"ԹԷ ՉՓՐԿԵՆՔ ՄԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ, ՄԵՆՔ ՉԿԱՆՔ"
Ելեք, որ մեր գոյություն չխավարի,
Եվ Հայաստան, ամուր բռնի Արցախին,
Որ թուրք ցեղը չմորթի քո զավակին։
Գողանում են մեր պատմություն, մշակույթ,
Ուզում են հավէտ ջնջել հայ ժողովուրդ,
Թէ չփրկենք մենք Արցախին, մենք չկանք,
Մեր լինելն ու չլինելը ցույց պիտ տանք։
Հետադարձի կամուրջները այրել են,
Եկեք երդվենք ազգի համար պիտ մեռնենք,
Արցախ, մեռնեմ քո պայքարի ճշտության,
Ամուր կանգնիր, ամուր կանգնիր, մենք կու գանք։
Չվախենաք, չվախենաք դուք, հայեր
Անդրանիկի, քաջ Սերոբի հետնորդներ,
Էսօր՝ Արցախ, վաղը՝ Վանը պիտ առնենք,
Որ որպէս ազգ մեզ հետ էլ հաշվի նստեն։
https://www.youtube.com/watch?v=sGzJPc_ymWg&list=RDsGzJPc_ymWg&start_radio=1
https://ergir.am/eleq_hayer_payqari/
***
ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿԻ. «ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՀՆԱՐ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՐՏԸ՝ ԱՐԱՐԱՏԻ ՀՈՎԻՏԸ»
Ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես է եկել հակաարցախյան, հակահայկական հայտարարություններով առ այն, թե Ղարաբաղյան շարժումը իբր սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Այս ֆանտաստիկ հիմարությունը մեկնաբանելու իմաստ չկա, քանզի հայտնի է բոլորին, ում գլխում գոնե մի քիչ ուղեղ կա. Հայաստանի անվտանգությանը սպառնում է հենց Ղարաբաղյան շարժման բացակայությունն ու Ղարաբաղի հայաթափումը։ Սա հասկանում են բոլորը, նույնիսկ օտարները, բայց ոչ Հայաստանի կառավարությունը ՝ Փաշինյանի գլխավորությամբ…
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/04/1919.html
***
ՎԻԿՏՈՐ ՆԱԴԵԻՆ-ՌԱևՍԿԻ."ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՕԳՆԵՑ ՂԱՐԱԲԱՂԻՆ։ԴԱ ԵՐևԱՆԻ ՀՐԱՄԱՆՆ ԷՐ"
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2026/06/blog-post_13.html
***
"ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՀԱՂԹԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ"
Ռուս հայտնի փորձագետ Վլադիմիր Լեպեխինի կարծիքով՝ "Նիկոլ Փաշինյանը շարունակել է Սերժ Սարգսյանի՝ Արևմուտքի հետ մերձենալու քաղաքականությունը, և ահա արդյունքը"…
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2026/08/blog-post_18.html
***
ՈԻԿՐԱԻՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Եթե հանկարծ ենթադրենք, որ բոլոր հայ գեներալները դեբիլներ են ու կլինիկական ապուշներ և իզուր են ուտում իրենց հացը, ապա նույնիսկ այդ դեպքում հնարավոր չէր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, եթե չլիներ դավաճանություն։ Ղարաբաղն այնքան անառիկ երկիր է, որ առանց դավաճանության այն հանձնելն ուղղակի անհնար է։ Այն հանձնել է Փաշինյանը։ Ղարաբաղյան բանակը ենթարկվում էր Երևանին և կատարում էր բացառապես նրա հրամանները։ Նման եզրահանգումների է եկել ուկրաինացի հայտնի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական։ Մանրամասները ՝ ստորև հրապարակված հոդվածում և տեսանյութում:
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2026/03/blog-post_31.html
ՀՀ պաշտպանության նախկին նախարար սենսացիոն մանրամասներ է հրապարակել 44-օրյա պատերազմի մասին
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2026/04/44-283-265-2020-27-44-httpswww.html
Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում, մասնավորապես ՝ Քարվաճառի, Շուշիի և Աղդամի համար մղված մարտերում, թուրքական բանակի հատուկջոկատայինները, որոնք շտապ օգնության են ուղարկվել ջախջախման եզրին հայտնված Ադրբեջանին, կրել են լրջագույն կորուստներ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի ներկայացուցիչ Արայիկ Սարգսյանը:
Նրա խոսքերով ՝ ադրբեջանական Գյանջա քաղաքից, այնտեղից Վրաստանի տարածքով Թուրքիա է գաղտնի տեղափոխել թուրք հատուկջոկատայինների ավելի քան 870 դիակ: Ռազմական դիտորդները նշում են, որ իր գոյության ողջ պատմության ընթացքում թուրքական հատուկջոկատայինները նման կորուստներ դեռ չեն ունեցել: Եվ սա այն դեպքում, որ Հայաստանի զինված ուժերը չեն մասնակցել 44-օրյա պատերազմին։ ՀՀ ղեկավարությունը, բազմաթիվ փորձագետների վկայությամբ, պարզապես բախտի քմահաճույքին է թողել արցախցի իր քույրերին ու եղբայրներին, ինչպես նաև Հայաստանից օգնության մեկնած մի բուռ կամավորներին։ "Եթե չլիներ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին փաստաթուղթը, ադրբեջանական բանակը երբեք չէր կարողանա գրավել Քարվաճառի շրջանը և Արցախի շատ այլ տարածքներ", - նշեց Ա. Սարգսյանը:
Հատկանշական է, որ ՌԴ ակադեմիկոսի խոսքերը հաստատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ահա թե ինչ է ասել նա 2026 թվականի նոյեմբերի 8-ին, մեջբերում ենք բառ անգամ չփոխելով նրա ելույթից. "Ռազմի դաշտում դեռ չազատագրված տարածքները ևս վերադարձվել են Ադրբեջանին։ Աղդամի, Լաչինի և Քելբեջարի շրջանները վերադարձվել են առանց մեկ կրակոցի, առանց կորուստների"։ Բոլոր նրանց, ովքեր կասկածում են ասվածին, խորհուրդ ենք տալիս Իլհամ Ալիևի ելույթին ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://az.sputniknews.ru/20210107/Prezident-Ilkham-Aliev-Ya-govoril-chto-my-poydem-do-kontsa-i-sderzhal-svoe-slovo-425904840.html
Այսինքն ՝ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, հաստատեց Հայաստանի ղեկավարության պետական դավաճանության փաստը, որը Արցախի մեծ մասը հանձնեց առանց դիմադրության։ Արցախի բանակը և ՀՀ սակավաթիվ կամավորականները, աննախադեպ հերոսություն և արիություն դրսևորելով, պաշտպանել են ԼՂՀ սահմանները։ Նույնիսկ առանց պատերազմին չմասնակցած Հայաստանի զինված ուժերի օգնության, ռազմաճակատում իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եթե չլիներ պաշտոնական Երևանի դավաճանությունը:
Թուրքիայի "եղբայրական" օգնությունը Ադրբեջանին, ինչպես, երևի, կռահեցիք, այնքան էլ եղբայրական չէր։ Աշխարհաքաղաքական խնդիրների նույն ռուսական ակադեմիայի տվյալներով ՝ այդ օգնության դիմաց Իլհամ Ալիևը Թուրքիայի ղեկավարությանը տրամադրեց 7 միլիարդ դոլար ՝ գումարած մի քանի տոննա ոսկի։ Ինքնին հասկանալի է, որ այդ գումարներն ուղղվել են ոչ թե զոհված թուրք հատուկջոկատայինների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը, այլ Էրդողանի և նրա ընտանիքի գրպանը։ Նման փողերի դիմաց ում մեջ ասես "եղբայրական" զգացմունքներ կպորթկան. ամեն թուրք "եղբայր" չէ, որ կարող է հանգիստ դիտել, թե ինչպես է մահանում 7 միլիարդ դոլար ունեցող գարդաշը... Ընդհանուր առմամբ, Ալիևը 48 միլիարդ դոլար է ծախսել Արցախի գրավման վրա։ Սրանք նույնպես ռուսական Ակադեմիայի տվյալներն են։ Նույն տեղեկությունների համաձայն, առնվազն 3 միլիարդ 470 միլիոն դոլար Բաքուն վճարել է հայ քաղաքական գործիչներին այս խայտառակ պատերազմում հայկական կողմի պարտության համար: Մնացած գումարները, ըստ ճշտվող տվյալների, օգտագործվել են ԱՄՆ-ի, Իսրայելի, Ռուսաստանի, Անգլիայի և Թուրքիայի պաշտոնյաներին կաշառելու համար։
Արայիկ Սարգսյանը, ով համարվում է ՌԴ լուրջ և հեղինակավոր փորձագետներից մեկը, նշեց, որ "մենք անուն առ անուն գիտենք բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր թուրքերից և ադրբեջանցիներից գումար են ստանում, գիտենք, թե որքան են ստանում և որտեղից են ստանում": Հատուկ ընդգծենք, որ Հայաստանի և այլ երկրների իշխանությունները դեռևս ոչ մի անգամ չեն հերքել պարոն Սարգսյանի հայտարարությունները։ Երևի, քաջ գիտակցում են, որ այդ տեղեկությունները հիմնավորված են անհերքելի փաստերով։ Ավելին ՝ այդ տվյալները հաստատվում են նաև այլ աղբյուրների վկայություններով։
Հայ զինվորները, առանց պետության լուրջ աջակցության, 44 օր մեն-մենակ մարտնչել են հակառակորդի բազմիցս գերազանցող ուժերի դեմ և մեծ կորուստներ պատճառել նրան: Այս մասին հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։
Նրա խոսքերով, ամբողջ աշխարհից կտրված հայ մարտիկները, առանց պարենի եւ զինամթերքի անհրաժեշտ մատակարարման, 44 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են առնվազն 22 հազար ադրբեջանցի զինյալների, 1650 թուրքական էլիտար հատուկջոկատայինների, 1800 արաբ ահաբեկիչների եւ 48 պակիստանցիների: Իսրայելցիների կորուստները դեռ ճշտվում են (հայտնի է միայն, որ հայ մարտիկների կողմից ոչնչացված հրեաներից մեկը Ադրբեջանում ազգային հերոս է հայտարարվել)։
Վլադիմիր Պողոսյանը նշել է, որ աշխարհում ոչ ոք չէր հավատում, որ ՀՀ աջակցությունից զրկված հայ մարտիկները Արցախում այսքան երկար կդիմանան: Ռուսաստանի գլխավոր շտաբում վստահ էին, որ Ղարաբաղում հայերն առանց Հայաստանի օգնության 7-10 օրից ավելի չեն դիմանա։ Թուրքիայի գլխավոր շտաբում համոզված էին, որ հայերը կդիմանան ընդամենը 4 օր։ Գրեթե նույն ժամկետներն են նշել նաև այլ կենտրոններ։
Սակայն բոլորն արդյունքում սխալվեցին. չորս կողմից շրջապատված, առանց Հայաստանի օգնության, առանց ՀՕՊ-ի, առանց զինամթերքի և պարենի լուրջ պաշարների հայ մարտիկները Արցախում այնպես ջարդեցին հակահայկական միջազգային դաշինքի տասնապատիկ գերազանցող ուժերին, որ պատերազմը պարզապես շտապ կանգնեցրին և Փաշինյանի հրամանով, ԱՌԱՆՑ ՄԻ ԿՐԱԿՈՑԻ՜, ուղղակի թշնամուն հանձնեցին հին հայկական տարածքները։
Վ.Պողոսյանը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում Թուրքիայի գլխավոր շտաբում տեղի ունեցած զրույցից։ "Դուք ի՞նչ է, չե՞ք տեսնում, որ ևս երկու օր և ադրբեջանական բանակը վերջնականապես կջախջախվի։ Պետք է շտապ հատուկ ստորաբաժանումներ մտցնել Ղարաբաղ", - ասվում էր Թուրքիայի բարձրաստիճան զինվորականների զրույցի ժամանակ։ Դրանից հետո Ղարաբաղ շտապ ուղարկեցին հատուկջոկատայինների էլիտար ստորաբաժանումներ, որոնց 1650 անդամները ոչնչացվեցին մի քանի օրվա ընթացքում։ Այսպիսի կորուստներ նման կարճ ժամանակահատվածում թուրքական հատուկջոկատայինները երբեք չեն ունեցել։ Վլադիմիր Պողոսյանը մեղադրեց Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ ընդգծելով, որ հայ զինվորները փայլուն են կատարել իրենց խնդիրը, իսկ ահա երկրի իշխանությունները խայտառակվել են աշխարհով մեկ:
Հայ և ռուս փորձագետների իրավացիությունը խոստովանել է ոչ միայն Ադրբեջանի նախագահը, այլև ադրբեջանական շատ աղբյուրներ: Օրինակ, ադրբեջանցի ճանաչված լրագրող, Space TV հեռուստաալիքի հաղորդավար Սաիդա Բեքիրգըզին հաստատել է ռուսական աղբյուրների տվյալները, որոնք պնդում են, թե ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանը կորցրել է առնվազն 20 հազար զինվոր և սպա սպանված, ու դա ամենահամեստ հաշվարկներով։ Ադրբեջանցի համարձակ լրագրողը կոշտ քննադատության է ենթարկել երկրի իշխանություններին նաև այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղն այսօր փաստացի դատարկ է. ոչ ոք այնտեղ չի գնում ապրելու: Այս հայտարարությունից հետո Սաիդա Բեքիրգըզին հեռացվել է աշխատանքից, իսկ նրա ալիքը տուգանվել է ՝ ձևականորեն այլ առիթով։ Ադրբեջանի իշխանությունները չեն սիրում լսել իրենց մասին ճշմարտությունը ու չեն ներում այն բարձրաձայնողներին...
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ, "ԵՈՒՊ" անկախ թերթի գլխավոր խմբագիր
"Երրորդ ՈՒժ Պլյուս"-ը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: ԱՄՆ իշխանությունների պատվերով թերթը ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի և նրա դրսի տերերի ջանքերով։

Комментариев нет:
Отправить комментарий