суббота, 29 февраля 2020 г.

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԼԾՎԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ  ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ. «ԻՐԱՎՈՒՆՔ»



«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները և կուսակցականները լծվել են Արցա­խում Փաշինյանի վարկանիշը քիչ թե շատ բարելավելու գործին: Եթե նախկի­նում նրանք կտրուկ խոսում և դատապարտում էին կապիտուլյացիա ստո­րագրած Փաշինյանին, ապա այսօր հակառակ պատկերն է:

Սկսել են արցախցիների շրջանում մասնավոր զրույցներում մեղմել Փաշինյանի մեղքը, ասելով, որ նա այդքան էլ մեղավոր չի, որ գեներալ­ներն ու զինվորականները հասցրին Ար­ցախը նման վիճակի: Եվ որ Փաշինյանը նախկինների մեղքն է հատուցում»:

https://livenews.am/press/2021/106319/05/12/10/

https://www.youtube.com/watch?v=L0ctop1DOY4

***

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. "Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՎ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՆՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ՞Ն, ԹԵ ԹՈՒՐՔԸ»

Փաշինյանի համախոհ, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը սրընթաց կորցնում է Արցախում իր առանց այն էլ փոքրաթիվ կողմնակիցներին։ Շատ արցախցիների կարծիքով՝ Բաբայանը բացահայտ դավաճանության ուղղություն է բռնել։

Մանրամասները՝ տեսանյութում։ Դիտել 34-րդ րոպեից.


***

ՀՅԴ Արցախի թեւը Սամվել Բաբայանին մեղադրել է պետական դավաճանության մեջ

 ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ՆՈՐ ՓԱՍՏԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախում աղմկոտ սկանդալ է հասունանում, որը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Սամվել Բաբայանի ղեկավարած "Միասնական Հայրենիք" կուսակցությունն առաջարկում է ադրբեջաներենը հայտարարել Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզու' հայերենին եւ ռուսերենին զուգահեռ: Այս մասին Ղարաբաղի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ՀՅԴ ղարաբաղյան բաժանմունքի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը։

Ավելին՝ Սամվել Բաբայանի կուսակցությունը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելիս ԼՂՀ քաղաքացիները պետք է առաջնորդվեն "կամ Հայաստանի Հանրապետության, կամ Ադրբեջանի, կամ Ռուսաստանի Դաշնության ծրագրով"։ Բաբայանի կուսակցությունը հատուկ նախագիծ է մշակել այդ կետերի շուրջ եւ այն տրամադրել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի մյուս խմբակցություններին քննարկելու համար:

Ըստ ամենայնի, արցախցիները շուտով կհայտարարեն Սամվել Բաբայանին ազգի դավաճան: Նշենք, որ, ըստ լուրերի, Սամվել Բաբայանը Արցախում համարվում է Նիկոլ Փաշինյանի դրածոներից մեկը։

Հետաքրքիր է այն փաստը, որ այդ սկանդալային մանրամասները հնչել են ԼՂՀ Հանրային հեռուստատեսության եթերում, որն ամբողջությամբ վերահսկում է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը։  

***

Սամվել Բաբայանի թիմը ցանկանում է Արցախում ադրբեջաներենը դարձնել պետական լեզու

https://www.youtube.com/watch?v=XWuSlePJyXA

***
Սամվել Բաբայանի կուսակցության պատճառով Արցախի Ազգային Ժողովի աշխատանքը պարալիզացվել է

Դեկտեմբերի 10-ին՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում Արցախի ԱԺ նիստ է տեղի ունեցել, որի արդյունքներով հայկական երկրորդ հանրապետության օրենսդիր մարմինը միջազգային հանրությանն ուղղված հայտարարություն է ընդունել։

Oragir.News-ը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեց, թե ներկայումս Արցախի ԱԺ-ն ի՞նչ պարբարականությամբ է նիստեր գումարում և դրանցում ի՞նչ հարցեր են քննարկվում։ Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց, որ Արցախի ԱԺ-ում նույնպես խնդիրներ ունեն՝ ի դեմս պատգամավորների․

«Ի վերջո կա պատգամավորների մի հատված, որոնք, ցավոք սրտի պաշտպանում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների շահերը, այս նույն դիտարկումները մենք արել ենք նաև մինչև Արցախի հայաթափումը։ Ասեմ նաև, որ Արցախի հայաթափումից հետո այդ մարդկանց մոտ որպես այդպիսին մեծ բան չի փոխվել, իրենց համար պարզապես բնակության վայրն է փոխվել, ու կրկին՝ արժեքը ոչ թե հայրենիքն է, այլ նյութը»։

Մետաքսե Հակոբյանը տեղեկացրեց մեզ, որ մի քանի անգամ փորձել են օրակարգային կարևորագույն հարցերով Արցախի ԱԺ նիստ հրավիրել, սակայն խմբակցություններից մեկը բոյկոտում է ցանկացած նիստ։

«Երեկ նույնպես նրանցից ոչ մի ներկայացուցիչ չկար, ըստ իս՝ նրանք ընդհանրապես չէին կարևորում Դեկտեմբերի 10-ը՝ նույնկերպ, ինչպես դա անում է Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Ամեն դեպքում՝ եթե անգամ չմեկնաբանեմ, փաստը մնում է այն, որ տվյալ խմբակցությունը անդադար բոյկոտում է նիստերը՝ ի վերջո իր դիտարկումներում ունենալով Արցախի պետական ինստիտուտների ոչնչացումը։ Կան նաև անհատ պատգամավորներ, ովքեր նույնպես նիստերին չեն մասնակցում, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ մենք պարզապես քվորում չենք ունենում ու չենք կարողանում նիստեր գումարել։

Բայց դեկտեմբերի 10-ին մեզ հաջողվեց քվորում ապահովել, ու այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, որպեսզի Ազգային ժողովը գա նորմալ աշխատանքային վիճակի, հիմա նորից հայտնվել ենք այդ փուլում, բայց ես վստահ եմ՝ այս փուլը ևս հաղթահարելու ենք։ Ի վերջո՝ մարդկային գործոնը պետք է դերակատարում չունենա, կա նպատակ, իսկ նպատակը արցախցիների Արցախ վերադարձի իրավունքն է, որը հաստատ ավելի գերակա է, ու շահի հետևից գնացողները չպետք է հաղթող դուրս գան»,- նշեց նա։

Ճշտող հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն է բոյկոտում Արցախի ԱԺ-ի աշխատանքները՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ դա Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունն է։

Հիշեցնենք, որ նախօրեին Oragir.News-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանը նշել էր՝ թեպետ միջազգային հանրությունից մեծ ակնկալիքներ չունեն, բայց Արցախի հարցը պետք է պահեն օրակարգում։

Комментариев нет:

Отправить комментарий