четверг, 10 сентября 2020 г.

 ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԱՐԺԵՔՆԵՐԸ»

Ղարաբաղի ղեկավար Արայիկ Հարությունյանն որոշել է շարունակե՞լ իր «կնքահայրի», համազգային իզգոյի, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ, դժբախտահիշատակ Սարգսյան Սիրոժի և իր նախորդի՝ օտարերկրյա մեկ այլ գործակալ, տխրահռչակ Բակո Սահակյանի քրեական ավանդույթները...

Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ ԼՂ ներկայիս ղեկավար Արայիկ Հարությունյանը, ինչպես հայտնի է, հանդիսավոր կերպով հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղն ու Միացյալ Նահանգները, պարզվում է, «նույն արժեքներն» ունեն այս Լուսնի տակ և ԼՂ իշխանությունները վճռականորեն պաշտպանելու են դրանք, ինչպես ասում են, զօր ու գիշեր։ Շատերն էին այն ժամանակ գուշակում, թե ինչ արժեքների մասին է խոսքն և ինչ նկատի ունի Արայիկ Հարությունյանը։

Այժմ, ԼՂ նախագահի պաշտոնում ոչ այն է ընտրվելուց, ոչ այն է նշանակվելուց հետո, Հարությունյանը կարծես թե որոշել է վերջապես հստակություն մտցնել այս հարցում. խոսքն անկախ լրագրողների հետապնդման ու քաղաքացիների և Ղարաբաղի բնական հարստությունների, հատկապես նրա ոսկու պաշարների չդադարող թալանի մասին է։ Լրագրողների հետապնդումները ԼՂ նախագահը, «բնականաբար», սկսել է... «Երրորդ Ուժ Պլյուս» («ԵՈՒՊ») անկախ թերթից, որն ապորինաբար փակվել է ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության (ФСБ - ԱԴԾ-ի) և Սերժիկ Սարգսյանի ջանքերով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվերով։

Որպեսզի ընթերցողները հասկանան, թե ինչի մասին է խոսքը, հակիրճ հիշեցնենք տեղի ունեցածի էությունը։ Ղարաբաղում սովի մատնված մի խումբ գյուղացիներ, որոնք
վրդովված էին ԼՂ վարչապետի քրեական գործողություններից, բողոքի ցույց են կազմակերպել մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում: «ԵՈՒՊ»-ի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը ԼՂ-ում միակն էր լրագրողներից, ով աջակցեց գյուղացիներին՝ Հայաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ներում նրանց բողոքի մասին հոդված հրապարակելով: Հոդվածը մեծ աղմուկ առաջացրեց, որից հետո գյուղացիների խնդիրները մասամբ լուծվեցին, սակայն խնդիրներ առաջացան Աղաջանյանի մոտ։ ԼՂ-ի իշխանությունները ձերբակալել են նրան' մեղադրելով զրպարտության եւ հասարակությանը ապատեղեկացնելու մեջ. իշխանությունների կարծիքով, նման գյուղացիներ... ընդհանրապես բնության մեջ չկան և Աղաջանյանն իր հրապարակմամբ իբր մոլորեցրել է հանրությանը։ Գյուղացիները հանդես են եկել հերքմամբ ԶԼՄ-ներում՝ հայտարարելով, թե Աղաջանյանն ամբողջությամբ իրավացի է եւ որ իրենք ոչ միայն «կան բնության մեջ», այլեւ հաստատում են լրագրողի ամեն մի խոսքը: Չնայած դրան՝ ԼՂ իշխանությունները Վ.Աղաջանյանին բանտ են նետել՝ նրան դատապարտելով 1 տարվա ազատազրկման։ Իշխանությունների այս հանցավոր որոշումը հանգեցրել է լրագրողի մոր մահվան, ով այդ ժամանակ բուժման կուրս էր անցնում։ Իշխանություններին զգուշացրել են այդ մասին, բայց նրանք, այնուամենայնիվ, հասցրել են մինչև վերջ այդ հանցագործությունը։ Հանցագործների անունները նույնպես հայտնի են. դա առաջին հերթին Բակո Սահակյանն է, ով անմիջապես կատարել է իր քրեական տերերի՝ Սերժիկ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանե և Ռոբերտ Քոչարյանի հրամանները։
Վահրամ Աղաջանյանին դատապարտելու ԼՂ դատարանի անմարդկային որոշումը բողոքի հզոր ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհում։ ԼՂ և Հայաստանի իշխանությունների անօրինականությունը դատապարտել են երկրագնդի գրեթե բոլոր հայտնի իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունները։ Եվրոպայում Վահրամ Աղաջանյանը հայտարարվել է «խղճի բանտարկյալ» (prisoner of conscience)։ ՀՀ և ԼՂՀ վախեցած իշխանություններն արագ ազատ են արձակել Աղաջանյանին բանտից , բայց չեն վերանայում հանցավոր դատավճիռը նրա դեմ (մանրամասները՝ ստորև)։ Միաժամանակ Աղաջանյանի ղեկավարած «Երրորդ Ուժ Պլյուս» թերթին (որը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ) իսկական պատերազմ են հայտարարել Սերժիկ Սարգսյանը, ով ստվերից ղեկավարում էր ԼՂ իշխանությունների հանցագործությունները՝ իր դրածո Բակո Սահակյանի միջոցով, նրա փեսա Միքայել Մինասյանն ու Երևանում ԱՄՆ դեսպանատունը, որը չգիտես ինչու թշնամաբար էր տրամադրված «ԵՈՒՊ»-ի նկատմամբ թերթի լույս ընծայման առաջին իսկ օրից։ Ըստ Վ. Աղաջանյանի տեղեկությունների, թերթի անօրինական փակման գործողությունը ղեկավարել է ԱՄՆ դեսպանատան երկրորդ քարտուղար, ԿՀՎ-ի (CIA - ЦРУ) կադրային աշխատակից Թոմաս Միտտնախտը (մոտ օրերս «ԵՈՒՊ»-ի խմբագրությունը կհրապարակի այդ հանցագործության մանրամասները): Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ Սերժիկ Սարգսյանը ամերիկացիներին խոստացել է փակել Լևոն Հայրապետյանի թերթը նրբորեն՝ ռուսական ԱԴԾ-ի միջոցով, որպեսզի լրագրողների զայրույթն ուղղի Ռուսաստանի դեմ։
Սա է իշխանությունների հիշյալ հանցագործության համառոտ պատմությունը։ Եվ հիմա այն որոշել է շարունակել ԼՂՀ «նոր» նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ամերիկյան «արժեքների» մեծ գնահատողն ու սիրահարը... «ԵՈՒՊ» խմբագրություն

Շարունակելի

***

ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԳԱՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ»

ԱՄՆ-ի, ՌԴ-ի հատուկ ծառայությունների և ՀՀ նախկին Իշխանությունների ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: Հիշեցնենք, որ թերթը բացվել էր արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: Նամակում ասված է. 

«Հարգարժան պարոն նախագահ: 

Ինչպես Ձեզ հայտնի է, Ստեփանակերտի քաղաքային դատարանը ԼՂՀ Քր.օր. 131 հոդվածի 2 մասով (գործ թիվ 1-45) դատապարտել է ինձ մեկ տարվա ազատազրկման` ԼՂՀ իշխանություններին զրպարտելու մեղադրանքով: Մեղադրանքի կոնկրետ պատճառը եղել է «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածը, որտեղ նկարագրված էին Վանաձորի 30 ընտանիքի տառապանքները. նրանք ցանկանում էին տեղափոխվել ԼՂՀ և մշտական բնակություն հաստատել Արցախում, սակայն մերժում են ստացել: Ստեփանակերտի քաղաքային դատարանի կարծիքով, դա զրպարտություն էր իշխանությունների հասցեին: Դատավճռում նշված է, որ «վանաձորցիների ոչ մի խումբ ընդհանրապես չի դիմել ԼՂՀ  մեկնելու ցանկությամբ», որ նման վերաբնակիչներ գոյություն չունեն:

Պարզվում է սակայն, որ վանաձորցիների նշյալ խումբը ոչ միայն գոյություն ունի, այլև հանդես է եկել մամուլում համապատասխան հոդվածով, պարզաբանումներով (այդ հոդվածի պատճենը ուղարկում եմ Ձեզ): Ընդամենը երեք մեջբերում հիշյալ հրապարակումից. «Եվս մեկ շաբաթ հետո Ա. Աղաբեկյանը մեզ տեղեկացրեց, որ դիմումները անձամբ դրել է վարչապետի սեղանին: Մենք գնացինք Ստեփանակերտ», «Արմեն Բալայանը հանդիպեց վարչապետի հետ, որն էլ ասաց, որ բյուջեում փող չկա», «Վ. Աղաջանյանին դատել են նրա համար, որ նա պնդում է, որ ես գոյություն ունեմ»:

Ակնհայտ է, որ «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածի ամեն մի տող լրիվությամբ համապատասխանում է իրականությանը: Ավելին. վանաձորցիների այս հոդվածից պարզ է դառնում, որ ԼՂՀ պետք է տեղափոխվեր ոչ թե 30, այլ նույնիսկ 52 աճող ընտանիք: Ստեփանակերտի քաղաքային դատարանը նշել է, թե ես հանցագործություն եմ կատարել, որի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը ստիպել է նման դատավճիռ կայացնել: Իմ հրապարակմամբ ես ձգտել եմ նպաստել 52 աճող ընտանիքի վերաբնակեցմանը ԼՂՀ-ում, իսկ դատարանը ինձ հանցագործ է հայտարարել: Թե ում գործողություններն են վտանգավոր սակավաթիվ բնակչություն ունեցող ու պատերազմը չավարտած ԼՂՀ-ում, դատեք ինքներդ:

Ես նույնիսկ չեմ նշում այն փաստը, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության պահանջները: Չնայած ես ու ընտանիքիս անդամները զգուշացրել ենք դատարանին մորս` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած մենք խնդրել ենք հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանի որ այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանը որոշել է գործը հասցնել իր ավարտին ու կայացնել ապօրինի դատավճիռ: Այս անմարդկային որոշման արդյունքում մայրս վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը նույնպես ուղարկում եմ Ձեզ): Դատավճիռ կայացնելու ընթացքում խախտվել է նաև այն ժամանակ գործող ԼՂՀ Քր.դատ.օր-ի N 359 հոդվածը, համաձայն որի «…եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Այս հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ իմ դեպքում խոսքը անմեղ մարդու, լրագրողի մասին է…

Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին Բակո Սահակյանը, լինելով ԼՂՀ  քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, մեր հանդիպման ժամանակ ասել էր, որ իշխանությունները անարդար են վարվել տողերիս հեղինակի, մեր ընտանիքի նկատմամբ: Նույն խոստովանությամբ հանդես էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով ինձ հետ, ընդգծել է իշխանությունների մեղքը այս գործում: Ստեղծվել է տարօրինակ իրավիճակԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ: 

Իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ իրականացվել է հրեշավոր մի անարդարություն, որը դատապարտել են աշխարհի 39 պետության իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները: Երկար տարիներ ընտանիքս համբերատար սպասել է արդարության և տարրական օրինականության վերականգնմանը, սակայն ապարդյուն, չնայած որ ԼՂՀ-ն իր Սահմանադրության մեջ հայտարարում է ժողովրդավարացման ու իրավական պետություն կառուցելու վճռականության մասին:

ԼՂՀ դատախազությունից մենք պահանջել ենք վերանայել անօրինական դատավճիռը, սակայն դատախազությունը տեղեկացրել է մեզ, որ այն պետք է վերանայի ԼՂՀ վերաքննիչ դատարանը: Դիմել ենք վերաքննիչ դատարանը. վերջինս հայտարարեց, թե գործը պետք է վերանայի ԼՂՀ դատախազությունը: Պարոն նախագահ, ուշադրություն դարձրեք. պետական երկու կառույցն էլ գտնում են, որ անօրինական դատավճիռը պետք է վերանայվի, սակայն գտնվում է, երևի, մի ուժ, որը խանգարում է արդարության ու տարրական օրինականության վերականգնմանը: Ձեր ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը տեղեկացրել է ինձ, որ ԼՂՀ նախագահը տեղյակ է ամեն ինչից ու վերահսկում է այս գործընթացը: ԼՂՀ պետական երկու կառույցի միջև վեճ է առաջացել նշյալ գործի շուրջ, որը տևում է արդեն տարիներ (Ձեզ եմ ուղարկում նրանց որոշումները): Դուք, որպես ԼՂՀ  քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, պետք է միջամտեք այս խայտառակ վեճին ու ասեք Ձեր հեղինակավոր խոսքը, հատկապես որ Ձեր ներկայացուցչի պնդմամբ ուշադիր հետևում եք գործընթացին: 

Հարգարժան պարոն նախագահ, կոչ եմ անում Ձեզ նպաստել անօրինական դատավճռի վերանայմանը ու մեր ընտանիքի ոտնահարված իրավունքների վերականգնմանը: Լիահույս եմ, որ Ղարաբաղում գործում են գոնե Ղարաբաղի օրենքները, եթե միջազգային իրավունքի նորմերը այլևս դադարել են գործելուց: Այլապես ստիպված կլինենք հավատալ Երևանում ու Ստեփանակերտում տարածված այն լուրերին, թե իշխանությունները կատարում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պետական որոշ կառույցների քաղաքական պատվերը: Կառույցներ, որոնք հասել են «Երրորդ Ուժ» թերթի անօրինական փակմանն ու լրագրողական միջոցների հափշտակմանը, զրկելով մեզ լրագրությամբ զբաղվելու հնարավորությունից: Սակայն չեն բավարարվում դրանով ու շարունակում են ազգային-ժողովրդավարական կողմնորոշում ունեցող լրագրողների քաղաքական հետապնդումները արդեն հայկական իշխանությունների միջոցով: 

Հուսով ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: 

Պարոն նախագահ, խնդրում եմ Ձեզ գրավոր պատասխանել իմ նամակին՝ հանրապետության քաղաքացիների դիմումների քննարկման կարգին համապատասխան:

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ 
«Երրորդ Ուժ Պլյուս» անկախ թերթի գլխավոր խմբագիր

03.07.2020»

Քաղաքացիների դիմումներին սովորաբար պատասխանում են 10-30 օրվա ընթացքում: Անցել է արդեն 2 ամսից ավելի, իսկ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը, կոպտորեն խախտելով ԼՂ օրենսդրությունը, չի պատասխանում թերթի գլխավոր խմբագրի նամակին։ Ահա այսպիսի «ամերիկյան» արժեքներ...

***

«Հայկական ժամանակը» Վահրամ Աղաջանյանի գործի մասին

ԼՂՀ իշխանությունների կամքով եւ իրավապահների անգրագիտության արդյունքում է սարքվել լրագրող Վահրամ Աղաջանյանի քրեական գործը: ԼՂՀ իրավապահների անգրագիտությունն այնքան մարտնչող է, որ դրանք որպես օրինախախտում արձանագրելը անհեթեթ է: Դրա վառ ապացույցը արդեն կալանքի տակ գտնվող Վահրամ Աղաջանյանից քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն վերցնելն է:
ՀՀ փաստաբանների միության անդամ Բենիամին Մինասյանը, որը ստանձնել է Վահրամ Աղաջանյանի պաշտպանությունը, երեկ լրագրողներին հավելյալ մանրամասներ տրամադրեց քրեական գործի եւ դատաքննության առնչությամբ: Վահրամ Աղաջանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է դեռեւս 1999թ. դեկտեմբեր ամսին՝ «10-րդ նահանգ» թերթում «Վերաբնակիչների համար բյուջեում փող չկա» հրապարակման առթիվ: Ս.թ. մարտի 28-ին նրան 10 օր ժամանակով վարչական կալանքի են վերցրել այն պատճառաբանությամբ, որ իբր դիմադրություն է ցույց տվել ՆԳ աշխատակիցներին: Փաստաբան Բ.Մինասյանը ԼՂՀ է մեկնել դատաքննության նախօրեին՝ ապրիլի 11-ին: Երեկոյան նա արդեն հասցրել է ծանոթանալ քրեական գործի նյութերին: Հաջորդ օրը դատաքննությունից անմիջապես առաջ նա տեսակցել է իր պաշտպանյալի հետ: Վահրամ Աղաջանյանը իրեն առաջադրված զրպարտության մեղադրանքը չի ընդունել եւ իրեն մեղավոր չի ճանաչել: Լրագրողը պնդել է նաեւ, որ ինքը նպատակ եւ մտադրություն չի ունեցել զրպարտելու վարչապետին: Պաշտպանը ծանոթացել էր նաեւ Անուշավան Դանիելյանի ցուցմունքներին, որը ասում է, որ ինքն ընդհանրապես չի հանդիպել եւ չի խոսել վանաձորցի վերաբնակիչների հետ:
Պաշտպանը զարմացած է, որ կառավարության ղեկավարը կարող էր «բյուջեում փող չկա» արտահայտության համար քրեական գործ հարուցել, երբ հայտնի է, որ, իրոք, բյուջեում փող չկա: Փաստաբանի բոլոր միջնորդությունները առանց որեւէ հիմնավորման դատաքննության ընթացքում մերժվել են : Պրն Մինասյանը վրդովված էր Վահրամ Աղաջանյանին ձեռնաշղթաներով եւ խուզած մազերով դատարանի դահլիճ բերելու կապակցությամբ: Նա միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ պահանջելով հանել ձեռնաշղթաները, սակայն, դատարանը մերժել է այն: Պաշտպանը հայտարարեց, որ Վահրամ Աղաջանյանի վարչական կալանքի տակ պահելու ժամկետը լրացել էր ապրիլի 8-ին, իսկ մնացած 3-4 օրը նա պահվել է ապօրինի:
Վահրամ Աղաջանյանը եւ նրա պաշտպան Բ.Մինասյանը բողոքարկել են դատարանի որոշումը: ԼՂՀ գերագույն դատարանը քննության կառնի հիշյալ բողոքները, իսկ դատաքննության օրը հայտնի կդառնա վաղը՝ ապրիլի 20-ին: Պաշտպանը հույս հայտնեց, որ հայաստանյան լրատվամիջոցների աջակցությունը եւ իրենց ներկայացրած բողոքները կնպաստեն Վահրամ Աղաջանյանին կալանքից շուտափույթ ազատելուն:
Ժաննա Ալեքսանյան

***

АМЕРИКАНСКИЕ "ЦЕННОСТИ" ПРЕЗИДЕНТА КАРАБАХА

Руководитель НК Араик Арутюнян решил продолжить криминальные традиции своего "крестного отца", общенационального изгоя, агента иностранных спецслужб Сержика Саркисяна и своего предшественника, другого иностранного агента Бако Саакяна?

Выступая в одном их помещений Конгресса США, нынешний руководитель НК Араик Арутюнян, как известно, торжественно заявил, что у Нагорного Карабаха и Соединенных Штатов, оказывается "одинаковые ценности" и власти НК полны решимости отставивать их, как говорится, денно и нощно. Многие тогда терялись в догадках: о каких ценностях идет речь и что имеет ввиду Араик Арутюнян? 

Сейчас, после то ли избрания, то ли назначения на должности президента НК, Арутюнян, похоже, решил, наконец, внести ясность в этот вопрос: речь о преследовании независимых журналистов и непрекращающемся грабеже граждан и природных богатств Карабаха, особенно его золотых запасов. Преследования журналистов президент, "естественно", начал с... газеты "Третья Сила Плюс" ("ТСП"), закрытой усилиями ФСБ России и Сержика Саркисяна по заказу посольства США в Армении. 

Чтобы читатели поняли о чем идет речь, вкратце напомним суть происходящего. Группа крестьян в Карабахе, доведенная до голода и возмущенная криминальными действиями премьер-министра НК, устроила митинг протеста на центральной площади столицы НК - Степанакерта. Главный редактор "ТСП" Ваграм Агаджанян - единственный из журналистов НК поддержал крестьян, опубликовав статью об их протесте в СМИ Армении и диаспоры. Статья вызвала огромный шум, после чего проблемы крестьян были частично решены, но начались проблемы у самого Агаджаняна. Власти НК арестовали его, обвинив в клевете и дезинформировании общественности - по мнению властей, таких крестьян... вообще нет в природе и Агаджанян своей публикацией, дескать, обманул общественность. 

Крестьяне выступили с опровержением в СМИ, заявив, что Агаджанян полностью прав и что они не только "есть в природе", но и подтверждают каждое слово журналиста. Несмотря на это, власти НК бросили В. Агаджаняна в тюрьму, приговорив его а 1 году тюремного заключения. Преступное решение властей вызвало смерть матери журналиста, проходившей тогда курс лечения. Власти были предупреждены об этом, но все же довели до конца это преступление. Имена преступников тоже хорошо известны: это в первую очередь Бако Саакян, непосредственно выполнявший приказы своих уголовных хозяев - Сержика Саркисяна, Аркадия Гукасяна и Роберта Кочаряна. 

Решение карабахского суда об аресте Ваграма Агаджаняна вызвало мощную волну протеста во всем мире. Беззаконие властей НК и Армении осудили практически все известные правозащитные и журналистские организации планеты. В Европе Ваграм Агаджанян объявлен "узником совести" (prisoner of conscience). Перепуганные армянские власти быстро освободили Агаджаняна, но до сих пор не пересмотрели преступный судебный приговор (подробности - ниже). 

Одновременно газете "Третьей Силе Плюс" (открытой по совместной инициативе известного карабахского мецената Левона Айрапетяна и Ваграма Агаджаняна - главного редактора этого издания) объявили войну Сержик Саркисян, тайно руководивший преступлениями властей НК во главе с его ставленником Бако Саакяном, его зять Микаел Минасян и посольство США в Ереване, почему-то враждебно настроенное к изданию с первых же дней выхода в свет "ТСП". По сведениям В. Агаджаняна, операцией по незаконному закрытию газеты руководил второй секретарь посольства США, кадровый сотрудник ЦРУ Томас Миттнахт (в ближайшие дни редакция "ТСП" опубликует подробности этого преступления). По уточняющимся сведениям, Сержик Саркисян обещал американцам закрыть газету Левона Айрапетяна тонко, через ФСБ РФ, чтобы направить гнев журналистов против России. 

Такова краткая история упомянутого преступления властей. И теперь его решил продолжить "новый" президент НК Араик Арутюнян - большой любитель и ценитель американских "ценностей"... 

Редакция "ТСП"

Продолжение следует

***

Ваграм Агаджанян: "В Карабахе не действуют даже законы Карабаха"

Ваграм Агаджанян – главный редактор независимой армянской газеты "Третья Сила Плюс", незаконно закрытой стараниями спецслужб США, ФСБ России и бывших властей Армении, – обратился с открытым письмом к президенту Нагорного Карабаха Араику Арутюняну. Напомним, что газета была открыта по совместной инициативе известного карабахского мецената Левона Айрапетяна и Ваграма Агаджаняна. В письме говорится:

"Уважаемый господин президент! 
Как Вам хорошо известно, представители Полиции НКР, без санкции Прокуратуры НКР, произвели у меня в квартире незаконный обыск, в результате которого они, цитирую, "арестовали 2 номера газет", в которых я работал. В тот же день меня пригласили "на собеседование" в Полицию НКР, где неожиданно, не предъявив никаких обвинений, задержали и отвезли в Степанакертский изолятор временного содержания. На 4-е сутки, до суда и оглашения приговора, ко мне ночью в камеру ворвались 4 спецназовцев в масках, скрутили мне руки и, надев на меня наручники и мешочек на голову, отвезли в Шушинскую тюрьму, где я и узнал, что арестован по обвинению в клевете на власти Карабаха. По одной газетной публикации против меня было возбуждено два (!) уголовных дела – факт, не виданный даже в самых отсталых государствах мира.
Конкретной причиной незаконного ареста, уголовного дела, а впоследствии и незаконного решения суда стала моя статья "Для простых граждан в бюджете денег нет", в которой я описал мучения 30 семей крестьян, которых лишили льгот, предусмотренных специальным постановлением Правительства НКР. Правоохранители и председатель горсуда посчитали это клеветой в адрес властей, заявив, что они проверили, что этих крестьян в природе не существует. Спустя несколько дней крестьяне выступили в печати с заявлением, оповестив общественность и власти о том, что они не только существуют, но и готовы выступить свидетелями на суде (копия этого заявления, опубликованная в прессе, прилагается). 
Председатель горсуда отказался выслушать свидетелей – без объяснений своего незаконного решения, без всяких оснований, грубо нарушив законодательство НКР. Вам известно также, что я был приговорен к 1 году тюремного заключения, которое было заменено на год условного тюремного заключения с двухгодичным испытательным сроком. Несмотря на то, что власти НКР были предупреждены мной и членами моей семьи о тяжелой сердечной болезни моей матери – Розы Аветисян, о курсе лечения, которое она в тот момент проходила, несмотря на то, что мы просили власти отсрочить оглашение незаконного приговора, поскольку это может привести к трагическим последствиям, председатель горсуда и другие официальные лица все-таки приняли решение довести свое преступление до конца – приговор был вынесен и оглашен. В результате бесчеловечного решения моя мать скончалась от острой сердечной недостаточности (копия свидетельства лечившего ее врача прилагается). 
Господин президент!
Занимая должность руководителя Службы национальной безопасности НКР, Бако Саакян при нашей встрече заявили мне, что власти допустили несправедливость по отношению ко мне. Те же самые слова сказал мне Аркадий Гукасян, бывший в то время президентом НКР и признавший вину властей в этом деле тоже при нашей встрече. Сложилась странная ситуация: два президента НКР признали мою невиновность, а незаконное решение суда до сих пор не пересмотрено, равно как и не возмещен ущерб, понесенный мной и моей семьей в результате незаконных решений правоохранительных органов Карабаха. 
В ходе своих антиконституционных действий власти нарушили, как минимум, четыре статьи Уголовного Кодекса НКР. Это статьи УК № 348 (Незаконное задержание и незаконный арест),  № 352 (Незаконный приговор суда), № 308 (Злоупотребление служебным положением) и № 359 действовавшего тогда УПК  НКР, в которой говорилось: "…если приговор суда может повлечь за собой особо тяжкие последствия для осужденного или членов его семьи, он должен быть отложен". Последняя статья применяется даже к опасным преступникам. А ведь в моем случае речь шла о журналисте, безвинно осужденном человеке. Я уж не говорю о других мелких и крупных правонарушениях (издевательское отношение в тюрьме, запугивания, принуждение к лжесвидетельству и т.д.). И всё это за то, что я в своей статье попытался защитить права группы несчастных, обездоленных крестьян, которых власти довели до неописуемого отчаяния
По отношению ко мне и членам моей семьи совершена чудовищная несправедливость, вызвавшая осуждение не только СМИ и правозащитных организаций 39 государства мира, но даже тех, кто ее осуществил. Вы об этом тоже прекрасно знаете. Долгое время моя семья терпеливо ждала восстановления справедливости и элементарной законности в этом деле, но так ее и не дождалась, несмотря на то, что Карабах в своей Конституции заявляет о провозглашении курса на демократизацию и создание правового государства, а Вы, являясь главным гарантом защиты наших конституционных прав, признали несправедливость наказания автора этих строк. Мы обратились с протестом в Прокуратуру НКР с требованием пересмотреть незаконное решение карабахского суда. Прокуратура НКР заявила нам, что приговор должен пересмотреть Кассационный суд НКР. Обратились в Кассационный суд. Там нам заявили, что приговор должна пересмотреть Прокуратура НКР (копии решений этих структур высылаем Вам). Между двумя госструктурами НКР возник спор, длящийся уже годы. Решить эту проблему должны Вы – конституционный гарант наших прав. Тем более, что Ваш представитель Араик Лазарян заявил мне при встрече, что президент НКР лично следит за этим процессом.
Господин президент! 
В ходе предвыборной кампании Вы не раз говорили об укреплении законности в Нагорном Карабахе. Всё, чего желает моя семья, это именно соблюдение законов НКР в нашем деле со стороны правоохранительных органов НКР. Взывать к христианским традициям, по которым прощают даже виновных, я не буду, потому что не осталось человека, который не убедился бы в моей невиновности. Я взываю только к соблюдению законности и надеюсь, что в Карабахе действуют хотя бы законы Карабаха, если нормы международного права, видимо, уже не писаны для нас. Иначе мы вынуждены будем поверить тем слухам в Армении и НК, согласно которым армянские власти выполняют политический заказ известных госструктур США и Российской Федерации, добившихся закрытия нашей газеты и продолжающих преследования демократически ориентированных армянских журналистов уже посредством властей РА и НКР.
Сильно надеюсь на то, что эти слухи не соответствуют действительности.
Господин президент, прошу Вас в письменной форме ответить на мое письмо в соответствии с порядком рассмотрения обращений граждан республики.
С уважением
Ваграм АГАДЖАНЯН
Главный редактор независимой газеты "Третья Сила Плюс"
03.07.2020"

На обращения граждан обычно отвечают в течение 10-30 дней. Прошло уже больше 2 месяцев, а президент НК Араик Арутюнян, грубо нарушая законодательство НК, не отвечает на письмо главного редактора газеты. Вот такие американские "ценности"...

Комментариев нет:

Отправить комментарий