"ВАГРАМ АГАДЖАНЯН: МОЩНЫЙ СИМВОЛ СВОБОДЫ СЛОВА НА КАВКАЗЕ" - АМЕРИКАНСКАЯ ПЕЧАТЬ
"Почему все Вас так любят?", - спросила известная американская журналистка Шерри Риччиарди у Ваграма Агаджаняна. По ее словам, прежде чем встретиться с ним, она провела соцопрос среди представителей армянских СМИ и экспертного сообщества, и все опрошенные положительно отозвались о главном редакторе незаконно закрытой газеты "Третья Сила Плюс".
Вокруг независимой армянской газеты "Третья Сила Плюс" ("ТСП"), незаконно закрытой усилиями экс-президента Армении Сержа Саргсяна, разгораются нешуточные страсти, грозящие перерасти в самый настоящий политический кризис, учитывая вовлеченность в скандал большого числа журналистов и особый геополитический подтекст этого громкого дела.
Несмотря на все старания сил национальной безопасности Армении и НК, явно получивших приказ лично от главы армянского государства и пытающихся пресечь распространение любой информации о расправе, учиненной Саргсяном над "ТСП", ситуация однозначно выходит из-под контроля. О деле главного редактора "ТСП" Ваграма Агаджаняна, в недалеком прошлом объявленного "узником совести" со стороны "Эмнисти интернешнл", все чаще и чаще привлекает внимание зарубежных СМИ и правозащитных организаций, открыто рассуждающих об установлении в Нагорном Карабахе классической модели криминальной диктатуры с элементами самой настоящей хунты.
В этом контексте стоит упомянуть также статью известной американской журналистки Шерри Риччиарди, опубликованной в "American Journalism Review", которая почти целиком посвящена Ваграму Агаджаняну и криминальных действиях армянского руководства в Нагорном Карабахе.
Вот что она, в частности, пишет в своей публикации: "Единственной причиной, заставившей меня приехать из США в Армению и проделать утомительный 7-часовой путь в один из самых отсталых регионов бывшего СССР - Нагорный Карабах, стало желание увидеть Ваграма Агаджаняна - журналиста, чья деятельность вызвала к нему симпатии тысяч людей на Западе и чье имя стало мощным символом свободы прессы на Кавказе.В дремучем карабахском регионе, где власти до сих пор руководствуются замшелыми нормами коммунистического деспотизма, преследования журналистов и СМИ привели к неожиданному и трагикомическому финалу: расправа над Агаджаняном и попытки армянских властей заткнуть рот независимой прессе дали обратный эффект. Мощная международная волна протестов охватила и США, и Европу, и Россию, объединив даже армянских и азербайджанских журналистов.
Более того, дело Ваграма Агаджаняна сплотило практически все армянские СМИ, обычно жестко конкурирующие друг с другом: главные редакторы всех ведущих армянских СМИ перепечатали статьи Агаджаняна, иронично предложив властям Армении и Карабаха арестовать также их (инициатива этой акции принадлежит главному редактору газеты "Аравот" ("Утро") Араму Абрамяну). Желая сломать Агаджаняна, власти Армении, по сути, сломались сами", - пишет американская журналистка.
Далее она отмечает: "Набирая в Google имя Ваграма Агаджаняна, сразу натыкаешься на десятки публикаций этого журналиста или множество ссылок других авторов на его статьи о коррупции в государственных структурах и беспощадных гонениях и преследованиях простых карабахцев. Сегодня в Нагорном Карабахе, страдающем от невероятной нищеты и последствий межэтнического конфликта, установилась настоящая диктатура, которая воспринимается большинством международных наблюдателей в качестве авторитарного режима. Красноречивым доказательством тому является изоляция журналиста Ваграма Агаджаняна, которого власти Армении, по сути, лишили права заниматься своей профессиональной деятельностью".
Отметим, что по последним данным, поступающим из Нагорного Карабаха, экс-президент Армении Серж Саргсян, добившийся закрытия газеты "Третья Сила Плюс", дал приказ своим марионеткам приступить к запугиваниям Ваграма Агаджаняна и его семьи. Акции устрашения поручены руководителю Службы национальной безопасности НК и шефу местной полиции. Одновременно заблокированы почти все электронные адреса редакции "ТСП" и выведены из строя все компьютеры газеты. Параллельно незаконно и без всякого объяснения (!) изъяты все финансовые сбережения издания из московского "Альфа-банка". Логика армянских властей проста - мир не должен знать правду о Карабахе и творимых там неописуемых беззакониях.
Ваграма Агаджаняна, по сути, лишили всех средств к существованию, права на безопасное передвижение, медицинское обслуживание - словом, права на жизнь. Но сломать журналиста, пережившего множество арестов и кучу уголовных дел, провалившихся даже в пещерных "судах" Карабаха, властям пока не удается.
Более того: Ваграм Агаджанян готовится выступить с такими сенсационными разоблачениями преступных действий властей, что от удивления и отвращения окаменеет общественность не только Армении и Нагорного Карабаха...
https://thirdforceplus.blogspot.com/2021/06/blog-post.html
ВАГРАМ АГАДЖАНЯН: "В КАРАБАХЕ НЕ ДЕЙСТВУЮТ ДАЖЕ ЗАКОНЫ КАРАБАХА"
Ваграм Агаджанян – главный редактор независимой армянской газеты «Третья Сила», незаконно закрытой стараниями ФСБ России и бывших властей Армении, – обратился с открытым письмом к президенту Нагорного Карабаха. Напомним, что газета была открыта по совместной инициативе известного карабахского мецената Левона Айрапетяна и Ваграма Агаджаняна. В письме говорится:
***
"ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԿՈՎԿԱՍՈՒՄ". ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼ
"Ինչո՞ւ են Ձեզ բոլորը այդքան սիրում", - հարցրեց ամերիկացի լրագրողուհի Շերրի Ռիչիարդին Վահրամ Աղաջանյանին։ Նրա խոսքերով, նախքան Աղաջանյանի հետ հանդիպելը, նա սոցհարցում է անցկացրել հայկական ԶԼՄ-ների եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների շրջանում, եւ բոլոր հարցվածները դրական են արտահայտվել "Երրորդ Ուժ Պլյուս" ապօրինաբար փակված թերթի գլխավոր խմբագրի մասին:
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի իշխանությունների ջանքերով ապօրինաբար փակված "Երրորդ Ուժ Պլյուս" ("ԵՈԻՊ") անկախ թերթի շուրջ լուրջ կրքեր են բորբոքվում, որոնք սպառնում են վերաճել քաղաքական իսկական ճգնաժամի՝ հաշվի առնելով մեծ թվով լրագրողների ներգրավվածությունը սկանդալի մեջ և այդ աղմկահարույց գործի աշխարհաքաղաքական հատուկ ենթատեքստը։
Չնայած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ակնհայտորեն հրաման ստացած անվտանգության ուժերի բոլոր ջանքերին, որոնք փորձում են կանխել"ԵՈԻՊ"-ի նկատմամբ հաշվեհարդարի մասին ցանկացած տեղեկատվության տարածումը, իրավիճակը միանշանակ դուրս է գալիս վերահսկողությունից։ "Էմնիսի Ինթերնեյշնլ"-ի կողմից "Խղճի բանտարկյալ" հայտարարված "ԵՈԻՊ"-ի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանի գործը ավելի ու ավելի հաճախ է գրավում արտասահմանյան ԶԼՄ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, որոնք բացահայտորեն խոսում են Լեռնային Ղարաբաղում բռնապետության դասական մոդելի՝ իսկական խունտայի հաստատման մասին:
Այս համատեքստում հարկ է հիշատակել "American Journalism Review"-ում հրապարակված ամերիկացի հայտնի լրագրող Շերրի Ռիչիարդիի հոդվածը, որը գրեթե ամբողջությամբ նվիրված է Վահրամ Աղաջանյանին եւ ԼՂ ղեկավարության անօրինական գործողություններին:
Ահա թե ինչ է նա, մասնավորապես, գրում իր հրապարակման մեջ. "Միակ պատճառը, որ ինձ ստիպեց Ամերիկայից գալ Հայաստան և 7-ժամյա հոգնեցուցիչ ճամփա անցնել նախկին ԽՍՀՄ ամենահետամնաց շրջաններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղ, Վահրամ Աղաջանյանին տեսնելու ցանկությունն էր։ Լրագրող, ում գործունեությունը Արեւմուտքի հազարավոր մարդկանց համակրանքն է առաջացրել նրա հանդեպ եւ ում անունը Կովկասում մամուլի ազատության հզոր խորհրդանիշ է դարձել: Ղարաբաղյան խուլ տարածաշրջանում, որտեղ իշխանությունները մինչ օրս առաջնորդվում են կոմունիստական բռնապետության հետամնաց նորմերով, լրագրողների և ԶԼՄ-ների հետապնդումները հանգեցրել են անսպասելի և տրագիկոմիկ ավարտ. Վահրամ Աղաջանյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու և անկախ մամուլի բերանը փակելու հայաստանյան իշխանությունների փորձերը հակառակ էֆեկտ են տվել։ Ի պաշտպանություն Աղաջանյանի բողոքի միջազգային հզոր ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում՝ միավորելով անգամ հայ և ադրբեջանցի լրագրողներին։
"Ավելին. Վահրամ Աղաջանյանի գործը համախմբեց հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցներին, որոնք սովորաբար կոշտ մրցակցուցյան մեջ են գտնվում իրար հետ. հայկական առաջատար բոլոր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները արտատպել են Աղաջանյանի հոդվածը՝ հեգնանքով առաջարկելով Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններին կալանավորել նաեւ իրենց (այս ակցիայի նախաձեռնությունը պատկանում է "Առավոտ" օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին)։ Ցանկանալով կոտրել Աղաջանյանին՝ Հայաստանի իշխանություններն, ըստ էության, իրենք են կոտրվել", - գրում է ամերիկացի լրագրողը։
"Google-ում Վահրամ Աղաջանյանի անունը հավաքելով՝ անմիջապես բախվում ես այդ լրագրողի տասնյակ հրապարակումներին կամ այլ հեղինակների բազմաթիվ հղումներին պետական կառույցներում կոռուպցիայի և հասարակ ղարաբաղցիների անողոք հալածանքների մասին նրա հոդվածներին։ Այսօր Լեռնային Ղարաբաղում, որը տառապում է անհավանական աղքատությունից եւ ազգամիջյան հակամարտության հետեւանքներից, ստեղծվել է իսկական բռնապետություն, որը միջազգային դիտորդների մեծամասնության կողմից ընկալվում է որպես ավտորիտար ռեժիմ: Դրա խոսուն ապացույցը լրագրող Վահրամ Աղաջանյանի մեկուսացումն է, որին Հայաստանի իշխանություններն, ըստ էության, զրկել են իր մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից"- նշում է Շերրի Ռիչիարդին։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից ստացվող վերջին տվյալների համաձայն, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ում ջանքերով փակվել է"Երրորդ Ուժ Պլյուս" թերթը, իր խամաճիկներին հրաման է տվել վախեցնել Վահրամ Աղաջանյանին եւ նրա ընտանիքին: Ահաբեկման գործողությունները հանձնարարվել են ԼՂ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին և տեղի ոստիկանության շեֆին։ Միաժամանակ արգելափակվել են "ԵՈՒՊ"-ի խմբագրության գրեթե բոլոր էլեկտրոնային հասցեները և շարքից հանվել թերթի բոլոր համակարգիչները։ Զուգահեռաբար ապօրինաբար, առանց որեւէ բացատրության (!) հանվել են պարբերականի բոլոր ֆինանսական խնայողությունները Մոսկվայի "Ալֆա-բանկից":
Վահրամ Աղաջանյանին, ըստ էության, զրկել են ապրուստի բոլոր միջոցներից, անվտանգ տեղաշարժվելու իրավունքից, բժշկական սպասարկումից՝ մի խոսքով, կյանքի իրավունքից։ Բայց իշխանություններին առայժմ չի հաջողվում կոտրել բազում ձերբակալություններ և բազմաթիվ քրեական գործեր վերապրած լրագրողին, գործեր, որոնք ձախողվել են անգամ Ղարաբաղի քարանձավային "դատարաններում"։
Վահրամ Աղաջանյան. «Ղարաբաղում չեն գործում անգամ Ղարաբաղի օրենքները»
ՌԴ-ի և ՀՀ նախկին Իշխանությունների ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ նախագահին: Հիշեցնենք, որ թերթը բացվել էր արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: Նամակում ասված է.
«Հարգարժան պարոն նախագահ:
Ինչպես Ձեզ հայտնի է, Ստեփանակերտի քաղաքային դատարանը ԼՂՀ Քր.օր. 131 հոդվածի 2 մասով (գործ թիվ 1-45) դատապարտել է ինձ մեկ տարվա ազատազրկման` ԼՂՀ իշխանություններին զրպարտելու մեղադրանքով: Մեղադրանքի կոնկրետ պատճառը եղել է «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածը, որտեղ նկարագրված էին Վանաձորի 30 ընտանիքի տառապանքները. նրանք ցանկանում էին տեղափոխվել ԼՂՀ և մշտական բնակություն հաստատել Արցախում, սակայն մերժում են ստացել: Ստեփանակերտի քաղաքային դատարանի կարծիքով, դա զրպարտություն էր իշխանությունների հասցեին: Դատավճռում նշված է, որ «վանաձորցիների ոչ մի խումբ ընդհանրապես չի դիմել ԼՂՀ մեկնելու ցանկությամբ», որ նման վերաբնակիչներ գոյություն չունեն:
Պարզվում է սակայն, որ վանաձորցիների նշյալ խումբը ոչ միայն գոյություն ունի, այլև հանդես է եկել մամուլում համապատասխան հոդվածով, պարզաբանումներով (այդ հոդվածի պատճենը ուղարկում եմ Ձեզ): Ընդամենը երեք մեջբերում հիշյալ հրապարակումից. «Եվս մեկ շաբաթ հետո Ա. Աղաբեկյանը մեզ տեղեկացրեց, որ դիմումները անձամբ դրել է վարչապետի սեղանին: Մենք գնացինք Ստեփանակերտ», «Արմեն Բալայանը հանդիպեց վարչապետի հետ, որն էլ ասաց, որ բյուջեում փող չկա», «Վ. Աղաջանյանին դատել են նրա համար, որ նա պնդում է, որ ես գոյություն ունեմ»:
Ակնհայտ է, որ «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածի ամեն մի տող լրիվությամբ համապատասխանում է իրականությանը: Ավելին. վանաձորցիների այս հոդվածից պարզ է դառնում, որ ԼՂՀ պետք է տեղափոխվեր ոչ թե 30, այլ նույնիսկ 52 աճող ընտանիք: Ստեփանակերտի քաղաքային դատարանը նշել է, թե ես հանցագործություն եմ կատարել, որի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը ստիպել է նման դատավճիռ կայացնել: Իմ հրապարակմամբ ես ձգտել եմ նպաստել 52 աճող ընտանիքի վերաբնակեցմանը ԼՂՀ-ում, իսկ դատարանը ինձ հանցագործ է հայտարարել: Թե ում գործողություններն են վտանգավոր սակավաթիվ բնակչություն ունեցող ու պատերազմը չավարտած ԼՂՀ-ում, դատեք ինքներդ:
Ես նույնիսկ չեմ նշում այն փաստը, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության պահանջները: Չնայած ես ու ընտանիքիս անդամները զգուշացրել ենք դատարանին մորս` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած մենք խնդրել ենք հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանի որ այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանը որոշել է գործը հասցնել իր ավարտին ու կայացնել ապօրինի դատավճիռ: Այս անմարդկային որոշման արդյունքում մայրս վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը նույնպես ուղարկում եմ Ձեզ): Դատավճիռ կայացնելու ընթացքում խախտվել է նաև այն ժամանակ գործող ԼՂՀ Քր.դատ.օր-ի N 359 հոդվածը, համաձայն որի «…եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Այս հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ իմ դեպքում խոսքը անմեղ մարդու, լրագրողի մասին է…
Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին Բակո Սահակյանը, լինելով ԼՂՀ քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, մեր հանդիպման ժամանակ ասել էր, որ իշխանությունները անարդար են վարվել տողերիս հեղինակի, մեր ընտանիքի նկատմամբ: Նույն խոստովանությամբ հանդես էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով ինձ հետ, ընդգծել է իշխանությունների մեղքը այս գործում: Ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. ԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ:
Իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ իրականացվել է հրեշավոր մի անարդարություն, որը դատապարտել են աշխարհի 39 պետության իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները: Երկար տարիներ ընտանիքս համբերատար սպասել է արդարության և տարրական օրինականության վերականգնմանը, սակայն ապարդյուն, չնայած որ ԼՂՀ-ն իր Սահմանադրության մեջ հայտարարում է ժողովրդավարացման ու իրավական պետություն կառուցելու վճռականության մասին:
ԼՂՀ դատախազությունից մենք պահանջել ենք վերանայել անօրինական դատավճիռը, սակայն դատախազությունը տեղեկացրել է մեզ, որ այն պետք է վերանայի ԼՂՀ վերաքննիչ դատարանը: Դիմել ենք վերաքննիչ դատարանը. վերջինս հայտարարեց, թե գործը պետք է վերանայի ԼՂՀ դատախազությունը: Պարոն նախագահ, ուշադրություն դարձրեք. պետական երկու կառույցն էլ գտնում են, որ անօրինական դատավճիռը պետք է վերանայվի, սակայն գտնվում է, երևի, մի ուժ, որը խանգարում է արդարության ու տարրական օրինականության վերականգնմանը: Ձեր ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը տեղեկացրել է ինձ, որ ԼՂՀ նախագահը տեղյակ է ամեն ինչից ու վերահսկում է այս գործընթացը: ԼՂՀ պետական երկու կառույցի միջև վեճ է առաջացել նշյալ գործի շուրջ, որը տևում է արդեն տարիներ (Ձեզ եմ ուղարկում նրանց որոշումները): Դուք, որպես ԼՂՀ քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, պետք է միջամտեք այս խայտառակ վեճին ու ասեք Ձեր հեղինակավոր խոսքը, հատկապես որ Ձեր ներկայացուցչի պնդմամբ ուշադիր հետևում եք գործընթացին:
Հարգարժան պարոն նախագահ, կոչ եմ անում Ձեզ նպաստել անօրինական դատավճռի վերանայմանը ու մեր ընտանիքի ոտնահարված իրավունքների վերականգնմանը: Լիահույս եմ, որ Ղարաբաղում գործում են գոնե Ղարաբաղի օրենքները, եթե միջազգային իրավունքի նորմերը այլևս դադարել են գործելուց: Այլապես ստիպված կլինենք հավատալ Երևանում ու Ստեփանակերտում տարածված այն լուրերին, թե իշխանությունները կատարում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պետական որոշ կառույցների քաղաքական պատվերը: Կառույցներ, որոնք հասել են «Երրորդ Ուժ» թերթի անօրինական փակմանն ու լրագրողական միջոցների հափշտակմանը, զրկելով մեզ լրագրությամբ զբաղվելու հնարավորությունից: Սակայն չեն բավարարվում դրանով ու շարունակում են ազգային-ժողովրդավարական կողմնորոշում ունեցող լրագրողների քաղաքական հետապնդումները արդեն հայկական իշխանությունների միջոցով:
Հուսով ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Վահրամ Աղաջանյան
«Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր
https://www.aravot.am/2015/03/23/553382/
Комментариев нет:
Отправить комментарий