ՓԱՇԻՆՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Ըստ էության եռակողմ հայտարարության 2 կողմերը՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, ցույց են տվել, որ փաստաթուղթն իրենց համար այլևս գոյություն չունի: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում։
«Այն գործողությունները, որ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, ընդ որում ՌԴ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ, վկայությունն է այն բանի, որ իրենց համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չի կարող այնպես լինել, որ եռակողմ հայտարարության 2 կողմի համար այս փաստաթուղթը այլևս չկա, երրորդ կողմի համար այս փաստաթուղթը շարունակի գոյություն ունենալ», - նշեց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանից ասում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մենք հասանք նրան, որ արձանագրվի «Զանգեզուրի միջանցք» և, որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ երկուսից, ոչ մեկը չկա գրված, տենց բան ընդհանրապես գոյություն չունի: Ոչ մի տեղ գրված չէ, որ Ռուսաստանը Հայաստանի որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում: Եվ բանական է, ուրիշ ով պետք է ապահովի», - ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ Ադրբեջանը արդեն 3 տարի Զանգեզուրի միջանցքի մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
«Ով, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Ցավոք այդ պարգևը ոչ ոք չի կարող ստանալ, քանի որ այդպիսի հայտարարություն եռակողմ հայտարարության մեջ չկա», - ասաց նա:
https://hraparak.am/post/ed7c8e9519af1cd8a1fe32d3c5733efb
***
ПАШИНЯН: ТРЁХСТОРОННЕГО ЗАЯВЛЕНИЯ ДЛЯ РОССИИ И АЗЕРБАЙДЖАНА БОЛЬШЕ НЕ СУЩЕСТВУЕТ
"Действия, которые произошли в Нагорном Карабахе, причем с участием России и Азербайджана, являются свидетельством того, что для них этот документ больше не существует. Не может быть так, чтобы для двух сторон трехстороннего заявления этот документ больше не существовал, а для третьей стороны этот документ продолжал существовать", - отметил премьер РА.
По словам Пашиняна, в Азербайджане говорят, что в трехстороннем заявлении от 9 ноября они добились того, чтобы был зафиксирован "Зангезурский коридор" и что Россия обеспечит его безопасность.
"В трехстороннем заявлении от 9 ноября ничего подобного вообще нет. Нигде не написано, что Россия должна обеспечивать безопасность коммуникаций на какой-либо территории Армении. Наоборот, написано, что именно Республика Армения гарантирует безопасность на своей территории", - сказал он.
Пашинян также отметил, что Азербайджан уже 3 года развивает тему "Зангезурского коридора", ссылаясь на трехстороннее заявление от 9 ноября.
"Тому, кто найдет выражение "Зангезурский коридор" в трехстороннем заявлении от 9 ноября, обещаю денежное вознаграждение. К сожалению, эту награду никто не может получить, поскольку такого заявления в трехстороннем заявлении нет", - подчеркнул Пашинян.
https://hraparak.am/post/ed7c8e9519af1cd8a1fe32d3c5733efb
"The actions that took place in Nagorno-Karabakh, and with the participation of Russia and Azerbaijan, are evidence that this document no longer exists for them. It cannot be that for the two sides of the trilateral declaration this document no longer exists, but for the third party this document continued to exist," the Prime Minister said.
According to Pashinyan, Azerbaijan says that in the trilateral statement of November 9, they ensured that the "Zangezur corridor" was fixed and that Russia would ensure its security.
"There is nothing like this in the trilateral statement of November 9. It is not written anywhere that Russia should ensure the security of communications in any territory of Armenia. On the contrary, it is written that it is the Republic of Armenia that guarantees security on its territory," he said.
Pashinyan also noted that Azerbaijan has been developing the topic of the "Zangezur corridor" for 3 years, referring to the trilateral statement of November 9.
"I promise a monetary reward to anyone who finds the expression "Zangezur corridor" in the trilateral statement of November 9. Unfortunately, no one can receive this award, since there is no such statement in the trilateral statement," Pashinyan stressed.
Комментариев нет:
Отправить комментарий