понедельник, 29 июня 2020 г.

ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԳԱՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ»


ՌԴ-ի և ՀՀ նախկին Իշխանությունների ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ նախագահին: Հիշեցնենք, որ թերթը բացվել էր արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: Նամակում ասված է. 

«Հարգարժան պարոն նախագահ: 

Ինչպես Ձեզ հայտնի է, Ստեփանակերտի քաղաքային դատարանը ԼՂՀ Քր.օր. 131 հոդվածի 2 մասով (գործ թիվ 1-45) դատապարտել է ինձ մեկ տարվա ազատազրկման` ԼՂՀ իշխանություններին զրպարտելու մեղադրանքով: Մեղադրանքի կոնկրետ պատճառը եղել է «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածը, որտեղ նկարագրված էին Վանաձորի 30 ընտանիքի տառապանքները. նրանք ցանկանում էին տեղափոխվել ԼՂՀ և մշտական բնակություն հաստատել Արցախում, սակայն մերժում են ստացել: Ստեփանակերտի քաղաքային դատարանի կարծիքով, դա զրպարտություն էր իշխանությունների հասցեին: Դատավճռում նշված է, որ «վանաձորցիների ոչ մի խումբ ընդհանրապես չի դիմել ԼՂՀ  մեկնելու ցանկությամբ», որ նման վերաբնակիչներ գոյություն չունեն:

Պարզվում է սակայն, որ վանաձորցիների նշյալ խումբը ոչ միայն գոյություն ունի, այլև հանդես է եկել մամուլում համապատասխան հոդվածով, պարզաբանումներով (այդ հոդվածի պատճենը ուղարկում եմ Ձեզ): Ընդամենը երեք մեջբերում հիշյալ հրապարակումից. «Եվս մեկ շաբաթ հետո Ա. Աղաբեկյանը մեզ տեղեկացրեց, որ դիմումները անձամբ դրել է վարչապետի սեղանին: Մենք գնացինք Ստեփանակերտ», «Արմեն Բալայանը հանդիպեց վարչապետի հետ, որն էլ ասաց, որ բյուջեում փող չկա», «Վ. Աղաջանյանին դատել են նրա համար, որ նա պնդում է, որ ես գոյություն ունեմ»:

Ակնհայտ է, որ «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածի ամեն մի տող լրիվությամբ համապատասխանում է իրականությանը: Ավելին. վանաձորցիների այս հոդվածից պարզ է դառնում, որ ԼՂՀ պետք է տեղափոխվեր ոչ թե 30, այլ նույնիսկ 52 աճող ընտանիք: Ստեփանակերտի քաղաքային դատարանը նշել է, թե ես հանցագործություն եմ կատարել, որի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը ստիպել է նման դատավճիռ կայացնել: Իմ հրապարակմամբ ես ձգտել եմ նպաստել 52 աճող ընտանիքի վերաբնակեցմանը ԼՂՀ-ում, իսկ դատարանը ինձ հանցագործ է հայտարարել: Թե ում գործողություններն են վտանգավոր սակավաթիվ բնակչություն ունեցող ու պատերազմը չավարտած ԼՂՀ-ում, դատեք ինքներդ:

Ես նույնիսկ չեմ նշում այն փաստը, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության պահանջները: Չնայած ես ու ընտանիքիս անդամները զգուշացրել ենք դատարանին մորս` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած մենք խնդրել ենք հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանի որ այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանը որոշել է գործը հասցնել իր ավարտին ու կայացնել ապօրինի դատավճիռ: Այս անմարդկային որոշման արդյունքում մայրս վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը նույնպես ուղարկում եմ Ձեզ): Դատավճիռ կայացնելու ընթացքում խախտվել է նաև այն ժամանակ գործող ԼՂՀ Քր.դատ.օր-ի N 359 հոդվածը, համաձայն որի «…եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Այս հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ իմ դեպքում խոսքը անմեղ մարդու, լրագրողի մասին է…

Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին Բակո Սահակյանը, լինելով ԼՂՀ  քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, մեր հանդիպման ժամանակ ասել էր, որ իշխանությունները անարդար են վարվել տողերիս հեղինակի, մեր ընտանիքի նկատմամբ: Նույն խոստովանությամբ հանդես էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով ինձ հետ, ընդգծել է իշխանությունների մեղքը այս գործում: Ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. ԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ: 

Իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ իրականացվել է հրեշավոր մի անարդարություն, որը դատապարտել են աշխարհի 39 պետության իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները: Երկար տարիներ ընտանիքս համբերատար սպասել է արդարության և տարրական օրինականության վերականգնմանը, սակայն ապարդյուն, չնայած որ ԼՂՀ-ն իր Սահմանադրության մեջ հայտարարում է ժողովրդավարացման ու իրավական պետություն կառուցելու վճռականության մասին:

ԼՂՀ դատախազությունից մենք պահանջել ենք վերանայել անօրինական դատավճիռը, սակայն դատախազությունը տեղեկացրել է մեզ, որ այն պետք է վերանայի ԼՂՀ վերաքննիչ դատարանը: Դիմել ենք վերաքննիչ դատարանը. վերջինս հայտարարեց, թե գործը պետք է վերանայի ԼՂՀ դատախազությունը: Պարոն նախագահ, ուշադրություն դարձրեք. պետական երկու կառույցն էլ գտնում են, որ անօրինական դատավճիռը պետք է վերանայվի, սակայն գտնվում է, երևի, մի ուժ, որը խանգարում է արդարության ու տարրական օրինականության վերականգնմանը: Ձեր ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը տեղեկացրել է ինձ, որ ԼՂՀ նախագահը տեղյակ է ամեն ինչից ու վերահսկում է այս գործընթացը: ԼՂՀ պետական երկու կառույցի միջև վեճ է առաջացել նշյալ գործի շուրջ, որը տևում է արդեն տարիներ (Ձեզ եմ ուղարկում նրանց որոշումները): Դուք, որպես ԼՂՀ  քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, պետք է միջամտեք այս խայտառակ վեճին ու ասեք Ձեր հեղինակավոր խոսքը, հատկապես որ Ձեր ներկայացուցչի պնդմամբ ուշադիր հետևում եք գործընթացին: 

Հարգարժան պարոն նախագահ, կոչ եմ անում Ձեզ նպաստել անօրինական դատավճռի վերանայմանը ու մեր ընտանիքի ոտնահարված իրավունքների վերականգնմանը: Լիահույս եմ, որ Ղարաբաղում գործում են գոնե Ղարաբաղի օրենքները, եթե միջազգային իրավունքի նորմերը այլևս դադարել են գործելուց: Այլապես ստիպված կլինենք հավատալ Երևանում ու Ստեփանակերտում տարածված այն լուրերին, թե իշխանությունները կատարում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պետական որոշ կառույցների քաղաքական պատվերը: Կառույցներ, որոնք հասել են «Երրորդ Ուժ» թերթի անօրինական փակմանն ու լրագրողական միջոցների հափշտակմանը, զրկելով մեզ լրագրությամբ զբաղվելու հնարավորությունից: Սակայն չեն բավարարվում դրանով ու շարունակում են ազգային-ժողովրդավարական կողմնորոշում ունեցող լրագրողների քաղաքական հետապնդումները արդեն հայկական իշխանությունների միջոցով: 

Հուսով ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: 

Վահրամ Աղաջանյան  
«Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր

https://www.aravot.am/2015/03/23/553382/

***

Ваграм Агаджанян: "В Карабахе не действуют даже законы Карабаха"

Ваграм Агаджанян – главный редактор независимой армянской газеты «Третья Сила», незаконно закрытой стараниями ФСБ России и бывших властей Армении, – обратился с открытым письмом к президенту Нагорного Карабаха. Напомним, что газета была открыта по совместной инициативе известного карабахского мецената Левона Айрапетяна и Ваграма Агаджаняна. В письме говорится:

«Уважаемый господин президент! 
Как Вам хорошо известно, представители Полиции НКР, без санкции Прокуратуры НКР, произвели у меня в квартире незаконный обыск, в результате которого они, цитирую, «арестовали 2 номера газет», в которых я работал. В тот же день меня пригласили «на собеседование» в Полицию НКР, где неожиданно, не предъявив никаких обвинений, задержали и отвезли в Степанакертский изолятор временного содержания. На 4-е сутки, до суда и оглашения приговора, ко мне ночью в камеру ворвались 4 спецназовцев в масках, скрутили мне руки и, надев на меня наручники и мешочек на голову, отвезли в Шушинскую тюрьму, где я и узнал, что арестован по обвинению в клевете на власти Карабаха. По одной газетной публикации против меня было возбуждено два (!) уголовных дела – факт, не виданный даже в самых отсталых государствах мира.
Конкретной причиной незаконного ареста, уголовного дела, а впоследствии и незаконного решения суда стала моя статья «Для простых граждан в бюджете денег нет», в которой я описал мучения 30 семей крестьян, которых лишили льгот, предусмотренных специальным постановлением Правительства НКР. Правоохранители и председатель горсуда посчитали это клеветой в адрес властей, заявив, что они проверили, что этих крестьян в природе не существует. Спустя несколько дней крестьяне выступили в печати с заявлением, оповестив общественность и власти о том, что они не только существуют, но и готовы выступить свидетелями на суде (копия этого заявления, опубликованная в прессе, прилагается). 
Председатель горсуда отказался выслушать свидетелей – без объяснений своего незаконного решения, без всяких оснований, грубо нарушив законодательство НКР. Вам известно также, что я был приговорен к 1 году тюремного заключения, которое было заменено на год условного тюремного заключения с двухгодичным испытательным сроком. Несмотря на то, что власти НКР были предупреждены мной и членами моей семьи о тяжелой сердечной болезни моей матери – Розы Аветисян, о курсе лечения, которое она в тот момент проходила, несмотря на то, что мы просили власти отсрочить оглашение незаконного приговора, поскольку это может привести к трагическим последствиям, председатель горсуда и другие официальные лица все-таки приняли решение довести свое преступление до конца – приговор был вынесен и оглашен. В результате бесчеловечного решения моя мать скончалась от острой сердечной недостаточности (копия свидетельства лечившего ее врача прилагается). 
Господин президент!
Занимая должность руководителя Службы национальной безопасности НКР, Бако Саакян при нашей встрече заявили мне, что власти допустили несправедливость по отношению ко мне. Те же самые слова сказал мне Аркадий Гукасян, бывший в то время президентом НКР и признавший вину властей в этом деле тоже при нашей встрече. Сложилась странная ситуация: два президента НКР признали мою невиновность, а незаконное решение суда до сих пор не пересмотрено, равно как и не возмещен ущерб, понесенный мной и моей семьей в результате незаконных решений правоохранительных органов Карабаха. 
В ходе своих антиконституционных действий власти нарушили, как минимум, четыре статьи Уголовного Кодекса НКР. Это статьи УК № 348 (Незаконное задержание и незаконный арест),  № 352 (Незаконный приговор суда), № 308 (Злоупотребление служебным положением) и № 359 действовавшего тогда УПК  НКР, в которой говорилось«…если приговор суда может повлечь за собой особо тяжкие последствия для осужденного или членов его семьи, он должен быть отложен». Последняя статья применяется даже к опасным преступникам. А ведь в моем случае речь шла о журналисте, безвинно осужденном человеке. Я уж не говорю о других мелких и крупных правонарушениях (издевательское отношение в тюрьме, запугивания, принуждение к лжесвидетельству и т.д.). И всё это за то, что я в своей статье попытался защитить права группы несчастных, обездоленных крестьян, которых власти довели до неописуемого отчаяния
По отношению ко мне и членам моей семьи совершена чудовищная несправедливость, вызвавшая осуждение не только СМИ и правозащитных организаций 39 государства мира, но даже тех, кто ее осуществил. Вы об этом тоже прекрасно знаете. Долгое время моя семья терпеливо ждала восстановления справедливости и элементарной законности в этом деле, но так ее и не дождалась, несмотря на то, что Карабах в своей Конституции заявляет о провозглашении курса на демократизацию и создание правового государства, а Вы, являясь главным гарантом защиты наших конституционных прав, признали несправедливость наказания автора этих строк. Мы обратились с протестом в Прокуратуру НКР с требованием пересмотреть незаконное решение карабахского суда. Прокуратура НКР заявила нам, что приговор должен пересмотреть Кассационный суд НКР. Обратились в Кассационный суд. Там нам заявили, что приговор должна пересмотреть Прокуратура НКР (копии решений этих структур высылаем Вам). Между двумя госструктурами НКР возник спор, длящийся уже годы. Решить эту проблему должны Вы – конституционный гарант наших прав. Тем более, что Ваш представитель Араик Лазарян заявил мне при встрече, что президент НКР лично следит за этим процессом.
Господин президент! 
В ходе предвыборной кампании Вы не раз говорили об укреплении законности в Нагорном Карабахе. Всё, чего желает моя семья, это именно соблюдение законов НКР в нашем деле со стороны правоохранительных органов НКР. Взывать к христианским традициям, по которым прощают даже виновных, я не буду, потому что не осталось человека, который не убедился бы в моей невиновности. Я взываю только к соблюдению законности и надеюсь, что в Карабахе действуют хотя бы законы Карабаха, если нормы международного права, видимо, уже не писаны для нас. Иначе мы вынуждены будем поверить тем слухам в Армении и НК, согласно которым армянские власти выполняют политический заказ известных госструктур США и Российской Федерации, добившихся закрытия нашей газеты и продолжающих преследования демократически ориентированных армянских журналистов уже посредством властей РА и НКР.
Сильно надеюсь на то, что эти слухи не соответствуют действительности.
С уважением
Ваграм АГАДЖАНЯН
Главный редактор газеты «Третья Сила Плюс»

***
«Հայկական ժամանակը» Վահրամ Աղաջանյանի գործի մասին

ԼՂՀ իշխանությունների կամքով եւ իրավապահների անգրագիտության արդյունքում է սարքվել լրագրող Վահրամ Աղաջանյանի քրեական գործը: ԼՂՀ իրավապահների անգրագիտությունն այնքան մարտնչող է, որ դրանք որպես օրինախախտում արձանագրելը անհեթեթ է: Դրա վառ ապացույցը արդեն կալանքի տակ գտնվող Վահրամ Աղաջանյանից քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն վերցնելն է:
ՀՀ փաստաբանների միության անդամ Բենիամին Մինասյանը, որը ստանձնել է Վահրամ Աղաջանյանի պաշտպանությունը, երեկ լրագրողներին հավելյալ մանրամասներ տրամադրեց քրեական գործի եւ դատաքննության առնչությամբ: Վահրամ Աղաջանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է դեռեւս 1999թ. դեկտեմբեր ամսին՝ «10-րդ նահանգ» թերթում «Վերաբնակիչների համար բյուջեում փող չկա» հրապարակման առթիվ: Ս.թ. մարտի 28-ին նրան 10 օր ժամանակով վարչական կալանքի են վերցրել այն պատճառաբանությամբ, որ իբր դիմադրություն է ցույց տվել ՆԳ աշխատակիցներին: Փաստաբան Բ.Մինասյանը ԼՂՀ է մեկնել դատաքննության նախօրեին՝ ապրիլի 11-ին: Երեկոյան նա արդեն հասցրել է ծանոթանալ քրեական գործի նյութերին: Հաջորդ օրը դատաքննությունից անմիջապես առաջ նա տեսակցել է իր պաշտպանյալի հետ: Վահրամ Աղաջանյանը իրեն առաջադրված զրպարտության մեղադրանքը չի ընդունել եւ իրեն մեղավոր չի ճանաչել: Լրագրողը պնդել է նաեւ, որ ինքը նպատակ եւ մտադրություն չի ունեցել զրպարտելու վարչապետին: Պաշտպանը ծանոթացել էր նաեւ Անուշավան Դանիելյանի ցուցմունքներին, որը ասում է, որ ինքն ընդհանրապես չի հանդիպել եւ չի խոսել վանաձորցի վերաբնակիչների հետ:
Պաշտպանը զարմացած է, որ կառավարության ղեկավարը կարող էր «բյուջեում փող չկա» արտահայտության համար քրեական գործ հարուցել, երբ հայտնի է, որ, իրոք, բյուջեում փող չկա: Փաստաբանի բոլոր միջնորդությունները առանց որեւէ հիմնավորման դատաքննության ընթացքում մերժվել են : Պրն Մինասյանը վրդովված էր Վահրամ Աղաջանյանին ձեռնաշղթաներով եւ խուզած մազերով դատարանի դահլիճ բերելու կապակցությամբ: Նա միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ պահանջելով հանել ձեռնաշղթաները, սակայն, դատարանը մերժել է այն: Պաշտպանը հայտարարեց, որ Վահրամ Աղաջանյանի վարչական կալանքի տակ պահելու ժամկետը լրացել էր ապրիլի 8-ին, իսկ մնացած 3-4 օրը նա պահվել է ապօրինի:
Վահրամ Աղաջանյանը եւ նրա պաշտպան Բ.Մինասյանը բողոքարկել են դատարանի որոշումը: ԼՂՀ գերագույն դատարանը քննության կառնի հիշյալ բողոքները, իսկ դատաքննության օրը հայտնի կդառնա վաղը՝ ապրիլի 20-ին: Պաշտպանը հույս հայտնեց, որ հայաստանյան լրատվամիջոցների աջակցությունը եւ իրենց ներկայացրած բողոքները կնպաստեն Վահրամ Աղաջանյանին կալանքից շուտափույթ ազատելուն:
Ժաննա Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий