ՍԵՆՍԱՑԻՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԲՈւ ԴԱԲԻՈՒՄ ԱԼԻև-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ․ FACEBOOK
"Աբու Դաբիում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին հետևյալ պայմանավորվածությունները.
I.) Հայաստանը շատ արագ հետ է վերադարձնում Ադրբեջանին անկլավներ կոչված տարածքները՝ Տիգրանաշեն-Քյարքին ու Տավուշում եղած երեք գյուղերը: Մինչև օգոստոսի վերջ:
II.) Պաշտոնապես, արդեն ԵԱՀԿ քարտուղարություն ուղարկված համատեղ նամակով, մեկ ամսվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ քարտուղարությանը տեղեկացնում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ավարտի կապակցությամբ մտադիր են այս տարվա դեկտեմբերին դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով: Սա արդեն կլինի գրավոր հանձնառություն մինչև պայմանագրի ստորագրումը:
III.) Մինչև տարեվերջ Հայաստանում ավարտին է հասցվում նոր Սահմանադրության տեքստի մշակումն ու դեկտեմբերին սկսվում են դրա հանրային քննակումները: Նիկոլ Փաշինյանը հանձնառու է հայտարարել, որ նոր Սահմանադրությունը հանրաքվեի է դրվելու 2026 թ. ընտրությունների հետ միաժամանակ: Հանվելու է հղումը Անկախության հռչակագրին, հատուկ ֆիքսվելու է, որ Հայաստանը տարածքային որևէ պահանջ չունի հարևանների հանդեպ, սահմանադրական հիմք է ստեղծվելու ազգայնական ուժերին ու խմբերին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, փակվելու են ազգայնական ու ծայրահեղական որակված բոլոր կազմակերպությունները, այդ թվում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Փոխվելու է նաև կառավարման ձևը. Հայաստանը դառնալու է մաքուր նախագահական հանրապետություն, որ 2026 թ. խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանգիստ կառավարի մինչև 2031 թվականը, իսկ դրանից հետո ևս երկու ժամկետ՝ 10 տարի կարողանա դառնալ ՀՀ նախագահ, փաստացի մնա իշխանության մինչև 2041 թվականը:
IV.) Միջանցքի խնդիրը, որն ամենանուրբն է ադրբեջանա-թուրքական եղած պահանջների մեջ, Նիկոլ Փաշինյանի աղաչանքով ու արտաքին լայն աջակցությամբ կարգավորվելու է հետևյալ կերպ: Հայ-ադրբեջանական պայմանագրում չի լինելու որևէ անդրադարձ "Զանգեզուրի միջանցքին", որ չհրահրի հայ ժողովրդի ցասումը: Տեքստում լինելու է ընդհանուր դրույթ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին ու վերջ: Որ Նիկոլ Փաշինյանը համոզի հայությանը՝ տեսա՞ք, չտվի միջանցքը: Փոխարենը ԵՄ-ի հետ Փաշինյանը առաջիկայում ստորագրելու է նոր փաստաթուղթ, որով արձանագրվելու է, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները բացվում են ՀՀ-ԵՄ համագործացության ու Միջին միջանցքի համատեքստում: Կօգտագործվի հատուկ "Խաղաղության խաչմերուկ" խաբուսիկ անվանունը, որ Փաշինյանը հայությանը խաբի՝ միջանցք չեմ տվել, ես ԵՄ-ի հետ եմ ստորագրել փաստաթուղթը, ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ: Հետո արդեն, հիմնվելով այդ ԵՄ-Հայաստան փաստաթղթի դրույթների վրա, ՀՀ կառավարությունը նաև Մեղրիով անցնող այդ հաղորդակցության ուղիների՝ երկաթուղու և ավտոճանապարհների վերահսկողությունը տրամադրելու է ձևական ինչ-որ մի հայ-ամերիկյան կազմակերպության, որի ղեկավարի դերում կլինի ազգությամբ հայ, որ հայերին մաքուր հայերենով համոզիչ "բացատրի", որ միջանցքը Ադրբեջանին չեն տվել, որ իրենց կազմակերպությունն է վերահսկելու ճանապարհները և այլն: Իրականում դա լինելու է մաքուր ադրբեջանա-թուրքական միջանցք՝ Հայաստանը կորցնելու է իր սուվերեն վերահսկողությունը Իրանին կապող այդ հատվածի նկատմամբ: Այդ ամենը մեծ ռումբ կլինի հայ ժողովրդի համար․ ապագայում, ցանկացած հարմար պահի Ադրբեջանն ու Թուրքիան կկարողանան սադրանք կազմակերպել այդ ճանապարհին՝ ասենք, մեղրեցի դարբին Պողոսը կսպանի բեռ փոխադրող ֆուռի վարորդ Ահմեդին, ու դա հիմք կծառայի Ադրբեջանի համար սեփական զինված ուժեր մտցնելու, իբր ճանապարհների "անվտանգությունը սեփական ուժերով ըստ պայմանագրի դրույթի ապահովելու" համար:
V.) Անկլավների՝ հուլիս-օգոստոսին հանձնելուց, ԵՄ-ի հետ սեպտեմբեր-հոկտեմբերին նշված փաստաթուղթը ստորագրելուց, դեկտեմբերին նոր Սահամանդրության տեքստը հրապարակելուց հետո՝ դեկտեմբերին կհայտարարվի Հայաստան-Ադրբեջան "Խաղաղության պայմանագրի" մոտալուտ ստորագրման մասին: Այդ ընթացքում Փաշինյանի դիրքերը ներսում ամրացնելու համար կսահմանազատեն ևս մի քանի տասնյակ կիլոմետր Տավուշում, որ Նիկոլը խաբի ասի՝ տեսեք, խաղաղությունը քայլ առ քայլ գալիս է ձեր տուն:
VI.) Վերջում. 2026 թ. ապրիլի 24-ին հենց Անկարայում (իմաստը հասկանում եք՝ Ցեղասպանության օրը հայերի համար կդարձնեն "խաղաղության" հաստատման օր) Էրդողանի, Մակրոնի ու ԱՄՆ նախագահ Տրամպի ներկայությամբ մեծ շուքով կստորագրվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: Տրամպը, Մակրոնը, Էրդողանը Ալիևի ու Նիկոլի հետ միասին կներկայացվեն ու կստանան Խաղաղության Նոբելյան մրցանակ: Տրամպին ու մյուսներին դա պետք է փառքի, իսկ Նիկոլին ողջ մնալու, ներքին ու միջազգային հեղինակության համար:
Ըստ գծագրված ժամանակացույցի, ապրիլի 24-ին Հայաստանի փաստացի լուծարման մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո, մայիսին Հայաստանում տեղի կունենա ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Երևան կժամանեն տասնյակ երկրների ղեկավարներ՝ նաև Էրդողանն ու Ալիևը: Մակրոնը և այլք:
Հետո արդեն նման մթնոլորտում հունիսին տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, որում Նիկոլը "համոզիչ հաղթանակ" կտանի: Իսկ մինչ այդ ազատության մեջ գտնվող մեկ լուրջ ընդդիմադիր անգամ չի թողնի: Վերջին օրերին եղածը դեռ ծաղիկներն են․ խայտառակ ձևով կվռնդի Վեհափառին, կձերբակալի շատ շատերին: Ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին ևս մեկ անգամ կկարգի իր հիմնական մրցակից ու հակառակորդ, որ մի կողմից Քոչարյանի հանդեպ հակակրանքը ինքնաբերաբար դարձնի իր հանդեպ աջակցություն, մյուս կողմից ժողովրդին ասի՝ տեսեք, ես բերել եմ խաղաղություն, ձեր երեխաներն այլևս չեն ծառայելու բանակում, իսկ եթե ընտրեք Քոչարյանին՝ կլինի պատերազմ, նոր Ղարաբաղ և այլն: Փոխարենը Քոչարյանը կստանա ազատություն, ունեցվածքը պահպանելու երաշխիքներ ու բյուջետային միլիարդների տենդերների նոր մասնաբաժին:
Շատ կարևոր այլ պարագաներ ևս կան: Բայց այսքանն էլ բավարար է՝ հասկանաք մեր գլխին գալիքը: Հիմա այսքանն իմանալուց հետո դուք որոշեք՝ ի՞նչ է անում Սեդրակիչն ու ի՞նչ է ուզում:
Դուք ունեք փրկության ու կործանումից խուսափելու մեկ պատուհան` համախմբվել Սամվել Կարապետյանի ավագ եղբայր Կարեն Կարապետյանի շուրջ, ստիպել Սեդրակիչին միանալ Սերժին ու արագի մեջ սկսել իմպիչմենտի գործընթաց, զուգահեռ փողոցում բարերար Սամվել Կարապետյանի շուրջ գեներացնել մեծ աջակցություն ու Նիկոլին հեռացնել քանի դեռ ամեն բան ավարտված չի: Հենց Սամվել կամ Կարեն Կարապետյանին էլ ընտրել վարչապետ:
Հ.Գ. Որպես դեսերտ, հայ-ադրբեջանական պայմանագրում կա նաև դրույթ, որ տեղահանված անձինք ունեն իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու ու գույքային հատուցման իրավունք (սա ձեր իմացած 300 հազար ադրբեջանցիներին Ալիևի ասած "Արևմտյան Ադրբեջանում" վերաբնակեցնելու հիմքն է)":
https://www.facebook.com/photo/?fbid=122179824668577135&set=a.122112658340577135
***
ԱՄՆ-Ի ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԽԼԵԼ ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ. ՌԴ ԶԼՄ-ՆԵՐ
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ ՝ օրերս Բաքվում տեղի է ունեցել կարևոր մի իրադարձություն՝ Համաշխարհային Մեծ օթյակի վեհաժողով ՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի բարձրաստիճան մասոնների մասնակցությամբ։ Օրակարգը, բնականաբար, չէն հրապարակել, բայց, ըստ աղբյուրների, քննարկվել է "Զանգեզուրի միջանցքի" ստեղծման աջակցությունը, ՆԱՏՕ-ի հետագա էքսպանսիան դեպի Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, այդտեղից Ռուսաստանի և Իրանի դուրս մղումը։
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/07/blog-post_54.html
Արդյո՞ք Փաշինյանը հասկանում է, թե ինչ թակարդ են պատրաստում իր համար և ինչ վտանգի է ինքը ենթարկում Հայաստանն ու հայ ժողովրդին: Ի՞նչ է սա. տգիտությո՞ւն, թե՞ դավաճանություն…
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2024/06/blog-post.html
Ստալինի փեսա Յուրի Ժդանովի խոսքերով, "Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միասին ռազմավարական ոտնձգություններից մեզ փրկող հարավային ֆորպոստն է։ Միայն կույրը կարող է դա չնկատել: Աստված մի արասցե, որ իրականանա Մեծ Թուրանի գաղափարախոսների երազանքը, որը կստիպի հայերին լքել իրենց պատմականորեն բնիկ հողերը, իսկ Լեռնային Ղարաբաղը փաստացի ադրբեջանական տարածք դառնա"։
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/07/blog-post_3.html
Ամերիկացի հայտնի փորձագետը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2025/06/blog-post_7.html
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հստակ գրված է, որ իշխանությունը չպետք է այնպես կառավարի երկիրը, որ ժողովուրդն իշխանությունից ազատվելու միակ ձեւը տեսնի զինյալ ապստամբության մեջ: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է սա նշանակում, այսինքն՝ երբ իշխանության դեմ ապստամբություն է տեղի ունենում, այդտեղ նույնպես իշխանությունն է մեղավոր»
Կարդալ ավելին․

Комментариев нет:
Отправить комментарий