вторник, 2 августа 2022 г.

ԾԱՆՐ ՊԱՀԻՆ՝ ՄԻՇՏ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՏԻԿԻՆ ՊԱՊՅԱՆ

Ինչպես բազմիցս է եղել հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում, Արցախն այսօր դարձյալ ընդունում է թշնամու առաջին հարվածը՝ պաշտպանելով մեր ողջ հայրենիքը՝ Մայր Հայաստանը։ Մեզ համար այս ծանր օրերին կրկին Արցախի հետ են հայ մշակույթի և արվեստի լավագույն ներկայացուցիչները։ Նրանց թվում է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ով ժամանել է երկրամաս՝ համերաշխություն հայտնելու մեր քաջարի զինվորներին և ԼՂ բազմաչարչար ժողովրդին։ 

Հուլիսի 18-ից 31-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում անցկացվել են «Զարթոնք» արվեստի ակադեմիայի վարպետության դասերը՝ ժողովրդական, կամերային, դասական վոկալի եւ ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ժանրերում։ Ծրագիրն իրականացվել է «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախաձեռնությամբ: Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:

«Զարթոնք» ակադեմիայի նպատակը տարածաշրջանում պատերազմի, համաճարակի և քաղաքական իրադարձությունների թիրախ դարձած արցախցուն ոգեշնչելը, երաժշտությամբ, մշակույթով, արվեստով ապագայի դրական և գործնական ուղիներ բացահայտել տալն է», - «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է ծրագրի մամուլի հետ կապերի պատասխանատու Քնարիկ Ներսիսյանը։ Ծրագրով հետաքրքրվածները մանրամասների համար կարող են զանգահարել 077 788284 հեռախոսահամարին կամ գրել q.nersisyan@mskh.am, qnaranersisyan@gmail.com հասցեներին։

Ակադեմիայի տնօրեն, «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախագահ Վան Արմենյանը նշել է, որ «Զարթոնքը» առաջին անգամ Հայաստան է եկել 2019 թվականին և դասընթացը կազմակերպվել էր Վանաձորում՝ այդպիսով վարպետները պատանի երաժիշտների մասնագիտական կարողությունները զարգացրեցին: Վան Արմենյանը ավելացրեց, որ Արցախում «Զարթոնքը» համերգներ է կազմակերպել՝ բարձրորակ երաժշտությամբ հագեցնելով տեղի բնակչության առօրյան:

Ինչպես տիկին Պապյանը կասեր՝ "Արվեստը մարդու առաքելությունն է աչքերը լայն բացելու և իրականությունը տեսնելու գործում աջակցություն ցուցաբերելը": Բոլոր արցախցիների անունից կցանկանայինք շնորհակալություն հայտնել տիկին Պապյանին և "Զարթոնք" ծրագրի բոլոր մասնակիցներին իրենց հայրենանվեր նախաձեռնության համար: Հուսանք, որ սա մեր հայրենակիցների վերջին այցը չէ տարածաշրջան։ Համենայնդեպս, Արցախում նրանց սպասում են միշտ։

Լուսինե Մարտիրոսյան

Ստեփանակերտի Մշակույթի տան գեղարվեստական ղեկավար։ Վոկալի դասատու։ Սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

Վահրամ Աղաջանյան

"Երրորդ Ուժ Պլյուս" հայկական անկախ թերթի գլխավոր խմբագիր

***

ԱՋԱԿՑԵՆՔ ԱՐՑԱԽՑԻ ԽԻԶԱԽ ԵՐԳՉՈՒՀՈՒՆ

***

В ЛИХУЮ ГОДИНУ - ВСЕГДА С АРЦАХОМ. 

СПАСИБО, ГОСПОЖА ПАПЯН!

Как это неоднократно бывало в разные периоды армянской истории, Арцах сегодня вновь принимает первый удар врага, защищая нашу общую Родину - Мать-Армению. В эти тяжелые для нас дни рядом с Арцахом снова лучшие представители армянской культуры и искусства. В их числе - всемирно известная оперная певица Асмик Папян, которая прибыла в древнеармянский край, чтобы выразить солидарность и поддержку борьбе наших храбрых солдат и многострадального народа Нагорного Карабаха. 

С 18 по 31 июля в Степанакертском музыкальном колледже им. Саят-Новы прошли мастер-классы Академии искусств "Зартонк" в жанрах народной, камерной, классической вокальной и джазовой музыки, графического дизайна и творчества. Художественный руководитель Академии - народная артистка РА Асмик Папян.

"Цель академии "Зартонк» - помочь арцахцам, ставшим мишенью войны, эпидемии и политических событий в регионе, открыть положительные и практические пути будущего с помощью музыки, культуры, искусства", - в беседе с агентством "Арцахпресс" отметила ответственный по связям с прессой программы Кнарик Нерсисян. Заинтересованные в программе могут позвонить по номеру 077 788284 или написать по следующим адресам: q.nersisyan@mskh.am, qnaranersisyan@gmail.com.

Директор академии, председатель Фонда "Атген Арменян" Ван Арменян отметил, что "Зартонк" впервые приехал в Армению в 2019 году и курс был организован в Ванадзоре, тем самым мастера развили профессиональные способности юных музыкантов. От имени всех арцахцев хотелось бы поблагодарить госпожу Папян и всех участников программы "Зартонк" за их патриотическую инициативу. Будем надеяться, что это не последний их визит в регион. Во всяком случае, в Арцахе их ждут всегда.

Лусине Мартиросян

Художественный руководитель Степанакертского Дома культуры. Репетитор вокала. Учится в Ереванской государственной консерватории им. Комитаса

Ваграм Агаджанян

Главный редактор независимой армянской газеты "Третья Сила Плюс"

Комментариев нет:

Отправить комментарий