the meeting that the NKR President is personally following this process.
Mr. President!
During the election campaign, you have repeatedly talked about strengthening the rule of law in Nagorno-Karabakh. All my family wants is compliance with the laws of the NKR in our business by the NKR law enforcement agencies. I will not appeal to Christian traditions, according to which even the guilty are forgiven, because there is no one left who would not be convinced of my innocence. I appeal only to respect for the rule of law and hope that at least the laws of Karabakh are in force in Karabakh, if the norms of international law, apparently, are no longer written for us. Otherwise, we will have to believe the rumors in Armenia and NK, according to which the Armenian authorities are fulfilling the political order of the well-known state structures of the United States and the Russian Federation, who have achieved the closure of our newspaper and continue to persecute democratically oriented Armenian journalists through the authorities of the Republic of Armenia and the NKR.
I strongly hope that these rumors are not true.
Best regards
Vahram AGHAJANYAN
Editor-in-chief of the newspaper "Third Force Plus"

Комментариев нет:

Отправить комментарий