понедельник, 27 сентября 2021 г.

 ԱՐՑԱԽ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆԱԱՂՔԱՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ...

Մարդիկ Լեռնային Ղարաբաղում արդեն ՊԱՐՏՔՈՎ ԵՆ (!) սննդամթերք գնում խանութներում: Ու այս երևույթը զանգվածային բնույթ է կրում պատերազմող հայկական երկրորդ հանրապետությունում ...

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերջերս "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը տեսահարցում է անցկացրել Ղարաբաղի բնակչության շրջանում՝ քաղաքացիներին տալով մեկ հարց՝ "Ի՞նչ եք սպասում նախագահական և խորհրդարանական ընտրություններից":

Արցախցիների պատասխաններից ու տեսքից պարզ երևում է, թե միջնադարյան ինչ աղքատության և ինչ 
մռայլ մթնոլորտում է այսօր ապրում ԼՂ հայությունը։ Մարդիկ Լեռնային Ղարաբաղում արդեն ՊԱՐՏՔՈՎ ԵՆ (!) սննդամթերք գնում խանութներում: Ու այս ամոթալի երևույթը զանգվածային բնույթ է կրում պատերազմող հայկական երկրորդ հանրապետությունում:

Բաքվի ԶԼՄ-ները հաղորդում են, որ Արցախին հարող ադրբեջանական բոլոր շրջանների բնակչությունը Իլհամ Ալիևի հատուկ հրամանագրով ազատվել է հարկերից և կոմունալ հիմնական վճարումներից: Դա արվում է մի նպատակով՝ Արցախի հայերին ամուր օղակի մեջ վերցնել և ժողովրդագրական առումով խեղդել հայկական տարածաշրջանը։ Իսկ Ղարաբաղի ղեկավարությունը, կարծես թե օգնելով Բաքվին, բառիս բուն իմաստով տնտեսական ցեղասպանության քաղաքականություն է վարում ընդամենը 100 հազարանոց բնակչություն ունեցող ԼՂ-ի նկատմամբ: Ոչ մի արտոնություն այն մարդկանց համար, ովքեր ապրում են ճակատի առաջնագծում եւ ամեն օր նայում են մահվան աչքերին:

Աշխարհի քարտեզի վրա դուք չեք գտնի գոնե մեկ երկիր, գոնե մեկ ժողովուրդ, որ այդպես է վարվում դժբախտության մեջ հայտնված և համազգային խնդիրներ լուծող իր հայրենակիցների նկատմամբ՝ միայն Հայաստանն է ու իր դրածոները Արցախում: Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչպես են ժողովուրդները սովորաբար կորցնում հայրենիքը, եկեք Արցախ և ապրեք այստեղ ընդամենը մի քանի շաբաթ. դուք ամբողջական պատկերացում կստանաք թե 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառների, թե ընդհանրապես Հայաստանի ու հայ ժողովրդի ողբերգական պատմության մասին: Հավատացնում ենք ձեզ՝ հենց այսպես էլ կորցրել ենք ամեն ինչ...

Ըստ որոշ տեղեկությունների, այս դաժան, անմարդկային քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ թելադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող որոշ երկրների կողմից, որպեսզի ավելի հեշտ լինի հանձնել Արցախի տարածքները Ադրբեջանին։ Սովորաբար աղքատները բարձր քաղաքականության մասին խորհելու ժամանակ չունեն, նրանք պետք է մտածեն հանապազօրյա հացի, այլ ոչ թե Ադրբեջանին ու Թուրքիային բռնի ուժով տրված Հայաստանի պատմական տարածքների վերադարձի մասին։ Ուստի Արցախում պետք է իշխեն մարդիկ, ովքեր թալանում են սեփական ժողովրդին, ինչպես ասում են, մինչև վերջին թելը, ինչին մենք ականատես ենք եղել վերջին 33 տարիներին և ինչը, դատելով ԼՂՀ նախագահի որոշ թեկնածուներից, ակնհայտորեն պատրաստվում է նաև ապագայում։

Օտարերկրյա գործակալ Սերժ Սարգսյանի եւ նրա նախկին ու ներկա դրածոների քրեական ռեժիմը Հայաստանում եւ Արցախում, որն օտար զավթիչներից ավելի դաժան է հալածում ԼՂՀ քաղաքացիներին և որը հիմնովին թալանել է Արցախը, սովորաբար ապատեղեկատվություն է տարածում ԼՂՀ-ում տիրող խայտառակ վիճակի մասին, որպեսզի Սփյուռքը և Հայաստանի հասարակությունը չիմանան ճշմարտությունը ԼՂ վերաբերյալ։ Այս գործում "սերժազգիներին" օգնում էին
ՀՀ-ում եւ ԼՂ-ում իշխանամետ մի շարք ԶԼՄ-ներ:

Բայց, ինչպես ասում են, ստի ոտքերը կարճ են։ Որքան էլ "սերժազգիները" թաքցնեն ճշմարտությունը, այն, միևնույն է՝ միշտ ջրի երես է ելնում: Դրանում համոզվել են նաև "Ազատություն" ռադիոկայանի ներկայացուցիչները՝ լսելով հասարակ արցախցիների կարծիքը: Սակայն այդ ռադիոկայանի հայկական ծառայության պատրաստած և YouTube-ում (ահա այս հղումով https://www.youtube.com/watch?v=wAVSu4Sx4tQ) տեղադրված տեսանյութը Ղարաբաղում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին "հանկարծ" արգելափակվել է՝ ենթադրում ենք, Ղարաբաղի նախագահի խնդրանքով։ Այս սյուժեում ռադիոկայանի երեւանյան թղթակից Սարգիս Հարությունյանը հարցում է անցկացրել Արցախի բնակիչների շրջանում եւ ԼՂՀ քաղաքացիները պատմել են նրան, որ Ղարաբաղում իսկական քրեական ռեժիմ է տիրում, որ մարդիկ այստեղ արդեն պարտքով են գնում սննդամթերքը, որ վաղուց ժամանակն է փոխել իրավիճակը ԼՂ-ում: Դրանից հետո տեսասյուժեն պարզապես "անհետացավ" YouTube-ից:

Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր երեւանյան գործընկերներին, որոնք դիմել են "Ազատություն" ռադիոկայանի հայկական խմբագրությանը՝ իրավիճակը պարզաբանելու խնդրանքով։ Որոշ ժամանակ անց արգելափակված ռեպորտաժը "հանկարծ" հրաշքով կրկին հայտնվեց YouTube-ում, սակայն փոքր-ինչ խմբագրված եւ:.. մեկ այլ հղումով: Մենք արդեն չենք պարզել, թե ինչպես է առաջացել այդ "տարօրինակ" իրավիճակը և ինչու է ամերիկյան ռադիոկայանն այդքան սիրում Ղարաբաղի
ռուսամետ նախագահին. դրանով թող զբաղվեն Մոսկվայի և Վաշինգտոնի համապատասխան մասնագետները։ Պարզապես մեր ընթերցողներին առաջարկում ենք դիտել նշյալ տեսանյութը։ Քանի ռուսամետ նախագահների ամերիկացի սիրահարները նորից չեն արգելափակել այն եթերում...


Ահա այդ "նորացված" տեսանյութը.

https://www.youtube.com/watch?v=-WnvcbIzC9A

https://www.facebook.com/azatutyun/videos/201579451196089/

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
"Երրորդ ՈՒժ Պլյուս" թերթի գլխավոր խմբագիր:

Թերթը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ և ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի ու ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) ջանքերով


***


АРЦАХ. САМЫЙ НИЩИЙ АРМЯНСКИЙ РЕГИОН...

Люди в Нагорном Карабахе покупают продукты питания уже в долг (!) и это позорное явление носит массовый характер во второй армянской республике, находящейся в состоянии неоконченной войны... Как мы уже сообщали, недавно армянская служба радиостанции "Свобода" провела видеопрос среди жителей Нагорного Карабаха, задав гражданам один вопрос: "Чего вы ждете от президентских и парламентских выборов?". По ответам и габитусу арцахцев ясно видно, в какой средневековой нищете и мрачной атмосфере живет сегодня население НК. Люди в Нагорном Карабахе покупают продукты питания уже в долг (!) и это позорное явление носит массовый характер во второй армянской республике, находящейся в состоянии неоконченной войны. Бакинские СМИ сообщают, что население всех прилегающих к Арцаху азербайджанских районов специальным указом Ильхама Алиева освобождено от налогов и основных коммунальных выплат. А руководство Карабаха, словно помогая Азербайджану, в прямом смысле слова ведет политику настоящего экономического геноцида в отношении НКР, имеющей всего лишь 100-тысячное население. Никаких льгот и привилегий для людей, живущих на передовой и каждый день смотрящих в глаза смерти!

На карте мира вы не найдете хотя бы одной страны, хотя бы одного народа, которые так бесчеловечно относятся к своим соотечественникам, оказавшимся в беде и решающим общенациональные проблемы - только Армения и ее ставленники в Арцахе. Если вы хотите понять, как народы обычно теряют Родину, приезжайте в НК и поживите тут недельку-другую: вы получите полное представление как о причинах Геноцида армян 1915 года, так и о трагической истории Армении и армянского народа в целом. Уверяем вас: именно так мы все и потеряли...
Согласно некоторым сведениям, эта жестокая политика в отношении армян Арцаха продиктована некоторыми странами-сопредседателями Минской группы ОБСЕ, чтобы легче было сдать территории НК Азербайджану. У нищих нет времени на раздумья о высокой политике, они должны помышлять о хлебе насущном, а не о возвращении исторических территорий Армении, насильственно переданных Азербайджану и Турции. Поэтому в Арцахе должны править люди, которые грабят собственный народ, как говорится, до последней нитки, свидетелями чего мы и стали в последние 33 года и с чем, судя по некоторым кандидатам в президенты НКР, мы обязательно столкнемся и в будущем - в случае их избрания.
Криминальный режим иностранного агента Сержа Саркисяна и бывших и нынешних его ставленников в Армении и Арцахе, преследующий арцахцев похуже иноземных оккупантов и основательно разграбивший Арцах, обычно распространял дезинформацию о царящей в НКР позорной ситуации, чтобы диаспора и общественность Армении не знали правду о НК. Им помогали прорежимные СМИ в НК и РА.
Но, как говорится, у лжи ноги коротки. В этом убедились и представители радиостанции "Свобода", выслушав мнение простых арцахцев. Однако подготовленный армянской службой этой радиостанции и размещенный на YouTube (вот по этой ссылке - https://www.youtube.com/watch?v=wAVSu4Sx4tQ) видеоматериал о тяжелой социально-экономической ситуации в Карабахе "внезапно" был заблокирован - предполагаем, по просьбе президента Карабаха. В этом сюжете жители Арцаха рассказали ереванскому собкору радиостанции Саргису Арутюняну, что в НК царит настоящий криминальный режим, что люди здесь уже в долг покупают продукты питания, что давно пора изменить ситуацию в Нагорном Карабахе. После чего этот репортаж попросту "исчез" на YouTube.
Об этом мы сообщили нашим ереванским коллегам, которые обратились в армянскую редакцию радиостанции "Свобода" с просьбой прояснить ситуацию. Через некоторое время заблокированный репортаж "вдруг" самым чудесным образом снова появился на YouTube, но слегка в отредактированном виде и уже... по другой ссылке! Мы уже не стали выяснять, как вообще возникла эта "странная" ситуация и почему американская радиостанция так любит пророссийского президента Карабаха - этим пусть занимаются соответствующие специалисты в Москве и Вашингтоне. Мы просто предлагаем нашим читателям посмотреть этот видеосюжет - пока любители пророссийских президентов снова не заблокировали его в эфире...

Вот этот "обновленный" видеоматериал:
https://www.youtube.com/watch?v=-WnvcbIzC9A

https://www.facebook.com/azatutyun/videos/201579451196089/

Ваграм АГАДЖАНЯН
Главный редактор газеты "Третья Сила Плюс" Газета была незаконно закрыта усилиями Сержа Саркисяна и ФСБ России

Комментариев нет:

Отправить комментарий