ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿԱԶՄՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ 15 ՏՈԿՈՍ
«Վերաբերմունքը քաղաքական գործիչներին եւ քաղաքական ինստիտուտներին» բաժնում ներառված այն հարցին, թե «Ո՞ր քաղաքական կամ հասարակական գործչին եք ամենից շատ վստահում», հարցվածների միայն 15 տոկոսն է նշել Նիկոլ Փաշինյանի անունը․
«Սա ամենամեծ ցուցանիշն է այս ցանկում, որովհետեւ մնացածի մոտ (Արարատ Միրզոյան, Արամ Զ․ Սարգսյան, Ալեն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյան ) 1-3 տոկոս են ցուցանիշները։ Մեթոդաբանության մեջ նշվել է, որ հարցման ճշգրտությունը +-2 տոկոս է։ Այդ դեպքում, եթե Արարատ Միրզոյանը 1 տոկոս է, կամ Ալեն Սիմոնյանը 2 տոկոս է, որը ճշգրտության սահմանում է տեղավորվում, ինչը նշանակում է, որ սա համարյա զրոյական պատասխան է։ Որովհետեւ, եթե ձեր հարցման ճշգրտությունը +-2 տոկոս է, ու դու հարցման ընթացքում ստանում ես 1 տոկոս, դա ոչինչ է, ու եթե ձեր շեմից ցածր տոկոս եք ստանում, էլ ի՞նչ իմաստ ունի դա, եւ ինչո՞ւ եք տպագրում»,-նշում է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գ․ Պողոսյանը։
Սոցիոլոգն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հարցման մեջ նշված է՝ սրանք սպոնտան տրված պատասխաններ են․ «Բայց եթե սպոնտան տրված պատասխանը եղել է 1 տոկոս, սրա գրանցելն ի՞նչ իմաստ ուներ։ Հետո՝ նույն ազգանունները կրկնվում են մի քանի հարցումներում, ենթադրում են՝ գու՞ցե իրենք են այդ անունները հուշել, որովհետեւ սպոնտանի դեպքում մարդիկ կարող էին ուրիշ ազգանուններ էլ ասել, օրինակ՝ Բագրատ սրբազանի անունը, բայց նա այստեղ չկա, փոխարենը կա Արամ Զավենի Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, որն ընդհանրապես չի երեւում»։
Վերադառնալով 15 տոկոս վստահություն վայելող Նիկոլ Փաշինյանին՝ սոցիոլոգը զարմանքով նկատում է, որ այդ ցուցակում ՀՀ նախագահի անունն ընդհանրապես չկա, ինչը տարօրինակ է, քանի որ ստացվում է՝ գործող նախագահը քաղաքական գործոն չէ․ «Իսկ գործող վարչապետն էլ ստանում է 15 տոկոս վստահություն, որը պատմական մինիմում է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային մակարդակով։ Ֆրանսիայում, երբ Մակրոնի ռեյտինգը 25 տոկոս էր, իրեն գրում էին, որ սա ազգային խայտառակություն է, երբ ժողովրդի միայն քառորդ մասն է երկրի նախագահին վստահում, իսկ 15 տոկոսն ինչպե՞ս գնահատել, եթե խոսքը գործող իշխանության մասին է, ու ամենաքիչ ձայները տվել են 18-35 տարիքային խմբում։ Սա այնքան վատ ցուցանիշ է, որ ավելի լավ էր ցույց չտային»։
Միջազգային հանրապետական ինստիտուտ (անգլ.՝ International Republican Institute), շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն իր նպատակն է հռչակում ժողովրդավարության կառուցման գործում առանձին երկրներին օգնություն ցուցաբերելը։ Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և որոշ հիմնադրամների հետ, որոնք զբաղվում են աշխարհում ամերիկամետ քաղաքական ուժերի ֆինանսավորմամբ: Միջազգային հանրապետական ինստիտուտը ստեղծվել է 1983 թվականին: Այն համարվում է ոչ առևտրային կազմակերպություն, որը չի կրում կուսակցական գունավորում, սակայն ղեկավարության և խորհրդատուների մեծ մասը պատկանում է Հանրապետական կուսակցությանը (իր հերթին Ազգային ժողովրդավարական ինստիտուտը կենտրոնանում է Դեմոկրատական կուսակցության վրա): Ինստիտուտի նպատակն է նպաստել ժողովրդավարության զարգացմանն ամբողջ աշխարհում: IRI-ի տնօրենների խորհրդի նախագահն է Ալյասկա նահանգից ԱՄՆ սենատոր Դեն Սալիվանը: IRI-ի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ամերիկյան կառավարության, ԱՄՆ Կոնգրեսի կողմից, ինչպես նաև օգտագործվում են մասնավոր կորպորացիաներից և հիմնադրամներից ստացված եկամուտները:
https://hraparak.am/post/d10e62a09ab0bb325900c5de32456a3e
***
ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ…
Հայ հասարակությունը ցանկանում է տեսնել քաղաքական նոր դեմքեր և նոր ուժեր: Ձանձրացրել են բոլորը՝ թե՛ «նախկին», թե՛ ներկայիս իշխանությունները
Հայկական աղբյուրների վկայությամբ՝ վերջին շրջանում բավականին մեծ լսարան ունեցող տելեգրամյան ալիքներում և այլ աղբյուրներում պարբերաբար կազմակերպվում են առցանց հարցախույզներ, որոնց նպատակն է բացահայտել հայաստանյան հասարակության տրամադրությունները ներկայիս քաղաքական գործընթացների և նախասիրությունների վերաբերյալ:
Նման հարցախույզներ վերջերս կազմակերպել են GALLUP International Association ամերիկյան հիմնարկի հայաստանյան ներկայացուցիչ Էմ Փի Ջի-ն և ռուսամետ կողմնորոշմամբ աչքի ընկնող «Վերելք» (Verelq) կառույցը:
Ամփոփելով ուսումնասիրությունների արդյունքները՝ նշյալ կազմակերպությունների փորձագետներն արձանագրել և հաստատել են, որ հայ հասարակության մեծամասնությունը այլընտրանքային՝ երրորդ ուժի ձևավորման անհրաժեշտություն է տեսնում, և հենց այդ փաստն է արտացոլվում վերոնշյալ հարցախույզների մեջ: Ուշագրավն այն է, որ թե՛ ամերիկյան հիմնարկի հայաստանյան ներկայացուցիչը, թե՛ ռուսամետ շեշտադրումներով առանձնացող կառույցը հանգել են նույն եզրակացության, ինչը բավականին հազվագյուտ երևույթ է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում:
Ավելի մանրամասն դիտարկենք նրանց անցկացրած հարցախույզների արդյունքները:
«Վերելք»ի փորձագետների խոսքերով՝ «իհարկե, առցանց հարցումները չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրերի ներկա վիճակը, բայց եթե հարցվողների թիվը գերազանցում է 26.000-ը, ապա ստացված տվյալներին թերևս կարելի է վստահել»:
Եվ այսպես՝ ի՞նչ են նրանք արձանագրել:
«Վերելք»ի պնդմամբ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարի հավաքած ձայների 4 տոկոսը կայուն է և կազմում է անփոփոխ կորիզը նրա կողմնակիցների, որոնք չեն դավաճանում տերպետրոսյանական Հայ ազգային կոնգրեսին: Տեղական ինքնակառավարման մարմինների Ալավերդու վերջին ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը հավաքեց ձայների ընդամենը 2 տոկոսը, բայց հենց այդ ուժի մեկ մանդատից ու համախմբում (կոալիցիա) կազմելու պատրաստակամությունից էր երկար ժամանակ կախված, թե ի վերջո ով է ղեկավարելու համայնքը:
Չնայած խորհրդարանում ներկայացվածությանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքի նկատմամբ հասարակության մեջ դեռևս առկա է որոշակի դժգոհություն՝ կապված ընդդիմադիր դաշտում դաշինքի աշխուժության հետ: Երևանի ավագանու ընտրություններին «Հայաստան»ի օգտին քվեարկել է քաղաքացիների 15,47 տոկոսը: Նշենք, որ «Հայաստան» դաշինքում ընդգրկված է նաև ՀՅԴ-ն, որի շարքերում վերջին երկու տարիներին ամենից եռանդունը Իշխան Սաղաթելյանն է, ով մշտական ջանքեր է գործադրում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թեև վերջին շրջանում նկատելիորեն աշխուժացել է, պարբերաբար կարճ հարցազրույցներ է տալիս դատարանի բակում, հանդիպումներ կազմակերպում իր ղեկավարած ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի գործուն կորիզի հետ, այնուամենայնիվ, նա չի կարողանում վարկանիշի աճ արձանագրել, ինչը նաև արտացոլվում է հարցված քաղաքացիների պատասխաններում:
Ըստ հարցախույզների՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հավաքած 5 տոկոսը լավագույնս արտացոլում է հասարակության մեծամասնության դժգոհությունը իշխանական քաղաքական խմբի վարած ներքին և հատկապես արտաքին քաղաքականությունից, Արցախի հանձնումից, տված խոստումները չկատարելուց և փտածության (կոռուպցիա) դեմ պայքարի նմանակումից:
Ուշադրության է արժանի հարցախույզների նաև այն կետը, որը վերաբերում է Հայաստանի ռազմական ոստիկանության նախկին քննիչ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի քաղաքական երևույթին: Ըստ «Վերելք»ի, «Ղուկասյանը բավականին լուրջ տեղեկատվական դերասան է, ով ԱՄՆ-ում համակարգչի առջև նստած, կարող է մրցակցել պետական լրատվամիջոցների հետ: Նրա հայտարարությունները հաճախ կցվում են տարբեր քրեական գործերի կամ հիմք են դառնում ինչ-որ մեկի նկատմամբ քրեական գործեր հարուցելու համար: Պատահական չէ, որ Ղուկասյանի բացահայտումների շնորհիվ Երևանի ավագանու վերջին ընտրություններում Դոգի գլխավորած կուսակցությունը հավաքեց ձայների 9,68 տոկոսը»:
«Այս և վերջին շրջանում անցկացված մի շարք այլ հարցախույզներ բացահայտում են հայ հասարակության մեծ մասի ակնկալիքներն ու իղձերը: Արդեն կասկած չի հարուցում այն փաստը, որ բնակչության շուրջ 83 տոկոսը չի վստահում թե՛ նախկին իշխանության ներկայացուցիչներին, թե՛ գործող քաղաքական խմբավորման: Ակնհայտ է, որ հասարակությունը ցանկանում է ասպարեզում տեսնել նոր, երրորդ ուժ՝ նո՛ր դեմքերով, նո՛ր գաղափարներով ու ծրագրերով: Միայն նման ուժի ձևավորման դեպքում հնարավոր կլինի խոսել հասարակության տարբեր շերտերի համախմբման և Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման մասին»,– արձանագրում են «Վերելք»ի փորձագետները:
Իսկ ի՞նչ արդյունքներ է արձանագրել GALLUP International Association ամերիկյան հիմնարկի հայաստանյան ներկայացուցիչ Էմ Փի Ջի-ն:
Այդ կառույցի ղեկավար Արամ Նավասարդյանի վկայությամբ, վերջին հարցախույզների տվյալներով՝ «ՀՀ քաղաքական դաշտը, ըստ էության, հոգեվարքի մեջ է, որովհետև ընդդիմադիր ուժերն ունեն բավականին ցածր վարկանիշ: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունն ունի մոտ 5 տոկոս վարկանիշ: Նույնքան ունի ԴՕԿ կուսակցությունը` Վարդան Ղուկասյանը («ԴՈԳ»-ը վերածվել է «ԴՕԿ» կուսակցության): 1,5 տոկոս ցածր վարկանիշ ունի Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ»-ը: Մյուս կուսակցություններն ունեն ավելի քիչ ձայներ»:
Ըստ Նավասարդյանի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 14,4 տոկոս: «Բայց պետք է մի բան հաշվի առնել. իշխանություն եղած բոլոր քաղաքական ուժերը իրենց իշխանության ժամանակահատվածում մշտապես ունեն առնվազն 8–10 տոկոս կայուն ձայներ, որոնք գալիս են ոստիկանությունից, բանակից, Պետական եկամուտների կոմիտեից և պետական այլ կառույցներից: Եթե այդ 8–10 տոկոսն անտեսենք, ապա ստացվում է, որ ունենք գրեթե հավասար վարկանիշ ունեցող քաղաքական երեք ուժեր` ՔՊ, «Հայաստան» դաշինք և ԴՕԿ: Երեքն էլ ունեն 5–7 տոկոս ձայն, այն պարագայում, եթե ՔՊ-ն չլինի իշխանություն»,– նշել է Արամ Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է Բագրատ արք. Գալստանյանի ղեկավարած շարժմանը, ապա Էմ Փի Ջի-ի ղեկավարի պնդմամբ՝ «Բագրատ սրբազանի մասին մայիսին հարցում անցկացրինք: Դա եռանդուն ժամանակաշրջան էր, և այդ փուլում սրբազանի վարկանիշը բավականին բարձր էր. 50 տոկոսից ավելին դրական էր վերաբերվում շարժմանը: Բայց երկու ամիս անց նրա վարկանիշն էլ բավականին իջավ, դրական վերաբերմունքը փոխվեց, ինչը կապված էր նրա կրավորականության (պասիվության) հետ»:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանի կարծիքով, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ ու երրորդ նախագահների ուրվականն է. հենց այդ պատճառով Գալստանյանի վարկանիշը նկատելի անկում ապրեց:
Էմ Փի Ջի-ի ղեկավարի համոզմամբ՝ ընդհանրապես բոլոր կուսակցությունների վարկանիշն է ընկել. «Քաղաքական դաշտը հոգեվարքի և փնտրտուքների մեջ է: Մեր հասարակության շուրջ 75 տոկոսը չի տեսնում այն ուժին կամ այն գաղափարները, որոնց համար արժե պայքարել և գնալ այդ ամենի հետևից: Այս առումով պետք չէ մեղադրել հանրությանը, քաղաքացիներին ասել, որ նրանք կրավորական են և ձայն չեն տալիս այս կամ այն ուժին: Հայաստանում կա մոտ 100 կուսակցություն, բայց նրանք այնքան տկար են, որ, փաստորեն, չեն կարողանում ձևակերպել այն արտադրանքը, որը կարող է հետաքրքրել հանրությանը, որին կվստահեն մարդիկ: Դրա մեղավորը մեր քաղաքացիները չեն, մեղավորը կուսակցություններն են: Իհարկե, մարդիկ պետք է լինեն առավել գործուն և պահանջատեր, բայց եթե քաղաքական ուժերը չեն կարողանում ձևավորել այն միտքը, գաղափարը, տեսլականը, որը հանրության տարբեր խավեր ցանկանում են տեսնել, ուրեմն խնդիրը կուսակցությունների մեջ է: Պետք է լինեն քաղաքական տարբեր ուժեր, որոնք կունենան տարբեր գաղափարներ և տեսլականներ: Պետք են իրատեսական ծրագրեր, որոնց ծանոթանալով՝ հանրությունը կցուցաբերի աշխուժություն»:
Մեր կողմից ավելացնենք, որ այս տխուր պատկերը և «նախկինների» վարկանիշի կտրուկ անկումը, որքան էլ տարօրինակ հնչի, պետք է մտահոգի առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Եթե ոչ-հեռավոր անցյալում նա հաջողում էր անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել վախեցնելով հասարակությանը «նախկինների» վերադարձով ու խաղարկելով «սև-սպիտակ» պարզունակ առասպելը, ապա հիմա այդ բեմագրությունը (սցենարը) չի աշխատում վերը նշված պատճառներով: Առաջացել է մի իրավիճակ, երբ տեղին է հիշել Հիսուսյան ընկերության (ջիզվիտներ) հիմնադիր Իգնասիո դե Լոյոլայի հայտնի ասացվածքը. «Ամենավտանգավոր թշնամին թշնամիների բացակայությունն է»: Քաղաքական դատարկությունը անպայման լցնելու են «ոչ-նախկին», չվարկաբեկված ուժեր, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի դրությանը, մեղմ ասած, չես նախանձի: Իսկ այդ ուժերի պահանջարկը հայ հասարակության մեջ, ներկա դրությամբ, շատ-շատ մեծ է…
https://keghart.org/shmavon-waiting-third-force/
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՉԻ ԸՆՏՐԵԼ. 750 ՀԱԶԱՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԱՅՆ
Նրան ընտրել են օտարերկրյա հայտնի պետությունների հատուկ ծառայություններն ու Սարգսյան
Սիրոժի նշանակած "Ամենայն հայոց թվանկարիչ" Տիգրան Մուկուչյանը՝ ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Այս եզրակացությանն է հանգում արդեն Հայաստանի քաղաքացիների
և հայկական Սփյուռքի ներկայացուցիչների մեծամասնությունը։
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2024/06/750.html
***
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԵՍԱ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ․"ԻՄ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻՄԱ ԽԵՆԹԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է"
Նրա խոսքերով՝ ինքը երկար տարիներ սնել-աճեցրել է Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին՝ ֆինանսավորելով վերջինիս ղեկավարած թերթը․․․
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2024/10/2-3.html
***
АМЕРИКАНСКИЕ ИСТОЧНИКИ: РЕЙТИНГ НИКОЛА ПАШИНЯНА СОСТАВЛЯЕТ ВСЕГО 15%
По инициативе Центра исследований Международного республиканского института (МРИ) и компании Brevis было проведено исследование-опрос общественного мнения в Армении (исследование финансировалось Агентством международного развития США). Данные были собраны в период с 13 по 25 сентября 2024 года методом телефонного опроса. На вопрос "Какому политическому или общественному деятелю Армении Вы доверяете больше всего?", включенный в раздел "Отношение к политикам и политическим институтам", только 15% респондентов назвали имя Никола Пашиняна․ "Это самый большой показатель в этом списке, потому что у остальных (Арарата Мирзояна, Арама З. Саргсяна, Алена Симоняна, Роберта Кочаряна) показатели составляют 1-3 процента. В методологии указано, что точность опроса составляет +-2 процента. В этом случае, если рейтинг Арарата Мирзояна составляет 1 процент, а у Алена Симоняна - 2 процента, что соответствует пределу точности, это означает, что речь почти о нулевом рейтинге", - отмечает доктор социологических наук Г. Погосян. Социолог обращает внимание на тот факт, что в опросе указано, что это спонтанные ответы: "Но если спонтанный ответ был 1%, какой смысл регистрировать это? Кроме того, одни и те же фамилии повторяются в нескольких опросах, предполагаю они, возможно, сами предложили эти имена, потому что в случае спонтанного опроса люди могли бы назвать и другие фамилии, например, имя Святейшего Баграта, но его здесь нет, вместо него есть Арам Завенович Саркисян или Роберт Кочарян, которых вообще не видно". Возвращаясь к Николу Пашиняну, пользующемуся 15-процентным доверием, социолог с удивлением отмечает, что в этом списке вообще нет имени президента РА, что странно, поскольку получается, что действующий президент не является политическим фактором: "А действующий премьер-министр получает всего 15-процентное доверие, что является историческим минимумом, причем не только в Армении, но и на международном уровне. Во Франции, когда рейтинг Макрона составлял 25%, писали, что это национальный позор, когда только четверть народа доверяет президенту страны. А как оценить 15%, если речь идет о действующей власти, и наименьшее количество голосов было отдано в возрастной группе от 18 до 35 лет? Это настолько плохой показатель, что лучше было бы вообще его не показывать"...АРМЕНИЯ: В ОЖИДАНИИ ТРЕТЬЕЙ СИЛЫ...
Армянское общество желает видеть новые политические лица и новые силы. Надоели все - как "бывшие", так и нынешние власти
В последнее время на армянских телеграм-каналах, имеющих довольно большую аудиторию, периодически организуются онлайн-опросы, целью которых является выявление настроений армянского общества относительно текущих политических процессов и предпочтений. Один из подобных опросов был организован на Telegram-канале Verelq.am.
Подводя итоги, эксперты информационно-аналитического издания констатируют: подтверждается тезис о том, что большинство общества видит необходимость в формировании альтернативной — третьей силы, и именно этот факт отражается в вышеупомянутом опросе.
Конечно, онлайн-опросы не могут полностью отражать текущее положение вещей, но, если число респондентов превышает 26 000, то полученным данным, пожалуй, можно доверять.
Набранные лагерем первого президента Армении Левона Тер-Петросяна 4% голосов являются статичными и составляют неизменный костяк его сторонников, которые не предают Армянский национальный конгресс (АНК). Итак, во время последних выборов в органы местного самоуправления в Алаверди АНК набрал 2% голосов, и именно от одного мандата этой силы и ее готовности сформировать коалицию долгое время зависело, кто в конечном итоге возглавит общину.
Что касается второго президента Роберта Кочаряна и возглавляемого им блока «Айастан», то следует констатировать, что, несмотря на представленность в парламенте, в обществе всё еще существует определенное недовольство, связанное с активностью последнего на оппозиционном поле. За бренд «Мать Армения» на выборах в Совет старейшин Еревана проголосовали 15,47% граждан, имеющих право на участие в голосовании. Отметим, что в блок «Айастан» входит также АРФ «Дашнакцутюн», в рядах которой за последние два года самым активным является Ишхан Сагателян, прилагающий постоянные усилия для отстранения Никола Пашиняна от власти.
Несмотря на то, что в последнее время третий президент Серж Саргсян заметно активизировался, периодически дает короткие интервью во дворе суда, организует встречи с молодежным активом РПА, тем не менее, ему не удается зафиксировать рост рейтинга, и это отражается также в результатах соцопросов.
5%, набранные правящим «Гражданским договором» по результатам соцопроса, наилучшим образом отражают недовольство большинства общества проводимой властной политической командой внутренней и особенно внешней политикой, сдачей Арцаха (Нагорного Карабаха), невыполнением данных обещаний и имитацией борьбы с коррупцией.
Особого внимания заслуживает тот пункт соцопроса, который касается альтернативной, третьей силы. О политическом феномене Вардана Гукасяна (бывший опытный следователь военной полиции Армении по кличке «Дог» — ред.) говорилось много. Гукасян — довольно серьезный информационный актор, который, сидя за компьютером в США, может конкурировать с государственными и частными СМИ. Его заявления часто приобщаются к различным уголовным делам или становятся основанием для возбуждения уголовных дел в отношении кого-либо. Неслучайно, что благодаря разоблачениям Гукасяна на последних выборах в Совет старейшин Еревана возглавляемая «Догом» партия «Общественный голос» набрала 9,68% голосов.
Примечательно, что в опрос также включено движение «Единство», которое, напомним, было довольно активным в 2017 году, когда инициировало объединение почти всего оппозиционного поля против действующих властей в лице Сержа Саргсяна и сформировало платформу сотрудничества, в которую вошли около 10 политических партий и многочисленные общественные структуры. Однако лидеры некоторых формирующих блок партий решили не рисковать и достигли соглашения с Сержем Саргсяном, предпочтя вместо полной власти взять ее крохи. Примечательно, что после этого движение «Единство» приняло принципиальное решение и не участвовало в парламентских выборах, хотя имело серьезные шансы пройти в парламент. Лидер движения Арман Варданян на протяжении многих лет активно продвигал идею альтернативной силы, всегда был сторонником формирования подобной платформы и подчеркивал необходимость выявления новых игроков.
Что касается партии «Армянская мечта», то эта политическая сила заняла третье место на выборах в органы местного самоуправления в Ани в 2022 году, и именно от решения этой силы в Совете старейшин зависело, будет ли избран глава общины или будут назначены новые выборы. Отметим, что партия, оставаясь верной своему предвыборному обещанию и проявляя принципиальную позицию, отказалась сформировать коалицию как с действующей властной силой, так и с оппозицией в лице блока «Нация-община», что привело к назначению новых выборов. И сегодня представители партии собрали около 1000 молодых людей в Первопрестольном Святом Эчмиадзине, проведя акцию в поддержку Армянской Апостольской Церкви. Очевидно, что своим поведением данная политическая сила вписывается в концепцию политической альтернативы.
Этот и ряд других опросов, проведённых в последнее время, наилучшим образом раскрывают ожидания и чаяния большей части армянского общества — уже не вызывает сомнений тот факт, что около 83% населения не доверяет ни представителям бывшей власти, ни действующей политической команде. Очевидно, что общество хочет видеть на арене новую, третью силу с новыми лицами, новыми идеями и программами. Только в случае формирования такой силы можно будет говорить о консолидации различных слоев общества и преодолении вызовов, стоящих перед Арменией и Арцахом», — констатируют эксперты ИАЦ VERELQ․
https://keghart.org/shmavon-waiting-third-force/АРМЯНСКИЙ НАРОД НИКОЛА ПАШИНЯНА НЕ ВЫБИРАЛ - 750 ТЫСЯЧ НЕСУЩЕСТВУЮЩИХ ГОЛОСОВ
Его выбрали спецслужбы всем хорошо известных иностранных государств и назначенный Саргсяном Сирожем "Цифрорисовальщик всех армян" Тигран Мукучян - для сдачи Арцаха Азербайджану. К этому выводу приходит уже большинство граждан Армении и представителей армянской Диаспоры.
Подробнее:
https://thirdforceplus.blogspot.com/2024/06/750.html
По его словам, он много лет "растил" Никола Пашиняна и его команду, финансируя газету, которой руководил последний․․․
Подробнее:
https://thirdforceplus.blogspot.com/2024/10/2-3.htmlArmenian society wants to see new political figures and new forces: both the "former" and the current authorities are tired
Recently, online surveys have been periodically organized on Armenian telegram channels with a fairly large audience, the purpose of which is to identify the sentiments of the Armenian society regarding current political processes and preferences. One of these surveys was organized on the Telegram channel Verelq.am .
Summing up, the experts of the information and analytical publication state: the thesis is confirmed that the majority of society sees the need for the formation of an alternative — a third force, and this fact is reflected in the above-mentioned survey.
Of course, online surveys cannot fully reflect the current state of affairs, but if the number of respondents exceeds 26,000, then the data obtained can probably be trusted.
The 4% of votes cast by the camp of the first President of Armenia Levon Ter-Petrosyan are static and form the unchangeable backbone of his supporters, who do not betray the Armenian National Congress (ANC). So, during the last local government elections in Alaverdi, the APK won 2% of the vote, and it was on the mandate of this force and its willingness to form a coalition that for a long time depended who would eventually lead the community.
As for the second president Robert Kocharian and the Hayastan bloc headed by him, it should be noted that, despite being represented in parliament, there is still some discontent in society associated with the latter's activity in the opposition field. 15.47% of citizens eligible to vote voted for the "Mother Armenia" brand in the elections to the Council of Elders of Yerevan. It should be noted that the Hayastan block also includes the ARF Dashnaktsutyun, in whose ranks Ishkhan Saghatelyan has been the most active over the past two years, making constant efforts to remove Nikol Pashinyan from power.
Despite the fact that recently the third president Serzh Sargsyan has become noticeably more active, periodically gives short interviews in the courtyard of the court, organizes meetings with the RPA youth activists, nevertheless, he fails to record an increase in the rating, and this is also reflected in the results of opinion polls.
The 5% scored by the ruling "Civil Contract" according to the results of the opinion poll best reflect the dissatisfaction of the majority of society with the internal and especially foreign policy pursued by the ruling political team, the surrender of Artsakh (Nagorno-Karabakh), the failure to fulfill these promises and the imitation of the fight against corruption.
The point of the opinion poll, which concerns an alternative, third force, deserves special attention. A lot has been said about the political phenomenon of Vardan Ghukasyan (a former experienced investigator of the Armenian military police, nicknamed "Dog" — ed.). Ghukasyan is a pretty serious information actor who, sitting at a computer in the United States, can compete with public and private media. His statements are often attached to various criminal cases or become the basis for initiating criminal proceedings against someone. It is no coincidence that, thanks to Ghukasyan's revelations, the Public Voice party led by Dog won 9.68% of the vote in the last elections to the Council of Elders of Yerevan.
It is noteworthy that the "Unity" movement is also included in the survey, which, we recall, was quite active in 2017, when it initiated the unification of almost the entire opposition field against the current authorities in the person of Serzh Sargsyan and formed a platform of cooperation, which included about 10 political parties and numerous public structures. However, the leaders of some of the parties forming the bloc decided not to take risks and reached an agreement with Serzh Sargsyan, preferring to take its crumbs instead of full power. It is noteworthy that after that, the Unity movement made a fundamental decision and did not participate in the parliamentary elections, although it had serious chances to get into parliament. The leader of the movement, Arman Vardanyan, has been actively promoting the idea of an alternative force for many years, has always been a supporter of the formation of such a platform and stressed the need to identify new players.
As for the Armenian Dream party, this political force took third place in the local government elections in Ani in 2022, and it was on the decision of this force in the Council of Elders that it depended whether the head of the community would be elected or new elections would be called. It should be noted that the party, remaining true to its election promise and showing a principled position, refused to form a coalition with both the current government and the opposition represented by the Nation-Community bloc, which led to the appointment of new elections. And today, representatives of the party gathered about 1,000 young people in the Mother See of Holy Etchmiadzin, holding a rally in support of the Armenian Apostolic Church. It is obvious that this political force fits into the concept of a political alternative by its behavior.
This and other polls conducted recently best reveal the expectations and aspirations of the majority of the Armenian society — there is no doubt that about 83% of the population does not trust either the representatives of the former government or the current political team. It is obvious that society wants to see a new, third force in the arena with new faces, new ideas and programs. Only in the case of the formation of such a force will it be possible to talk about the consolidation of various strata of society and overcoming the challenges facing Armenia and Artsakh," VERELQ IAC experts state․
https://keghart.org/shmavon-waiting-third-force/He was chosen by
the special services of well-known foreign countries and the "Digital
Painter of All Armenians" Tigran Mukuchyan, appointed by Serzh Sargsyan,
to surrender Artsakh to Azerbaijan. The majority of Armenian citizens and
representatives of the Armenian Diaspora have already come to this conclusion.
Read more:
https://thirdforceplus.blogspot.com/2024/06/750.html
According to him, he "raised" Nikol Pashinyan and his team for
many years, financing the newspaper run by the latter․․․
Read more:
Комментариев нет:
Отправить комментарий