ՔԱՄԱԼԱ ՀԱՐԻՍ․ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԻՐԵՆՑ ՏՆԵՐԸ։ ՍԱ ԿԱՐևՈՐ Է
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար: Այս մասին ասվում է ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հայտարարության մեջ՝ ուղղված հայ-ամերիկյան հանրությանը․
«Իմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ այսօր, երբ դուք նշում եք Հայաստանի անկախության օրը։
Մինչ մենք տոնում ենք այս օրը, մենք նաև պետք է երբեք չմոռանանք Հայոց ցեղասպանության մասին, երբ շուրջ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին և քշվեցին դեպի մահվաներթ:
Սա ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Հայ-ամերիկյան համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր ամերիկյան մեր հավաքական պատմության մեջ: Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հասնելու գաղափարին՝ հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա:
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար:
Ես շարունակելու եմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության խթանման նրա ջանքերում:
Հայաստանն ու իր ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ժողովուրդների միջև կապերի խորացմանը և գործընկերության ամրապնդմանը, որն աջակցում է մեր ընդհանուր արժեքներին և ձգտումներին: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ:
Հարգանքով,
Փոխնախագահ Քամալա Հարիս»։
***
КАМАЛА ХАРРИС: АРМЯНЕ НАГОРНОГО КАРАБАХА ДОЛЖНЫ ВЕРНУТЬСЯ В СВОИ ДОМА
Право перемещенных из Нагорного Карабаха армян на безопасное возвращение в свои дома важно для восстановления достоинства армянского народа и стабильности в регионе. Об этом говорится в заявлении вице-президента США, кандидата в президенты Камалы Харрис, адресованном армяно-американской общине:
"Шлю вам свои наилучшие пожелания сегодня, когда вы отмечаете День независимости Армении. Отмечая этот день, мы также никогда не должны забывать Геноцид армян, когда около 1,5 миллиона армян были вынуждены покинуть свои дома, были убиты и шли навстречу своей смерти.
Это трагедия, которая продолжает формировать идентичность армянского народа. Устойчивость армяно-американской общины остается источником вдохновения в нашей коллективной американской истории. Я остаюсь привержена идее достижения прочного мира между Арменией и ее соседями, основанного на уважении суверенитета, независимости и территориальной целостности.
Право армян, перемещенных из Нагорного Карабаха, на безопасное возвращение в свои дома важно для восстановления достоинства армянского народа и стабильности в регионе.
Я продолжу поддерживать Армению в ее усилиях по укреплению демократии и обеспечению стабильности в регионе.
Армения и ее народ имеют богатую историю, которая вдохновляет всех нас стремиться к свободе и справедливости. Я по-прежнему привержена углублению связей между нашими народами и укреплению партнерства, на осногве наших общих ценностей и устремлений. Вместе мы сможем построить более безопасный, справедливый и свободный мир.
С уважением, вице-президент Камала Харрис".
Комментариев нет:
Отправить комментарий