пятница, 28 февраля 2020 г.

ԱՄՆ 24 ՆԱՀԱՆԳ ԽՈՋԱԼՈՒԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԻԲՐև "ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ". ԶԼՄ-ՆԵՐ


Ինչո՞ւ են լռում հայկական արտգործնախարարությունները

Ամերիկյան 24 նահանգ Խոջալուի հայտնի իրադարձությունները ճանաչել է իբրև "ցեղասպանություն"։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ահա այդ նահանգները. Արիզոնա, Արկանզաս, Քըննեքթիկութ, Ֆլորիդա, Ջորջիա, Հավայի, Այդահո, Ինդիանա, Մեն, Մասաչուսեթս, Մինեսոտա, Միսիսիպի, Մոնտանա, Նեբրասկա, Նյու Ջերսի, Նեւադա, Նյու Մեքսիկա, Օկլահոմա, Փենսիլվանիա, Թենեսի, Տեխաս, Յուտա, Արեւմտյան Վիրջինիա եւ Վիսկոնսին:

Հատուկ ընդգծենք, որ ամերիկյան կողմը չի հերքում ադրբեջանական այս լրատվությունը:

Հատկանշական է, որ հենց Ադրբեջանում քիչ չեն մարդիկ, ովքեր համարձակություն ունեին հրապարակավ ասելու Խոջալուի մասին ճշմարտությունը։ Նրանց թվում են Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ու լրագրող Չինգիզ Մուստաֆաեվը, ով "մահացել է չպարզված հանգամանքներում" (այդ համարձակ ադրբեջանցիների վկայությունները՝ ստորև)։
Ու մինչ Ադրբեջանի քաղաքացիները աշխարհով մեկ հայտարարում են, որ ոչ մի ցեղասպանություն Խոջալուում չի եղել, որ հիշյալ իրադարձությունները հրահրել է այդ երկրի "Ժողովրդական ճակատը"՝ իր քաղաքական ընդդիմախոս նախագահ Մութալիբովին տապալելու նպատակով, ԱՄՆ իշխանությունները "չգիտես ինչու" ոչ միայն չեն ճանաչում Սումգայիթի հրեշավոր իրադարձությունները որպես ցեղասպանություն, այլև որոշել են կոպտորեն խախտել այն ժողովրդի իրավունքները, որն իսկապես ցեղասպանություն է վերապրել, ընդ որում՝ առաջինն աշխարհում:
Հայաստանում և Արցախում շատ դիտորդներ հիմա հարց են տալիս՝ լավ, սա ո՞նց հասկանանք։ Չէ՞ որ ԱՄՆ-ն բառացիորեն վերջերս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում։ Ինչո՞ւ է ղարաբաղյան հակամարտության գոտում Վաշինգտոնը գնացել պատմության կեղծման ճանապարհով։

Հոգեպես առողջ մարդիկ դժվարանում են պատասխանել այս հարցին։ Հավանաբար, այնտեղ, որտեղ հայեր կան և որտեղ նրանք մինչ օրս ցեղասպանության են ենթարկվում (օրինակ՝ Ղարաբաղում), նրանց իրավունքները պաշտպանել պետք չէ։ Իսկ այնտեղ, որտեղ նրանք չկան, օրինակ, Արևմտյան Հայաստանում (Թուրքիայում), նրանց իրավունքները կարելի է և պաշտպանել:

Չար լեզուները պնդում են, թե ԱՄՆ-ում բնակվող որոշ էթնիկ խմբերին պետք են մեր պատմական տարածքները, բայց առանց նրանց տերերի՝ հայերի։ Այդ պատճառով Արցախում, որտեղ հայեր կան, նրանք պայքարում են հայ ժողովրդի դեմ։ Իսկ այնտեղ, որտեղ նրանք չկան, օրինակ՝ Արեւմտյան Հայաստանում, ԱՄՆ-ի իշխանությունները իբր պաշտպանում են հայերի իրավունքները: Այսպիսինն են ամերիկյան "տրամաբանության" առանձնահատկությունները։

Այս իրավիճակում ողջախոհ բոլոր մարդկանց մոտ կրկին հարց է առաջանում. ինչո՞ւ են լռում հայկական արտգործնախարարությունները։ Ինչո՞ւ նրանք պարզաբանումներ չեն պահանջում Երևանում ԱՄՆ դեսպանատնից։ Այդ գերատեսչությունների ներկայացուցիչներից պահանջվում է ընդամենը բերանը բացել ու խոսել, բայց նույնիսկ դա նրանք չեն անում։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը երկու ԱԳՆ պահում: Եվ ինչո՞ւ է տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում նրանց վրա։ Որ նրանք անընդհատ լռե՞ն։ Արդյո՞ք մենք չափից մեծ գին չենք վճարում այս անիմաստ լռության համար...

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
"Երրորդ ՈՒժ Պլյուս" թերթի գլխավոր խմբագիր:

Թերթը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ և ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի ու ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) ջանքերով ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան խնդրանքով


http://vzglyad.az/news/104794/%D0%A5%D0%BE%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D0%B3%D0%B5%D0%BD%D0%BE%D1%86%D0%B8%D0%B4-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B0%D0%BB%D0%B8-16-%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD-%D0%BC%D0%B8%D1%80%D0%B0,-24-%D1%88%D1%82%D0%B0%D1%82%D0%B0-%D0%A1%D0%A8%D0%90.html

***

ԱՅԱԶ ՄՈՒԹԱԼԻԲՈՎ. «ՀԱՅԵՐՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԻՋԱՆՑՔ ԵՆ ԹՈՂԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ։ ԻՆՉՈ՞Ւ ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ԿՐԱԿԵԻՆ» 


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն:

Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն:

«Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է», - «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում հայտարարեց Մազալովան, ով միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց՝ նշելով, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի առիթ լիներ իր հրաժարականի համար։

Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութալիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպանեցին…»,-ցավով հիշում է լրագրողը:

Նա ներկայացրեց ևս մեկ սարսափելի փաստ, որը ֆիքսել է անգամ 1992 թ. մարտին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական առաքելությունը. չհուղարկավորված և նեխած մարմիններ. Խոջալուի դեպքերը տեղի էին ունեցել փետրվարի վերջին, իսկ մուսուլմանական կարգի համաձայն` մահացած մարդուն պետք է հուղարկավորել մինչև երկրորդ օրը:

Հայտնի է, որ մարդկանց մարմիններ հայտնաբերվել են Աղդամի ադրբեջանական ստորաբաժանումների՝ «ժողովրդական ճակատ»-ի վերահսկած դիրքերի դիմաց, ինչը երևում է Մուստաֆաևի փետրվարի 28-ի նկարահանումից։ Չինգիզ Մուստաֆաևը միջադեպի վայրում ևս մեկ նկարահանում է իրականացրել մարտի 2-ին։ Ինչպես պարզ է դարձել երկու նկարահանումներից, ինչի մասին նշել է նաև հեղինակը, դիակները տեղափոխված են եղել, առաջին նկարահանմամբ երևում են դիակներ, որոնք երկրորդ տեսանյութում արդեն ենթարկվել են խեղումների, հանվել է գանգամաշկը, կատարվել են դիակների այլ պղծումներ։ Սակայն, հատկանշական է, որ փետրվար 28-ի նկարահանման ընթացքում միջադեպի վայրում շրջել են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք էլ տեղաշարժել են դիակները։ 

«Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ չեմ վերցրել և պատճենել այդ կադրերը: Մինչև հիմա խիղճս տանջում է: Հասկանում եք՝ Մութալիբովի հետ հարցազրույցն այդ տեսանյութերի և Չինգիզի հետ խոսակցության արդյունքն էր»,- նշեց Մազալովան:  
«Արմենպրես»-ի թղթակցի ճշտող հարցին՝ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի հրապարակային ամբիոնն օգտագործեց հերքելու Մութալիբովի խոսքերը, Մազալովան ընդգծեց. «Ես կպատասխանեմ այսպես. գիտենք` Թուրքիան էլ մինչև հիմա հերքում է Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջ»:

«Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո հրաժարական տվեցիք։ Խոջալուի բնակիչների դիակները հայտնաբերվել են Աղդամից ոչ հեռու։ Ինչ-որ մեկը սկզբում կրակել է նրանց ոտքերին, որպեսզի չկարողանան հեռու գնալ։ Հետո գործել են կացնով՝ փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարել են դիակները։ Նոր նկարահանումների ժամանակ՝ մարտի 2-ին, նույն դիակները մաշկազերծված էին։ Ինչպիսի տարօրինակ խաղ…», - 1992թ. ապրիլի 1-ին տպագրված հարցազրույցում Մազալովայի հարցին Մութալիբովը պատասխանել էր.

«Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը …. ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար։ Եթե ես հայտարարում եմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ։ Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք կրակեին։ Հատկապես՝ Աղդամին մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ զինուժ կար, որպեսզի դուրս գար մարդկանց օգնելու կամ պարզապես բանակցելու, որ խաղաղ բնակչությունը հեռանա։ Այդպիսի պրակտիկա կիրառվում էր…»:

Կարեն Խաչատրյան
Լուսանկարը՝ «Նովոյե վրեմյա»-ից

https://armenpress.am/arm/news/1005249.html

***


Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցիների վկայություններով


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մինչ օրս շարունակում է ակնհայտ կեղծ և անհիմն տեղեկություններ տարածել «Խոջալուի կոտորածի» վերաբերյալ, կամ որ ավելի ճիշտ է՝ Աղդամի իրադարձությունների: Մինչ օրս ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ստեղծել մի կեղծ պատկեր, թե Խոջալու բնակավայրում «հայերի կողմից կոտորվել են ադրբեջանցիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ»: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է:


Ինչպես գիտենք, 1992 թ. փետրվարի լույս 26-ի գիշերը Խոջալուից ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի թողած միջանցքով հեռացած և այնուհետև Խոջալուից շուրջ 10 կմ հեռավորության վրա հայտնաբերված «ադրբեջանցիների» դիակները լուսանկարահանել է ադրբեջանական այժմ արդեն չգործող ANS հեռուստաընկերության լրագրող Չինգիզ Մուստաֆաևը: Վերջինս նկարահանում իրականացրել է երկու անգամ՝ փետրվարի 29-ին և մարտի 2-ին: Առաջին անգամ, ինչպես նշում է ինքը Մուսատաֆաևը, իրենց այդտեղ չէին սպասում: Երկրորդ անգամ Չ. Մուստաֆաևի հետ դեպքի վայր են տարվել նաև միջազգային լրագրողներ:

Միջադեպից հետո՝ 1992 թ. մարտի 25-ին, Ադրբեջանի Գերագույն խորհրդում (խորհրդարան) ստեղծվել էր պատգամավորական հանձնաժողով, որը պետք է քններ այն: Հարցի քաղաքական կողմը և ադրբեջանական քարոզչամեքենայի՝ սեփական զոհերի շահարկումները պարզորոշ երևում են հենց այստեղից. դեռևս քննություն չանցկացրած, միջադեպը քննելու համար հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ որոշման մեջ արդեն իսկ այն անվանվում էր «ցեղասպանություն»՝ առանց որևէ հիմքի և քննության: Ո՞րն էր այսպես շտապելու պատճառը. սա ցույց է տալիս հենց ադրբեջանական աղբյուրների հետազոտությունը:

Պատգամավորների հանձնաժողովին որպես վկա իր տեսածը պատմել է նաև Չ. Մուստաֆաևը: Նրա վկայության տեսագրությունը ամբողջությամբ համացանցում հայտնվել է միայն ավելի քան 25 տարի անց: Այստեղ Մուստաֆաևը նշում է, որ փետրվարի 28-ին մեկնում է Աղդամ, այնուհետև մի կերպ համոզում, որ իրեն փոխադրամիջոց տան՝ գնալու միջադեպի վայր: Սկզբում նրան ասում են, թե դիակները եղել են Խոջալուում, այն էլ արդեն վերադարձրել են: Ի վերջո, երբ Մուստաֆաևին ուղղաթիռ են տրամադրում այլ տեղ գնալու համար՝ նա օդաչուներին խնդրում է գնալ այն վայրով, որտեղ, ըստ Խոջալուից Աղդամ հումանիտար միջանցքով հեռացած բնակիչների՝ իրենց համաքաղաքացիներից պետք է լինեին՝ կենդանի:

Նշված վայրը, ինչպես նշում է Մուստաֆաևը, եղել է Խոջալուից 10 կմ և ադրբեջանական դիրքերից ընդամենը շուրջ 700 մետր հեռավորության վրա: Հենց այդտեղ է նաև տեսել ադրբեջանցիների շուրջ 50 դիակ: Սա այն դիակներն են, որոնք տեսա և լուսանկարահանվել են ու ցուցադրվում են մինչ օրս:

Մուստաֆաևն այստեղ հետաքրքիր մանրամասներ է նկատում, ինչը նաև տեսանկարահանել է. դիակների արանքում պտտվում են ադրբեջանցի զինվորականներ՝ Աղդամից: Նրանց հետ եղել է նաև երեք ուղղաթիռ, որոնք, տեսնելով Մուստաֆաևին՝ միանգամից վերադարձել են: Այդ 10 զինվորականը, ինչպես նշում է Մուստաֆաևը, վերադարձել են Աղդամ ոտքով, այնպես՝ ինչպես և եկել էին:

Այսինքն, այն վայրը, որտեղ Խոջալուի բնակիչների մարմիններն էին՝ ադրբեջանական դիրքից հեռու էր ընդամենը 700 մետր, և ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերից ոտքով հանգիստ գալիս էին այդ շրջան, պտտվում և հետ վերադառնում:

Մինչդեռ Չինգիզ Մուստաֆաևին մինչ այդ վստահեցրել են, որ այդ շրջանում «հայերն են», այնտեղ գնալ չի լինում: Այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս են այդ մարդիկ սպանվել մի տարածքում, որը հայկական ուժերից հեռու էր և ադրբեջանական դիրքից ընդամենը 700 մետր հեռավորության վրա ու ամբողջությամբ նրանց տրամադրության ներքո:

Այստեղից առաջ են գալիս նաև մյուս հարցերը. Երբ երկրորդ անգամ՝ մարտի 2-ին, Մուստաֆաևը վերադառնում է միջադեպի վայր, նկատում է, որ մարմինների մի մասը այդ միջակայքում խեղվել են. հանվել են գլխամաշկերը, իրականացվել են այլ դաժանություններ:

Այս ամենը տեղի էր ունեցել փետրվարի 29-ի և մարտի 2-ի միջակայքում, երբ այդ տարածքում, ինչպես նշում է Մուստաֆաևը, ազատ կերպով շրջում էին ադրբեջանական զինվորականները: Այդ ամենը հաստատվում է նաև առկա տեսանյութերով:

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էին հայերը խեղել սպանված անձանց դիակները մի վայրում, որը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ էր: Մյուս կողմից նաև անհեթեթ է նման բանը քննարկելը, քանի որ աննպատակ է անգամ հնարավորության դեպքում մտնել այդ տարածք, իրականացնել դաժանություններ՝ իմանալով, որ Ադրբեջանն արդեն իսկ հրավիրել է միջազգային լրագրողների, որոնք նկարահանում են միջադեպի հետևանքները: Իսկ ադրբեջանական կողմը, մասնավորապես՝ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի քաղաքական հակառակորդ Աբուլֆազ Ալիևի (Էլչիբեյ) ղեկավարած «Ժողովրդական ճակատ»-ը ունեին նման շարժառիթներ: Միջադեպից օրեր անց՝ մարտի 5-ին, այս ամենի հետևանքով Ա. Մութալիբովը ստիպված եղավ հրաժարական տալ: Այստեղ կարևոր է նշել, որ միջադեպի վայրից 700 մետր հեռավորության վրա տեղակայված դիրքը վերահսկում էին հենց Ժողճակատի զինյալները:

Այս հարցերի պատասխանները ադրբեջանական կողմը մինչ օրս թողել է անպատասխան՝ ողբերգությունն օգտագործելով քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով: Իսկ բոլոր վկաները լռեցվել և լռեցվում են: Դրա վառ ապացույցն է միջադեպից ընդամենը 3.5 ամիս անց՝ 1992 թ. հունիսի 15-ին նույն վայրում մարտերի ընթացքում Խոջալուի գործով կարևորագույն վկա Չ. Մուստաֆաևի՝ ադրբեջանական գրադի բեկորից «պատահաբար» սպանվելը:

Մյուս ապացույցը ներկայումս Ադրբեջանի իշխանական քարոզչության «ամենավառ» դեմքերից Էյնուլլա Ֆաթուլաևն է: Վերջինս, մինչև Ադրբեջանում քրեական պատասխանատվության ենթարկվելը և դրանից հետո իշխանական քարոզիչի վերածվելը անկախ հետաքննություն էր իրականացրել, ինչի արդյունքում հաստատել էր, որ հումանիտար միջանցք եղել է Խոջալուի բնակիչների անվտանգ հեռանալու համար:
Ադրբեջանի կողմից իրականացված այլ զեղծարարություներին կարող եք ծանոթանալ Xocali.net կայքում:

Տարոն Հովհաննիսյան

https://armenpress.am/arm/news/1006362/

***


24 АМЕРИКАНСКИХ ШТАТА НАЗВАЛИ СОБЫТИЯ В ХОДЖАЛУ "ГЕНОЦИДОМ" - АЗЕРБАЙДЖАНСКИЕ СМИ

И снова возникает резонный вопрос: почему молчат оба армянских МИДа? 

24 американских штата назвали известные события в Ходжалу "геноцидом". Об этом сообщают азербайджанские СМИ. Вот эти штаты: Аризона, Арканзас, Коннектикут, Флорида, Джорджия, Гавайи, Айдахо, Индиана, Мэн, Массачусетс, Миннесота, Миссисипи, Монтана, Небраска, Нью-Джерси, Невада, Нью-Мексика, Оклахома, Пенсильвания, Теннесси, Техас, Юта, Западная Вирджиния и Висконсин.

Особо отметим, что американская сторона не опровергает эту информацию азербайджанских СМИ.

Примечательно, что в самом Азербайджане немало людей, имевших смелость публично сказать правду о Ходжалу. В их числе - экс-президент Азербайджана Аяз Муталибов и журналист Чингиз Мустафаев, "погибший" при "невыясненных обстоятельствах" (о смелых рассуждениях этих азербайджанцев - ниже).

И пока сами граждане Азербайджана заявляют на весь мир, что никакого геноцида в Ходжалу и в помине не было, что эти события спровоцировал "Народный фронт" этой страны с целью свержения с поста президента своего политического оппонента, власти США "почему-то" не только не признают геноцидом чудовищные события в Сумгаите, но и решили грубо нарушить права армянского народа, действительно пережившего Геноцид, причем первым в мире - в 1915 году.

Многие наблюдатели в Армении и Арцахе сегодня спрашивают: как же так? Ведь США вроде недавно признали Геноцид армян в Турции. Почему же они пошли по пути фальсификации истории в зоне Карабахского конфликта? 

Психически здоровым людям трудно ответить на этот вопрос. Видимо, там, где есть армяне и где они подвергаются геноциду по сей день (например в Карабахе), их права защищать не нужно. А там, где их нет, например, в Западной Армении (Турции), их права можно и защитить.

Злые языки утверждают, что некоторым этническим группам в США нужны наши исторические территории, но без их законных хозяев - армян. Поэтому в Арцахе, где есть армяне, они воюют с армянским народом. А там где их нет - в Западной Армении - власти США якобы защищают права армян. Таковы особенности американской "логики".

В этой ситуации у всех здравомыслящих людей снова возникет вполне резонный вопрос: почему молчат оба армянских МИДа? Почему они не требуют разъяснений у посольства США в Ереване? От представителей этих ведомств требуется всего лишь  открывать рот и говорить, но даже это они не делают. Почему армянский народ содержит два министерства ИД? И почему тратит на них десятки миллионов долларов в год? Для того, чтобы они все время молчали? Не слишком ли мы щедро платим за зто бессмысленное молчание?

Ваграм АГАДЖАНЯН
Главный редактор газеты "Третья Сила Плюс" Газета была незаконно закрыта усилиями Сержа Саргсяна, Бако Саакяна и ФСБ РФ (ФСБ) по просьбе посольства США в Армении

http://vzglyad.az/news/104794/%D0%A5%D0%BE%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D0%B3%D0%B5%D0%BD%D0%BE%D1%86%D0%B8%D0%B4-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B0%D0%BB%D0%B8-16-%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD-%D0%BC%D0%B8%D1%80%D0%B0,-24-%D1%88%D1%82%D0%B0%D1%82%D0%B0-%D0%A1%D0%A8%D0%90.html

***
АЯЗ МУТАЛИБОВ: "АРМЯНЕ ВСЕ-ТАКИ ОСТАВИЛИ КОРИДОР ЛЮДЯМ. ЗАЧЕМ ЖЕ ИМ ТОГДА СТРЕЛЯТЬ?"


28 февраля представители руководства Армении во главе с премьер-министром Николом Пашиняном на холме Цицернакаберд в Ереване почтили память невинных жертв Геноцида армян 27-29 февраля 1988 г. в городе Сумгаит. Премьер-министра Армении сопровождали вице-премьер Мгер Григорян, вице-премьер Тигран Авинян, Католикос Всех Армян Гарегин II, секретарь Совета безопасности Армен Григорян, начальник Генштаба ВС Артак Давтян, и. о. начальника Полиции Арман Саркисян и другие высокопоставленные лица.
28 февраля исполняется 32-я годовщина Геноцида армян, осуществленного Азербайджаном на государственном уровне. В период с 27 по 29 февраля 1988 г. в городе Сумгаит азербайджанские власти на государственном уровне организовали погромы и массовую депортацию армянского населения города. По официальным данным Генпрокуратуры СССР, в ходе беспорядков погибло 26 граждан армянской национальности, более ста человек было ранено, хотя очевидцы говорят о сотнях убитых.
29 февраля советские войска вошли в Сумгаит, однако и в этот день насильственные действия и убийства еще продолжались. Армия лишь вечером прибегла к решительным действиям и предотвратила дальнейшие погромы.
Несмотря на то, что международное сообщество еще не признало преступление Сумгаита как геноцид, его осудили Европарламент (1988 г.), Сенат США (1989 г.) и парламент Аргентины.
***
КТО ПОВИНЕН В ХОДЖАЛИНСКИХ СОБЫТИЯХ?

Из интервью бывшего президента Азербайджана Аяза Муталибова чешской журналистке Дане Мазаловой, "Независимая газета" 2 апреля 1992 года

— Что вы думаете о событиях в Ходжалы, после которых вы ушли в отставку? Трупы ходжалинцев были найдены недалеко от Агдама. Кто-то сначала стрелял в ноги, чтобы они не могли уйти дальше. Потом добавил топором, 29 февраля мои коллеги снимали их. Во время новых съемок, 2 марта, эти же трупы оказались скальпированы. Какая то странная игра...

— Как говорят те ходжалинцы, которые спаслись, это все было организовано для того, чтобы был повод для моей отставки. Какая-то сила действовала для дискредитации президента. Я не думаю, чтобы армяне, очень четко и со знанием дела относящиеся к подобным ситуациям, могли позволить азербайджанцам получить изобличающие их в фашистских действиях документы. Можно предположить, что кто-то был заинтересован в том, чтобы потом показать эти кадры на сессии ВС и все сфокусировать на моей персоне.

Если я заявляю, что это вина азербайджанской оппозиции, могут сказать, что я на них наговариваю. Но общий фон рассуждений таков, что коридор, по которому люди могли уйти, армянами все-таки был оставлен. Зачем же им тогда стрелять? Тем более на территории, близкой к Агдаму, где к тому времени было достаточно сил, чтобы выйти и помочь людям. Или просто договориться, что мирные жители уходят. Такая практика была все время.

Мне все время говорили, что ходжалинцы держатся, что им нужно помочь оружием, людьми, продуктами. Я дал поручение сделать это вертолетами. Однако летчики, как мне объяснили, отказались туда лететь, поскольку у них нет специальных приборов, чтобы уходить от стингеров. Так прошла почти целая неделя. Там же поблизости располагалась агдамская группировка, которая обязана была все время следить за развитием события. Как только техника окружила Ходжалы, нужно было эвакуировать население. Еще раньше я такое поручение дал по Шуше: мужчин- оставить, а женщин и детей вывезти. Это тоже законы войны: их надо спасать. Мое поведение было объективным и однозначным: я такие поручения давал, но почему в Ходжалах их не выполнили, мне неясно. Я, кстати, несколько раз в этот период говорил с Мкртчяном, председателем ВС НКР: "Вы уложили тысячи людей. Дайте нам возможность вывезти их трупы". Но он ответил, что никаких трупов быть не должно, у них есть наши люди, которых кормят, хотя продовольствия не хватает, и готовы отпустить в обмен на своих заложников.

— Когда вам сообщили об этих погибших?

— На следующий день после того, как передали, что в Ходжалах всего несколько погибших. Пришла информация министра внутренних дел.

— Кто ответствен был за эту информацию?

— Сам министр. К тому времени была создана пресс-служба и в Министерстве обороны. После истории с вертолетом мы договорились, что никто не будет давать непроверенной информации.

— Считаете ли вы ответственным и премьер-министра Гасана Гасанова?

 Глава правительства, конечно, отвечает за все, хотя он от этого открещивается, говоря, что не занимается подобными вопросами. Но правительство есть правительство.

http://sumgait.info/khojaly/khojaly-deev-1.htm

***

Чингиз Мустафаев о Ходжалу: среди находящихся в 600 метрах от нашего поста трупов спокойно гуляли 10 человек из наших

Азербайджанский журналист Чингиз Мустафаев, известный своими съемками в районе боевых действий в регионе карабахского конфликта, был одним из тех, кто рассказал правду о ходжалинских событиях. Мустафаев заснял трупы жителей поселка Ходжалу, найденных у азербайджанских позиций недалеко от Агдама в марте 1992 года и в своих показаниях предал гласности информацию об истинных виновниках гибели ходжалинцев.

«28 февраля (1992 г.), когда я пришел туда, попросил разрешения перейти на ту сторону и посмотреть, как произошла трагедия. Мне сказали, что трупы есть только в Ходжалу, проведены переговоры с армянами, а тела обменяны и привезены. Жители Ходжалу же рассказали, что тела находятся у свиных ферм, но мне сказали, что у свиных ферм остались живые люди: ходжалинцы пришли пешком и спрятались там», - сказал Мустафаев.
После этого журналист попросил предоставить ему вертолет, автомобиль или же разрешить ему пройти туда пешком, однако ему снова сказали, что туда невозможно попасть, там все перебиты, а армяне якобы держат это место под огнем.
«29 февраля, во время полета на военном вертолете из села Умудлу в тот же самый район, по моей просьбе мы полетели по этой стороне. Я своими глазами увидел, что я уже проходил по этому месту. В 10 километрах от Ходжалу – это та самая свиная ферма. На расстоянии 700 метров от нашего поста в Деребее было разбросано более 50 тел. И по сей день, на отснятых сверху кадрах для меня так и осталось вызывающей дрожь загадкой то, что среди трупов разгуливали 10 наших граждан. Они были из Агдама, в военной форме.
Эти кадры у меня есть – они спокойно прогуливались среди трупов. По сей день мне говорят, что там не было трупов, туда никто не мог попасть, там армяне и прочее. Но когда наконец мы на вертолете спустились туда, три находящихся в этом месте вертолета сразу же вернулись в Агдам, якобы "забыв" нас там. А те 10 человек, как пришли туда пешком, так пешком и ушли», - подчеркнул журналист.
По его словам, они вшестером остались там и в течение 45 минут проводили съемки. Это место находилось в 25 метрах от дороги, ведущей в село Нахичеваник. Дважды по этой дороге проехали наполненные армянами автомашины. Они заметили журналиста и его группу, которые после съемок пешком вернулись в Агдам.
«Я по сей день не могу понять, почему находящиеся в 600-700 метрах от нашего поста трупы, среди которых спокойно гуляли 10 наших человек, никто не подобрал? А из Ходжалу, при условии, что были проведены переговоры, трупы были обменяны и привезены.
Якобы, как вы заметили, это была “западня” – армяне ждали наших. Туда идти нельзя было также и по той причине, что якобы армяне там убивают людей», - говорит Мустафаев.
Что касается комиссии, которая была создана для расследования событий, журналист отметил, что сомневается в ее работе.
На его взгляд, осуществившие эти трагедии силы день ото дня готовят новые вещи. Более того, Мустафаев подчеркнул, что в Азербайджане ни одно из национальных трагедий (в том числе январская трагедия, а также трагедия со сбитым вертолетом) не раскрыто.
Чингиз Мустафаев был убит 15 июня 1992 г. Посмертно он был удостоен звания Национального героя Азербайджана за съемки в районе боевых действий в регионе Карабахского конфликта. Чингиз Мустафаев известен в первую очередь съемками трупов жителей поселка Ходжалу найденных у азербайджанских позиций недалеко от Агдама в феврале 1992 года. Он же заснял на видеопленку эти трупы уже 2 марта 1992 г.. Когда Мустафаев сказал бывшему президенту Азербайджана А. Муталибову о том, что положение тел и поврежденность трупов не совпадали с первоначальным осмотром, тот сказал ему: «Никому не говори ни слова о том, что приметил неладное, иначе тебя убьют».
Из-за готовности предать гласности информацию об истинных виновниках гибели ходжалицев, а также о катастрофе вертолета с государственными деятелями Азербайджана 20 ноября 1991 года, был заключен в азербайджанскую тюрьму известный полевой командир Якуб Рзаев («Ала Якуб») формирования которого также находились в Агдамском районе. Ала Якуб умер в тюрьме «при невыясненных обстоятельствах» в июне 1993 года.
https://www.panorama.am/ru/news/2017/02/25/%D0%A7%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B7-%D0%9C%D1%83%D1%81%D1%82%D0%B0%D1%84%D0%B0%D0%B5%D0%B2-%D0%B0%D0%B3%D0%B4%D0%B0%D0%BC%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5-%D1%81%D0%BE%D0%B1%D1%8B%D1%82%D0%B8%D1%8F/1734948

***

Правда о Ходжалы - Чингиз Мустафаев / Truth about Khojaly - Chingiz Mustafaev



Комментариев нет:

Отправить комментарий