ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔ՝ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՑՔ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ
Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համերաշխության կոչ են հղել՝ հաջակցություն արցախցիների վերադարձի իրավունքի
Եվրոպան, որը խաղաղություն է կառուցել ցեղասպանությունների հիշողության և իրավունքի գերակայության վրա, չի կարող շրջել հայացքը․ Ֆրանսահայ կազմակերպությունների հայտարարությունը։
Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի ու այլ հիմնարար իրավունքների՝ Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան հրամանի երկուամյակի առթիվ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել բռնատեղահանված արցախահայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձը։ Դատական այս որոշումը հիմնավորեց մի համընդհանուր սկզբունք․ ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից։ Ցայսօր վճիռը շարունակում է մնալ անկատար։
Հանցավոր շրջափակման ու ռազմական հարձակման հետևանքով իրենց հողից պոկված Արցախի վերջին 120 000 հայերը շարունակում են ապրել՝ զրկված իրենց տներից ու ունեցվածքից։ Միջազգային կառույցների լռության պայմաններում պղծվում են նրանց եկեղեցիները, ավիրվում են գերեզմանատները, նրանց բազմահազարամյա ներկայության հետքերը հետևողականորեն ջնջվում են։ Բնաջնջման այս քաղաքականությունը նպատակ ունի ժխտել մի ողջ ժողովրդի պատմական հիշողությունը։
Մինչդեռ, վերադարձի իրավունքը քաղաքական պահանջ չէ․ դա հիմնարար իրավունք է՝ ամրագրված միջազգային իրավունքի նորմերով։ Այն ճանաչում է յուրաքանչյուր անձի իրավունքը՝ վերադառնալ իր սեփական երկիրը․ իրավունք, որը կախված չէ ոչ անձնագրից, ոչ փոփոխվող սահմաններից, այլ ժողովրդի և նրա հողի միջև գոյություն ունեցող խորը և հնագույն կապից։ Արցախահայերը, ովքեր ավելի քան երկու հազարամյակ ապրում են Կովկասյան այս լեռնաշխարհում, լիովին ունեն այս կարգավիճակը։
Միջազգային բարձրագույն դատական ատյանները՝ Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Միջամերիկյան դատարանը, բազմիցս հաստատել են, որ որևէ բնակչության իր հայրենիք վերադարձի իրավունքից զրկելը միջազգային իրավունքի լուրջ խախտում է հանդիսանում։ Այս իրավունքը անքակտելի է․ այն չի կարող կախված լինել որևէ պետության քաղաքական ընտրություններից կամ որևէ պահի տիրող ուժային հաշվեկշռից։
Հայկական քաղաքակրթության մեջ հազարամյակներով արմատավորված Արցախի պատմությունը հիմնավորում է արցախահայության՝ սեփական ինքնությունն ու իրավունքները պահպանելու անհրաժեշտության իրավացիությունը։ Բոլշևիկյան իշխանությունների կողմից Ադրբեջանի ենթակայության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը տարիներ շարունակ եղել է գոյաբանական վտանգի առջև։ Իր գոյատևումն ապահովելու համար 1991 թվականին արցախահայությունը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի նորմերին ու այն ժամանակվա խորհրդային օրենքների լիակատար համապատասխանությամբ։ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին կազմակերպված հանրաքվեն 99,89 տոկոսով հաստատեց որդեգրված որոշումը։ Ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբևէ չի որակել ԼՂՀ հռչակումն իբրև անօրինական և երբեք կոչ չի արել միջազգային հանրությանը այն չճանաչել՝ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացում Արցախին ընդունելով կողմ։
Արցախահայությունը մշտապես նախընտրել է երկխոսության ուղին։ Բազմաթիվ անգամներ նրա քաղաքական ներկայացուցիչները ցուցաբերել են բանակցելու պատրաստակամություն և պատասխանատվություն։ Նրանք համաձայնել են Մինսկի խմբի կողմից առաջարկված «Մադրիդյան սկզբունքներին», 2001-ին Քի Վեսթում, ապա 2011-ին Կազանում համաձայնել են ներկայացված խաղաղության ծրագրերին։ Հավասարակշռված այդ ծրագրերը Արցախի համար նախատեսում էին անվտանգություն, ինքնավարություն և հանրաքվեի միջոցով վերջնական կարգավիճակի սահմանում ։ Ամեն անգամ Ադրբեջանը ձախողել է միջնորդների ծրագրերը՝ նախընտրելով ուժի կիրառումը՝ խնդրի երկարաժամկետ լուծման փոխարեն։
Այսօր Արցախի ղեկավարները, այն մարդիկ, ովքեր մարմնավորել են երկխոսության պատասխանատվության և պատրաստակամությամ ոգին, գտնվում են Բաքվի բանտերում։ Նրանց բանտարկությունը՝ համընդհանուր լռության պայմաններում, ողջ արցախահայության նկատմամբ իրականացված անարդարության խորհրդանիշն է։
Նման կացությունում խնդիրը սոսկ հայկական չէ։ Այն համընդհանուր է։
Ընդունել, որ 150 000 մարդ կարող է բնաջնջվել իր հայրենիքից, նշանակում է նախադեպ ստեղծել այլ ժողովուրդների, այլ փոքրամասնությունների, այլ հարկադիր բռնագաղթերի համար։ Դա նշանակում է ընդունել, որ մարդկության դեմ ուղղված հանցանքը կարող է անպատիժ մնալ։
Եվրոպան, որը խաղաղություն է կառուցել ցեղասպանությունների հիշողության և իրավունքի գերակայության վրա, չի կարող շրջել հայացքը:
Մենք՝ Ֆրանսիայի հայկական միություններս, պատասխանատվություն ենք ստանձնում բարձրաձայնել արցախահայության իրավունքների մասին, որին ստիպողաբար լռեցնում են: Հիշեցնել, որ արդարության բացակայության պայմաններում խաղաղությունը պատրանք է, որ վերադարձի իրավունքը կարգախոս չէ, այլ ռեպարացիաների նախապայման։
Ուստի մենք հղում ենք համերաշխության կոչ և պահանջում, որ՝
– Բաքվում պահվող հայ բանտարկյալներն անհապաղ ազատ արձակվեն,
– Կյանքի կոչվի Արցախի հայկական մշակութային ժառանգության միջազգային պաշտպանություն,
– ՄԱԿ-ի վերահսկողության ներքո գործնական կիրառում ստանա վերադարձի իրավունքը,
–Եվրոպական պետությունները գործեն համատեղ, որպեսզի միջազգային դատական որոշումները չմնան թղթի վրա։
Մենք չենք կարող ընդունել, որ մի ամբողջ ժողովուրդ, որի միակ «մեղքը» իր հողի վրա ազատ ապրելու ցանկությունն է, դատապարտվի արտաքսման և մոռացության։
Արցախահայերի վերադարձի իրավունքը հեռավոր հույս չէ․ այն արդարության հրամայական է։ Այն պաշտպանելը նշանակում է պաշտպանել մեր ընդհանուր մարդկային արժեհամակարգը»։
Ստորագրող կազմակերպություններ՝
Հայ Առաքելական Եկեղեցի, Ֆրանսիայի Թեմ
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ – CCAF
Թուլոնի ֆրանս-հայկական միություն
Լուարա շրջանի Ֆրանս-հայկական միություն
Ֆրանսիայի հայազգի նախկին մարտիկների և Դիմադրողական շարժման Միություն
«Արևիկ» մշակութային միություն
Բուկ-Բել-Էրի հայկական մշակութային միություն
Սարսելի հայկական մշակութային միություն
Պենն Միրաբոյի հայկական մշակութային միություն
Սեպտեմն-լե-Վալոնի և շրջակա համայնքների ֆրանսահայ մշակութային միություն
Սատար Արցախին միություն
Մալաթիայի կրթամշակութային միություն
Ֆրանսահայ փաստաբանների և իրավաբանների միություն
Ավինյոնի և շրջանի ֆրանս-հայկական միություն
Նորմանդիայի հայկական համերաշխության միություն
AYP FM – Ռադիո
Շեն–Ֆրանսիա
Անտոնիի ֆրանս-հայկական միություն
Հայ Դատի պաշտպանության կոմիտե – CDCA Ֆրանսիա
COVCAS – Իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոն
Կապույտ Խաչ ֆրանսահայ միություն– CBAF Ֆրանսիա
Ֆրանսիայի Մեծ Արևելքի հայ համայնք – DAGE
Մարսելի «Աբովյան» դպրոց
Հայ Հեղափոխական Դաշնակցություն - Ֆրանսիա
Հայ Հեղափոխական Դաշնակցություն երիտասարդական թև «Նոր Սերունդ»
Հայաստան համահայկական Հիմնադրամ
G2IA (Միջազգային միջմասնագիտական հայկական խումբ)
Համազգային միություն
Հայմեդ միություն
Վիենի Հայկական Մշակույթի Տուն
Մոնթելիմարի և շրջանի հայկական մշակութային և հիշողության միություն
Երկիր և Մշակույթ – Ֆրանսիա
Ռամկավար Ազատական Կուսակցությոուն – Ֆրանսիա
Կլերմոն Ֆերանի հայկական մշակութային միություն
Հայաստան առողջապահություն միություն
Տրանսպլանտ դեպի Հայաստան (Transplant to Armenia)
Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն – Ֆրանսիա
Ֆրանսահայերի Մշակութային Միություն – UCFAF
Կաննի և շրջանի հայերի միություն
https://hraparak.am/post/4a2e7448580e08a261b56946752a0a6b
***
ԱՄԲՈՂՋ ԵՎՐՈՊԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՑԱԽ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՝ ՈՉ
Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։ Ուշադրություն դարձրեք ՝ Հայաստանի իշխանությունները հանդես չեն գալիս նույն կոչով…
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2024/10/blog-post_24.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/11/blog-post_18.html
Европа, построившая мир на памяти о геноцидах и верховенстве права, не может отвернуться от этой проблемы: заявление франко-армянских организаций.
40 армянских организаций Франции выступили с совместным заявлением в поддержку возвращения и других основных прав народа Арцаха по случаю второй годовщины соответствующего решения Международного суда ООН. В заявлении, в частности, говорится:
"17 ноября 2023 года Международный суд ООН обязал Азербайджан обеспечить безопасное и беспрепятственное возвращение насильственно перемещенных армян Арцаха. Это решение суда установило универсальный принцип: никто не может быть произвольно лишен права на въезд в свою собственную страну. По сей день это решение остается неисполненным.
Последние 120 000 армян Арцаха, изгнанные со своей земли в результате преступной блокады и военного нападения, продолжают жить, лишённые крова и имущества. При молчании международных структур их церкви оскверняются, кладбища уничтожаются, а следы их тысячелетнего присутствия последовательно стираются. Эта политика истребления направлена на отрицание исторической памяти целого народа.
Между тем право на возвращение – это не политическое требование: это основополагающее право, закреплённое в международном праве. Оно признаёт право каждого человека на возвращение в свою страну; право, которое не зависит от паспорта или изменения границ, а от глубокой и древней связи народа со своей землёй. Армяне Арцаха, проживающие в этом горном регионе Кавказа более двух тысячелетий, в полной мере пользуются этим статусом.
Высшие международные судебные органы – Международный суд ООН, Европейский суд по правам человека, Межамериканский суд – неоднократно подтверждали, что лишение населения права на возвращение на родину является серьёзным нарушением международного права. Это право неотъемлемо: оно не может зависеть от политического выбора какого-либо государства или баланса сил, сложившегося в данный момент.
История Арцаха, уходящая корнями в тысячелетнюю историю армянской цивилизации, обосновывает необходимость сохранения армянами Арцаха собственной идентичности и прав. Армянский народ Нагорного Карабаха, находившийся под властью большевистской власти Азербайджана, годами находился под угрозой исчезновения. Чтобы обеспечить своё выживание, в 1991 году армяне Арцаха провозгласили Нагорно-Карабахскую Республику, полностью соблюдая нормы международного права и действовавшие тогда советские законы. Референдум, проведённый 10 декабря 1991 года, одобрил принятое решение на 99,89%. Кстати, Совет Безопасности ООН никогда не квалифицировал провозглашение НКР как незаконное решение и не призывал международное сообщество не признавать его, фактически приняв Арцах в качестве стороны в посредническом процессе Минской группы ОБСЕ.
Армяне Арцаха всегда предпочитали путь диалога. Их политические представители неоднократно демонстрировали ответственность и готовность к переговорам. Они согласились с "Мадридскими принципами", предложенными Минской группой, и мирными планами, представленными в Ки-Уэсте в 2001 году, а затем в Казани в 2011 году. Эти сбалансированные планы предусматривали безопасность, самоуправление и определение окончательного статуса Арцаха посредством референдума. Каждый раз Азербайджан срывал планы посредников, предпочитая применение силы долгосрочному решению проблемы.
Сегодня лидеры Арцаха, олицетворявшие дух ответственности и готовности к диалогу, находятся в бакинских тюрьмах. Их заключение в условиях всеобщего молчания – символ несправедливости, учинённой в отношении всех армян Арцаха.
В такой ситуации эта проблема - не только армянская. Она общечеловеческая.
Признать, что 150 000 человек могут быть истреблены и изгнаны с их родины – значит создать прецедент для других народов, других меньшинств, других насильственных перемещений. Это значит признать, что преступление против человечности может остаться безнаказанным.
Европа, построившая мир на памяти о геноциде и верховенстве права, не может закрыть на это глаза.
Мы, армянские объединения Франции, берём на себя ответственность выступить в защиту прав армян Арцаха, которых насильно заставляют молчать. Напомнить всем, что мир без справедливости – это иллюзия, что право на возвращение – не лозунг, а необходимое условие для возмещения ущерба.
Поэтому мы призываем к солидарности и требуем:
– Армянские пленные, содержащиеся в Баку, должны быть немедленно освобождены.
– Международная защита армянского культурного наследия Арцаха должна быть реализована.
– Право на возвращение должно быть реализовано на практике под надзором ООН.
– Европейские государства должны действовать сообща, чтобы решения международного правосудия не оставались на бумаге.
Мы не можем допустить, чтобы целый народ, единственным "преступлением" которого является желание свободно жить на своей земле, был обречён на депортацию и забвение.
Право на возвращение армян Арцаха – это не далёкая надежда, а императив правосудия. Его защита означает защиту нашей общей системы человеческих ценностей".
Подписавшие организации:
Армянская Апостольская Церковь, Французская епархия
Координационный совет армянских организаций Франции — CCAF
Французско-армянский союз Тулона
Французско-армянский союз региона Луары
Французско-армянский союз бывших французских армянских бойцов и движения сопротивления
Культурный союз "Аревик"
Армянский культурный союз Бук-Бель-Эр
Армянский культурный союз Марселя
Армянский культурный союз Пенн-Мирабо
Армянский культурный союз Септемн-ле-Валлон и близлежащих общин
Союз поддержки Арцаха
Образовательный и культурный союз Малатии
Французско-армянские юристы и адвокаты Французско
-армянского союза Авиньона и региона
Союз армянской солидарности Нормандии
AYP FM – Радио
Chene-France
Французско-армянский союз Антони
Комитет защиты армянского дела – CDCA France
COVCAS – Центр права и разрешения конфликтов
Французско-армянский союз "Синий Крест" – CBAF France
Армянская община Великого Востока Франции – DAGE
Школа "Абовян", Марсель
Армянская революционная федерация – Франция
Армянская революционная федерация Молодежное крыло "Новое поколение"
Всеармянский фонд "Армения"
G2IA (Международная межпрофессиональная армянская группа)
Общенациональный союз
Союз "Аймед"
Армянский культурный дом Виена
Армянский культурный и мемориальный союз Монтелимара
Страна и культура — Франция
Либерально-демократическая партия Рамкавар-Азатакан — Франция
Армянский культурный союз Клермон-Феррана
Армянский союз здравоохранения
Трансплантация в Армению
Армянский всеобщий благотворительный союз — Франция
Культурный союз французских армян — UCFAF
Союз армян Канн
https://hraparak.am/post/4a2e7448580e08a261b56946752a0a6b
***
ВСЯ ЕВРОПА ТРЕБУЕТ ВОЗВРАЩЕНИЯ АРМЯН В НАГОРНЫЙ КАРАБАХ, А ВЛАСТИ АРМЕНИИ - НЕТ
Европарламент призвал Азербайджан выполнить решения Международного Суда, в том числе решение относительно безопасного, беспрепятственного и быстрого возвращения армян Нагорного Карабаха. Резолюция призывает начать всесторонний и прозрачный диалог с арцахскими армянами и предоставить все необходимые гарантии относительно их защиты, земельных и имущественных прав. Обратите внимание: власти Армении не выступают с таким же призывом...
Подробнее:
https://thirdforceplus.blogspot.com/2024/10/blog-post_24.html
https://thirdforceplus.blogspot.com/2024/11/blog-post_18.html
***
LES HABITANTS D'ARTSAKH DOIVENT RETOURNER IMMÉDIATEMENT DANS LEUR PATRIE - À ARTSAKH (KARABAKH): UN REGARD DE LA FRANCE

Комментариев нет:
Отправить комментарий