НОВЫЙ ПРЕПАРАТ АРМЯНСКОГО УЧЁНОГО ИЗ США ЛЕЧИТ РАК ДАЖЕ ЧЕТВЁРТОЙ СТАДИИ: СЕНСАЦИЯ
Ամերիկահայ գործարար Գարո Արմենը WITSA մրցանակ է ստացել քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար
ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ամենամյա մրցանակն շահել է ամերիկահայ գործարար Գարո Արմենը (լուսանկարում)։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։
«Մրցանակը շահում են նրանք, ովքեր մեծ ծառայություններ են մատուցում մարդկությանը կամ դառնում համաշխարհային նշանակության աշխատությունների հեղինակ։ Այդ մրցանակի դափնեկիրների թվում է, օրինակ, Նելսոն Մանդելան։ Մեր ընկերությունը ներկայացրեց Գարո Արմենի թեկնածությունը և խորհուրդը հաստատեց այն։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է տարբեր նոմինացիաներով, սակայն գլխավոր մրցանակին արժանացել է մեր ամերիկահայ հայրենակիցը։ Նրա գործունեությունն ինքնին ունի մեծ նշանակություն։ Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով և մասնավորապես ստեղծել է դեղամիջոց, որն օգնել է ավելի քան հազար հիվանդների, ովքեր արդեն իսկ ապաքինվել են։ Դեղամիջոցի շնորհիվ բուժվել են նույնիսկ չորրորդ փուլի քաղցկեղով հիվանդները, որոնց մարմնում տարածված են եղել մետաստազներ։ Վեց շաբաթվա ընթացքում, ինչ հիվանդներն ընդունել են «Բոթբալ» կոչվող դեղը, քաղցկեղն ամբողջությամբ վերացել է»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։
Ալեքսանդր Եսայանի խոսքերով՝ տեխնոլոգիաների ասպարեզում հայկական մեծ սփյուռք կա, որտեղ կան հաջողված մասնագետներ և հայկական ընկերություններ, որոնք ունեն մեծ կապեր և կշիռ։ Ամենահայտնիներից է, օրինակ, «Սերվիս Տիտան»-ը, որը հիմնադրել են Վահե Կուզոյանն ու Արամ Մահտեսյանը։ Այն մեծապես օգնում է հայաստանյան ստարտափներին՝ հասանելի ձայն ունենալու անհրաժեշտ տեղերում։
Եսայանն առանձնացրեց նաև Ռազմիկ Հովակիմյանին, ով ունի վենչուրային կապիտալ և կատարել է ներդրումներ՝ օգնելով բազմաթիվ հայաստանյան սկսնակ ընկերություններին։ Մեր զրուցակիցը շեշտեց, որ սփյուռքը մեզ շատ է օգնում, ինչի շնորհիվ Հայաստանը՝ ի տարբերություն բազմաթիվ երկրների, դարձել է հասանելի և լսելի։
Garo Armen, an American businessman of Armenian origin, received the WITSA award for the creation of a new drug against cancer
Garo Armen, an American-Armenian businessman, received the annual award of the World Alliance of Information Technologies and Services (WITSA). This was announced by Alexander Yesyan, President of the Union of Advanced Technology Enterprises (UITP). "The award is given to those who provide great services to humanity or become authors of works of world significance. For example, Nelson Mandela is among the laureates of this award. Our company submitted Garo Armen's candidacy, and the board approved it. The award ceremony is held in different nominations, but the main prize went to our American-Armenian compatriot. His very activity is of great importance. Agenus Bio, a company founded and operated by him, is engaged in cancer treatment and, in particular, has created a drug that has helped more than a thousand patients who have already recovered. Thanks to the drug, even patients with stage four cancer who had metastases in their bodies were cured. In six weeks, while the patients were taking the Botbal drug, the cancer completely disappeared," our interlocutor said.
According to Yesayan, there is a large Armenian diaspora in the field of technology, where there are successful specialists and Armenian companies with great connections and weight. One of the most famous is, for example, Service Titan, founded by Vahe Kuzoyan and Aram Maktesyan. Service Titan helps Armenian startups a lot in bringing their voices to the right recipients. Alexander Yesayan also singled out Razmik Hovakimyan, who has venture capital and has invested in helping many Armenian startups. Our interlocutor stressed that the Diaspora helps us a lot, thanks to which Armenia, unlike many countries, has become accessible and audible.

Комментариев нет:
Отправить комментарий