ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԸ 5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ»
Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 11-ին, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը (նկարում՝ ձախից) ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր «Requiem-2»-ը, որը վերնագրված էր «Հերոսության, ստի ու դավաճանության 44 օրը»։
Մինասյանը հայտարարել էր՝ ԱՄԷ Դուբայ քաղաքում հինգ աստղանի հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչը Իլհամ Ալիևի կողմից Փաշինյանին փոխանցելու նպատակով գաղտնի նամակ էր ստացել Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձնավորությունից։
«Նամակի բովանդակությունը հետևյալն էր՝ մենք՝ Ադրբեջանի կառավարությունը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, 5 միլիարդ ամերիկյան դոլար։ Հինգ միլիարդ դոլար 7 շրջանի համար՝ 5+2։ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին, այդ առաջարկը եղել է գաղտնի, այդ առաջարկի մասին գիտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա սուրհանդակը, այն անձնավորությունը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, նաև արդեն մենք բոլորս։ Ես այդ մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ փորձում էի անկեղծ հասկանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը», - նշել էր նա։
Միքայել Մինասյանն ասել էր՝ կարող է վստահորեն պնդել, որ տեսնելով ու վերաիմաստավորելով պատերազմի 44 օրն ու անցած օրերը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ընդունել են Ալիևի առաջարկն ու վաճառել են մեր հայրենիքը, դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, հայ ժողովրդին։
«Կոչ եմ անում, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, հաստատի կամ հերքի իմ ասածը։ Բայց հերքելուց առաջ հիշի, որ կան մարդիկ, որոնք գիտեն, որոնք ստացել են, որոնք փոխանցել են, և որոնք ունեն նաև նամակի պարունակությունը», - նշել էր նա։
Նախկին դեսպանն ասել էր, որ չի պատմելու, թե ով և ոնց հանձնեց Շուշին, չի պատմելու, թե ոնց նոյեմբերի 4-ի գիշերը փախցրեցին բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև նոյեմբերի 5-ին ժամը 18:00-ին Շուշին ընկավ։
«Ես չեմ պատմելու, թե ինչպես էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավելու Լելե Թեփեն, որպեսզի ցույց տային փիարով՝ իրենք այն զույգն են, որ բերում են այն, ինչ իրենց ասելով՝ Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Ես չեմ պատմելու, թե ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում. «Ուզում է 5 հազար մարդ մորթվի, ուզում է 6 հազար մարդ մորթվի, մեկ է՝ Լելե Թեփեն պետք է հետ բերվի։ Ես չեմ պատմում՝ հույս ունենալով, որ ականատեսները կպատմեն։ Մենք տեսնում ենք, որ այդ պրոցեսն արդեն գնում է, գեներալ Մովսես Հակոբյանն արդեն պատմում է», - ասել էր նախկին դեսպանը։
4 օր անց Միքայել Մինասյանը մեկ այլ հրապարակում արեց, որում տվեց այն մարդու անունը, ով Նիկոլ Փաշինյանին փոխանցել էր նշված առաջարկով ծրարը:
«Անցավ երեք օր ամենակարևոր բանալիի բացահայտումից, երբ հայտարարեցի 5 միլիարդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին։ Երեք օր առաջ առաջարկեցի Նիկոլին այն հաստատել կամ հերքել։ Նիկոլը, ինչպես միշտ, լռեց, ինչպես սովորաբար անում են պաթոլոգիկ ստախոսներն ու դավաճանները։
Այսօր տեղեկացա, որ Դատախազությունն իմ հայտարարության առիթով սկսել է քննություն։ Հասկանում եմ, որ Նիկոլն է հանձնարարել։ Բայց ի՞նչ պետք է ուսումնասիրեք կամ ո՞ւմ։ Նիկոլի՞ն եք քննելու։ Ո՞վ։ Դո՞ւք։
Հասկանում եմ, որ սա Նիկոլի լռությունը փոխհատուցելու միասին որոշած քայլ է։ Եվ, իհարկե, ձևական։
Նիկոլն, անշուշտ, կանխատեսելի է, իսկ նրա լռությունը չի կարող փակել թեման։ Ավելին, չեմ թողնելու, որ թեման փակվի։ Ու հիմա շարունակում եմ։
Եվ այսպես, իմ հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։
Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը, և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղե՞լ է արդյոք հանդիպում Դուբայում, ստացե՞լ է արդյոք ծրար և արդյո՞ք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին», - գրել էր Միքայել Մինասյանը:
Միքայել Մինասյանի սենսացիոն հայտարարության առնչությամբ առ այն, որ Նիկոլ Փաշինյանը 5 միլիարդ դոլարի առաջարկ է ստացել Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման համար, գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հայտնի է, որ քրգործի շրջանակներում հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ցանկանալով տեղեկանալ՝ ո՞ր փուլում է քրեական գործի ընթացքը, ովքե՞ր են հարցաքննվել սույն գործով, հարցաքննվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը:
««Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի տեսաձայնագրությունը պարունակող լազերային կրիչը 2020 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար», - պատասխանել էին գլխավոր դատախազությունից:
Ապա հավելել են, որ 2020 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։
«2020 թվականի դեկտեմբերի 15-ին քրեական գործին կցելու և քննության առարկա դարձնելու ցուցումով վարույթն իրականացնող քննիչին է ուղարկվել «Դուբայում Ալիևի սուրհանդակը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչին ու փոխանցել գաղտնի նամակ՝ 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանի դիմաց առաջարկով, որին Փաշինյանը համաձայնել է. Միքայել Մինասյան» վերտառությամբ հրապարակումը։
Քրեական գործով արդեն իսկ ձեռնարկվել են, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ բոլոր՝ այդ թվում նաև Ձեր կողմից ուղարկված հարցման մեջ նշված հանգամանքները լիարժեք ստուգելու ուղղությամբ», - գրված էր դատախազության կողմից մեզ ուղարկված պատասխանի մեջ:
Ինչ վերաբերում է հարցմամբ պահանջվող այն տեղեկությանը, թե ովքե՞ր են հարցաքննվել քրեական գործով, հարցաքննվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, ապա այս կապակցությամբ մեզ տեղեկացրել էին, որ նկատի ունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված կարգը և հաշվի առնելով հարուցված քրեական գործով արդյունավետ նախաքննություն իրականացնելու իրավաչափ և գերակա շահը՝ նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները նախաքննության սույն փուլում չեն կարող տրամադրվել։
«Միաժամանակ, հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, օրենսդրական վերը նշված նորմի հաշվառմամբ, քննության որոշակի փուլերում կհրապարակվեն թույլատրելի տեղեկություններ, իսկ քննության արդյունքներով կապահովվի լիարժեք հրապարակայնություն», - եզրափակել էին դատախազությունից:
Իրավական տերմինաբանությանն ու բառաֆոնդին անտեղյակ մեր ընթերցողի համար փաստենք՝ մեր հարցերից և ոչ մեկը պատասխան չէր ստացել: Դատախազությունում բավականին հաջողված պրակտիկա է գրավոր հարցումներին պատասխանել բավականին երկարաշունչ, բայց որևէ ինֆորմացիա կոնկրետ հարցերի վերաբերյալ չպարունակող տեքստերով:
Իսկ թե ի՞նչ նախաքննական գաղտնիք կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի հարցաքննվելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ «այո» կամ «ոչ» տարբերակով, մնում է միայն ենթադրել:
Ի դեպ, դատախազությանը հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվում էր Հատուկ քննչական ծառայությունում, շոուն առավել դիտարժան դարձնելու նպատակով նա անգամ ՀՔԾ քննիչի աշխատասենյակից լուսանկար էր հրապարակել:
Հիմա, փաստորեն, դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում ու հրաժարվում պատասխանել մեր պետության լինելիության համար կարևորագույն հարցի՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է 5 միլիարդ դոլարի գործով, թե՞ ոչ:
Իսկ մեզ թվում էր, թե դատախազությունում միայն ադրբեջանցիների մասին մեր հարցերին են հրաժարվում պատասխանել:
Եվս մի կարևոր հանգամանք. թեև դատախազությունն ասում է՝ քննության որոշակի փուլերում կհրապարակվեն թույլատրելի տեղեկություններ, իսկ քննության արդյունքներով կապահովվի լիարժեք հրապարակայնություն, սակայն քրեական գործը հարուցելուց 7 ամիս անց նշված գործով որևէ տեղեկատվություն չի տրամադրվել․․․
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ 17:51 Հունիս 24 2021
https://168.am/2021/06/24/1538722.html
https://www.youtube.com/watch?v=RK8iew_VdYY
https://www.facebook.com/reel/2358011727986695
***
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԱՃԱՌԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ 5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ
"Ես պնդում եմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պարզապես դավաճանել է Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցներին, այլ վաճառել է նրանց։ Ի դեպ, արդեն նշվում է նաև թիվը ՝ 5 միլիարդ դոլար։ Այդ թիվը հայտարարվել, առաջարկվել է գրեթե հրապարակայնորեն ռազմական գործողություններին նախորդող շրջանում"։ Նման հայտարարությամբ մամուլի համար հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի I, IV, V, VII եւ VIII գումարումների պատգամավոր, իշխող "Եդինայա Ռոսիա" կուսակցության խմբակցության անդամ, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Սփյուռքի եւ ինտեգրման ինստիտուտի տնօրեն, ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտական խորհրդի անդամ, արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը:
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/11/blog-post_9.html
Այս մասին հայտարարել է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ, Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում։ Չնայած այս, ըստ էության, հանցագործության մասին պաշտոնական հաղորդագրությանը, Հայաստանի դատախազությունները ու իրավապահ այլ մարմիններ, որոնք մասնագիտացել են արցախցիների և ՀՀ ազնիվ քաղաքացիների հետապնդումների մեջ, խուլ լռություն են պահպանում...
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/11/blog-post_9.html
***
МИКАЭЛ МИНАСЯН: «НИКОЛ ПАШИНЯН И ЕГО ЖЕНА ПРОДАЛИ КАРАБАХ ЗА 5 МИЛЛИАРДОВ ДОЛЛАРОВ»
Почему прокуратура Армении не отвечает на следующий вопрос: «Никол Пашинян был допрошен по делу о продаже Карабаха за 5 миллиардов долларов или нет?». Сенсационные откровения Микаэла Минасяна - зятя Сержа Саркисяна
В конце прошлого года, 11 декабря, бывший посол Армении в Ватикане, зять экс-президента Армении Сержа Саркисяна Микаэл Минасян (на снимке слева) опубликовал на своей странице в Facebook «Requiem-2» («Реквием-2»), который назывался «44 дня героизма, лжи и предательства».
Минасян заявил, что представитель правительства Никола Пашиняна в пятизвездочном отеле в Дубае (ОАЭ) получил секретное письмо от высокопоставленного чиновника правительства Азербайджана, которое Ильхам Алиев намеревался передать Пашиняну.
«Содержание письма было следующим: мы, правительство Азербайджана, готовы предоставить Николу Пашиняну за счёт европейских чистых фондов, которые никоим образом не будут связаны с Азербайджаном, 5 миллиардов долларов США. Пять миллиардов долларов за 7 районов – 5+2. Никол Пашинян получил это предложение в октябре 2018 года, это предложение было секретным, об этом предложении знали президент Азербайджана Ильхам Алиев, его посланник, тот, кто получил это предложение, Никол Пашинян и Анна Акопян, и все мы. Я узнал об этом в разгар войны, когда пытался честно понять, почему Никол Пашинян сдаёт Арцах (Карабах)», – отметил он.
Микаэл Минасян заявил, что может с уверенностью утверждать, что, увидев и переосмыслив 44 дня войны и прошедшие дни, Никол Пашинян и Анна Акопян приняли предложение Алиева и продали нашу Родину, предали Республику Армения, Республику Арцах и армянский народ.
«Я призываю, прошу Никола Пашиняна подтвердить или опровергнуть то, что я сказал. Но прежде чем отрицать, помните, что есть люди, которые знают, которые получили, которые передали и у которых также есть содержание письма», - отметил он.
Бывший посол заявил, что не расскажет, кто и как сдал Шуши, как и как в ночь на 4 ноября были похищены высокопоставленные чиновники, поскольку Шуши пал в 18:00 5 ноября.
«Я не буду рассказывать, как Никол Пашинян и Анна Акопян отдавали приказы захватить Леле-Тепе, чтобы через пиар показать, что именно они возвращают то, что потерял Серж Саргсян, как им говорили. Я не буду рассказывать, как Анна Акопян кричала в бункере: «Он хочет убить 5 тысяч человек, он хочет убить 6 тысяч человек, единственное, что нужно сделать, это вернуть Леле-Тепе». Я не буду рассказывать, надеюсь, что расскажут очевидцы. Мы видим, что этот процесс уже идёт, генерал Мовсес Акопян уже рассказывает», — сказал бывший посол.
Спустя четыре дня Микаэл Минасян опубликовал еще один пост, в котором назвал имя человека, передавшего Николу Пашиняну конверт с вышеупомянутым предложением.
«Прошло три дня с тех пор, как был раскрыт самый важный ключ, когда я озвучил предложение Баку Николу в обмен на 5 миллиардов долларов о передаче 7 районов Арцаха. Три дня назад я просил Никола подтвердить или опровергнуть это. Никол, как всегда, промолчал, как это обычно делают патологические лжецы и предатели.
Сегодня я узнал, что прокуратура начала проверку по моему заявлению. Я понимаю, что это Никол приказал. Но что вы должны расследовать или кого? Вы собираетесь расследовать, Никол? Кого? Вас?
Я понимаю, что это шаг, на который мы вместе решили пойти, чтобы компенсировать молчание Никола. И, конечно, это формальность.
Никол, конечно, предсказуем, и его молчание не может закрыть тему. Более того, я не позволю её закрыть. А теперь продолжу.
Итак, упомянутое мной предложение было сделано в Дубае в октябре 2018 года. Его внёс глава азербайджанской спецслужбы. Предложение было передано тогдашнему директору СНБ Артуру Ванецяну. Он получил предложение в запечатанном конверте и передал его Николу Пашиняну.
«Поскольку Никол Пашинян безнадёжен, а Артур Ванецян доказал, что он принципиален, знает, что такое офицерская честь, и может говорить даже о неприятных для него фактах, то прошу его подтвердить или опровергнуть, была ли встреча в Дубае, получал ли он конверт и передал ли он его Николу Пашиняну», — написал Микаел Минасян .
В связи с сенсационным заявлением Микаэла Минасяна о том, что Николу Пашиняну было предложено 5 миллиардов долларов за непроармянское решение арцахской проблемы, Генеральная прокуратура возбудила уголовное дело по части 2 статьи 308 Уголовного кодекса Республики Армения.
Известно, что в рамках уголовного дела был допрошен бывший директор Службы национальной безопасности Артур Ванецян . Другие подробности не сообщаются.
168.am направил письменный запрос в Генеральную прокуратуру Республики Армения, желая узнать, на какой стадии находится уголовное дело, кто допрошен по этому делу и был ли допрошен Никол Пашинян.
«Лазерный носитель, содержащий видеозапись интервью бывшего начальника Службы военного контроля Министерства обороны Республики Армения Мовсеса Акопяна в «Зеркальном клубе», был направлен Генеральным прокурором Республики Армения начальнику Специальной следственной службы Республики Армения 19 ноября 2020 года для подготовки материалов в соответствии со статьями 180-181 Уголовно-процессуального кодекса Республики Армения», — ответили в Генпрокуратуре.
Далее они добавили, что 21 ноября 2020 года Специальной следственной службой Республики Армения было возбуждено уголовное дело по части 2 статьи 308 Уголовного кодекса Республики Армения по факту действий, совершенных группой высокопоставленных должностных лиц Республики Армения в ходе войны в Арцахе с 27 сентября по 9 ноября 2020 года, которые противоречили положениям, содержащимся в ряде документов Министерства обороны Республики Армения, что оказало негативное влияние на боеспособность вооруженных сил и повлияло на исход войны.
«15 декабря 2020 года публикация под заголовком «Посланник Алиева в Дубае встретился с представителем Никола Пашиняна и передал ему секретное письмо с предложением в 5 миллиардов долларов за 7 районов Арцаха, на которое Пашинян согласился. Микаэл Минасян» была направлена следователю, ведущему производство, с поручением приобщить его к уголовному делу и сделать предметом расследования.
«По уголовному делу приняты и принимаются необходимые меры для полной проверки всех обстоятельств, в том числе указанных в направленном вами запросе, путём проведения полного, объективного и всестороннего предварительного расследования», — говорится в направленном нам ответе прокуратуры.
Что касается запрашиваемой в запросе информации, кто допрашивался по уголовному делу, а также был ли допрошен Никол Пашинян, то в этой связи нам сообщили, что, учитывая порядок, установленный статьей 201 Уголовно-процессуального кодекса Республики Армения, и учитывая законный и преобладающий интерес осуществления эффективного предварительного расследования по возбужденному уголовному делу, информация о вышеуказанных обстоятельствах не может быть предоставлена на данном этапе предварительного расследования.
«При этом, учитывая большой общественный интерес к данному уголовному делу, с учетом вышеуказанной законодательной нормы, на отдельных этапах расследования будут публиковаться допустимые сведения, а также будет обеспечена полная гласность результатов расследования», — заключили в прокуратуре.
Для нашего читателя, не владеющего юридической терминологией и лексикой, отметим, что ни на один из наших вопросов не было получено ответа. В прокуратуре довольно успешно практикуется отвечать на письменные запросы довольно пространными текстами, не содержащими никакой информации по конкретным вопросам.
О том, какой доследственной тайной могла быть информация о допросе Никола Пашиняна, с вариантом ответа «да» или «нет», можно только предполагать.
Кстати, прокуратура напоминает, что Никол Пашинян проходил допрос в Специальной следственной службе; для пущей эффектности он даже опубликовал фотографию из кабинета следователя ССС.
Теперь, по сути, прокуратура считает предварительное следствие тайной и отказывается отвечать на самый важный для существования нашего государства вопрос: был ли допрошен Никол Пашинян по делу о 5 миллиардах долларов или нет?
И нам показалось, что прокуратура просто отказывается отвечать на наши вопросы об азербайджанцах.
Еще одно важное обстоятельство: хотя прокуратура заявляет о том, что допустимая информация будет опубликована на определенных этапах расследования, а по результатам расследования будет обеспечена полная гласность, спустя 7 месяцев после возбуждения уголовного дела никакой информации по данному делу предоставлено не было.
ГОАР СВАЗЯН 17:51 24 июня 2021
https://168.am/2021/06/24/1538722.html
https://www.youtube.com/watch?v=RK8iew_VdYY
https://www.facebook.com/reel/2358011727986695
***
КОНСТАНТИН ЗАТУЛИН: ПРЕМЬЕР-МИНИСТР АРМЕНИИ ПРОДАЛ КАРАБАХ ЗА 5 МИЛЛИАРДОВ ДОЛЛАРОВ
Подробнее:
https://thirdforceplus.blogspot.com/2025/11/blog-post_9.html
АШОТ ГРИГОРЯН: "НИКОЛ, ТЫ ВЗЯЛ 5 МИЛЛИАРДОВ ДОЛЛАРОВ ЗА СДАЧУ КАРАБАХА АЗЕРБАЙДЖАНУ"
Об этом заявил президент Форума армянских союзов Европы, руководитель армянской общины Словакии Ашот Григорян в ходе интервью армянским СМИ. Несмотря на это, по сути, официальное сообщение о преступлении, прокуратура Армении и другие правоохранительные органы, специализирующиеся на преследовании арцахцев и честных граждан Армении, хранят глухое молчание...
Подробнее:
https://thirdforceplus.blogspot.com/2025/11/blog-post_9.html
https://www.facebook.com/reel/2358011727986695
***
"I claim that Armenian Prime Minister Nikol Pashinyan did not just betray his compatriots in Nagorno-Karabakh, he sold them out. And by the way, the figure is called $ 5 billion. It was announced and proposed almost publicly in the period preceding the military operations." Konstantin Zatulin, deputy of the State Duma of the Russian Federation of the I, IV, V, VII and VIII convocations, member of the faction of the ruling United Russia party, First Deputy Chairman of the State Duma Committee on CIS Affairs, Eurasian Integration and Relations with Compatriots, Director of the Institute of Diaspora and Integration, made such a statement to the press. He is also a member of the Scientific Council of the Security Council of the Russian Federation, member of the Council on Foreign and Defense Policy.
Read more:
https://thirdforceplus.blogspot.com/2025/11/blog-post_9.html
ASHOT GRIGORYAN: "NIKOL, YOU TOOK 5 BILLION DOLLARS FOR THE SURRENDER OF KARABAKH"
This was stated by Ashot Grigoryan, President of the Forum of Armenian Unions of Europe, head of the Armenian community of Slovakia, during an interview with the Armenian media. Despite this, in fact, the official report of the crime, the Prosecutor's Office of Armenia and other law enforcement agencies specializing in the persecution of the Artsakh people and honest citizens of Armenia remain silent...
Read more:
https://thirdforceplus.blogspot.com/2025/11/blog-post_9.html

Комментариев нет:
Отправить комментарий