CSI ՆԱԽԱԳԱՀ ՋՈՆ ԷՅԲՆԵՐ․ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԶՏՄԱՆ»
Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն հոգևորականության հետապնդումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը Աղոթքի նախաճաշ էր հրավիրել Երևանում, որի ընթացքում պարզվել էր, որ Եկեղեցին, ըստ էության, «խոչընդոտում» է խաղաղության գործընթացը։ Նշվել է, որ Եկեղեցին պաշտպանում է Արցախը, ինչը կարող է վտանգել խաղաղության գործընթացը և Հայաստանի գոյությունը։ Ավելին, նշվել է, որ Եկեղեցին Ռուսաստանի ազդեցության գործակալ է, ինչը նույնպես խոչընդոտում է «խաղաղությանը»։
Եկեղեցու հետապնդման իմաստն, ըստ էության, կայանում է նրանում, որ այն ենթարկվի կառավարության կողմից իրականացվող «խաղաղության քաղաքականությանը», որը ենթադրում է հրաժարում Արցախից և ազգային իրավունքներից։
Անդրադառնալով փետրվարին Միացյալ Նահանգներում կայացած աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է՝ փետրվարին և նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի նախաճաշերի միջև։
«Ես կարծում եմ՝ հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված», - ասել է Փաշինյանը, հիշատակելով, որ ԱՄՆ-ում նախաճաշին մասնակցել է փոխնախագահ Վենսի հետ:
Փաշինյանը նշել է, որ յոթ տարի զբաղեցնելով Հայաստանի վարչապետի պաշտոնը, առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառմանը, որտեղ ներկա են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, Հայ կաթոլիկ, Հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչներ, Ասորական, Ուղղափառ եկեղեցիների, մահմեդական և այլ հավատքի տեր մարդիկ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնել են, որ Աղոթքի նախաճաշին “կարճ ժամանակով ներկա է եղել եպիսկոպոսներից մեկը”: Մասնակիցներից շուրջ երկու տասնյակը սակայն ցանկացել են հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, բայց այժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բախվում գոյության սպառնալիքի, մամուլի ասուլիսում հայտնել է կրոնների իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Chrictian Solidarity International-ի (CSI) նախագահ Ջոն Էյբները։
Նրա խոսքերով՝ CSI-ն առաջին անգամ ներգրավվել է հայկական հարցերում 1990-ականների սկզբին։ «Մենք ճանապարհորդել ենք լեդի Քոքսի հետ, որը շատ մարդկանց էր ճանաչում այստեղ՝ Հայաստանում», - նշել է իրավապաշտպանը։
Ինչպես ընդգծել է Էյբները, Լեռնային Ղարաբաղում կրոնական զտումներից հետո Հայաստանն է այժմ կանգնած գոյության սպառնալիքի առաջ։
«Խնդիրը հանրապետության առջեւ է կանգնած հիմա, երբ Ղարաբաղին վերջ է տրված։ Սակայն զիջումներից մեկը, որը պետք է արվի, դա խաղաղության պայմաններից մեկն է, այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին, որը պատմականորեն համերաշխ է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, պետք է դադարեցնի անել դա։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ եկեղեցին, այլ ինստիտուտները, բայց հատկապես եկեղեցին, որը հայ քրիստոնեական հավատի, ինչպես նաեւ ազգի հենարանն էր, երբ պետություն չկար, ենթարկվում են ճնշման, որն ստիպում է նրանց պարզապես ծառայել պետությանը, դառնալ նրա գործակալը», - ընդգծել է Էյբները։
«Ես չեմ կարող պատկերացնել Արցախը Ադրբեջանի կազմում։ Որովհետեւ դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն։ Եվ մենք ամեն ջանք, ամեն գործ պիտի ներդնենք, որպեսզի կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ, անկախ ապրելու իր իրավունքը»։ Այսպիսի հայտարարությամբ հանդես էր եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Նրա առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Այդ միջոցառման ընթացքում Վեհափառը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը, գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։
Նախաճաշի հրավիրյալ՝ «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփն ահազանգել է, որ Հայաստանի իշխանությունը բանտ է նետել 4 հոգևորականի, եկեղեցու ավելի քան 20 աջակցի, իր կազմակերպությունը թույլտվություն է խնդրել այցելելու նրանց: «Սրանք քաղաքական հետապնդումներ են, նրանք քաղաքական բանտարկյալներ են», – հայտարարել է Վելդքամփը:
Ավելի վաղ, Հայաստանի մայրաքաղաքում «աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ կոչ էին արել երկրի ղեկավարությանը ազատ արձակել Հայ Առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին: Այս կոչով հանդես եկողների թվում էին հայազգի ամերիկացի եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը և «Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդկամպը:
Հայ եկեղեցուն «ռուսական ազդեցության գործակալ» լինելու մեղադրանքները անհիմն են, ըստ Ջոել Վելդկամպի: Նա անընդունելի է համարել հակառակորդների վրա ճնշումը՝ «Ռուսաստանի հետ համագործակցության» պատրվակով, ինչպես նաև անընդունելի է կառավարության միջամտությունը աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկի գործերին: Մինչ այժմ Հայաստանում ոչ ոք ապացույցներ չի ներկայացրել, որ Եկեղեցին «ռուսական ազդեցության գործակալ» է, ընդգծեց Վելդկամպը:
https://step1.am/blog/2025/11/15/40596/
https://www.aravot.am/2025/11/15/1522793/
***
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
https://thirdforceplus.blogspot.com/2025/10/httpswww.html
Западные правозащитники не согласны с Николом Пашиняном
На фоне гонений против руководителя Армянской Апостольской церкви Никол Пашинян созвал в Ереване Молитвенный завтрак, в ходе которого выяснилось, что Церковь оказывается «препятствует» мирному процессу. Как было отмечено, Армянская церковь выступает в защиту Арцаха, а это может поставить под угрозу... мирный процесс и существование... самой Армении! Кроме того, отмечается, что Церковь — агент влияния России, что также препятствует «миру». Суть гонений на Церковь, фактически, сводится к тому, чтобы подчинить ее «мирной политике» правительства по отречению от Арцаха и национальных прав. Говоря о молитвенном завтраке, состоявшемся в США в феврале 2025 г., Никол Пашинян отметил, что мирный процесс – это событие, которое состоялось между двумя молитвенными завтраками: февральским и нынешним, ноябрьским. «Я верю, что путь мира – это путь, по которому нас ведёт Бог», – сказал Пашинян, отметив, что он присутствовал на завтраке в США вместе с вице-президентом Вэнсом. Пашинян отметил, что за семь лет пребывания на посту премьер-министра Армении он впервые принимает участие в мероприятии такого формата, где присутствуют представители Армянской Апостольской Святой Церкви, езидской, еврейской, армяно-католической, армяно-евангелической общин, ассирийской, православной церквей, мусульман и представителей других конфессий. Первопрестольный Святой Эчмиадзин сообщил, что «один из епископов присутствовал на молитвенном завтраке непродолжительное время». Однако около двух десятков участников завтрака выразили желание встретиться с Католикосом всех армян. Народ Нагорного Карабаха подвергся религиозной чистке, но теперь мы видим, что сама Республика Армения столкнулась с экзистенциальной угрозой, заявил на пресс-конференции президент международной религиозной правозащитной организации Christian Solidarity International (CSI) Джон Эйбнер. По его словам, CSI впервые занялась армянскими проблемами в начале 1990-х годов. «Мы путешествовали с леди Кокс, которая знала многих людей здесь, в Армении», — отметил правозащитник. Как подчеркнул Эйбнер, после религиозных чисток в Нагорном Карабахе Армения столкнулась с экзистенциальной угрозой. «Проблема в том, что республика столкнулась с угрозой теперь, когда Карабах уже потерян. Но одна из уступок, на которую необходимо пойти, одно из условий мира — это то, что Армянская Апостольская Церковь, которая исторически была солидарна с народом Нагорного Карабаха, должна прекратить это делать. Итак, мы видим, что церковь, другие институты, но особенно церковь, которая была столпом армянской христианской веры, а также нации в период отсутствия государства, подвергаются давлению, которое вынуждает их просто служить государству, стать его агентом», — подчеркнул Эйбнер. «Я не могу представить Арцах в составе Азербайджана. Потому что это означало бы новый геноцид против армянского народа. И мы должны приложить все усилия, чтобы обеспечить право нашего народа Арцаха жить свободно и независимо в рамках международных норм и законов». С таким заявлением ранее выступил Католикос всех армян Гарегин II. По его предложению Всемирный совет церквей организовал в Швейцарии международную конференцию под названием «Религиозная свобода: сохранение армянского духовного, культурного и исторического наследия в Арцахе». В ходе этой конференции Его Святейшество заявил, что Азербайджан при военной поддержке Турции совершил преступление: оккупировал и полностью деарменизировал Арцах, захватил значительные территории, имеющие жизненно важное значение на границе с Арменией, и выдвигает новые требования в процессе заключения мирного договора. Гость завтрака Джоэл Велдкамп, представитель организации «Христианская солидарность», предупредил, что власти Армении заключили в тюрьму четырёх священнослужителей и более 20 сторонников церкви, и его организация запросила разрешение навестить их. «Это политическое преследование, они — политзаключённые», — заявил Велдкамп. Ранее несколько участников «молитвенного завтрака» в столице Армении призвали руководство страны освободить арестованных священнослужителей Армянской Апостольской Церкви. Среди тех, кто выступил с таким призывом, были армяно-американский епископ Даниел Финдикян, заместитель председателя Комиссии США по религиозной свободе Асиф Махмуд и представитель организации «Христианская солидарность» Джоэл Велдкамп.
По словам Велдкампа, обвинения Армянской церкви в том, что она является «агентом российского влияния», безосновательны. Он посчитал неприемлемым давление на оппонентов под предлогом «сотрудничества с Россией», а также вмешательство правительства в дела одной из старейших церквей мира. Пока никто в Армении не представил доказательств того, что церковь является «агентом российского влияния», подчеркнул Велдкамп.
https://step1.am/ru/2025/11/15/35319/
https://www.aravot.am/2025/11/15/1522793/
***
ВСЕМИРНЫЙ СОВЕТ ЦЕРКВЕЙ РЕШИТЕЛЬНО ОСУДИЛ ДЕЙСТВИЯ ВЛАСТЕЙ АРМЕНИИ. ЗАЯВЛЕНИЕ
https://thirdforceplus.blogspot.com/2025/10/httpswww.html
https://www.aravot.am/2025/11/15/1522793/
***
THE WORLD COUNCIL OF CHURCHES HAS CONDEMNED THE ACTIONS OF THE ARMENIAN AUTHORITIES
https://thirdforceplus.blogspot.com/2025/10/httpswww.html

Комментариев нет:
Отправить комментарий