ЗАВЕТАМ ФЮРЕРА ВЕРНЫ: В АЗЕРБАЙДЖАНЕ ВЗОРВАЛИ ПАМЯТНИК МАРШАЛУ СССР БАГРАМЯНУ
Почему молчит Москва? И как понять равнодушие Еревана?
В эти дни власти Российской Федерации с негодованием отмечают, что власти Чехии демонтировали памятник Маршалу СССР Коневу, который руководил операцией по освобождению этой страны от фашизма. Посольство России в Праге, МИД РФ, вообще официальная Москва, "выразив глубокое возмущение", направила в министерство иностранных дел Чехии ноту протеста, "пообещав ответить на снос памятника". Подчеркнем: чешская сторона демонтировала памятник, но не уничтожила его – просто сняла с пьедестала при помощи подъемного крана и скоро переместит его в музей. И, тем не менее, Москва сргеагировала очень бурно.
А тут - молчок...
В этой ситуации у всех здравомыслящих людей снова возникет вполне резонный вопрос: почему молчат оба армянских МИДа? Почему они не требуют разъяснений у посольства РФ в Ереване? От представителей этих ведомств требуется всего лишь открывать рот и говорить, но даже это они не делают. Почему армянский народ содержит два министерства ИД? И почему тратит на них десятки миллионов долларов в год? Для того, чтобы они все время молчали? Не слишком ли мы щедро платим за зто бессмысленное молчание?
Главный редактор независимой газеты "Третья Сила Плюс", незаконно закрытой усилиями экс-президента Армении Сержа Саркисяна и ФСБ РФ - по заказу посольства США в Армении
***
МУЗЕЙ ДВУХ ГЕРОЕВ ВОВ ПРЕВРАТИЛИ В ЧАЙХАНУ
Карабахское село Хачисар (Чардахлу) - Родина маршалов, лишенная истории
В эти майские дни мы особенно часто вспоминаем фронтовые истории, которые нам рассказывали наши отцы и деды. Моя семья не исключение. В канун Дня Великой победы разговоры в кругу наших близких посвящены подвигам защитников Родины. В завоёванной Победе особую роль сыграли выходцы села Чардахлу.
Древнее село Чардахлу расположено на территории исторического Арцаха. В средние века поселение было известно под названием Хачисар, что в переводе означает Крестная гора. Историками и археологами зафиксировано наличие памятников армянской культуры на территории села: армянские церкви и часовни, хачкары и надгробные камни, многие из которых датируются VIII веком. Село окружено неповторимым арцахским ландшафтом.
Постоянная необходимость отражать неприятельские набеги закалили характер и боевой дух чардахлинцев, который в полной мере проявился во время войны.
...Старожилы Арцаха вспоминают, что путник, спрашивая дорогу в Чардахлу, дабы не ошибиться в однообразных названиях деревень, говорил: "Как проехать в "маршальское село"? Страна не знала другого села, где родились бы два маршала...
В годы Великой Отечественной войны это небольшое село стало настоящей кузницей героев. При населении, едва ли превышающем две тысячи, из Чардахлу на фронт ушли почти 1300 человек, из них более 450 отдали жизнь за спасение Отечества. Семеро чардахлинцев удостоены высокого звания Героя Советского Союза, еще 853 человека были награждены орденами и медалями. Нигде более в огромной стране не было такой большой концентрации героев. Не уступая в героизме мужчинам, женщины села тоже отличились на войне. Известны подвиги капитана Кнарик Кочарян и связистки Нвард Варданян, а также медсестры Манушак Хачатрян, которая погибла, спасая раненого солдата на поле боя. Наверное, поэтому, говоря о Чардахлу, в послевоенные годы советские люди называли его не иначе как самое доблестное село.
Чардахлу прославилось не только храбрыми воинами, но и талантливыми полководцами. Выходцами из села являются Маршал Советского Союза Иван Баграмян и главный маршал бронетанковых войск Амазасп Бабаджанян, а также 12 генералов и 199 офицеров. Каждый пятый житель села стал командиром в советской армии.
В послевоенные годы советскими властями, а также силами жителей села в Чардахлу был установлен мемориал Матери-Хранительнице в память о погибших фронтовиках, открыт музей боевой и трудовой славы, где хранились экспонаты, связанные с героями села. Во времена СССР Чардахлу был снят документальный фильм "Село отважных".
Казалось бы, прославленное село должно быть в центре праздничных мероприятий, но, увы, подвиги и боевая слава остались лишь на страницах истории. Ещё в 1987г. армянское население было вынуждено покинуть село, став тем самым первым потоком армянских беженцев из Карабаха.
А новоявленные сделали все для переписывания истории села и начала ее отсчета с их появлением: был взорван памятник маршалу Баграмяну, а музей двух маршалов превращен в чайхану, осквернены армянские могильные плиты, уничтожены хачкары. Даже две знаменитые многовековые чинары – деревья-символы, тянувшиеся в небесную высь у въезда в Чардахлу, были срублены и сожжены. В 1991 году село переименовано в Чанлибель, а его новые обитатели едва ли что-то знают об истории этого маленького, но великого села. Или не хотят знать.
Тем не менее, вопреки всем усилиям, память о славном прошлом Хачисар - Чардахлу продолжает жить, в том числе и благодаря тому, что светлая память о подвигах его сынов: маршалов, генералов и рядовых, жива и передается из поколения в поколения на генном уровне.
Сегодня многие потомки выходцев из Чардахлу живут в Армении, в селе Зоракан Тавушской области. Спустя 33 года здесь подрастает новое поколение чардахлинцев, они чтят имена доблестных односельчан, которые внесли свой весомый вклад в Победу в Великой Отечественной войне.
Семья маршала бронетанковых войск СССР
Амазаспа БАБАДЖАНЯНА
https://www.mk.ru/politics/2020/05/07/muzey-dvukh-geroev-vov-iz-armenii-prevratili-v-chaykhanu.html
***
ՖՅՈՒՐԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ ԽՍՀՄ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Ինչո՞ւ է լռում Մոսկվան և ինչպե՞ս հասկանալ Երևանի անտարբերությունը
Ս.թ. մայիսի 7-ին "Մոսկովսկի կոմսոմոլեց",ռուսական հայտնի թերթը հոդված,է,հրապարակել "Հայրենական մեծ պատերազմի երկու հերոսների թանգարանը վերածել են չայխանայի"վերնագրով -
https://www.mk.ru/politics/2020/05/07/muzey-dvukh-geroev-vov-iz-armenii-prevratili-v-chaykhanu.html
Այնտեղ, մասնավորապես, ասվում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները պայթեցրել են Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի հուշարձանը, իսկ ԽՍՀՄ երկու մարշալների՝ Բաղրամյանի և Բաբաջանյանի թանգարանը վերածել են չայխանայի, բնականաբար, պղծելով նաև,հայկական գերեզմանները և ոչնչացնելով քրիստոնեական հուշարձանները։
Այս օրերին Ռուսաստանի Դաշնության իշխանությունները վրդովմունքով նշում են, որ Չեխիայի իշխանությունները ապամոնտաժել են ԽՍՀՄ մարշալ Կոնևի հուշարձանը, ով ղեկավարում էր ֆաշիզմից այդ երկրի ազատագրման գործողությունը: Պրահայում Ռուսաստանի դեսպանատունը, ՌԴ ԱԳՆ-ն, ընդհանրապես պաշտոնական Մոսկվան, "խորը վրդովմունք հայտնելով", բողոքի նոտա են հղել Չեխիայի արտգործնախարարությանը՝ "խոստանալով պատասխանել հուշարձանի քանդմանը": Ընդգծենք, որ չեխական կողմն ապամոնտաժել է հուշարձանը, բայց չի ոչնչացրել այն, պարզապես հանել է պատվանդանից կռունկի օգնությամբ եւ շուտով այն կտեղափոխի թանգարան: Եվ, այնուամենայնիվ, Մոսկվան արձագանքել է, շատ բուռն։ Իսկ այստեղ՝ լռություն... Նման իրավիճակում ողջախոհ բոլոր մարդկանց մոտ կրկին հարց է առաջանում. ինչո՞ւ են լռում հայկական արտգործնախարարությունները։ Ինչո՞ւ նրանք պարզաբանումներ չեն պահանջում Երևանում ՌԴ դեսպանատնից։ Այդ գերատեսչությունների ներկայացուցիչներից պահանջվում է ընդամենը բերանը բացել ու խոսել, բայց նույնիսկ դա նրանք չեն անում։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը երկու ԱԳՆ պահում: Եվ ինչո՞ւ է տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում նրանց վրա։ Որ նրանք անընդհատ լռե՞ն։ Արդյո՞ք մենք չափից մեծ գին չենք վճարում այս անիմաստ լռության համար...
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
"Երրորդ ՈՒժ Պլյուս" անկախ թերթի գլխավոր խմբագիր
"Երրորդ ՈՒժ Պլյուս" թերթը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ և ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի ու ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ-ի) ջանքերով ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվերով:
***
Խաչիսարը (Չարդախլուն) բազմադարյա մշակույթ ունեցող հանրաճանաչ հայկական գյուղերից մեկն է, որը պատմական Արցախi մի մասն է։ Այն եզակի գյուղ է՝ հայտնի որպես մարշալների, գեներալների, գնդապետների ու Արցախյան ազատամարտի հերոսների հայրենիք։ Աշխարհում չկա այդպիսի մի գյուղ, որը տվել է Գեորգիևյան «Ոսկե խաչի» 5 ասպետ, 2 մարշալ, 12 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, ավելի քան 50 գնդապետ։ Այստեղ են ծնվել մարշալներ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանը «Իրատեսի» հետ զրույցում նշել է, թե «Չարդախլու. հերոսների հայրենիքը» վերջերս նկարահանված ֆիլմը արժեքավոր և խիստ անհրաժեշտ է այսօրվա ադրբեջանական կեղծարարության պայմաններում, երբ փորձում են սեփականացնել ոչ միայն մեր ազատագրած, այլև հայկական այն տարածքների պատմությունը, որոնք այսօր Ադրբեջանի հսկողության տակ են։ «Խաչիսար-Չարդախլուն մեր պատմական հայրենիքի շատ կարևորագույն հատվածն է, որի մասին հիշատակություններ կան դեռևս 1-ին դարից սկսած։ Այն նույնիսկ Քրիստոսից առաջ 4-3-րդ դդ. առանձին տեղեկություններ պահպանած և հնագույն հուշարձաններ ունեցող գյուղ է։ Ընդ որում, Խաչիսար-Չարդախլուն պատմության մեջ հայտնի է միջնադարյան պատմական հուշարձաններով, ժողովրդի միասնությամբ, կամարտահայտությամբ։ Պատմության ընթացքում միշտ դիմադրություն է կազմակերպել, տեղի ժողովրդի մեջ զինվորական ոգին դեռևս հնուց է եղել։ Թուրք-սելջուկները, մոնղոլները, թուրքմենական ցեղերն իրենց կազմակերպած ներխուժումներում հաջողություն չեն ունեցել։ Չարդախլուն, բացի մեծանուն զինվորականներից, տվել է նաև հայտնի բժիշկներ, գիտնականներ։ Պայքարող, մաքառող մարդիկ են, ու այդ ոգին փոխանցվել է սերնդեսերունդ։ Չարդախլեցին միշտ զինված է եղել, զինվելու, զենք գնելու տեսակետից փող չեն խնայել։ Նույնիսկ խորհրդային տարիներին իրենց զենքն անտառներում էին պահում, և միշտ դիմադրական պայքարի կենտրոնատեղի են եղել։ Փոքր հասակից չարդախլեցիները մասնակցել են ձիավարժությունների, նաև որսորդության սիրահարներ են եղել և այդ ավանդույթները փոխանցել են իրենց երեխաներին։ Միայն 80-ական թվականների վերջին ուղղակի խաբեցին տեղի ժողովրդին», - ասում է պատմաբանը։
***
«ՄՈՍԿՈՎՍԿԻ ԿՈՄՍՈՄՈԼԵՑ». ՀԱՅԱԶԳԻ ԵՐԿՈՒ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ՉԱՅԽԱՆԱՅԻ
Մարշալների հայրենիք Արցախի Խաչիսար (Չարդախլու) գյուղը զրկել են պատմությունից...
Մայիսյան այս օրերին մենք հաճախ ենք հիշում Հայրենական մեծ պատերազմի հետ կապված տարբեր դրվագներ, որոնց մասին մեզ պատմում էին մեր հայրերն ու պապերը։ Մեր ընտանիքը բացառություն չէ. Մեծ Հաղթանակի օրվա նախաշեմին մեր հարազատների շրջանում զրույցները նվիրված են հայրենիքի պաշտպանների սխրանքներին: Հաղթանակում հատուկ դեր են խաղացել Չարդախլու գյուղի բնակիչները։
Չարդախլու հինավուրց գյուղը գտնվում է պատմական Արցախի տարածքում։ Միջնադարում բնակավայրը հայտնի էր Խաչիսար անունով: Պատմաբանների և հնագետների կողմից արձանագրվել է գյուղի տարածքում հայկական մշակույթի հուշարձանների առկայությունը՝ հայկական եկեղեցիներ և մատուռներ, խաչքարեր և տապանաքարեր, որոնցից շատերը թվագրվում են VIII դարով: Գյուղը շրջապատված է Արցախի անկրկնելի բնապատկերներով։
Թշնամու հարձակումներին մշտապես դիմագրավելու անհրաժեշտությունը կոփել է այս գյուղի բնակիչների մարտական ոգին, ինչը լիովին դրսեւորվեց պատերազմի ժամանակ:
...Արցախի հնաբնակները հիշում են, որ ճանապարհորդներն ու զբոսաշրջիկները, Չարդախլու տանող ճանապարհի մասին հարցնելով, չսխալվելու համար միշտ հարցնում էին. «Ինչպե՞ս հասնել մարշալների գյուղ»: Աշխարհում չկա մեկ այլ գյուղ, որտեղ երկու մարշալ կծնվեր...Հայրենական մեծ պատերազմի տարիներին այս փոքրիկ գյուղը դարձավ հերոսների իսկական դարբնոց։ 2000 բնակիչ ունեցող Խաչիսար-Չարդախլուից ռազմաճակատ էր մեկնել շուրջ 1300 մարդ, որոնցից ավելի քան 450-ը կյանք են տվել հայրենիքի փրկության համար: 7 հոգի արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման, ևս 853 հոգի պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով: Իրենց հերոսությամբ տղամարդկանց չզիջելով՝ գյուղի կանայք նույնպես աչքի են ընկել պատերազմում։ Հայտնի են կապիտան Քնարիկ Քոչարյանի և կապավոր Նվարդ Վարդանյանի, ինչպես նաև բուժքույր Մանուշակ Խաչատրյանի սխրանքները (վերջինս զոհվել է՝ մարտի դաշտում փրկելով վիրավոր զինվորի կյանքը): Երևի դրա համար էլ, Չարդախլուի մասին խոսելիս, հետպատերազմյան տարիներին խորհրդային մարդիկ այն անվանում էին ոչ այլ կերպ, քան ամենաբարի գյուղը։
Խաչիսար-Չարդախլուն հայտնի էր ոչ միայն քաջ զինվորներով, այլև տաղանդավոր զորավարներով։ Գյուղի բնակիչներ էին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը և ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ինչպես նաև 12 գեներալ և 199 սպա: Գյուղի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ դարձավ խորհրդային բանակի հրամանատար։ Հետպատերազմյան տարիներին խորհրդային իշխանությունների, ինչպես նաև Չարդախլու գյուղի բնակիչների ուժերով կանգնեցվել է Պահապան մոր հուշարձանը՝ ի հիշատակ ռազմաճակատում զոհված գյուղացիների, բացվել է մարտական և աշխատանքային փառքի թանգարան, որտեղ պահվում էին գյուղի հերոսների հետ կապված ցուցանմուշներ: ԽՍՀՄ տարիներին Խաչիսար-Չարդախլուի մասին նկարահանվել է "Խիզախ գյուղ" վավերագրական ֆիլմը։
Թվում է, թե փառապանծ գյուղը պետք է լինի տոնական միջոցառումների կենտրոնում, բայց, ավաղ, սխրանքներն ու մարտական համբավը մնացել են միայն պատմության էջերում։ Դեռևս 1987 թ. հայ բնակչությունը ստիպված էր լքել գյուղը ՝ այդպիսով դառնալով Ղարաբաղից հայ փախստականների առաջին հոսքը։ Իսկ ադրբեջանցիներն ամեն ինչ արեցին գյուղի պատմությունը վերաշարադրելու և դրա հետհաշվարկը սկսելու համար. պայթեցվեց մարշալ Բաղրամյանի հուշարձանը, իսկ երկու մարշալների թանգարանը վերածվեց չայխանայի, պղծվեցին հայկական գերեզմանաքարերը, ոչնչացվեցին խաչքարերը։ Նույնիսկ երկու հայտնի դարավոր չինարներ՝ Չարդախլուի մուտքի մոտ կտրվել ու այրվել են։ 1991 թվականին գյուղը վերանվանվել է Չանլիբել, իսկ նրա նոր բնակիչները հազիվ թե ինչ-որ բան իմանան այդ փոքր, բայց մեծ գյուղի պատմության մասին։ Կամ չեն ուզում իմանալ... Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր ջանքերի, Խաչիսար-Չարդախլուի փառապանծ անցյալի հիշողությունը շարունակում է ապրել, այդ թվում նաև նրա շնորհիվ, որ գյուղի զավակների՝ մարշալների, գեներալների և շարքային զինվորների սխրանքների մասին վառ հիշողությունը կենդանի է և սերնդեսերունդ փոխանցվում է գենետիկ մակարդակով: Այսօր խաչիսարցիների շատ ժառանգներ ապրում են Հայաստանում՝ Տավուշի մարզի Զորական գյուղում։ 33 տարի անց այստեղ մեծանում է խաչիսարցիների նոր սերունդը, որի ներկայացուցիչներին պատվում են Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակում իրենց մեծ ներդրումն ունեցած քաջարի համագյուղացիների անուններով։
ԽՍՀՄ զրահատանկային զորքերի Մարշալ
Համազասպ Բաբաջանյանի ընտանիք
https://www.mk.ru/politics/2020/05/07/muzey-dvukh-geroev-vov-iz-armenii-prevratili-v-chaykhanu.html
Комментариев нет:
Отправить комментарий