понедельник, 6 апреля 2020 г.

«ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼԸ ՎԱՏ ԲԱՆ Է». ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ


Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում հակադարձել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը.

«Պարոն Արայիկ Հարությունյան, համոզված ենք՝ ծանոթ եք Կազանյան փաստաթղթին, հանդիպումը եղել է ոչ թե ապրիլ, հունիս կամ հուլիս ամիսներին, 2016 թ․ վերջում, քննարկումը եղել է Կազանյան փաստաթղթի շուրջ, որտեղ դեմ են հանդես եկել Ռազմիկ Պետրոսյանը և էլի մի քանի հոգի, մնացածդ լուռ լսել եք (Սերժ Սարգսյանին, ով արցախցիներին համոզում էր հանձնել տարածքները ազերիներին - խմբ.)։ Լուռ լսել եք, որ Արցախի ժողովուրդն էլ բան չի որոշելու, որ ռեֆերենդում չի լինելու, որ Արցախը ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որ 7 շրջանների վերադարձը առաջին ու երկրորդ փուլերի էիք բաժանում, իսկ հետագայի անվտանգությունն էլ պիտի պահպանեին ՀԱՊԿ-ի ուժերը, արցախցուն զրկելով սեփական հողում խոսքի իրավունքից կամ որ Շուշի-Լաչինի շրջանում պետք է վերաբնակեցվեին տեղահանված ադրբեջանցիները՝ այսինքն վերադարձ 1988թ։

Դա հերթական հանդիպում չի եղել, դա եղել է հստակ պահանջ՝ կամ պատերազմ, կամ այս փաստաթուղթը։ Պարոն Հարությունյան, սեփական ժողովրդին խաբելը վատ բան է։ Խոսակցությունը եղել է այս շրջանակում, և հիմա ասել, թե սա սովորական քննարկում է եղել, ուղղակի ամոթ է։ Ավելի շատ տարածվել պետք չէ, իհարկե, բայց թող բոլորը իմանան ճշմարտությունը։ Իսկ եթե Արցախի ժողովուրդը սա պետք է ընդունի, ապա էլ ոչինչ չկա անելու։ Իսկ էտ ճանապարհները առանձին թեմա է, ճանապարհի կառուցումը իր բացատրությունն ունի, բայց դա հաջորդ դասին»: 

https://lurer.com/?p=311803&l=am%2F&fb_comment_id=2727931290580237_2728000903906609


***

«Սերժ Սարգսյանը միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ»․ Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին

Արցախի հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի արած հայտարարությանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է  կատարել. 

«Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ.-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։

Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ.-ին, այլ 2016 թ.-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։

Հ.Գ. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։

Ուստի, հորդորում եմ զերծ մնալ այսօրինակ շահարկումներից։ Դրա փոխարեն յուրաքանչյուրս մեր ունեցած հնարավորությունների չափով կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք հայրենիքի երկարաժամկետ պաշտպանության ու զարգացման ուղղությամբ»։



***
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՀՀ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը սիրում է Սերժ Սարգսյանին և ամերիկյան արժեքները: Բացի այդ, նա պատրաստ է Ադրբեջանին տրամադրել Արցախի ջրային պաշարները, ինչը, նրա խոսքերով, մեջբերում ենք՝ "արմատապես կբարձրացնի այդ տարածքներում բնակվող ադրբեջանական բնակչության կենսամակարդակը": Ի՞նչ է այս ամենի մասին մտածում համազգային վտարանդի Սերժ Սարգսյանին նույնպես մերժած Նիկոլ Փաշինյանը...
"Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը վերջերս հայտարարել էր, թե 2016 թ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գաղտնի բանակցություններ է վարել ԼՂՀ իշխանությունների հետ՝ Ադրբեջանին արցախյան տարածքներ հանձնելու վերաբերյալ։ Ս.Բաբայանի խոսքերով, այդ հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանը ԼՂՀ իշխանություններին համոզում էր զիջումների գնալ տարածքային հարցում, իսկ վերջիններս չէին առարկում, ծպտուն չէին հանում: (https://www.youtube.com/watch?v=gSOtRkJDJcg):
Այս սենսացիոն հայտարարությունն իսկական իրարանցում է առաջացրել Ղարաբաղի իշխանավորների շրջանում, նրանք, ինչպես ասում են, իրար են խառնվել, ասես կորցնելով քունն ու անդորրը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը առաջիններից էր, ով նետվեց "մարտի" ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի։

Ֆեյսբուքյան իր էջում, խոսքն ուղղելով Սամվել Բաբայանին և հանրությանը, Արայիկ Հարությունյանը շեշտում է, թե Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։ Նա հաստատել է այն փաստը, որ Ղարաբաղի վերնախավի և Սերժ Սարգսյանի միջև նմանօրինակ հանդիպումներ եղել են 2016-ին՝ ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ կողմերն եկել են ընդհանուր հայտարարի, "այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի"։ "Հող հանձնող" իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, առաջնագիծն ու բանակը չի ամրացնում", - եզրափակել է Արայիկ Հարությունյանը (https://www.azatutyun.am/a/29756111.html):

Թե ինչպես էին Սերժ Սարգսյանն ու նրա ստեփանակերտյան կամարիլիան "ամրացնում բանակն ու առաջնագիծը", կարծում ենք, բոլորը տեսան 2016-ի ապրիլին, երբ հայ զինվորները նետվում էին մարտի՝ երբեմն գործելով միայն բահերով։ Բացի այդ, Սերժ Սարգսյանն արդեն պատմության մեջ է մտել որպես ՀՀ չորս նախագահներից միակը, ով տարածքներ է հանձնել Ադրբեջանին (նույն 2016-ի ապրիլին)։
Ինչ վերաբերում է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն, ապա դա առանձին խոսակցության թեմա է։ Լեռնային Ղարաբաղում շատերը, օրինակ, համոզված են, որ այդ մայրուղին շտապ կառուցվել է միայն մեկ նպատակով՝ Արցախի և Հայաստանի բնակչությունից թաքցնել ԼՂՀ ոսկու հարուստ պաշարների անխնա թալանի իրական ծավալները: Արցախցիների կարծիքով՝ Ստեփանակերտ-Քաշաթաղ (Լաչին)-Երևան ճանապարհը չափազանց երկար է, ոսկով բեռնված բեռնատարների շարասյունները դժվարությամբ են հաղթահարում այդ ծանր, ոլորուն ուղին, վարորդները հաճախ են հանգստանում ճամփեզրի մի քանի տասնյակ ռեստորանների ու սրճարանների մոտ՝ գրավելով հարյուրավոր մարդկանց ուշադրությունը։ Այդ մարդիկ սկսում են հարցուփորձ անել վարորդներին. "Էս ի՞նչ եք տանում", նրանք պատասխանում են՝ "Ոսկի, Ղարաբաղից", "Ո՞նց ոսկի: Բեռնատարներո՞վ: Բա ասում են, Արցախում բոլոր աղքատ են", "Դե, դրա համար էլ աղքատ են էլի, որ այդ ամենը տանում են", պատասխանում են վարորդները։

Այսքանից հետո Հայաստանի և ԼՂ քաղաքացիների մոտ օրինական հարց էր առաջանում. "Ու՞ր են գնում ղարաբաղյան ոսկու տասնյակ տոննաները և ինչո՞ւ է Արցախի բնակչությունն տառապում աղքատությունից այսպիսի հարստությունների պայմաններում": Որպեսզի նման հարցեր էլ չառաջանան, որոշվեց սեղմ ժամկետներում կառուցել կարճ ճանապարհ դեպի Հայաստան՝ Մարտակերտ-Վարդենիս երթուղով, որի մասին և խոսում է Արայիկ Հարությունյանը։ Այդ ճանապարհին չկան տասնյակ սրճարաններ եւ ռեստորաններ, չկան հարյուրավոր վկաներ, վարորդները չեն հոգնում, անցնում են ճամփան առանց կանգառների: Արցախցիները պնդում են, որ նույն նպատակներով կառուցվում է նաև Հադրութ-Կապան հարավային ճանապարհը, որովհետև այնտեղ էլ են ոսկի գտել։
Ինքնին հասկանալի է, որ այս թալանը, ինչպես և ցանկացած այլ թալան, իրականացվում է "հայրենասիրական" ծածկադմբոցով և Արցախին "օգնելու" թմբկահարության ներքո։ Հանճարեղ ռուս գրող Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը մի առիթով ասել էր. "Նա խոսեց հայրենասիրության մասի՞ն: Ուրեմն ինչ-որ բան է գողացել կամ պատրաստվում է գողանալ": Այնպիսի տպավորություն է, որ ռուս գրողը ապրել եւ աշխատել է Լեռնային Ղարաբաղում... Ավելացնենք, որ Սերժ Սարգսյանի կրքոտ պաշտպան Արայիկ Հարությունյանը աչքի է ընկել ոչ միայն վերը նշված հայտարարությամբ։ Ընտրությունների առաջին փուլից հետո նա մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ ասել է հետեւյալը. "Ես բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել, բացի Ադրբեջանից":
Ըստ երևույթին, իրեն զգացնել է տալիս Ղարաբաղի նախկին վարչապետի ոչ այն է քաղաքական անփորձությունը, ոչ այն է հոգնածությունը նախընտրական մրցապայքարից, քանի որ հենց իրեն է պատկանում վերջերս արտահայտված հաջորդ միտքը, կրկին մեջբերում ենք. "ԼՂՀ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգովի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը։" (https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/307215313309182/?type=3&theater):
Թվում է, իրոք ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարությունը միջամտի իրավիճակին, քանի դեռ այն չի հանգեցրել ավելի լուրջ ու ավելի ծանր հետեւանքների...

Լուսանկարում՝ Արայիկ Հարությունյանը ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսում։
Մեջբերում այդ ելւոյթից. "Արցախի անկախությանը նվիրված միջոցառման անցկացումը ԱՄՆ Կոնգրեսում խորհրդանշական է, քանի որ մեր երկու պետությունների արժեքների հիմքերը համընկնում են"... (http://gov.nkr.am/ru/official-news/item/2016/12/07/USA/)

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
"Երրորդ ՈՒժ Պլյուս" անկախ թերթի գլխավոր խմբագիր

"Երրորդ ՈՒժ Պլյուս" թերթը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ և ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի ու ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) ջանքերով ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվերով:


***

"НЕХОРОШО ОБМАНЫВАТЬ СОБСТВЕННЫЙ НАРОД". САМВЕЛ БАБАЯН - АРАИКУ АРУТЮНЯНУ

Самвел Бабаян распространил заявление, в котором ответил на заявление бывшего премьер-министра Арцаха Араика Арутюняна:

"Господин Араик Арутюнян, мы уверены, что Вы знакомы с Казанским документом, встреча была не в апреле, июне или июле 2016 года, обсуждение было вокруг Казанского документа, где против (Сержа Саркисяна - ред.) выступили Размик Петросян и еще несколько человек, остальные же, в том числе Вы, молча слушали (Сержа Саркисяна, который убеждал карабахцев сдать территории Азербайджану - ред.). Вы молча слушали, что народ Арцаха уже ничего не решает, что референдума не будет, что Арцах получит промежуточный статус, что возвращение 7 районов произойдет в два этапа, а безопасность в будущем должны обеспечить силы ОДКБ, лишив арцахцев права слова на собственной земле или что в Шушинский и Лачинский районы должны переселиться депортированные азербайджанцы, то есть возвращение к 1988 году.

Это не было очередной встречей, это было четким требованием - или война, или этот документ. Господин Арутюнян, нехорошо обманывать собственный народ. Разговор состоялся в этих рамках, и говорить сейчас, что это было обычное обсуждение, просто стыдно. Не нужно, конечно, больше распространяться на эту тему, но пусть все знают правду. А если народ Арцаха должен принять это, то и делать нечего. А дороги - это отдельная тема, строительство дороги имеет свое объяснение, но это уже - на следующем уроке".


***

АРАИК АРУТЮНЯН ГРУДЬЮ ЗАЩИТИЛ СЕРЖА САРКИСЯНА. ЧТО ОБ ЭТОМ ДУМАЕТ НАРОД АРМЕНИИ?

Бывший премьер-министр Карабаха Араик Арутюнян любит Сержа Саркисяна и американские ценности. Кроме того, он готов предоставить Азербайджану водные ресурсы Арцаха, что, по его словам, цитируем "кардинально повысит уровень жизни азербайджанского населения, проживающего на этих территориях". Что обо всем этом думает Никол Пашинян, вроде бы тоже отвергнувший общенационального изгоя Сержа Саркисяна? 

В интервью армянской службе радио "Свобода" бывший министр обороны Арцаха Самвел Бабаян недавно заявил, что в 2016 году президент РА Серж Саркисян вел конфиденциальные переговоры с властями НКР о сдаче Азербайджану территорий в Арцахе. По словам Самвела Бабаяна, на этих встречах Серж Саркисян убеждал власти НКР пойти на уступки в вопросе сдачи территорий, а последние не возражали (https://www.youtube.com/watch?v=gSOtRkJDJcg).

После этого сенсационного заявления власти Карабаха буквально переполошились, как говорится, потеряв сон и покой. Одним из первых на защиту Сержа Саркисяна бросился экс-премьер НКР, советник президента Бако Саакяна - Араик Арутюнян.

"Хотел бы проинформировать г-на Бабаяна и нашу общественность, что Серж Саркисян в годы президентства всегда был открыт с властями Арцаха по вопросам переговорного процесса, и все вопросы обсуждались в условиях взаимного уважения и диалога. Следующее: на встречах в апреле и июле 2016 года мы пришли к общему знаменателю, то есть – не может быть шага назад от действующего фактического статуса Арцаха, и необходимо обеспечить беспрецедентные гарантии безопасности населения Арцаха в процессе окончательного урегулирования конфликта. "Сдающая территории" власть не инициирует строительство трассы Варденис-Мартакерт, не укрепляет армию и передовую линию. Посему призываю воздерживаться от подобных спекуляций", - написал на своей странице в Facebook Араик Арутюнян (https://armedia.am/rus/news/67736/araik-arutyunyan-otvetil-samvelu-babayanu-sdayushchaya-territorii-vlast-ne-iniciiruet-stroitelstvo-trassiy-vardenis-martakert.html)

Ну, то, как Серж Саркисян и его степанакертская камарилья "укрепляли армию и передовую линию", думаю, все наглядно увидели в апреле 2016 года, когда армянские солдаты бросались в бой, иногда орудуя простой лопатой. Помимо того, Серж Саркисян уже вошел в историю как единственный из четырех армянских президентов, сдавший территории Азербайджану в том же апреле 2016 г.

Что касается трассы Варденис-Мартакерт, то это - разговор особый. Многие в Нагорном Карабахе, у примеру, убеждены, что эта трасса была срочно построена только с одной целью - скрыть от населения Арцаха и Армении настоящие объемы масштабного грабежа богатейших золотых запасов НКР. По мнению арцахцев, дорога Степанакерт-Кашатаг (Лачин)-Ереван чересчур уж длинная, колонны грузовиков с золотом слишком долго преодолевают этот тяжелый, извилистый путь, часто останавливаются на отдых у десятков придорожных ресторанчиков и кафе, приковывая внимание сотен людей. Эти люди начинают расспрашивать водителей "Что везете?", те отвечают "Золото из Карабаха". Далее следуют вопросы "Как? Колонна грузовиков с золотом? А говорят, что в Арцахе все нищие!", "Ну, потому и нищие, что все это вывозят", отвечают водители.

И у граждан Армении и НК возникает законный вопрос: "Куда деваются десятки тонн карабахского золота и почему населеие Арцаха нищенствует при таких богатствах?". И чтобы больше таких вопросов не возникало, было решено быстренько построить короткую дорогу в Армению, ту самую, о которой говорит Араик Арутюнян - по маршруту Мартакерт-Варденис. Там нет десятков кафе и ресторанов, нет сотен свидетелей, да и водители не устают, проезжая без остановок. Арцахцы утверждают, что с теми же целями строится и южная дорога Гадрут-Капан, потому что и там нашли золото.

Само собой разумеется, этот грабеж, как и любой другой грабеж, осуществляется под громкую барабанную дробь "патриотизма" и "помощи" Арцаху. Есть такой гениальный русский писатель - Михаил Евграфович Салтыков-Щедрин, которому принадлежит следующее изречение: "Заговорил о патриотизме? Значит, что-то украл или готовится украсть". Такое ощущение, что он жил и работал в Нагорном Карабахе...

Добавим, что страстный защитник Сержа Саркисяна отметился не только этим заявлением. После первого тура выборов Араик Арутюнян созвал пресс-конференцию, где заявил буквально следующее: "Я со всеми готов сотрудничать, кроме Азербайджана".

Сказывается то ли политическая неопытность карабахского экс-премьера, то ли усталость от предвыборной гонки, ибо именно ему принадлежит недавно высказанная следующая мысль, снова цитируем: "Водные ресурсы Сарсангского водохранилища НКР могут использоваться совместно  Арцахом и Азербайджаном. В случае достижения согласия орошаемыми станут тысячи гектаров земель как арцахских, так и азербайджанских приграничных районов, что  кардинально повысит уровень жизни населения, проживающего на этих территориях". 
(https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/307215313309182/?type=3&theater)

Руководству Армении и впрямь пора вмешаться в ситуацию, пока она не привела к более тяжелым и более серезным последствиям...


Ваграм АГАДЖАНЯН

Главный редактор независимой газеты "Третья Сила Плюс", незаконно закрытой усилиями экс-президента Армении Сержа Саркисяна и ФСБ РФ - по заказу посольства США в Армении

На снимке: Араик Арутюнян в ходе выступления в Конгрессе США. Цитата из этого выступления: "Проведение в Конгрессе США мероприятия, посвященного независимости Арцаха, - символично, так как основы ценностей наших двух государств совпадают".

Комментариев нет:

Отправить комментарий