ПРЕЗИДЕНТ КАРАБАХА ПРЕДЛОЖИЛ ОТКАЗАТЬСЯ ОТ ТРЕБОВАНИЙ К ФСБ
Руководитель Карабаха Бако Саакян трижды дал "твердое мужское слово", обещав вернуть журналистские сбережения, украденные со стороны ФСБ РФ, и трижды обманул...
Скандал вокруг независимой армянской газеты "Третья Сила Плюс" ("ТСП"), закрытой усилиями экс-президента Армении Сержа Саркисяна и американских спецслужб через российскую ФСБ, не утихает до сих пор. Недавно ставленник Сержа Саркисяна - президент Карабаха Бако Саакян снова пригласил на конфиденциальную встречу главного редактора закрытого издания Ваграма Агаджаняна.
"Семья Агаджанянов - одна из уважаемых в Нагорном Карабахе, учитывая ее известные заслуги перед нашим народом, и нам крайне неприятна ситуация, сложившаяся вокруг закрытой газеты", - заявил президент Карабаха на встрече с главным редактором "ТСП". По его словам, дело закрытой армянской газеты и ее главного редактора контролировали лично экс-президент Армении Серж Саргсян и бывшая первая леди РА Рита Саргсян.
Глава Нагорного Карабаха в присутствии руководителя своей администрации Марата Мусаеляна и своего пресс-секретаря Давида Бабаяна дал твердое мужское слово принять меры для исправления ситуации. Что это за меры, господин Саакян не уточнил. Лишь заявил, что конфликт может быть урегулирован только после его поездки в Российскую Федерацию и Европу - во Францию. По всей видимости, проблемы карабахского правосудия решаются в первую очередь в этих двух странах.
Отметим, что за последний период президент НК трижды встречался с главным редактором закрытой газеты. Все три встречи состоялись по инициативе руководителя Нагорного Карабаха и на всех встречах, опять-таки в присутствии представителей своей администрации, он торжественно обещал способствовать решению вопроса.
В частности, Бако Саакян предложил Ваграму Агаджаняну отказаться от требований к ФСБ РФ, представители которой без какого-либо официального или неофициального обьяснения (!) попросту изьяли все журналистские сбережения из московского Альфа-банка - проще говоря, украли их, ничего не обьяснив! В ответ Бако Саакян выказал готовность компенсировать финансовые потери коллектива армянской газеты. Ваграм Агаджанян согласился, стремясь завершить затянувшийся конфликт.
Однако после возвращения из России и Франции Бако Саакян заявил, что газета "Третья Сила Плюс", цитируем, "не вписывается в армянские реалии". Более того: квартира главного редактора ныне взята под контроль спецслужб и Полиции НКР. Отслеживается каждый шаг, телефонные звонки и переписка Ваграма Агаджаняна. Заблокированы все адреса электронной почты редакции, кроме одного, связанного с международными организациями. Одновременно главному редактору "ТСП" стали звонить журналисты из государственных СМИ и угрожать публикациями в ереванских и других СМИ (в этом плане особую активность проявляют журналистка государственных СМИ НК Белла Лалаян, публично восхищающаяся бывшим руководителем карабахских спецслужб Аршавиром Гарамяном, и собкор ереванской газеты "Грапарак", любимец проамериканских СМИ РА Ваграм Атанесян, гордящийся тем, что "проделал общий политический путь с Сержем Саркисяном"). .
Напомним, что все финансовые средства "Третьей Силы Плюс" без всяких объяснений были незаконно изъяты со стороны ФСБ РФ из московского "Альфа-банка", в результате чего газета вынуждена была приостановить свою деятельность (учитывая ненависть Сержа Саргсяна к независимой прессе вообще и к "Третьей Силе Плюс" в особенности, было решено держать сбережения не в Ереване, а за рубежом). Подполковник ФСБ Вадим Поздышев, укравший журналистские средства, был уволен из ФСБ за это преступление, однако руководство ФСБ отказывается возвращать "ТСП" ее средства. Опять-таки без всяких объяснений и заявлений...
В этой связи омбудсмен Армении Арман Татоян официально обратился к властям Российской Федерации с призывом рассмотреть дело "Третьей Силы Плюс" и решить проблему в рамках действующего законодательства. Но власти РФ никак не реагируют на официальный запрос омбудсмена Армении или высылают юридически безграмотные письма, а последний, судя по всему, не решается повторить запрос.
С протестом против произвола властей выступили и французские журналисты, однако власти РА, РФ и НКР публично не среагировали на демарш и парижских коллег Агаджаняна. Известно лишь, что МИД России с помощью МИД Франции принял самые активные меры по нейтрализации протеста французских СМИ.
Отметим также, что власти Нагорного Карабаха до сих пор не пересмотрели и незаконное уголовное дело против Ваграма Агаджаняна, которое осудили десятки международных организаций, в том числе Комитет протекции журналистов (США), Журналисты без границ (Франция) и даже Союз журналистов России. Со стороны "Эмнисти интернейшнл" Ваграм Агаджанян был объявлен "узником совести". "Вина" главного редактора "ТСП" заключалась в том, что он защитил права группы карабахских крестьян, доведенных до отчаяния криминальными действиями премьер-министра Нагорного Карабаха и устроивших митинг на главной площади столицы НК - Степанакерта.
Пока не известно, даст ли Бако Саакян четвертое по счету "твердое мужское слово" в течение одного года, но власти России, Армении и НК день ото дня усиливают давление на Ваграма Агаджаняна и его семью. Представители властей трех стран до сих пор не уточняют, какие конкретные требования предъявляются к главному редактору ограбленной и закрытой газеты.
Семья журналиста получает также странные письма Иммиграционной службы США, где сообщается, что власти Соединенных Штатов готовы преодоставить Ваграму Агаджаняну и его семье гражданство США с последующим трудоустройством в этой стране, если он согласится покинуть пределы РА и НКР. Со схожими предложениями выступил и посланник Бако Саакяна. Однако Ваграм Агаджанян наотрез отказался покинуть Родину.
По уточняющимся сведениям, поступающим из Москвы, независимая армянская газета "Третья Сила Плюс" была закрыта по заказу американской стороны. С первого же дня издания газеты посольство США в Ереване сразу же заняло почему-то враждебную позицию по отношению к "ТСП". Есть все основания полагать, что эта позиция была сформирована на основе ложных доносов общеармянского изгоя Сержа Саркисяна и его криминального зятя Микаела Минасяна, находящегося ныне в розыске.
Плюс ко всему главный редактор "ТСП" Ваграм Агаджанян отказался от финансирования, которое предложил ему второй секретарь посольства США в Армении Томас Миттнахт (сотрудник ЦРУ). После этого и начались проблемы у газеты. Согласно тем же сведениям, американская сторона поручила Сержу Саркисяну и его зятю закрыть газету, но сделать это тонко - через Москву, еще точнее - через ФСБ, на которую Серж Саркисян работал долгие годы, чтобы направить гнев журналистов против России. Что ФСБ и сделала, проглотив американскую наживку.
В ближайшее время будут обнародованы новые подробности этой гнусной операции...
"Третья Сила Плюс"
***
ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ՝ ФСБ-Ի ՇԱՀԵՐԸ
Բակո Սահակյանը առաջարկել է հայ լրագրողներին հրաժարվել ԱԴԾ-ի (ФСБ-ի) նկատմամբ պահանջներից: Երկրի առաջին դեմքը երեք անգամ "տղամարդու պինդ խոսք" է տվել է ու երեք անգամ խաբել...
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու ամերիկյան հատուկ ծառայությունների
նախաձեռնությամբ և ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ-ФСБ-ի) միջոցով ապօրինաբար փակված "Երրորդ Ուժ Պլյուս" ("ԵՈՒՊ") հայկական անկախ թերթի շուրջ մոլեգնող սկանդալը ոչ մի կերպ չի հանդարտվում։ Վերջերս Սերժ Սարգսյանի դրածո՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը կրկին գաղտնի հանդիպման է հրավիրել փակ պարբերականի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանին։ Հանդիպումը կայացել է Մոսկվայի պատվերով:
"Աղաջանյանների ընտանիքը Լեռնային Ղարաբաղի հարգված գերդաստաններից է՝ հաշվի առնելով նրա վաստակն ու մեր ժողովրդին մատուցած հայտնի ծառայությունները, եւ մեզ համար խիստ տհաճ է փակ թերթի շուրջ ստեղծված իրավիճակը", - հայտարարել է ԼՂՀ նախագահը նշյալ հանդիպման ընթացքում: Նրա խոսքերով, փակված թերթի ու նրա գլխավոր խմբագրի գործը վերահսկում էին անձամբ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: ԼՂՀ առաջնորդը իր աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի եւ իր մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի ներկայությամբ "տղամարդու պինդ խոսք" է տվել միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: Թե ինչ միջոցներ են դրանք, պարոն Սահակյանը չի հստակեցրել։ Միայն հայտարարել է, թե հայ լրագրողների և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև բռնկված հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ռուսաստանի Դաշնություն ու Եվրոպա (Ֆրանսիա) կատարելիք իր այցից հետո: Ամենայն հավանականությամբ, ղարաբաղյան արդարադատության խնդիրները լուծվում են հենց այս երկրներում։
Նշենք, որ վերջին շրջանում ԼՂՀ նախագահը երեք անգամ հանդիպել է փակված թերթի գլխավոր խմբագրի հետ։ Երեք հանդիպումներն էլ կայացել են ԼՂՀ ղեկավարի նախաձեռնությամբ եւ բոլոր հանդիպումներում, կրկին իր վարչակազմի բարձրաստիճան անդամների ներկայությամբ, նա հանդիսավոր կերպով խոստացել է կարգավորել խնդիրը: Ի մասնավորի՝ Բակո Սահակյանը առաջարկել է Վահրամ Աղաջանյանին հրաժարվել ՌԴ ԱԴԾ-ФСБ-ին ներկայացվող պահանջներից, թեպետ այդ կառույցի ներկայացուցիչներն առանց պաշտոնական կամ ոչ պաշտոնական որեւէ բացատրության (!) պարզապես հափշտակել են լրագրողական բոլոր խնայողությունները Մոսկվայի "Ալֆա-բանկից": Բակո Սահակյանը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել հայկական թերթի կոլեկտիվի ֆինանսական կորուստները։ Ձգտելով ավարտել ձգձգված հակամարտությունը, Վահրամ Աղաջանյանը ընդունել է ԼՂՀ նախագահի առաջարկը։
Սակայն Ռուսաստանից եւ Ֆրանսիայից վերադառնալուց հետո Բակո Սահակյանը հայտարարել է, թե "Երրորդ Ուժ Պլյուս" թերթը, մեջբերում ենք՝ "չի տեղավորվում հայկական իրականության մեջ": Ավելին՝ գլխավոր խմբագրի բնակարանը այժմ վերահսկողության տակ է առնվել ԼՂՀ հատուկ ծառայությունների և ոստիկանության կողմից, որոնք զօրուգիշեր հետևում են Վահրամ Աղաջանյանի յուրաքանչյուր քայլին, հեռախոսազանգերին ու նամակագրությանը։ Արգելափակվել են խմբագրության էլեկտրոնային փոստի բոլոր հասցեները, բացի միջազգային կազմակերպությունների հետ կապված մեկից։ Միաժամանակ "ԵՈՒՊ"-ի գլխավոր խմբագրին "հանկարծ" սկսել են զանգահարել կամ նամակներ գրել ԼՂՀ պետական լրատվամիջոցների որոշ լրագրողներ և սպառնալ երևանյան ու այլ ԶԼՄ-ներում ինչ-որ նյութերի հրապարակմամբ (այս առումով առանձնահատուկ ակտիվությում են ցուցաբերում ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանով հրապարակավ հիացող, ԼՂՀ պետական ԶԼՄ-ներում աշխատող Բելլա Լալայանը և ԼՂՀ-ում "Հրապարակ" թերթի թղթակից, ՀՀ ամերիկամետ ԶԼՄ-ների սիրեցյալ Վահրամ Աթանեսյանը, ով "հպարտանում է Սերժ Սարգսյանի հետ անցած քաղաքական ընդհանուր ճանապարհով")։
Հիշեցնենք, որ "Երրորդ ՈՒժի Պլյուս" թերթի ֆինանսական բոլոր միջոցներն առանց որևէ բացատրության ապօրինաբար առգրավվել էին ՌԴ ԱԴԾ-ի կողմից Մոսկվայի "Ալֆա-բանկից", ինչի արդյունքում պարբերականը ստիպված եղավ կասեցնել իր գործունեությունը (հաշվի առնելով Սերժ Սարգսյանի ատելությունն անկախ մամուլի հանդեպ ընդհանրապես ու "Երրորդ ՈՒժի Պլյուս"-ի նկատմամբ հատկապես, որոշվեց խնայողությունները պահել ոչ թե Երևանում, այլ արտասահմանում)։ Լրագրողական միջոցները հափշտակած ԱԴԾ փոխգնդապետ Վադիմ Պոզդիշեւը հեռացվել է ԱԴԾ-ից այդ հանցագործության համար, սակայն ԱԴԾ-ի ղեկավարությունը հրաժարվում է վերադարձնել լրագրողներին իրենց իսկ միջոցները: Առանց որեւէ բացատրության, պարզաբանումերի կամ հայտարարությունների (!)...
Այս կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության իշխանություններին՝ կոչ անելով նրանց քննարկել "Երրորդ ՈՒժ Պլյուս"-ի հարցը և լուծել խնդիրը գործող օրենսդրության շրջանակներում: Բայց ՌԴ իշխանություններն որեւէ կերպ չեն արձագանքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կոչին կամ իրավաբանորեն անգրագետ նամակներ են ուղարկում նրան, իսկ Թաթոյանը, ըստ ամենայնի, չի համարձակվում կրկնել իր հարցումը:
ՌԴ իշխանությունների կամայականությունների դեմ բողոքով հանդես եկան նաև ֆրանսիացի լրագրողները, սակայն ՀՀ, ՌԴ և ԼՂՀ իշխանությունները հրապարակավ չարձագանքեցին Աղաջանյանի փարիզյան գործընկերների դեմարշին։ Հայտնի է միայն, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ԱԳՆ-ի միջոցով ակտիվ քայլեր է ձեռնարկել ֆրանսիական ԶԼՄ-ների բողոքը չեզոքացնելու համար:
Նշենք նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մինչ օրս չեն վերանայել Վահրամ Աղաջանյանի դեմ հարուցված ապօրինի քրեական գործը, որը դատապարտել են ՀՀ և Սփյուռքի բոլոր հիմնական ԶԼՄ-ները և աշխարհի առանց բացառության բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԱՄՆ), "Լրագրողներ առանց սահմանների" հայտնի կառույցը (Ֆրանսիա) եւ նույնիսկ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը: "Էմնիսի Ինթերնեյշնլ"-ի կողմից Վահրամ Աղաջանյանը հայտարարվել է "խղճի բանտարկյալ"։ "ԵՈՒՊ "-ի գլխավոր խմբագրի ամբողջ "մեղքն" այն էր, որ նա համարձակվել է պաշտպանել Արցախում բնակություն հաստատած և հուսահատության հասցված հայաստանցի մի խումբ գյուղացիների իրավունքները, որոնք դաժանորեն հետապնդվում էին ԼՂՀ վարչապետի քրեական գործողությունների արդյունքում եւ ճարահատյալ հանրահավաք էին կազմակերպել ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Բակո Սահակյանը մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ "տղամարդու պինդ խոսքը" կտա, թե ոչ, բայց ՌԴ, ՀՀ եւ ԼՂ իշխանություններն օրեցօր ուժեղացնում են ճնշումը Վահրամ Աղաջանյանի եւ նրա ընտանիքի վրա: Երեք երկրի իշխանությունները մինչ օրս չեն հստակեցնում, թե կոնկրետ ինչ պահանջներ են ներկայացվում թալանված եւ ապօրինաբար փակված թերթի գլխավոր խմբագրին։
Լրագրողի ընտանիքը ստանում է նաև ԱՄՆ միգրացիոն ծառայության տարօրինակ նամակները, որոնցում հաղորդվում է, թե Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ են ԱՄՆ քաղաքացիություն տրամադրել Վահրամ Աղաջանյանին և նրա ընտանիքին՝ հետագայում աշխատանքի տեղավորելով այդ երկրում, եթե նա համաձայնվի լքել ՀՀ և ԼՂՀ տարածքը: Նման ակնարկներով հանդես է եկել նաև Բակո Սահակյանի բանագնացը: Սակայն Վահրամ Աղաջանյանը կտրականապես հրաժարվել է լքել երկիրը։
Մոսկվայից ստացվող վերջին տեղեկությունների համաձայն՝ "Երրորդ ՈՒժ Պլյուս" անկախ թերթը փակվել է ամերիկյան կողմի ստվերային հատուկ պատվերով։ Թերթի հրատարակման առաջին իսկ օրվանից Երևանում ԱՄՆ դեսպանատունը չգիտես ինչու թշնամական դիրքորոշում է որդեգրել "ԵՈՒՊ"-ի նկատմամբ։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու համար, որ այդ դիրքորոշումը ձևավորվել է համահայկական վտարանդի Սերժ Սարգսյանի և այժմ հետախուզման մեջ գտնվող նրա տխրահռչակ փեսա Միքայել Մինասյանի կեղծ տեղեկությունների հիման վրա։
Բացի այդ, "ԵՈՒՊ"-ի գլխավոր խմբագիրը հրաժարվել է ամերիկյան կողմի ֆինանսավորումից, որը նրան առաջարկել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երկրորդ քարտուղար (CIA-ԿՀՎ աշխատակից) Թոմաս Միտտնախտը։ Դրանից հետո էլ սկսվեցին թերթի խնդիրները։ Նույն տեղեկությունների համաձայն, ամերիկյան կողմը հանձնարարել է Սերժ Սարգսյանին և նրա փեսային փակել թերթը, բայց անել դա նրբորեն՝ Մոսկվայի, ավելի ստույգ՝ ԱԴԾ-ФСБ-ի միջոցով (որին Սերժ Սարգսյանը ծառայել է երկար տարիներ), որպեսզի հայ լրագրողների զայրույթն ուղղի Ռուսաստանի դեմ։ Ինչը ԱԴԾ-ФСБ-ն և արել է՝ կուլ տալով ամերիկյան խայծը։
Մոտ ժամանակներս կհրապարակենք այդ նողկալի գործողության նոր մանրամասներ... "Երրորդ Ուժ Պլյուս" Լուսանկարում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունում է Մոսկվայի իր ղեկավարության ներկայացուցչին՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին...
Комментариев нет:
Отправить комментарий