ԱԲԱՍ-ԿՈՒԼԻ-ԱՂԱ ԲԱԿԻԽԱՆՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՋԱԼԱԻՐ ՆԱՀԱՆԳՆ Է
Այս փաստը պետք է հիշի և օգտագործի յուրաքանչյուր հայ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱԲԲԱՍ-ԿՈՒԼԻ-ԱՂԱ ԲԱԿԻԽԱՆՈՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ. "ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՋԱԼԱԻՐ ՆԱՀԱՆԳՆ Է"
Դոնալդ Թրամփի շրջապատի աջակցությամբ, Ռուսաստանի, Իսրայելի, Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի եւ հայ ժողովրդի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմը առաջին հայացքից հաջողությամբ պսակվեց։ Բայց դա միայն առաջին հայացքից. ադրբեջանական բանակի հսկայական կորուստները բարոյալքել են Բաքվին՝ այն աստիճան, որ Ադրբեջանում սկսվել են բառացիորեն սոված բունտեր եւ խռովություններ։ Բացի այդ, Մոսկվան, Թել Ավիվը, Անկարան եւ Բաքուն բախվել են ծանրագույն խնդրի՝ ի՞նչ անել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հազարավոր հնագույն հայկական հուշարձանների հետ։ Բաքուն, ակնհայտորեն Մոսկվայի և Թել Ավիվի մատուցմամբ, այժմ փորձում է յուրացնել հիշյալ տարածքների հայկական պատկանելության այդ համր վկայությունները։ Բայց նշյալ փորձերն այնքան անշնորհք են ու պարզունակ, որ ծիծաղ են առաջացնում բոլոր փորձագետների մոտ։ Արցախի մասին հայկական պնդումների արդարացիությունը հաստատում է անգամ ադրբեջանական պատմագրության հայր Աբբաս-Կուլի-աղա Բակիխանովը։ Դատեք ինքներդ...
***
Ադրբեջանական գիտական պատմագրության և ադրբեջանական հնագիտության հիմնադիր, ադրբեջանցի գիտնական-լուսավորիչ, բանաստեղծ և գրող Աբաս-Կուլի-աղա Բակիխանովը (1794-1846) իր "Գյուլիստան-ի Իրամ" գրքում պատմում է Ալթայից 50 հազար թյուրքական ընտանիքների (մոտ 250 հազար մարդ) վերաբնակեցման մասին.
"Քաջարը Ջալաիրյան թյուրքերի ցեղն է այն 200 հազար ընտանիքների թվից, որոնք Հուլագու խանի (Չինգիզ խանի թոռան) հրահանգով տեղահանվել են Պարսկաստան։ "Մա'ասիրիի սուլթանիյե" (Քաջարի պատմություն) գրքում ասված է. "Սարտակը այդ ցեղի ազդեցիկ մարդկանցից մեկն էր, նա եղել է Արգուն խանի և Խորասանի ու Թաբարստանի կառավարիչը": Նա որդի ուներ Քաջար անունով, որից էլ այդ ցեղն առաջացավ։ Քաջարների մի մասը ժամանակին տեղափոխվել է Անատոլիա և Սիրիա։ Էմիր Թեյմուրը (Թամերլանը) քաջարների 50 հազար ընտանիք տեղափոխեց Կովկասյան երկրամաս եւ բնակեցրեց նրանց Էրիվանում, Գանջայում եւ Կարաբագում (Արցախում ՝ հեղ.), որտեղ նրանք ժամանակի ընթացքում ավելի բազմապատկվեցին: Այդ քաջարներից շատերը սեֆեվիդյան շահի օրոք պետական գործիչներ էին և կառավարում էին Հայաստանը։ Նրանցից են եղել Էրիվանի և Գանջայի խաները, որոնցից վերջիններս, Զիյադօղլի անունով, նախկինում եղել են Խուդաֆերինի կամրջից մինչև Շուլավեր գյուղ հողերի տերեր, ինչը Վրաստանի Կարմիր կամրջից վերև է...":
Տեղեկանք.
1) Jalair-ը գտնվում է Հարավային Սիբիրում եւ Հյուսիսային Մոնղոլիայում, Ալթայում: Հեղինակը հենց այս տարածաշրջանն է համարում է թյուրք քաջարների հայրենիքը։
2) 200 հազար ընտանիքը 1 միլիոն մարդ է: Այսինքն այս ցեղից մեկ միլիոն թյուրք է տեղափոխվել Ալթայից Պարսկաստան:
3) Հուլագու խանը ապրել է 1217-1265 թվականներին: Հենց այդ ժամանակ էլ, ըստ հեղինակի, 1 մլն թյուրք Ալթայից տեղափոխվեց Պարսկաստան։
4) Թամերլանը իշխում էր 1370-1405 թվականներին: Հենց այդ ժամանակ էլ, ըստ հեղինակի, քաջարների 50 հազար ընտանիք տեղափոխվել է Հայաստան։
5) 50 հազար ընտանիք, այսինքն՝ 250 հազար թյուրք, ըստ հեղինակի, 1370-1405 թվականներին տեղափոխվեց Հայաստան։
6) Էրիվանը, Գյանջան և Ղարաբաղը, ըստ Աբաս Կուլի աղա Բակիխանովի գրքի, Հայաստանի հողերն են, որտեղ ապրել են հայերը և որոնք զավթվել են մոնղոլների կողմից Ալթայից բերված թյուրքերի օգնությամբ:
***
Մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ հայ ժողովուրդը երկու ԱԳՆ է կերակրում։ Բայց այս երկու ԱԳՆ-ները, որոնք ակնհայտորեն ղեկավարվում են արտաքին ուժերի դրածոների կողմից, չեն օգտագործում հայկական կողմի հզորագույն փաստարկները։ Այդ պատճառով մեր հայրենակիցները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում չպետք է հույսեր կապեն այդ գերատեսչությունների հետ, քանի որ դրանք ծառայում են ոչ թե հայ ժողովրդին, դրանք սպասարկում են օտարի շահերը։ Ուստի, պատկերավոր ասած, յուրաքանչյուր հայ պետք է դառնա արտաքին գործերի նախարար և քարոզի հայկական կողմի ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունն այս այնքան հզոր է, որ այն կարող է հերքել միայն հոգեպես անառողջ մարդը։ Տվյալ դեպքում մեզ "օգնության" է շտապում անգամ ադրբեջանական պատմագրության հայր Աբբաս-Կուլի-Աղա Բակիխանովը, ադրբեջանցի ժողովրդի "Մովսես Խորենացին"։ Մեզ մնում է միայն տարածել նրա խոսքերն ամբողջ աշխարհում՝ չնայած հայկական ԱԳՆ-ների բոլոր խոչընդոտներին...
Պատրաստեց Վահրամ Աղաջանյանը
Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ-ФСБ) ուՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ ՈՒժ Պլյուս» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր
Комментариев нет:
Отправить комментарий