ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ
Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից խրախուսվող եւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի իշխանությունների լռությամբ ոգեւորված ԼՂՀ իշխանությունները շարունակում են հետապնդումները Արցախի (Ղարաբաղի) անկախ լրագրողների նկատմամբ: Ուշագրավ փաստ ․ Գուրգեն Ներսիսյանը ՆԳ պետնախարարի պաշտոնում իր գործունեությունը սկսել է Լևոն Հայրապետյանի "Երրորդ ուժ Պլյուս" թերթի փաստացի հետապնդմամբ, որն ապօրինաբար փակել է Ռուսաստանի ԱԴԾ-ն:
***
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի
պաշտոնակատար պարոն Կարեն Գաբրիելյանին
«Երրորդ
Ուժ Պլյուս»
թերթի գլխավոր
խմբագիր,
թիվ 1-45 գործով դատապարտված
Վահրամ Աղաջանյանից
Բ Ո Ղ Ո Ք
«Նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ
հարուցելը մերժելու մասին» ԼՂՀ
դատախազության 2023 թ. մարտի 10-ին որոշման դեմ
Պարզվել է սակայն, որ վանաձորցիների նշյալ խումբը ոչ միայն գոյություն ունի, այլև հանդես է եկել մամուլում համապատասխան հոդվածով, պարզաբանումներով (այդ հոդվածի պատճենը նույնպես ուղարկվել է ԱՀ դատախազությանը): Ընդամենը երեք մեջբերում հիշյալ հրապարակումից. «Եվս մեկ շաբաթ հետո Ա. Աղաբեկյանը մեզ տեղեկացրեց, որ դիմումները անձամբ դրել է Անուշավան Դանիելյանի սեղանին: Մենք գնացինք Ստեփանակերտ», «Արմեն Բալայանը հանդիպեց Ա. Դանիելյանի հետ, որն էլ ասաց, որ բյուջեում փող չկա», «Վ. Աղաջանյանին դատել են նրա համար, որ նա պնդում է, որ ես գոյություն ունեմ»:
Ակնհայտ է, որ «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածի ամեն մի տող լրիվությամբ համապատասխանում է իրականությանը: Դեռ ավելին. վանաձորցիների այս հոդվածից պարզ է դառնում, որ Արցախի Հանրապետություն պետք է տեղափոխվեր ոչ թե 30, այլ նույնիսկ 52 աճող հայ ընտանիք: Ստեփանակերտի քաղաքային դատարանը նշել է, թե ես հանցագործություն եմ կատարել, որի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը ստիպել է նման դատավճիռ կայացնել: Իմ հրապարակմամբ ես ձգտել եմ նպաստել 52 աճող ընտանիքի վերաբնակեցմանը Արցախում, իսկ դատարանը ինձ հանցագործ է հայտարարել: Թե ում գործողություններն են վտանգավոր սակավաթիվ բնակչություն ունեցող ու պատերազմը չավարտած ԼՂՀ-ում ` դատեք ինքներդ:
Ամեն դեպքում, վերոշարադրյալից ելնելով, կոչ եմ անում Ձեզ ամբողջությամբ վերանայել Ստեփանակերտի քաղաքային դատարանի 2000 թ. ապրիլի 12-ի կայացրած չհիմնավորված, անօրինական դատավճիռը: Ես նույնիսկ չեմ նշում այն փաստը, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության պահանջները:
Չնայած ես ու ընտանիքիս անդամները զգուշացրել ենք դատարանին մորս` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած մենք խնդրել ենք հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանի որ այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանը որոշել է գործը հասցնել իր ավարտին ու կայացնել ապորինի դատավճիռ: Այս անմարդկային որոշման արդյունքում մայրս վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը պատրաստ ենք տրամադրել Ձեզ): Դատավճիռ կայացնելու ընթացքում խախտվել է նաև այն ժամանակ գործող ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգրքի N 359 հոդվածը, համաձայն որի «…եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Այս հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ իմ դեպքում խոսքը անմեղ դատապարտված մարդու մասին է…
Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը ԼՂՀ քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավորն էր, մեր հանդիպման ժամանակ, ասել է, որ իշխանությունները անարդար են վարվել տողերիս հեղինակի, մեր ընտանիքի նկատմամբ: Նույն խոստովանությամբ հանդես էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով ինձ հետ, ընդգծել է իշխանությունների մեղքը այս գործում: Ստեղծվել է տարորինակ իրավիճակ. ԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ, ինչպես նաև փոխհատուցված չէ վնասը, որը կրել ենք ես ու ընտանիքս անօրինական գործողությունների արդյունքում:
Իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ իրականացվել է մինչ օրս չլսված ու չտեսնված հրեշավոր մի անարդարություն, որը դատապարտել են աշխարհի 39 պետությունների իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները: Եվրոպայի Խորհրդին կից Հելսինկյան Միջազգային Դաշնության ղեկավար պարոն Ահարոն Ռոուդսը անձամբ ժամանել էր Երևան ու Ստեփանակերտ, որպեսզի հայտնի այդ մասին ՀՀ և ԼՂՀ իշխանություններին: "Էմնիսթի Ինթերնեյշնլ" (Amnesty International) հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն ինձ "խղճի բանտարկյալ" է ճանաչել ("Prisoner of conscience")։ Մեր պետության հեղինակության վրա այդ չլվացված խայտառակ բիծը պետք է ի վերջո մաքրվի։
Տարիներ շարունակ ընտանիքս համբերատար սպասել է արդարության և տարրական օրինականության վերականգնմանը, սակայն ապարդյուն, չնայած որ ԼՂՀ-ն իր Սահմանադրության մեջ հայտարարում է ժողովրդավարացման ու իրավական պետություն կառուցելու վճռականության մասին:
Ուստի ղեկավարվելով ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ և 187-րդ հոդվածների դրույթներով, պահանջել և պահանջում եմ քրեական գործեր հարուցել ԼՂՀ ներքին գործերի նախկին նախարար Բակո Սահակյանի դեմ, ում հրահանգով առանց դատարանի որոշման անօրինական խուզարկություն է անցկացվել մեր բնակարանում (ինչի հետևանքով կտրուկ վատացել է մորս առողջական վիճակը), ԼՂՀ դատախազության նախկին քննիչ Յուրի Հայրապետյանի դեմ, ով անօրինական քրեական գործ էր նախաձեռնել իմ դեմ և Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախկին նախագահ Նաիրի Հակոբյանի դեմ, ով անօրինական դատավճիռ է կայացրել: Պահանջում եմ նաև արդարացնել տողերիս հեղինակին` «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» հոդվածում հանցակազմի լիակատար բացակայության պատճառով:
Հիշեցնում եմ նաև, որ զրպարտության մասին հոդվածը քրեական ոլորտից վաղուց տեղափոխված է քաղաքացիական իրավունքի ոլորտ`թե ամբողջ աշխարհում, թե Հայաստանում, թե ԼՂՀ-ում: Տվյալ պարագայում խոսքը ոչ թե զրպարտության, այլ փաստերի պարզ ու ճշգրիտ արձանագրման մասին է:
Պարոն Գաբրիելյան, չնայած վերը շարադրված աղաղակող բոլոր փաստերին ու հանգամանքներին, ԼՂՀ դատախազությունը, ցուցադրելով զարմանալի տգիտություն ու բացահայտ անօրինականություն, մերժել է քրեական գործեր հարուցել վերը նշված երեք հանցագործների դեմ: Դրանով ԼՂՀ դատախազությունը խախտել է ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգրքի N 186 («Քրեական գործ հարուցելու պարտականությունը»), N 187 («Քրեական գործ հարուցելու առիթները») և N 322 («Պաշտոնեական լիազորությունների չարաշահում») հոդվածները: Արդյունքում կոպտորեն խախտվել է նաև ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգրքի N 456 հոդվածը (1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերը):
Պարոն դատախազ, ԼՂՀ դատախազության ներկայացուցիչների հետ շփումներում ձեր գերատեսչության աշխատակիցներն իրենք էին իրենց վրդովմունքն արտահայտում ԼՂՀ իշխանությունների անօրինական գործողությունների կապակցությամբ՝ օգտագործելով նույնիսկ ռուսերեն "բեսպրեդել" բառը։ Ավելին՝ նրանք մեր ընտանիքին օգնել են խորհուրդներով, թե ինչպես հասնել տարրական արդարության այս հարցում։ Այսքանից հետո ինչպե՞ս հասկանալ ԼՂՀ դատախազության կողմից ԼՂՀ օրենսդրության կոպտագույն ու բացահայտ խախտման փաստը հետագայում։ Արդյո՞ք համապատասխանում են իրականությանը այն համառ լուրերը, համաձայն որոնց ԼՂՀ դատախազությունը կատարել է լրագրողների նկատմամբ անթաքույց ատելություն տածող ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԼՂՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի և մեր՝ «Երրորդ Ուժ Պլուս» թերթը ապօրինաբար փակած Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների (ՖՍԲ-ի) քաղաքական պատվերը: Լիահույս եմ, որ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Մենք առայժմ չենք ցանկանում դիմել միջազգային ատյաններ և արդարություն փնտրել արտասահմանում, հավատում ենք, որ դրան կարելի է հասնել նաև Հայրենիքում։ Այլապես ին՞չ արդարություն ենք մենք պահանջում Ադրբեջանից և աշխարհից, եթե ի վիճակի չենք արդար լինել անգամ մեր երկրի քաղաքացիների նկատմամբ, երկիր, որի փոքրաթիվ բնակչությունը դիմակայում է իր հզոր հարևաններին և որի հալածանքներին, ըստ ամենայնի, միացել է նաև ձեր գերատեսչությունը…
Վերոշարադրյալից ելնելով ու ղեկավարվելով ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ և 187-րդ հոդվածների դրույթներով, նորից եմ պահանջում քրեական գործեր հարուցել ԼՂՀ ներքին գործերի նախկին նախարար Բակո Սահակյանի, ԼՂՀ դատախազության նախկին քննիչ Յուրի Հայրապետյանի և Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախկին նախագահ Նաիրի Հակոբյանի դեմ, ովքեր կոպտորեն խախտել են Արցախի Հանրապետության օրենքները: Նորից եմ պահանջում արդարացնել տողերիս հեղինակին` «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» հոդվածում հանցակազմի բացակայության պատճառով:
Տեղեկացնեմ նաև, որ Ձեզ ուղղված իմ այս դիմումի մասին հաղորդագրությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը, ԵԱՀԿ-ի ներկայացուցչությանը և ՀՀ-ում այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին, իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին, Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ԶԼՄ-ներին:
Հարգանքով`
Վահրամ Աղաջանյան
«Երրորդ Ուժ Պլուս» թերթի գլխավոր խմբագիր
20.03.2023 թ.
https://thirdforceplus.blogspot.com/2022/04/american-journalism-review.html
Власти НКР, поощряемые спецслужбами России и воодушевленные молчанием властей США и Франции, продолжают преследования независимых журналистов Арцаха (Карабаха). Примечательный факт: Гурген Нерсисян начал свою деятельность на должности госминистра НГ с фактического преследования газеты Левона Айрапетяна "Третья Сила Плюс", которую незаконно закрыла ФСБ России.
***
ВАГРАМ АГАДЖАНЯН: "В КАРАБАХЕ НЕ ДЕЙСТВУЮТ ДАЖЕ ЗАКОНЫ КАРАБАХА"
Ваграм Агаджанян – главный редактор независимой армянской газеты «Третья Сила», незаконно закрытой стараниями ФСБ России и бывших властей Армении, – обратился с открытым письмом к президенту Нагорного Карабаха. Напомним, что газета была открыта по совместной инициативе известного карабахского мецената Левона Айрапетяна и Ваграма Агаджаняна. В письме говорится:
Комментариев нет:
Отправить комментарий