вторник, 31 марта 2020 г.

    В НАГОРНОМ КАРАБАХЕ НЕТ 103 ТЫС. ИЗБИРАТЕЛЕЙ



ЦИК НКР явно дезинформирует общественность Армении и Диаспоры

По сообщению ЦИК НКР, число избирателей в Нагорном Карабахе - 103 663 человека. Эта цифра не соответствует действительности и нацелена на откровенное дезинформирование общественности Армении и армянской диаспоры. Для того, чтобы иметь103 663 избирателей, необходимо, чтобы население Нагорного Карабаха достигало 140-150 тысяч человек. Это понятно не только профессионалам, но и обывателям. И именно такую цифру озвучивают рупоры властей НКР, не моргнув глазом заявляя, что в НК проживают около 150 тысяч человек. 

То есть, следуя "логике" ставленника Сержа Саркисяна - Бако Саакяна и его ЦИКа, за 32 года люди в Нагорном Карабахе вообще не рождались и не умирали - как было 150 тысяч человек в 1988 году, так и осталось 150 тысяч! Вот такая, мягко говоря, странная демографическая "стабильность".

Газета "Третья Сила Плюс" со всей ответственностью заявляет: эта цифра - абсолютная ложь, не имеющая ничего общего с существующими реалиями. По уточняющимся сведениям, население Карабаха ныне составляет около 100 тысяч человек (может, чуть больше: точную цифру никто не знает, потому что она умышленно скрывается властями). А это значит, что число избирателей в Карабахе составляет 60-65 тысяч человек. А это, в свою очередь, значит, что власти НК готовятся сфальсифицировать итоги выборов, приписав провластным кандидатам голоса около трети избирателей - приблизительно 40 тысяч человек. 

Бако Саакяну и его карманной прокуратуре предлагаю в рамках своих бандитских традиций возбудить против автора этих строк очередное уголовное дело - "естественно", по обвинению в клевете (статья о клевете - это вообще "эрогенная зона" нынешнего карабахского режима: любая правда сразу объявляется ими "клеветой"). Дружески советую сделать это с предельной осторожностью, поскольку газета "Третья Сила Плюс" готова доказать сказанное (внимание!) по каждому отдельному селу в НК - вплоть до указания числа женщин и мужчин в каждом населенном пункте. Готовы сделать это публично, в присутствии представителей всех СМИ НК и Армении. 

Вызывает недоумение и другой факт. Власти сообщают, что сформировано 282 избирательных участкa, один из которых находится в представительстве НК в Армении, а другой – в уголовно-исполнительном учреждении "Шуши". Вопрос властям НКР: а почему такие же участки не созданы в представительствах НК в европейских странах, Ливане, США и особенно Российской Федерации, где живут десятки тысяч карабахцев? Режим Сержа Саркисяна и власти НКР не только выгнали их из Родины, но и лишили их избирательных прав?

Исходя из вышеизложенного, обращаюсь к президенту  и премьер-министру Республики Армения: уважаемые господа Саркисян и Пашинян, вы обещали, что власти Армении выступят гарантами свободных, транспарентных и демократических выборов в Нагорном Карабахе. Эти выборы уже начались с грубейшего нарушения действующего законодательства - фальсификации числа избирателей. Призываю вас принять незамедлительные меры по восстановлению законности и справедливости в Нагорном Карабахе. 

Ваграм АГАДЖАНЯН

Главный редактор независимой газеты "Третья Сила Плюс", незаконно закрытой усилиями экс-президента Армении Сержа Саркисяна и ФСБ РФ - по заказу посольства США в Армении

***

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ 103 ՀԱԶԱՐ ԸՆՏՐՈՂ ՉԿԱ ԼՂՀ ԿԸՀ-ն բացահայտորեն ապատեղեկացնում է Հայաստանի եւ Սփյուռքի հանրությանը
ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղում ընտրողների քանակը 103 663 է: Այս թիվն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը և ուղղված է Հայաստանի հասարակության և հայկական սփյուռքի բացահայտ ապատեղեկացմանը։ 103 663 ընտրող ունենալու համար անհրաժեշտ է, որ Արցախի բնակչությունը հասնի 140-150 հազարի։ Դա հասկանալի է ոչ միայն պրոֆեսիոնալներին, այլեւ հասարակ քաղաքացիներին։ Եվ հենց այդ թիվն է, որ բարձրաձայնում են ԼՂՀ իշխանությունների խոսափողները՝ առանց աչք թարթելու հայտարարելով, որ ԼՂ-ում ապրում է մոտ 150 հազար մարդ։
Այսինքն, հետևելով Սերժ Սարգսյանի դրածո Բակո Սահակյանի և նրա ԿԸՀ-ի "տրամաբանությանը", 32 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում մարդիկ ընդհանրապես ոչ ծնվել են, ոչ մահացել. ինչպես 1988-ին 150 հազար մարդ կար, այնպես էլ մնացել է 150 հազար։ Ահա այսպիսի, մեղմ ասած, տարօրինակ ժողովրդագրական "կայունություն"։ "Երրորդ ՈՒժ Պլյուս" թերթն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է. այդ թիվը բացարձակ սուտ է, որը հեռավոր աղերս անգամ չունի առկա իրողությունների հետ։ Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ Ղարաբաղի բնակչությունն այժմ կազմում է մոտ 100 հազար մարդ (գուցե մի փոքր ավելի՝ ճշգրիտ թիվը ոչ ոք չգիտի, քանի որ այն միտումնավոր թաքցվում է իշխանությունների կողմից)։ Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղում ընտրողների իրական թիվը 60-65 հազար է։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ԼՂ իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունների արդյունքները՝ իշխանամետ թեկնածուներին վերագրելով ընտրողների մեկ երրորդի՝ մոտ 40 հազար մարդկանց ձայները։
Բակո Սահակյանին և նրա գրպանային դատախազությանը առաջարկում եմ իրենց բանդիտական ավանդույթների շրջանակներում հերթական քրեական գործը հարուցել տողերիս հեղինակի դեմ՝ "բնականաբար" զրպարտության մեղադրանքով (ընդհանրապես զրպարտության մասին հոդվածը ԼՂ ներկայիս ռեժիմի սիրված "էրոգեն գոտին" է. ցանկացած ճշմարտություն նրանց կողմից անմիջապես հայտարարվում է իբրև "զրպարտություն"՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով): Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս անել դա ծայրահեղ զգուշությամբ, քանի որ "Երրորդ ՈՒժ Պլյուս" թերթը պատրաստ է ապացուցել ասվածը (ուշադրություն) գյուղ առ գյուղ՝ ընդհուպ մինչեւ յուրաքանչյուր բնակավայրում կանանց եւ տղամարդկանց թվի նշումը: Պատրաստ ենք անել դա հրապարակայնորեն՝ ԼՂ և ՀՀ լրագրողների ներկայությամբ։
Տարակուսանք է առաջացնում նաև մեկ այլ փաստ։ Իշխանությունները հայտնում են, որ ձևավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը գտնվում է ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչությունում, իսկ մյուսը՝ "Շուշի" քրեակատարողական հիմնարկում։ Հարց ԼՂՀ իշխանություններին. իսկ ինչո՞ւ նման տեղամասեր չեն ստեղծվել եվրոպական երկրների, Լիբանանի, ԱՄՆ-ի և հատկապես Ռուսաստանի Դաշնության ԼՂ ներկայացուցչություններում, երկրներ, որտեղ ապրում են տասնյակ հազարավոր արցախցիներ: Սերժ Սարգսյանի ռեժիմն ու ԼՂՀ իշխանությունները ոչ միայն վտարել են նրանց հայրենիքից, այլև զրկել են նրանց ընտրական իրավունքի՞ց։ Վերոգրյալից ելնելով՝ դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին եւ վարչապետին. մեծարգո պարոնայք Սարգսյան եւ Փաշինյան, դուք խոստացել եք, որ Հայաստանի իշխանությունները կերաշխավորեն Լեռնային Ղարաբաղում ազատ, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Այս ընտրություններն արդեն սկսվել են գործող օրենսդրության կոպտագույն խախտմամբ՝ ընտրողների թվի բացահայտ կեղծմամբ։ Կոչ եմ անում ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում օրինականության եւ արդարության վերականգնման ուղղությամբ:

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ "Երրորդ ՈՒժ Պլյուս" անկախ թերթի գլխավոր խմբագիր

"Երրորդ ՈՒժ Պլյուս" անկախ թերթը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ և ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի ու ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) ջանքերով ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվերով:

Գրությունը լուսանկարում. "Մեր անտառում նրան այլընտրանք չկա։ Սիրում եմ քեզ, մռայլ անտառ"

Комментариев нет:

Отправить комментарий