суббота, 6 декабря 2025 г.

ԱՄՈ՜Թ ՄԵԶ, ՀԱՅԵՐ, ՀԱԶԱՐ ԱՄՈԹ․․․


1888 թվականի ապրիլի 24-ին Թիֆլիսում մահանում է Րաֆֆին։ Գրեթե՝ սովամահությունից, թշվառության մեջ... 

1888 թվականի ապրիլի 24-ին Թիֆլիսում մահանում է Րաֆֆին։ Գրեթե՝ սովամահությունից, անսահման թշվառության մեջ... 

Թիֆլիսահայությունը Րաֆֆու աճյունն ամփոփում է Խոջիվանքում։ Ապա, մի խումբ նվիրյալներ դրամահավաք են կազմակերպում, որպեսզի Րաֆֆու գերեզմանին իր մեծությանը վայել կոթող կանգնեցնեն։ Կես տարվա ընթացքում հավաքվում է ընդամենը․․․ 1019 ռուբլի, 31 կոպեկ։ Ոչ ավելին․․․

Նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը նախագծում է Րաֆֆու գերեզմանի կոթողը։ Սակայն միջոցները բավական չէին այդ կոթողը կանգնեցնելու համար։ Ի վերջո Րաֆֆու թաղման հանձնաժողովը հավաքված գումարը ստիպված դնում է Թիֆլիսի Առևտրային բանկ, որը պատկանում էր Ալեքսանդր Մանթաշյանցին, սպասում ամբողջ 9 տարի, որպեսզի մայր գումարին գումարված տոկոսներով (ամբողջը՝ 1335 ռուբլի, 87 կոպեկ), ի վերջո կարողանան Րաֆֆու շիրիմը կարգի գցել (Սամվել Կարապետյան․ Խոջիվանք, Երևան, 2024, էջ 55)։

Ի դեպ, հավաքված գումարի 80 տոկոսը փոխանցել էին․․․ Ռուսաստանից, չնչին մասը միայն Վրաստանի և Հայաստանի հայերը։ Եվ սա այն դեպքում, երբ այդ թվականներին հայոց կապիտալը Թիֆլիս, Բաքու և Ստամբուլ էր շենացնում։ Սա հայության էթնոդիմագիծն է, էթնոհոգեբանության արգասիքը...

ևս մի համեմատություն։ Մեկ այլ մեծանուն հայի՝ Մակար Եկմալյանի շիրիմի մասին, որը նույնպես թաղված էր Խոջիվանքում։ 1912 թվականի մարտի 15-ի թիվ 56 համարում, «Մշակ» թերթում կկարդաք «Մակար Եկմալյանի գերեզմանը անխնամ և անուշադիր դրության մեջ գտնվելու պատճառով վերջերս նրա գերեզմանի մեջ թաղել են մի այլ դիակ»։

Ահա մեր դիմագիծըհայությունը թքա՛ծ ունի իր մտավորականի վրա, նրա հիշատակի վրա, բայց, երբ հանկարծ տեղը նեղվում է՝ նոր միայն, կոկորդով մեկ կգոռա՝ «Բա ու՞ր է մտավորականությունը»․․․

Ասեմ մտավորականությունը միշտ իր տեղում է, նրան ունկնդրո՛ղ չկա․․․ Փաստե՛րն են այդպես խոսում։ Րաֆֆին ձեզ օրինակ, մյուսները ձեզ օրինակ, մեր օրերը ձեզ օրինակ․․․

https://www.facebook.com/photo/?fbid=3740302732938268&set=a.1386192478349317

P.S. Նույն անբարոյականությունը շարունակվում է մինչ օրս, հատկապես Արցախի և արցախցիների հարցում։ 150 հազար ամեն ինչ կորցրած մեր հայրենակիցները, ովքեր, պաշտպանելով Հայաստանը, 37 տարի շարունակ առաջինն էին ընդունում թշնամու բոլոր հարվածները, այսօր պարզապես բախտի քմահաճույքին են թողնված։ Եվ խոսքը միայն Հայաստանի ղեկավարության ու իշխանությունների մասին չէ․ արդեն բոլորին է հասկանալի է, որ նրանք հայ ժողովրդի թշնամիներն են և պարզապես ծախել են Արցախը ոսոխին։ Խոսքը Հայաստանի և Սփյուռքի մեծահարուստների մասին է, որոնք չեն ցանկանում իրենց հայրենակիցներին գոնե տներով ապահովել, որպեսզի նրանք գոնե նվազագույն կեցության մակարդակ ունենան և Հայաստանից չհեռանան, որովհետև վաղը պետք է Հայրենիքն ազատագրել և վերադառնալ Արցախ, իսկ դա բխում է ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայ ժողովրդի շահերից։ Արցախցիները շատ բան չեն պահանջում ՝ ընդամենը տանիք, այն, ինչ տալիս են անգամ օտարները։ Բայց նույնիսկ դրանից են նրանք զրկված Հայաստանում. ահա թե ինչպիսի անմարդկայնության ու անբարոյականության են հասել Հայաստանի իշխանություններն ու ոչ միայն նրանք: Հարուստներից ոչ մեկը, այդ թվում ՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Սփյուռքի հարուստները, Հայաստանի և Սփյուռքի քաղաքական կուսակցությունները չեն շտապում օգնել արցախցիներին, թեև հանգիստ կարող են լուծել այդ խնդիրը։ Հետո մեղադրելու են Ադրբեջանին, Թուրքիային. Իսրայելին, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպային ՝ ում ասես, բայց ոչ իրենք իրենց։ Ահա այսպես են կորցնում Հայրենիքը, ահա այսպես են կորցնում երկիրը. Իրավացի էր մեծն Թումանյանը. մենք ներսից ենք փչացած, ներսից․․․

Ամո՜թ մեզ, հայեր, հազար ամո՜թ․․․

***

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ՆԵՐՍԻՑ Է ԼԻՆԵԼՈՒ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏև ՆԵՐՍԻՑ ԵՆՔ ՓՉԱՑԱԾ»

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին. «Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ «Մենք» եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ի՞նչ եմ ասում, չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»։

***
Հովհաննես Թումանյան. «Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»

1910 - 1921 

https://www.youtube.com/watch?v=Tbn1VF0j3iw

https://zham.am/?p=127905&l=am

https://yelaket.am/am/article/13920/

Комментариев нет:

Отправить комментарий