четверг, 5 марта 2020 г.

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՔԱՋԱԼԵՐԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԴԱՇՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ


ԱՄՆ պետքարտուղարը հաճույքով լուսանկարվում է հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դահիճ Աթաթուրքի դիմանկարի ֆոնին
Թուրքիան իրավունք ունի օգտվել "ինքնապաշտպանության իր իրավունքից" Սիրիայում և Միացյալ Նահանգները դիտարկում է Անկարային աջակցելու բոլոր տարբերակները։ Այս մասին ս.թ. մարտի 5-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Ռուսաստանի օդուժը, Բաշար Ասադի զորքերը եւ իրանամետ աշխարհազորայինների հարձակումները "վնաս են հասցնում Սիրիայի հազարավոր խաղաղ բնակիչների": Պետդեպարտամենտի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին վերադառնալ Սոչիի պայմանավորվածությունների գծով 2018 թվականի պարտավորությունների կատարմանը, ինչպես նաեւ Իդլիբում զինադադար ապահովել: Բացի այդ, Պոմպեոն նշել է, որ ներկայում Վաշինգտոնում քննարկում են ռազմական ոլորտում Անկարայի մի շարք խնդրանքներ:
Միացյալ Նահանգները պատրաստ է Թուրքիային զինամթերք տրամադրել "հումանիտար օգնության" հետ մեկտեղ Սիրիայի հյուսիս-արեւմուտքի բնակիչների համար, որտեղ Անկարան գտնվում է Ռուսաստանի հետ խորացող դիմակայության մեջ: Ս.թ. մարտի 3-ին ՆԱՏՕ-ի գծով թուրքական դաշնակցին ռազմական օգնություն ցուցաբերելու ամերիկյան կողմի ծրագրերի մասին հայտնել Է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Նա ասել է, որ Վաշինգտոնն առաջիկայում ռազմական մատակարարումներ կապահովի թուրք գործընկերներին:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իր հերթին հայտարարել է, որ ամերիկյան կողմը դիտարկում է Անկարայի հարցումը Patriot հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ:
Լուսանկարում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դահիճ Աթաթուրքի դիմանկարի ֆոնին:

https://eadaily.com/ru/news/2020/03/05/pompeo-obodril-turciyu-na-fone-peregovorov-putina-i-erdogana-po-idlibu

*** ВАШИНГТОН ПОДДЕРЖАЛ СВОЕГО ВЕРНОГО СОЮЗНИКА - ТУРЦИЮ Госсекретарь США с удовольствием фотографируется на фоне портрета палача армянского, греческого и ассирийского народов - Ататюрка
Турция вправе воспользоваться "правом на самооборону" в Сирии, и Соединённые Штаты рассматривают все варианты поддержки Анкары в данном вопросе. Об этом 5 марта с.г. заявил госсекретарь США Майк Помпео, комментируя на пресс-конференции в Вашингтоне ситуацию в сирийской провинции Идлиб.
Помпео указал, что атаки ВКС России, сил Башара Асада и проиранских ополченцев "наносят ущерб тысячам мирных жителей Сирии". Далее шеф Госдепа призвал Россию вернуться к выполнению обязательств по сочинским договорённостям 2018 года, а также обеспечить перемирие в Идлибе. Кроме того, Помпео отметил, что в настоящее время в Вашингтоне рассматривают ряд просьб в военной сфере, с которыми Анкара ранее обратилась к американской стороне.
Соединённые Штаты готовы предоставить боеприпасы Турции наряду с "гуманитарной помощью" для жителей северо-запада Сирии, где Анкара находится в углубляющемся противостоянии с Россией. О планах американской стороны оказать турецкому союзнику по НАТО военную помощь 3 марта с.г. сообщил спецпредставитель США по Сирии Джеймс Джеффри. Общаясь с журналистами в приграничной провинции Турции Хатай, куда американский спецпредставитель прибыл вместе с послом США в Анкаре Дэвидом Саттерфилдом, Джеффри сказал, что Вашингтон обеспечит военные поставки турецким партнёрам в ближайшее время.
Посол США в Турции, в свою очередь, заявил, что американская сторона рассматривает запрос Анкары о поставках систем противовоздушной и противоракетной обороны Patriot.
На снимке: госсекретарь США Майк Помпео на фоне портрета палача армянского, греческого и ассирийского народов - Ататюрка.

Комментариев нет:

Отправить комментарий