Ваграм АГАДЖАНЯН
Главный редактор газеты "Третья Сила Плюс", незаконно закрытой усилиями Сержа Саркисяна и его иностранных хозяев. Газету финансировал известный карабахский мецент Левон Айрапетян.
***
Սիրիայի հոգևոր առաջնորդ, երկրի Գերագույն մուֆթի Շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը այն համոզմանն է, որ աշխարհում կան տարածաշրջաններ, որտեղ վաղուց ժամանակն է վերջ դնել տարածքային վիճաբանության խնդրին և որպես օրինակ նշեց Արցախը։
«Ղարաբաղի ժողովրդի գլխավոր շարժառիթներն են անկախության ձգտելու կամքը, տարածաշրջանի պատմական անցյալը եւ պատերազմում տարած հաղթանակը: Առհասարակ ի՞նչ վիճելիության մասին կարող է այստեղ խոսք լինել: Անձամբ ես պաշտպանում եմ Ղարաբաղի ժողովրդի ազատության եւ անկախության ձգտումը: Եվ մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ ԼՂ հակամարտության պատճառը ոչ թե կրոնն է, այլ ժողովրդի կամարտահայտությունը: Եվ դա անկարելի է հաշվի չառնել», - ասել է Սիրիայի հոգեւոր առաջնորդը: Հիշեցնենք, որ Սիրիայի մուֆթի Շեյխ Ահմադ Հասսունն առաջին անգամ ղարաբաղյան խնդրի լուծման իր տեսլականը հնչեցրել էր դեռևս 2011 թվականին՝ Սիրիայի կրոնական բոլոր փոքրամասնությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Հատկանշական է, որ Երևանում և Ստեփանակերտում գործող հայկական երկու արտգործնախարարությունները, որոնց վրա տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում՝ դատելով նրանց լռությունից, նույնիսկ տեղյակ չեն Շեյխ Հասսունի այդ հայտարարության մասին։ Ըստ ամենայնի, տեղյակ չեն նաև ՀՀ և ԼՂ-ի բազմաթիվ իշխանամետ լրատվամիջոցներ, որոնց վրա ևս տասնյակ միլիոնավոր բյուջետային դոլարներ են ծախսվում։ Հետաքրքիր է իմանալ, իսկ Հայաստանի և Ղարաբաղի նախագահները լսե՞լ են ընդհանրապես Շեյխ Ահմադ Հասսունի գոյության մասին։ Եթե լսել են, ապա կուզենայի հարցնել նրանց. հարգարժան պարոնայք, չե՞ք ցանկանում նրան հրավիրել Լեռնային Ղարաբաղ։ Այդ ուղեւորությունը կազմակերպելու համար, կարծում ենք, կբավարարի Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի կամ Երեւանի բուհերում սովորող ԼՂ ղեկավարների որդիներից մեկի 2-3 լանչերի արժեքը։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ պատվի կարժանանար հայտնի արաբ շեյխը Բաքվում, եթե նա հանդես գար ի պաշտպանություն Ադրբեջանի։
Կուզենայի իմանալ նաև մեկ այլ բան. ինչո՞ւ են Հայաստանի և Ղարաբաղի հարկատուները նման ԱԳՆ-ներ և լրատվամիջոցներ պահում։ Մենք ի՞նչ է, էլ փող ծախսելու տեղ չունե՞նք:
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ «Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր
Թերթը ֆինանսավորել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը և ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի ու նրա օտարերկրյա տերերի ջանքերով։
Sheikh Ahmad Badr al-Din Hassoun: Karabakh is an Armenian land. What other disputes can there be?
The spiritual leader of Syria, the Supreme Mufti of the country, Sheikh Ahmad Badr al-Din Hassoun, adheres to the belief that there are regions in the world where it would have been time to put an end to the issue of disputed territory a long time ago, and cited Karabakh as an example.
"The main motivations of Karabakh are the will of the people to independence, the historical past of the region and victory in the war. What kind of controversy can we talk about at all? Personally, I support the aspiration of the people of Karabakh for independence and freedom. And once again I want to note that the cause of the Karabakh conflict is not religion, but the will of the people. And this cannot be ignored," the spiritual leader of Syria said in an interview with Russian media.
It should be recalled that the Mufti of Syria, Sheikh Ahmad Hassoun, first voiced his vision of a solution to the Karabakh problem back in 2011, during a meeting with the heads of Syrian confessions.
It is noteworthy that the two Armenian foreign ministries operating in Yerevan and Stepanakert, for which tens of millions of dollars are spent, judging by their silence, are not even aware of this statement by Sheikh Hassoun. Apparently, numerous pro-government media of the Republic of Armenia and NK are not aware of what is happening, and tens of millions of budget dollars are also spent on them.
It is interesting to know, have the Presidents of Armenia and Karabakh ever heard of the existence of Sheikh Ahmad Hassoun? If you have heard, I would like to ask them: do they want to invite him to Nagorno-Karabakh? We think there will be enough money to organize this trip - the cost of 2-3 lunches of Araik Harutyunyan, Bako Sahakyan or one of the sons of Karabakh leaders, students at Yerevan universities is enough. Can you imagine what honors a famous Arab sheikh in Baku would have received if he had come out in support of Azerbaijan?
I would also like to know something else: why do the Armenian taxpayers of Armenia and Karabakh maintain such foreign ministries and mass media? Do we have nowhere to put the money?
Vahram AGHAJANYAN
The editor-in-chief of the newspaper "Third Force Plus", illegally closed by the efforts of Serzh Sargsyan and his foreign owners. The newspaper was financed by the famous Karabakh philanthropist Levon Hayrapetyan.
Комментариев нет:
Отправить комментарий