ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏ. "ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐԻՑ ԾԱԽԵԼ ՌՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑ ՀԱՅԵՐԻՆ"
Ռուս հայտնի քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկու խոսքերով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 5-ին Սոչիում, Վլադիմիր Պուտինը պատրաստվում է նորից ծախել Ռուսաստանի դաշնակից Հայաստանին: Ռուս մեկնաբանը վստահ է, որ Հայաստանի ներկայիս աղետալի վիճակի պատճառը հայկական իշխանությունների սխալն է, որոնք հույսը դրել են միայն Ռուսաստանի վրա, որը պարբերաբար դավաճանում է հայ ժողովրդին:
Մանրամասները՝ տեսայուժեում.
https://www.youtube.com/watch?v=_wygfV1zkV4
***
ՌՈՒՍ ՍՊԱ. "ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ, ԴՈՒՔ ԴԱՎԱՃԱՆԵ՞Լ ԵՔ, ԹԵ ԾԱԽԵ՞Լ ԵՔ ՄԵՐ ՀԱՅ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ"
Ռուս սպա Վիկտոր Ալեքսանդրովը հրապարակավ դիմել Է ՌԴ նախագահ Վ. Պուտինին և Ռուսաստանի ուՀայաստանի հանրությանը
Ռուսաստանի իշխանությունների անթաքույց հայատյացությունը զայրույթ և վրդովմունք է առաջացնում արդեն ոչ միայն Հայաստանում, Արցախում և հայկական Սփյուռքում, այլև հենց Ռուսաստանում, ռուսաստանյան հասարակությունում։ Ավելի ու ավելի շատ Ռուսաստանի քաղաքացիներ բացեիբաց բացատրություններ են պահանջում իրենց երկրի ղեկավարությունից, որն Ռուսաստանի փոքրաթիվ դաշնակիցների հանդեպ բացահայտ դավաճանության ճանապարհ է բռնել։ Նման ելույթներից մեկը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.
Ռուս սպա Վիկտոր Ալեքսանդրով."Վլադիմիր Վլադիմիրովիչ, ընտրություններում ես միշտ քվեարկել եմ Ձեզ համար եւ աջակցել եմ Ձեզ։ Բայց ես վստահեցնում եմ, որ Ձեր անողնաշար պահվածքի պատճառով Դուք կորցնում եք ոչ միայն հայ ժողովրդի հավատը Ռուսաստանի հանդեպ, Դուք արդեն կորցնում եք Ռուսաստանի քաղաքացիների հավատն առ այն, որ Դուք այն մարդն եք, ով կարող է կառավարել երկիրը։ Եթե Դուք շարունակեք լռել և ոչինչ չանել, ապա վաղը նրանք, ովքեր պայթեցնում են Ստեփանակերտի ծննդատունը և սպանում խաղաղ մարդկանց, կգան արդեն Ռուսաստան։ Հիշեք, եթե մենք չկանգնեցնենք այդ բարբարոսներին, այդ գազազած վիժվածքներին, վաղը նրանք կգան մեր տները։ Ահաբեկիչները ինչ-որ տեղ Սիրիայում չեն գտնվում, ահաբեկիչները այստեղ են՝ Ադրբեջանում։ Հայերը հիմա պայքարում են ոչ միայն իրենց երկրի անվտանգության համար, Հայաստանն ու հայ ժողովուրդը կրկին միայնակ են դիմակայում միջազգային ահաբեկչության հարվածներին։ Եթե մենք չարձագանքենք նրանց դժբախտությանը, ապա ասացեք, խնդրեմ, վերջին սրիկանե՞րը չենք լինի դրանից հետո։ Ես ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից իմ երկրի ղեկավարության անողնաշար պահվածքի համար։ Ես ուզում եմ անձամբ հարցնել իմ երկրի նախագահին: Վլադիմիր Վլադիմիրովիչ, ի՞նչ եք կարծում, մի քանի Ձեր տխուր փնթփնթոցներից հետո, որ Դուք իբր ինչ-որ բան եք դատապարտում, մենք կարո՞ղ ենք մեծ տերություն կոչվել: Ձեր դիրքորոշմամբ Դուք մեզ փաստորեն վերածեցիք երրորդ աշխարհի երկրի, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի նստել։ Ես հարգում եմ Ձեզ, Դուք իմ երկրի նախագահն եք, դուք ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարն եք, բայց ասեք, խնդրեմ, ամեն ինչ կյանքում պատահում է, Դուք արդեն ծեր մարդ եք, գուցե Դուք պարզապես արդեն հօգնել եք՞: Գուցե ժամանակն է արդեն թողնել պաշտոնը՞, եթե չեք կարողանում անել այն, ինչ դարերով արել են մեր նախնիները։ Հայաստանն ու Ռուսաստանը միասնական խաչ ունեն, միասնական հավատ։ Հիմա ինչ՞ է ստացվում. Դուք հայ ժողովրդին քցե՞լ եք։ Դուք դավաճանե՞լ եք, թե Դուք պարզապես ծախե՞լ եք մեր դաշնակիցներին։ Եթե Դուք դավաճանել եք, ուրեմն անմիջապես ուղղեք իրավիճակը. Իսկ եթե ծախել եք, ապա ես խղճում եմ Ձեզ"...
Մանրամասները ՝ տեսանյութում.
https://www.facebook.com/naira.kamalyan/videos/349046948437061
***
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՉԻ՞ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԹԵ ՈՎ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ 10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՍՏԱՑԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԻՄԱՑ
Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանն հանդես է եկել, մեղմ ասած, բավականին սենսացիոն հայտարարությամբ առ այն, թե Ադրբեջանը Ռուսաստանի իշխանություններին մոտ 10 մլրդ դոլար է վճարել Ղարաբաղի և "իր դաշնակցի"՝ Հայաստանի հանդեպ դավաճանության համար։ Ավելին՝ պարոն Սարգսյանը, ով լուրջ և հեղինակավոր փորձագետի համբավ ունի, ընդգծել է, թե "մենք անուն առ անուն ճանաչում ենք Կրեմլի բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր թուրքերից և ադրբեջանցիներից փող են ստանում, գիտենք, թե որքան են ստանում և որտեղից են ստանում"։ Չնայած այս, ըստ էության, հանցագործության մասին պաշտոնական հաղորդագրությանը, Ռուսաստանի Դաշնության դատախազությունը եւ ՌԴ իրավապահ այլ մարմիններ, որոնք մասնագիտացել են հայազգի անձանց հետապնդումների մեջ, խուլ լռություն են պահպանում: Հետաքրքիր է, է՞: Տեղին է հիշել ռուսական ժողովրդական ասացվածքը. "Գողը միշտ մատնում է ինքն իրեն"...
***
"ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈՏ 10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ է ՓՈԽԱՆՑԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՇՐՋԱՊԱՏԻՆ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ"
Բաքուն ևս 3 մլրդ 470 մլն դոլար է վճարել հայ քաղաքական գործիչներին Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտության համար։ Այս մասին հայկական ԶԼՄ-ներին ասել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանը։
Մանրամասները ՝ տեսանյութում.
https://www.youtube.com/watch?v=Px6IMXMr5xg
***
"Մենք անուն առ անուն գիտենք Կրեմլի բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր գումար են ստանում ադրբեջանցիներից և թուրքերից, գիտենք, թե որքան է ստանում և որտեղից է ստանում". ՌԴ փորձագետ
ՌԴ ակադեմիկոս Արայիկ Սարգսյան. "Թուրք-ադրբեջանական լոբբին պարզապես գնում է Կրեմլում ռուս պաշտոնյաներին՝ կոպիտ, փողով։ Մենք անուն առ անուն գիտենք, թե ով է գումար ստանում, որքան է ստանում եւ որտեղից: Ռուսներն իրենք էլ չգիտեն, թե ինչ կլինի իրենց հետ 5 տարի անց։ Մենք գիտենք, որ Պուտինը լուրջ հիվանդ է եւ շուտով կհեռանա։ Ավելին ասել չեմ կարող"։
Մանրամասները ՝ տեսանյութում.
https://www.youtube.com/watch?v=sqNPhxu92WQ
***
ՊՐՈՖԵՍՈՐ ՍՈՒԼԱԿՇԻՆ."ՊՈՒՏԻՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ"
Ռուսաստանում ավելի ու ավելի հաճախ են հնչում Հայաստանի ու Արցախի հարցում ՌԴ իշխանությունների դավաճանական քաղաքականության դեմ ուղղված բողոքի ձայները։ Բողոքողների թվում է պատմական գիտությունների դոկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, գիտական քաղաքական մտքի և գաղափարախոսության կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Ստեփան Սուլակշինը։ Ըստ նրա, Ռուսաստանի իշխանությունները Ղարաբաղում ոչ թե խաղաղարար գործողություն են իրականացրել, այլ աջակցել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային իր դաշնակցի ' Հայաստանի դեմ: Պրոֆեսոր Սուլակշինը վստահ է, որ իր դավաճանական քաղաքականությամբ Կրեմլը մեծ վնաս է հասցրել Ռուսաստանի շահերին տարածաշրջանում և աշխարհում։ Ընդամենը մեկ հատված իր հոդվածից. "Պուտինը անտեսել Է ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարտավորությունները՝ խարխլելով նրա քաղաքական ամրությունն ու իմաստը, ինչպես նաեւ առաջացրել է հայ ժողովրդի եւ Հայաստանի ատելությունը ռուս ժողովրդի եւ Ռուսաստանի նկատմամբ: Ես հարցում եմ անցկացրել ցանցում, պատասխանողների մեծ մասը կարծում է, որ դա ընդմիշտ է, հայ ժողովրդի այս դիրքորոշումն այլևս չի փոխվի: Այսինքն՝ նա սպանել է Հայաստանի հետ աշխարհաքաղաքական համագործակցությունը, ամենայն հավանականությամբ, այնտեղից ռուսական ռազմաբազան նույնպես դուրս կմղվի, չի բացառվում, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչի համար եւ հանուն ինչի է նա մատուցել այսպիսի ծառայություն Ադրբեջանին, ընդ որում, գաղտնի առեւտրը ընթացել է նույնիսկ ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ":
Մանրամասները՝ստորեւ.
Ռուսական "Ноев Ковчег" ( "Նոյան Տապան" ) թերթ, # 1 (334), Հունվար 2021 «Ղարաբաղյան պատերազմի հետևանքները. սենսացիաներ, բացահայտումներ, սպառնալիքներ» հոդվածից
https://noev-kovcheg.ru/mag/2021-01/7159.html
Կրեմլի գլխավոր գաղափարախոսներից մեկը խոսեց Ռուսաստանի ղեկավարության դավաճանության մասին...
"Մենք օգնել ենք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը", - ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է Կրեմլի գլխավոր գաղափարախոսներից մեկը՝ Ալեքսանդր Դուգինը։ Նրա վկայությամբ Պուտինն "մեծ, շատ մեծ դժվարությամբ կառուցեց մի մոդել, որը Ղարաբաղում դրական արդյունքի բերեց Բաքվի համար։ Ջանքերը պարզապես տիտանական էին։ Ռուսաստանը պատրաստ է օգնել ընկերներին և Պուտինը Ալիևին ընկալում է որպես իր ռազմավարական գործընկեր"։
Նրա խոսքերով՝ "հիմա եկել է ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին անդամակցելու Բաքվի ժամանակը". "Արդեն ոչ մի տրամաբանական հակասություն չկա, թե ինչու դա չպետք է տեղի ունենա: ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության ձգձգումը, այդ ուղղությամբ շարժման բացակայությունն արդեն կստեղծի, իմ կարծիքով, Մոսկվայի մոտ որոշակի թյուրիմացություն"։
Դուգինը ադրբեջանական լրատվամիջոցներին բացահայտորեն ասում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը "արել է այն ամենը, ինչ պահանջվում էր", կատարել է ադրբեջանցիներին տված իր բոլոր խոստումները, ազերիները պետք է շնորհակալ լինեն Կրեմլին հայ ժողովրդի դեմ պատերազմում ցուցաբերած աջակցության համար, սակայն Բաքուն չի գնահատել Կրեմլի դավաճանությունը Հայաստանի հանդեպ և առաջվա պես շարժվում է դեպի Թուրքիա:
Մեջբերում ենք Կրեմլի գաղափարախոսին, պարզապես կարդացեք. "Մենք զոհաբերել ենք մեր դաշնակիցին (Հայաստանին - խմբ.), իսկ ի պատասխան մենք ստանում ենք բոլորովին ոչմիութենական ուժի (Թուրքիայի - խմբ.) ամրապնդում։ Արդյո՝՞ք դրա համար էր ստեղծվել Մոսկվա-Բաքու հեռանկարային ռազմավարական առանցքը, Հարավային Կովկասում Ադրբեջանի՝ որպես Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակցի դիրքավորումը։ Ոչ: Մենք մեր խնդիրը կատարել ենք, սպասում ենք Ադրբեջանի պատասխան քայլին։ Հիմա հերթը Բաքվին է"։
Ըստ էության, կրեմլյան ևս մի փորձագետ-գաղափարախոս լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի ղեկավարությունը օգնել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին հաղթել ՀԱՊԿ մեկ այլ անդամի՝ Հայաստանին։ Եվ ոչ թե պարզապես օգնեց, այլ Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարության գործակալական ցանցի միջոցով ձեռնարկեց բոլոր միջոցները ՀՕՊ-ի և զրահատեխնիկայի հայկական միջոցների չեզոքացման համար։ Այդ ստոր դավաճանության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց իր ավելի քան 5000 որդիներին ու դուստրերին և իր հնագույն տարածքների զգալի մասը։ Այս աննախադեպ ստորության գնահատականը պետք է տան հայ և ռուս ժողովուրդների լավագույն ներկայացուցիչները...
Ու Կրեմլի գլխավոր գաղափարախոսի, թերևս, ամենահետաքրքիր միտքը, որ հնչեց նրա հայտարարություններում, մեջբերում. "Կարծում եմ, որ Պուտինն ու Փաշինյանը պարզապես պայմանավորվել են Հայաստանից դուրս շպրտել ամերիկացիներին, որպեսզի նրանք ոչ մի կերպ չբարդացնեն իրավիճակը"...
Կարդալ ավելին.
По словам известного российского политолога Андрея Пионтковского, на предстоящей встрече президентов России и Турции, которая состоится 5 августа в Сочи, Владимир Путин собирается снова продать союзницу России - Армению. Российский комментатор уверен, что причиной нынешнего бедственного положения Армении является ошибка армянских властей, сделавших ставку только на Россию, которая систематически предает интересы армянского народа.
Подробности - в видесюжете:
https://www.youtube.com/watch?v=_wygfV1zkV4
Еще 3 миллиарда 470 миллионов долларов Баку заплатил армянским политикам за поражение армянской стороны во Второй Арцахской войне. Об этом армянским СМИ заявил президент Российской академии геополитических проблем Араик Саркисян.
https://www.youtube.com/watch?v=Px6IMXMr5xg
Президент Российской академии геополитических проблем Араик Саркисян выступил на днях с сенсационным заявлением о том, что Азербайджан заплатил властям России около 10 миллиардов долларов за Карабах и предательство в отношении "своей союзницы" - Армении. Более того: господин Саркисян, считающийся одним из серьезных и авторитетных экспертов РФ, подчеркнул, что "мы поименно знаем всех тех чиновников в Кремле, кто получает от турков и азербайджанцев деньги, знаем, сколько получают и откуда получают". Несмотря на это, по сути, официальное сообщение о преступлении, Генеральная прокуратура Российской Федерации и другие правоохранительные органы РФ, поднаторевшие в преследовании лиц армянской национальности, хранят глухое молчание. Любопытно, не правда ли? Так и хочется спросить, вспомнив русскую народную поговорку: на воре шапка горит?
Араик Саркисян: "Турецко-азербайджанское лобби просто скупает российских чиновников в Кремле - грубо, деньгами. Мы поименно знаем тех, кто получает деньги, сколько получает и откуда получает. Русские сами не знают, что с ними будет лет через 5 лет. Мы знаем, что Путин серьезно болен и скоро уйдет. Большее сказать не могу".
Подробности - в видеосюжете:
https://www.youtube.com/watch?v=sqNPhxu92WQ
Российская газета "Ноев Ковчег", #1 (334), январь 2021 г.
Статья "Последствия Карабахской войны: сенсации, разоблачения, угрозы"
https://noev-kovcheg.ru/mag/2021-01/7159.html
КРЕМЛЕВСКИЙ ИДЕОЛОГ: ВЛАСТИ РОССИИ ПОМОГЛИ АЗЕРБАЙДЖАНУ ЗАВОЕВАТЬ КАРАБАХ
Еще один кремлевский рупор заговорил о предательстве руководства России...
"Мы помогли Азербайджану вернуть Карабах. Путин с таким трудом выстроил модель, которая привела к положительному результату для Баку в Карабахе, с огромным трудом. Усилия были просто титанические. Россия готова помогать друзьям и Путин воспринимает Алиева как своего стратегического партнера", - сказал азербайджанским СМИ один из главных кремлевских идеологов Александр Дугин.
По его словам, "сейчас пришло время Баку вступать в ОДКБ и ЕАЭС": "Уже нет никаких логических противоречий, почему это не должно произойти. Промедление с вхождением Азербайджана в ЕАЭС, отсутствие движения в этом направлении уже будет создавать, на мой взгляд, определенное непонимание у Москвы".
Дугин открыто говорит азербайджанским СМИ, что руководство России "сделало все, что требовалось", сдержало свои обещания, данные азербайджанцам, которые должны быть благодарны Кремлю за поддержку в войне против армянского народа, но Баку не оценил предательства Кремля в отношении Армении и по-прежнему двигается в сторону Турции. Цитируем идеолога Кремля, просто почитайте: "Мы пожертвовали нашим союзником, а в ответ мы получаем укрепление совершенно несоюзной нам ни по каким документам силе (Турции - ред.). Разве для этого проводилась перспективная стратегическая ось Москва-Баку, позиционирование Азербайджана как главного стратегического союзника России на Южном Кавказе? Нет. Мы свою задачу выполнили, ждем следующего шага от Азербайджана. Теперь дело за Баку".
По сути, еще один кремлевский эксперт сообщил журналистам о том, что руководство члена ОДКБ России помогло члену НАТО Турции и союзнику Турции Азербайджану победить другого члена ОДКБ - Армению. И не просто помогло, а через агентурную сеть в руководстве Армении и Карабаха приняло все меры для нейтрализации армянских средств ПВО и бронетехники. В результате этого подлого предательства армянский народ потерял свыше 5000 своих сыновей и дочерей и значительную часть своих древнейших территорий. Оценку этого беспрецедентного скотства должны дать лучшие представители армянского и русского народов...
Ну и самая интересная мысль, прозвучавшая в заявлениях болтливого рупора Кремля: "Думаю, что Путин и Пашинян просто договорились выбросить из Армении американцев, чтобы они никак не осложняли ситуацию".
Подробнее - по ссылкам:
The president of the Russian Academy of Geopolitical Problems, Araik Sargsyan, recently made a sensational statement that Azerbaijan paid the Russian authorities about $ 10 billion for the betrayal of Karabakh and "its ally" - Armenia. Moreover, Mr. Sargsyan, who has a reputation as a serious and authoritative expert, stressed that "we recognize by name all those Kremlin officials who receive money from the Turks and Azerbaijanis, we know how much they receive and where they get it from". Despite this, in fact, the official report of the crime, The Prosecutor's Office of the Russian Federation and other law enforcement agencies of the Russian Federation, specializing in the persecution of Armenians, keep a deaf silence. Interesting, isn't it? It is appropriate to recall the Russian folk proverb: "A thief always gives himself away"...
Baku paid another 3 billion 470 million dollars to Armenian politicians for the defeat of the Armenian side in the Second Artsakh War. This was stated by the chairman of the Russian Academy of Geopolitical Problems Araik Sargsyan to the Armenian media.
For more information, see the video:
https://www.youtube.com/watch?v=Px6IMXMr5xg
Araik Sargsyan: "The Turkish-Azerbaijani lobby is simply buying up Russian officials in the Kremlin roughly, with money. We know by name who gets the money, how much they get and where they get it from. The Russians themselves do not know what will happen to them in 5 years. We know that Putin is seriously ill and will leave soon. I can't say more than that".
https://www.youtube.com/watch?v=sqNPhxu92WQ
At the joint parade of Turkish-Azerbaijani troops held in Baku, President of Turkey Receb Tayyip Erdogan, making a speech, literally said the following to the whole world: “The defeat of Karabakh was a consequence of the direct assistance of Russia and personally of its President Vladimir Putin, without whom the Turks with Azerbaijanis today would not have this victory".
Considering the large-scale assistance provided by the Russian authorities to the Azerbaijani army in the war against the Armenian people, Azerbaijani President Ilham Aliyev invited his Russian counterpart to take part in the parade. But the Kremlin politely declined the invitation, realizing it would be the final nail in the coffin of a 300-year-old Armenian-Russian strategic alliance.
"Noah's Ark" Russian newspaper, # 1 (334), January 2021
"Consequences of the Karabakh War: Sensations, Reveals, Threats" article
https://noev-kovcheg.ru/mag/2021-01/7159.html
KREMLIN IDEOLOGIST: RUSSIAN AUTHORITIES HELPED AZERBAIJAN TO CONQUER KARABAKH
Another Kremlin mouthpiece has already started talking about the betrayal of the Russian leadership...
"We helped Azerbaijan to return Karabakh. Putin worked so hard to build a model that led to a positive result for Baku in Karabakh, with great difficulty. The effort was simply titanic. Russia is ready to help its friends and Putin sees Aliyev as his strategic partner", Alexander Dugin, one of the main Kremlin ideologists, told Azerbaijani media.
According to him, "now it's time for Baku to join the CSTO and the EAEU": "There are no logical contradictions why this should not happen. The delay in Azerbaijan's entry into the EAEU, the lack of movement in this direction will already create, in my opinion, a certain misunderstanding in Moscow".
Dugin openly tells the Azerbaijani media that the Russian leadership "did everything that was required", kept its promises made to the Azerbaijanis, who should be grateful to the Kremlin for its support in the war against the Armenian people, but Baku did not appreciate the Kremlin's betrayal against Armenia and is still moving towards Turkey. We quote the ideologist of the Kremlin, just read: "We sacrificed our ally, and in return we get the strengthening of a completely non - union force for us according to any documents (Turkey-ed.). Was it for this purpose that the promising Moscow-Baku strategic axis was carried out, the positioning of Azerbaijan as Russia's main strategic ally in the South Caucasus? No. We have fulfilled our task, and we are waiting for the next step from Azerbaijan. Now it's up to Baku".
In fact, another Kremlin expert told reporters that the leadership of a CSTO member of Russia helped NATO member Turkey and Turkey's ally Azerbaijan to defeat another CSTO member - Armenia. And not just helped, but through an agent network, the leadership of Armenia and Karabakh took all measures to neutralize the Armenian air defense and armored vehicles. As a result of this vile betrayal, the Armenian people lost more than 5,000 of their sons and daughters and a significant part of their ancient territories. The best representatives of the Armenian and Russian peoples should give an assessment of this unprecedented bestiality...
Well, the most interesting thought that sounded in the statements of the Kremlin's talkative mouthpiece: "I think that Putin and Pashinyan simply agreed to throw the Americans out of Armenia so that they would not complicate the situation in any way".
For more information follow the links:
https://www.lragir.am/ru/2021/04/18/202744/
Комментариев нет:
Отправить комментарий