воскресенье, 12 апреля 2020 г.

«ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՐՑԱԽԸ». ՀԱՅԱՑՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ

Արցախցի քաղաքագետ. ԱՎԿ անդամ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա ինձ շատերը հարցնում են, թե ինչն է պատճառը, որ այսպիսի համառությամբ ցանկանում են ամեն գնով անցկացնել այդ ընտրությունները: Պատճառը շատ պարզ է. աննախադեպ շատ փող են ծախսել: Նույնիսկ իրենց ստանդարտներով: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է (որոշ տվյալներով` 10 միլիոն դոլարից շատ): Եթե մեկ շնչի հաշվով ծախսված գումարը վերցնենք, երևի պատմության մեջ ամենաթանկ ընտրություններից մեկն են եղել:
Իսկ Արցախի սահմանադրության մեջ ընտրությունները հետաձգելու մեխանիզմ չկա: Կա ընտրությունները չեղարկելու մեխանիզմ: Այսինքն, եթե արտակարգ դրություն հայտարարվի, երկրորդ փուլը ոչ թե հետաձգվելու է, այլ ընտրությունները չեղարկվելու են և արտակարգ դրության ավարտից հետո նոր ընտրություններ են տեղի ունենալու (առաջադրումներով, առաջին փուլով և այլն): Քանի որ նրանք առանց փողի հաղթելու շանս չունեն, իսկ ծախսվածը արդեն էֆեկտը կորցրած կլիներ, ստիպված կլինեին էլի միլիոնավոր դոլարներ ծախսել: Սա նույնիսկ իրենց պարագայում անթույլատրելի շռայլություն կլիներ: Այդ իսկ պատճառով որոշել են «վա-բանկ» գնալ: Ընտրությունները կանցկացնեն, իսկ ծանր հետևանքների դեպքում կասեն, որ ողջ աշխարհում է այդպիսի վիճակ: Ահա այսպիսի իշխանություն է ունենալու Արցախը»:

https://www.lragir.am/2020/04/12/536555/

***

Արցախի իշխանությունը հանցագործություն է անում. բողոքի ցույց Ստեփանակերտում - Տեսանյութ

Այսօր Ստեփանակերտում հանրահավաք է տեղի ունեցել, որը կազմակերպել է Արցախի հեղափոխական կուսակցությունը: Իր ելույթում կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը պահանջել է հետաձգել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար: Նրա խոսքով, Արցախի ղեկավարությունը՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, հանցագործություն են անում՝ չհետաձգելով ընտրությունները:
Օսիպյանը հայտարարեց, որ քաղաքական նպատակների, փողի համար ժողովրդի առողջությունը վտանգի տակ են դնում, որը նրանց չի ներվելու: 
Նա Արցախի իշխանության քայլերը որակեց ակնհայտ հակաժողովրդական, դավաճանական քայլեր և ավելացրեց, որ երբ Հայաստանում արտակարգ դրությունը հանվի, Հայաստանի և Սփյուռքի տարբեր մասերից մարդիկ գալու են Ստեփանակերտ: «Մենք պայքարը շարունակելու ենք, հանգիստ չենք տալու մինչև հաղթանակ», -ասաց Օսիպյանը՝ ավելացնելով, որ մինչև կորոնավիրուսի վտանգի վերացումը պայքարը շարունակելու են համացանցում: Նրա խոսքով, պայքարը շարունակվելու է և ոչ են ասելու կոռումպացված ռեժիմի վերարտադրությանը:

***

Եթե Արցախում ընտրակեղծիքներ կատարած անձինք դատարանի առջև չկանգնեն, դա հակահեղափոխության հաղթանակը կլինի - Տեսանյութ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ- ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի գնահատականով՝ եթե Արցախում ընտրակեղծիքներ կատարած անձինք դատարանի առջև չկանգնեն, դա հակահեղափոխության հաղթանակը կլինի։ Նա մանրամասնում է, թե իրենց կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրությունների առաջին փուլում, ինչիպիսի խախտումներ, կեղծինքեր է արձանագրել։ Իոաննիսյանն անդրադառնում է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որևէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ ևս չի կանգնի։ Եվ որ ընտրակեղծիքների վերաբերյալ Փաշինյանն ահազանգեր ստացել է, հանձնարարել է, որ ստուգեն և իրեն ասել են, որ նման դեպքեր չկան: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավարը այս առումով տարակուսանք է հայտնում։


***

Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը.
«Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը.
  1. Ըստ գտնվելու վայրի՝ ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են ոստիկանությունում, հրապարակվում են ոստիկանության կայքում և տրամադրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին հիմնական ցուցակների հետ միասին: Ոստիկանությունը դրանք չի հրապարակել, ինչը ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն է:
Յուրաքանչյուր մարդ կարող է համոզվել ասածիս ամբողջական ճշմարտացիության մեջ (տես ԱՀ Քրեական և Ընտրական օրենսգրքերն ու ոստիկանության կայքը):
  1. Նշված ցուցակներում ոստիկանությունը նշում է միմիայն անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը: Անձնագրի համարը լրացվում է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության ժամանակ: Ստեփանակերտի թիվ 1/11 և 1/13 ընտրական տեղամասերի ընտրողների ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակները պարունակում են կրկնողություն: Նույն անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը:
Ոստիկանությունը երկու ցուցակներում էլ գրել է ամբողջությամբ նույն տվյալները: Թե այդ տվյալների դիմաց ո՞ւմ անձնագրի համարն է նշվել և ո՞վ է ստորագրել/քվեարկել, առանձին քննության հարց է (պետք է պարզվի, թե արդյո՞ք Իննայի անվան դիմաց այլ ընտրող է քվեարկել և ինչու):
Բայց այն, որ ոստիկանությունը երկու ցուցակներում էլ ամբողջությամբ նույն մարդու անունն է գրել, փաստ է, որի ապացույցը կդնեմ մեկնաբանությունում:
Ասեմ ավելին՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում օգտվում են նույն ծրագրից, ինչ որ ՀՀ-ում, իսկ այդ ծրագիրը բացառում է նման սխալները: Դա կարող էր լինել միայն ծրագրից հանված ցուցակում տպելուց առաջ ավելացնելու դեպքում: Դա էլ իր հերթին ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն է:
Եվ քանի որ ոստիկանությունում կատարել են 1-ին կետում նշված հանցագործությունը, մենք չենք էլ կարող ստուգել, թե 2-րդ կետում նշված հանցագործությունից (բացի մեր պատահաբար բացահայտածից) քանի հատ է եղել:
Հ.Գ. Կյանքումս երկրորդ անգամ եմ լսում, որ որևէ մարմին քննի իր իսկ ներսում տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը (առաջինը Բերձորի հայտնի հերոսությունն էր): Ակնհայտ է, չէ՞, որ ոստիկանությունը չէր ասելու՝ «այո՛, մենք հանցագործություն ենք արել»:
Բայց եթե Արցախի ոստիկանությունը ևս մեկ անգամ այսօրինակ անհեթեթ հաղորդագրություն տարածեց, դատական կարգով հերքում ենք պահանջելու»,- եզրափակել է Իոաննիսյանը:

«Հայկական ժամանակ»



***

2020-ի Արցախը նախկին Հայաստանից բեթար է

Ղարաբաղի ոստիկանությունը կեղծել է ընտրողների ցուցակները․ քաղաքացին ներառված է եղել Ստեփանակերտի միանգամից երկու ընտրատեղամասերի ցուցակներում՝ ըստ հաշվառման և ըստ «գնտվելու վայրի»։ Երկու տեղամասում էլ քվեարկել է։ Կրկնակի քվեարկության դեպքը հայաստանյան դիտորդական առաքելությունը բացահայտել է պատահականորեն։ Ստուգելու համար՝ որքան տարածված են եղել կեղծարարության նման դրսևորումնեը, առաքելությունը Ղարաբաղի ոստիկանությունից պահաջել է ներկայացնել ընտրողների՝ ըստ գտնվելու վայրի կազմված ցուցակները, որոնք ի տարբերություն հիմնական ցուցակների՝ օրենքի խախտմամբ Ոստիկանության կայքէջում հրապարակված չեն եղել։ Ոստիկանությունը դրանք ներկայացնել հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ցուցակները «չեն պահպանվել»։
Այս մասին ահազանգել է Ղարաբաղում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկած «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ 
Նույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու դեպքը Ոստիկանության կողմից կատարված կանխամտածված հանցագործություն է, բացատրում է իրավապաշտպանը։ Ընտրողին ըստ գտնվելու վայրի ցուցակում ներառելու իրավունք ոստիկանությունն առհասարակ չուներ․ վերջինս հաշվառված էր և «գտնվում էր» միևնույն համայնքում։ Կրկնակի ցուցակագրումը պատահականության արդյունք լինել ևս չէր կարող․ անձնագրային ծրագիրը, որով կազմվում են ցուցակները, նման բան անել չի թողնում, նույն մարդում երկու տարբեր ցուցակում ներառել հնարավոր էր միայն «մանուալ», այսինքն՝ ձեռքով։
Որքան տարածված են եղել կրկնաքվեարկության դեպքերը՝ բացահայտել, ըստ էության, այլևս հնարավոր չէ։ Ղարաբաղի ոստիկանությունից հայտնել են, որ ընտրողների լրացուցիչ ցուցակները «չեն պահպանվել»։ Իրավապաշտպանը նշում է, որ սա ընտրական օրենսդրության ևս մեկ խախտում է․ Ղարաբաղի ոստիկանությունը ոչ միայն իրավունք չուներ ոչնչացնել («չպահպանել») ընտրողների ըստ գտնվելու վայրի ցուցակները, այլև պարտավոր էր դրանք հրապարակել։ Հրապարակվել են, սակայն, միայն հիմնական ցուցակները։ 
Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդումները ներկայացվել են Ղարաբաղի դատախազություն։ Օրեր առաջ առաքելությունը գտել էր նաև այլ անձի փոխարեն քվեարկելու 4 դեպք, որոնց առթիվ նույնպես հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել։
Ղարաբաղում հաշվառված ընտրողների թիվն ինքնին կասկածների տեղիք է տալիս։ Պաշտոնական տվյալների համաձայն, Ղարաբաղում կա 105 251 ընտրող (103 663-ը՝ ընդգրկված հիմնական և 1 588-ը՝ լրացուցիչ ցուցակներում), որոնցից 76 հազար 471-ը կամ ընտրողների 72,7 տոկոսը մասնակցել է մարտի 31-ի ընտրություններին։
Ընտրողների թվի ուռճացման հարցին ընտրություններից առաջ անդրադարձել էր Ստեփանակերտցի լրագրող, “Երրորդ Ուժ Պլյուս” թերթի խմբագիր Վահրամ Աղաջանյանը։ Ըստ նրա, 103 հազարից ավել ընտրող ունենալու համար Արցախը 140-150 հազար բնակչություն պետք է ունենար, այնինչ Ղարաբաղում ապրում է մոտ 100 հազար մարդ․ ճշգրիտ թիվը ոչ ոք չգիտի, քանի որ այն միտումնավոր թաքցվում է։ Գործող ադմինիստրացիան, նշել էր Աղաջանյանը, փաստացի ունի մինչև 40 հազար «նկարած ընտրող»։
Ուղղորդումներ, հրահանգավորումներ և վերահսկվող քվեարկություններ
Ղարաբաղյան ընտրությունները մինչ այս աչքի էին ընկնում հատկապես նախընտրական լայնամասշտաբ «բարեգործություններով» և, որպես արդյունք, վերահսկելի քվեարկությամբ։ Ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայները հավաքած (և միևնույն է՝  50 տոկոս շեմը չհաղթահարած) Արայիկ Հարույթյունյանի նախընտրական շտաբերի բարեգործական և վերահսկիչ գործունեությունը մեկնարկել էր ընտրություններից ամիսներ առաջ։
Հայաստանյան դիտորդական առաքելություններն ու ղարաբաղյան ընդդիմադիր գործիչները պարբերաբար ահազանգում էին, որ նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվում է վարչական եւ ֆինանսական ապօրինի ճնշումների։ Ղարաբաղյան իշխանություններն ու իրավապահ համակարգն այդ ահազանգերն ատեսել է։ Քաղաքական գնհատականներ Հայաստանից ևս չեն եղել։
Հայաստանի կառավարության ֆինանասավորմամբ Ղարաբաղի ընտրությունները դիտարկած առաքելությունները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Ականատեսը» ընտրություններից անմիջապես հետո հայտնեցին, որ «բազմաթիվ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ»․ արձանագրվել են քվեաթերթիկը լուսանկարելու, քվեաթերթիկը դուրս տանելու, բաց քվեարկության, խմբակային քվեարկության, տեղամասերում և հարակից տարածքներում կուտակումների, ընտրողների հրահանգավորման, ընտրողների կազմակերպված տեղափոխման բազմաթիվ դեպքեր (ԻՔՄ-ի գրանցած հարյուրավոր խախտումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ, «Ականատեսի» հետընտրական տեղեկանքը՝ այստեղ): 
Վերահսկվող քվեարկությունները, ըստ դիտորդների, կրել են պարբերական և զանգվածային բնույթ (դեպքերը, մեծամասամբ, արձանագրվել են Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկած ընտրողների մոտ)։ Դեպքերի քանակը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք գործնականում եղել են շատ ավելի շատ, քան գրանցվել են․ ԻՔՄ-ն նշում է՝ քվեաթերթիկ նկարելը, ինչպես նաև գաղտնության խախտման այլ արտահայտությունները կրում եմ լատենտային բնույթ և որպես կանոն՝ եզակի դեպքերում են նկատվում դիտորդների կամ այլ ականատեսների կողմից։
Ընտրական հանձնաժողովների նախագահները արձանագրված դեպքերի գերակշիռ մասում ոստիկանության ծառայողներին չեն դիմել։ Հանձնաժողովների նախագահներից մի քանիսը դա պատճառաբանել են նրանով, որ իրենց հրահանգել են ոստիկանին չդիմել։ Արձանագրված խախտումները հաճախ հրաժարվել են նաև գրանցել։
Իոաննիսյանը՝ համեմատելով ղարաբաղյան ընտրությունները Հայաստանի 2017 թվականի ԱԺ ընտրությունների հետ, նշում է՝ 1․  2017 թվականին Հայաստանում քվեարկության գաղտնիությունը էապես ավելի քիչ է խախտվել, քան այժմ Արցախում: 2. Հայաստանում բաժանվում էր 10 հազար դրամ ընտրակաշառք, իսկ Արցախում դա դրսևորվել է բարեգործությամբ՝ շատ ավելի մեծ թվերով: Ընդ որում, երբեմն բարեգործության զգալի մասն արվել է պետության հաշվին (նման փորձ ՀՀ-ում եղել էր 2008-ին, բայց Սերժ Սարգսյանը հետ կանգնեց այդ վատ մտքից):
Epress.am-ի տեղեկություններով, նախագահի թեկնածու, օլիգարխ Արայիկ Հարույթյունյանի ընտրական շտաբերի կողմից բարեգործության քողի տակ բաժանվող ընտրակաշառքները որոշ դեպքերում հասնում էին 40-50 հազար դրամի՝ էապես գերազանցելով հայաստանյան «դրույքաչափերը»։ Բարեգործությունն արվում էր ոչ միայն գումարի տեսքով, այլև՝ ընտրողների պարտքերն ու տոկոսները փակելով, պարարտանյութ, վառելանյութ, շինանյութ «նվիրելով», մի քանի ամսով աշխատանքի տեղավորելով և աշխատանք խոստանալով, գյուղատնտեսական տեխնիկա տրամադրելով, ուսանողի վարձեր փակելով և այլն։ Բարեգործությունից օգտված քաղաքացիներից պահանջվում էր Արայիկ Հարությունյանի և նրա ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու ապացույցներ ներկայացնել։ Ընտրակաշառքների բաժանման և վերցման շղթան գործում էր ոստիկանության հովանավորմամբ։ Դրանում ներգրավված են եղել հազարավոր քաղաքացիներ։
Ընտրություններին մասնակցած ուժերից միայն Արցախի հեղափոխական կուսակցությունն է վիճարկել քվեարկության արդյունքները՝ հանրահավաքով և երթով պահանաջելով չեաղարկել դրանք և նոր ընտրություններ կազմակերպել։
Ղարաբաղի ԿԸՀ բողոքարկումներ, վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել։
Ընտրություններից գոհ է նույնիսկ հեղափոխությամբ Հայաստանի վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը․ նա կարծում է, որ Ղարաբաղում «բարձր մակարդակի ընտրություններ են եղել», ընտրախախտումները դրանց արդյունքների վրա չեն ազդել։ Վարչապետի աշխատակազմի ֆինանսավորմամբ Ղարաբաղ մեկնած դիտորդական առաքելությունների գնահատականները քաղաքական նպատակահարմարության մեջ, ենթադրաբար, չեն տեղավորվել։ Հարկավոր էր արդյո՞ք պետական բյուջեի հաշվին անկախ դիտորդներ ուղարկել Ղարաբաղ, եթե նրանց արձանագրածը ընտրությունների գնահատականի վրա ազդեցություն ունենալ չեր կարող։ Նման գոհունակությունը դիտորդության կարիք չունի։ Այն սկզբունքորեն չի տարբերվում նախկինում տրվածներից, երբ Ղարաբաղում ո՛չ դիտորդներ կային, ո՛չ էլ արդար ընտրությունների հանրային ակնկալիք։

***

Մասիս Մայիլյանը կոչ է անում բոյկոտել երկրորդ փուլի քվեարկությունը

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։
Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։
Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։
Հիշեցնեմ, որ մարտի 26-ին հստակեցրել եմ իմ դիրքորոշումը նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, նշելով, որ վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի հայտարարել եմ, որ համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Առավել ևս, որ համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարել եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։
Մարտի 27-ին իմ և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ առ այն, որ չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները, իսկ դրանից օրեր առաջ էլ հրաժարվել էինք փակ տարածքներում հանդիպումներից ու բացօթյա բազմամարդ հավաքներից։
Նույն օրն անմիջապես միացել եմ ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուներից մեկի նախաձեռնությանը, որին այնուհետև միացել է ևս չորս թեկնածու, իսկ երկուսն էլ առանձին նույնատիպ հայտարարությամբ են հանդես եկել։ Սակայն Արցախի գործող իշխանություններն անտեսել են ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչն ու պահանջը և, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։
Ինչպես տեսնում եք՝ սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։
Ուզում եմ մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն հայտնել մարտի 31-ի դժվարին պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին ու վստահեցնել, որ մենք չենք հրաժարվում Նոր Արցախի մեր տեսլականից և համավարակի հաղթահարումից հետո այդ տեսլականի իրականացմանը միտված կոնկրետ աշխատանքներ ենք տանելու:
Իսկ ներկայիս հետընտրական ժամանակահատվածում առավելս իմ ուշադրության կենտրոնում է լինելու իմ քաղաքական թիմակիցների, մեր բոլոր աջակիցների ու համակիրների իրավունքների ոտնահարման հնարավոր փորձերի կանխարգելումը։
Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։ Աստված բոլորիս հետ։



***

Карабах-2020 хуже прежней Армении

7 апреля, 2020 | 19:14
Карабахская полиция подделала списки избирателей: есть случай, когда гражданин состоял в списках двух избирательных участков Степанакерта — по месту регистрации и по месту жительства. Проголосовал в обоих участках. Факт повторного голосования мониторинговая миссия из Армении раскрыла случайно. Чтобы проверить, насколько распространены были такие подлоги, миссия потребовала от полиции Карабаха предъявить все списки, составленные в соответствии с местонахождением избирателей, которые, в отличие от основных списков, не были размещены на сайте полиции, что также является нарушением закона. Полиция отказалась на том основании, что списки «не сохранились».
Об этом заявил Даниель Иоаннисян, глава миссии «Союз информированных граждан», мониторящей прошедшие 31-ого марта президентские и парламентские выборы в Карабахе
До выборов о раздувании числа избирателей заявил степанакертский журналист, редактор газеты «Третья Сила Плюс» Ваграм Агаджанян. По его словам, чтобы иметь более 103 000 избирателей, население Карабаха должно составлять 140-150 000. Между тем, там проживает порядка 100 000 человек: точной цифры не знает никто, ее намеренно скрывают. Действующая администрация, по словам журналиста, фактически, имеет в запасе до 40 000 «нарисованных избирателей».

Подробнее — по ссылке:

Комментариев нет:

Отправить комментарий