воскресенье, 12 апреля 2020 г.

ԱՐՑԱԽՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԷԼ ԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ: Ի՞ՆՉ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ


ԼՂՀ խորհրդարան անցած մյուս 4 կուսակցությունները փաստացի կասկածի տակ են դրել ընտրությունների արդյունքը

Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով հայտարարվել է արտակարգ իրավիճակ, «նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով», ինչպես նշված է հրամանագրում: Այս ռեժիմը հնարավորություն է տալիս, որ Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլը տեղի ունենա:

Բակո Սահակյանը հայտարարել է, որ եթե ընտրությունը տեղի չունենա, երկրում սահմանադրական ճգնաժամ կլինի: Իր հերթին, երկրորդ փուլ անցած Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ քվեարկությունը վարակի տարածման առումով այնքան վտանգավոր չէ, որքան ասենք մարդկանց առօրյա շփումները:

Չնայած քաղաքական ուժերի եւ նախագահի թեկնածուների մեծ մասի հորդորներին, խորհրդարանի եւ նախագահի ընտրությունները կայացան: Արցախում, ի հեճուկս Արայիկ Հարությունյանի, կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը հայտնաբերվեց հենց ընտրությանը, երբ Հայաստանի Արարատի մարզից ժամանած ընտրողը քվեարկեց Քաշաթաղում: Ներկայում Արցախում հաստատված է արդեն վարակի 6 դեպք:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է նաեւ, որ ընտրությունը պետք է տեղի ունենա, քանի որ առաջիկա ճգնաժամի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է լեգիտիմ իշխանություն: Նրա գլխավորած քաղաքական ուժը Արցախի խորհրդարանի ընտրությանը ստացել է մեծամասնություն, սակայն խորհրդարան անցած մյուս 4 կուսակցությունները փաստացի կասկածի տակ են դրել ընտրության արդյունքը: ԱԺԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել են, որ ընտրությունները եղել են մրցակցային, բայց ոչ հավասար, գրեթե նման հայտարարություն է արել Վիտալի Բալասանյանի կուսակցությունը: Իսկ Սամվել Բաբայանն ընդհանրապես հայտարարել է, որ եթե վերահաշվարկ լինի, ընտրության արդյունքը կտրուկ կփոխվի, ավելացնելով սակայն, որ հարցերը «ներքին կարգով» են լուծելու: Ընտրության արդյունքը կասկածի տակ է դրել նաեւ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանին աջակցող դաշինքը:

Դիտորդներն, իրենց հերթին, հայտարարել են ոստիկանության կրկնակի ցուցակների, մեծ ծավալի խախտումների, ընտրակաշառքի մասին: Եվ չնայած «թղթերով ամեն ինչ կարգին է», Արցախում բոլորն էլ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես է «ներքին կարգով» լուծվել խնդիրը Երեւանի իշխանության ու չիշխանության ջանքերով: Ի՞նչ լեգիտիմությունից է խոսում Արայիկ Հարությունյանը:

Լեգիտիմությունը միայն թղթերով, ՖՍԲ-ի կեղծած տեղեկանքով, տեղական ու երեւանյան վարձկանների ելույթներով ու գրառումներով չի որոշվում, այն էլ՝ Արցախում: Այս մասին դեռ խոսակցություն կլինի, հատկապես երբ դրա հետեւանքները հառնեն Արցախի առջեւ: Մինչ այդ Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը կարող են մի խիստ պատասխանատու ու ազգանվեր քայլ անել՝ բոլորին կոչ անել չգնալ քվեարկելու, բացի իրենցից, «նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով»: Երկրորդ փուլում, ըստ օրենքի, երկու ձայնն էլ բավական է, որ այն կայացած համարվի:

***

Արա Պապյան. Արցախում վերականգնվեց Սերժ Սարգսյանի իշխանությունը։ 

***
Արկադի Վարդանյան. "Մի՞թե Արցախը պետք է գլխավորի Արայիկ Հարությունյանը՝ թիվ 1 կոռուպցիոները"

***

Արայիկ Հարությունյան. Ես չեմ որոշել ընտրություններ անցկացնել



***

Комментариев нет:

Отправить комментарий