ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ, ՈՒ՞Ր ԵՆ "ԱՆՀԵՏԱՆՈՒՄ" ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՈՍԿՈՒ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՏՈՆՆԱՆԵՐ
Ինչի՞ համար է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստացել ռուսական «Պետրոս մեծ» շքանշանը
Արձակուրդների սեզոնը մոտեցավ ավարտին, իսկ Լեռնային Ղարաբաղի հազարավոր քաղաքացիներ այդպես էլ չստացան իրենց խղճուկ աշխատավարձներն ու էլ ավելի խղճուկ կենսաթոշակները, որոնց չափը լավագույն դեպքում տատանվում է 80-200 դոլարի սահմաններում: Խոսքն առաջին հերթին ուսուցիչների մասին է, որոնք պետք է արդեն աշխատանքի դուրս գաին: Գրեթե ամեն օր զայրացած արցախցիները զանգահարում էին ԼՂՀ կառավարություն եւ Ստեփանակերտի քաղաքապետարան, բացատրություններ պահանջելով իշխանություններից, սակայն ամեն անգամ հետևում էր նույն պատասխանը. “Սուբսիդիաներ չկան”:
Ահաբեկված ու հիմնովին ճնշված ԼՂՀ ԶԼՄ-ները վախենում են լուսաբանել մայրաքաղաքում եւ հանրապետության շրջաններում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը: Ճիշտն ասած, լուսաբանող էլ մեծ հաշվով չկա. բոլոր անկախ ԶԼՄ-ները “ժողովրդավարական” Ղարաբաղում հեռատեսորեն ոչնչացվել են վաղուց, իսկ պաշտոնական լրատվամիջոցները “հասկանալի” պատճառներով ծպտուն հանել չեն համարձակվում…
Այս իրավիճակը տևում է արդեն ավելի քան 7 ամիս, սկսած նախորդ տարվա վերջից: Կրքերը սոցիալական վճարումների, ավելի ճիշտ “չվճարումների” շուրջ այնքան են բորբոքված, որ խնդրի էությունն ու պատճառները տեղում պարզելու նպատակով ԼՂ են պարբերաբար մեկնում ՀՀ հատուկ պատվիրակություններ: Նույնիսկ ՀՀԿ անդամները, որոնց դժվար է կասկածել ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, այսպես ասած, դեմոկրատական տառապանքների մեջ, չեն դիմացել ու ԼՂ հեռուստաեթերում կեսբերան քննադատել են ԼՂՀ-ում բյուջետային միջոցների աներևակայելի չափերի հասնող ոչնպատակային ծախսերը, պարզ ասած՝ զանգվածային գողությունն ու ԼՂՀ բնակչության անդադար կողոպուտը:
Ավելի ուշ Հայաստանի պաշտոնական ԶԼՄ-ներում տեղեկություն առկայծեց այն մասին, որ ՀՀ իշխանությունները լրացուցիչ 20 մլն դոլար են հատկացրել Ղարաբաղի ղեկավարությանը՝ աղետալի իրավիճակը սեղմ ժամկետներում շտկելու համար: Դրանից հետո ղարաբաղյան TV-եթերում հայտնվել է ուրախությունից պայծառացած ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու հանդիսավորությամբ հայտարարել, որ այսուհետ աշխատավարձերի եւ կենսաթոշակների հատկացման ոչ մի ձգձգում այլևս չի լինելու. դրանց ժամանակին վճարումը ԼՂ-ում հիմա հավասարազոր է գրեթե էպիկական սխրանքի: Սակայն մեկ ամիս անց իրավիճակը կրկնվեց եւ ամենավատ եղանակներով տևում է մինչ օրս:
Քանի որ պաշտոնական բացատրությունների Ղարաբաղի ժողովուրդը այդպես էլ չարժանացավ, ԼՂ մայրաքաղաքում շրջանառվում են ամենաֆանտաստիկ լուրերը ստեղծված իրողությունների վերաբերյալ: Ըստ դրանց, ԼՂՀ բյուջեից գողացվել է 2-ից 6 մլրդ դրամ, ինչի հետևանքով Կենտրոնական Բանկի որոշ աշխատողներ հայտնվել են տնային կալանքի տակ: Նշյալ լուրերի համաձայն, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հրաման են ստացել Մոսկվայից եւ ուժային այլ կենտրոններից, համաձայն որի Արցախի ժողովրդին պետք է հոգեբանորեն, աստիճանաբար պատրաստել տարածքային զիջումների հօգուտ Ադրբեջանի: Դրա համար էլ արդեն այսօր չեզոքացվում են ապագա դիմադրության բոլոր հնարավոր օջախները: Այդ նպատակով, ըստ հին բոլշևիկյան մեթոդաբանության, քաղաքացիներին պետք է հասցնել ծայրահեղ աղքատության եզրին, քանի որ չքավորը բարձր քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չունի և նրան հեշտ է պարտադրել ցանկացած որոշում: Կողմնակի նպատակներից մեկն էլ իբր հակասությունների խորացումն է ՀՀ և ԼՂՀ միջև, քանի որ Արցախի հիմնական ֆինանսավորումը իրականացվում է Երևանից և դժգոհությունը ՀՀ-ից տվյալ պարագայում անխուսափելի է:
Դժվար է ասել, թե որքանով են հավաստի այս տեղեկությունները, քանի որ երկրորդ հայկական հանրապետությունում, ըստ երևույթին, արգելված է կուտակված խնդիրների նույնիսկ մակերեսային և թեթեւ քննարկումը:
Հետաքրքրականն այն է, որ Լեռնային Ղարաբաղը իր ռեսուրսային հարուստ կարողություններով ի վիճակի է կերակրել ոչ միայն ինքն իրեն, այլև մի քանի երկրներ միասին վերցված: Խոսքը հատկապես գյուղատնտեսական արտադրանքի մասին է: Սա ԼՂ տնտեսական ներուժը ուսումնասիրած առանց բացառության բոլոր փորձագետների կարծիքն է: Բայց այդ արտադրանքի հիմնական մասը մինչ օրս առաքվում է կիսաքարքարոտ Հայաստանից, որտեղ, ի տարբերություն Ղարաբաղոի, քիչ են բերրի հողերը: Մարդիկ ԼՂ-ում բառացիորեն ոսկու վրա են ապրում ու քայլում, բայց ոչ այն է իշխանական ապաշնորհ մենեջմենթի, ոչ այն է արտաքին պատվերի պատճառով չեն ցանկանում օգտագործել սեփական ներուժի գոնե 10%-ը:
Ըստ ԶԼՄ հրապարակումների, վերջին տվյալներով, ՌԴ հայտնի Geologix Group ընկերությունը, որը մասնագիտացած է ինժեներական որոնումների, նախագծման, օգտակար հանածոների հետախուզման և որոնման մեջ, մտադիր է ոսկու լայնածավալ արդյունահանում սկսել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել են նշյալ ընկերության հիմնադիրները՝ 30-ամյա Նիկիտա Կոչևը եւ Պավել Կոպիտինը, ԼՂՀ-ում հետախուզման արդյունքների մասին պատմելով “Ֆիրմայի գաղտնիքը” ամսագրի լրագրող Նաստյա Չերնիկովային: Հարցազրույցում նրանք տեղեկացրել են վերջինիս, որ իրենց առաջարկել են լիցենզիա ստանալ ոսկու արդյունահանման ՀՀ մի փոքր հանքավայրում: Այդ ժամանակ էլ գաղափար առաջացավ դիտարկել ոսկու հանքավայրերը նաև Լեռնային Ղարաբաղում:
“Խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից կազմակերպած արշավախմբերը պարզել են, որ ԼՂՀ-ի միայն Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում կա 1250 տոննա ոսկու, 4550 տոննա արծաթի, 1,84 մլն տոննա պղնձի, 660 000 տոննա կապարի և այլ մետաղների պաշարներ: Շատ հեշտ էր ստանալ այդ հանքավայրերը, քանի որ չճանաչված հանրապետությունում մրցակցություն գրեթե չկա: Հանքավայրը պատկանում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, նրանց ներկայացուցիչները հրավիրել են մեզ հանդիպել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ”, – գրել է Ն. Չերնիկովան: Ռուսական ձեռնարկության ղեկավարները հայտնեցին նրան, որ ընկերությունն մտադիր է ոսկու լայնածավալ արդյունահանում սկսել Արցախում:
ԼՂՀ Երկրաբանական ֆոնդում գրանցված է 285 հանքավայր և օգտակար հանածոների արդյունահանման կետեր, որոնցից 83-ը մետաղական են, 197-ը ոչ մետաղական, 5-ը՝վառելիքի: Իրականացվում է 78 ծրագիր, որոնցից 64-ը վերաբերում է ռեսուրսների արդյունահանմանը, 14-ը՝ դրանց հետազոտություններին:
Լեռնային Ղարաբաղը բազմազան ու հարուստ հումք ունի նաեւ շինարարական նյութերի, առաջին հերթին դաշտային սպաթի արտադրության համար: Կան նաև ցեմենտի, կղմինդրի արտադրության լայն հնարավորություններ: Ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացումը հանրապետությունը կապահովի բնական անհրաժեշտ շինանյութերով, իսկ հետագայում ԼՂՀ-ն կարող է կարգավորել նաև դրանց արտահանման գործընթացը:
Արցախը հարուստ է նաեւ աղբյուրներով և հանքային ջրերի պաշարներով, ինչը չափազանց արժեքավոր ապրանք է այսօր:
Բացի “Բեյզ մեթլզ”-ից, ԼՂ-ում օգտակար հանածոների որոնումներով, դրանց արդյունահանման եւ մշակման գործունեությամբ մտադիր են զբաղվել նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են “Գոլդ սթար”-ը, “Իսթ-Վեսթ գլոբալ մայնինգ inc.”-ը, “Գեգամենթ պլյուս”-ը, “Էներգիա պլյուս”-ը եւ այլ: Ընդ որում, “Բեյզ մեթլզ”-ը ԼՂ-ում ոսկու արդյունահանմամբ զբաղված է վաղուց:
Ուր են գնում բոլոր այդ միջոցներն եւ ինչու դրանք եւ ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը չեն բավարարում Ղարաբաղի քաղաքացիների ծիծաղելու չափ ցածր թոշակների եւ աշխատավարձերի վճարման համար, հայտնի է, երևի, միայն Աստծուն և ԼՂ նախագահ Բակո Սահակյանին:
Թեպետ, ըստ ամենայնի, դա հայտնի է նաև ՌԴ պետական որոշ կառույցներին, որոնք պարգևատրել են Բակո Սահակյանին ռուսական “Պետրոս Մեծ” 1-ին աստիճանի շքանշանով ու “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” ՌԴ մեդալով: Թե ինչ ծառայություններ է մատուցել Ղարաբաղի ղեկավարը օտարերկրյա պետությանը, ինչպես ռուսները կասեն՝ յոթ կնիքների տակ թաքցված գաղտնիք է:
Հայտնի է միայն, որ “Պետրոս Մեծ” շքանշանով պարգևատրվում են այն քաղաքացիները, որոնք, մեջբերում ենք՝ “իրենց բարձր նվաճումներով և պետական, արտադրական, գիտահետազոտական, սոցիալական, մշակութային, հասարակական ու բարեգործական գործունեությամբ նպաստում են Ռուսաստանյան պետականության ամրապնդմանը”: Նույնը վերաբերում ՝է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” ՌԴ մեդալին: Այն դարձյալ տրվում է “Ռուսաստանյան պետականության ամրապնդմանը” նպաստած անձանց: “Օգուտ, պատիվ և փառք” շքանշանի նշանաբանը կրկնում է Սուրբ Վլադիմիր կայսերական շքանշանի հին նշանաբանի տեքստը: Եվ մեդալը, և շքանշանը սահմանվել են 1994 թ. մարտի 2-ին, ՌԴ նախագահի հատուկ հրամանագրով:
Ամենաուշագրավն այն է, որ “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” ՌԴ մեդալը պետական պարգև է (Меда́ль о́рдена «За заслу́ги пе́ред Оте́чеством» — государственная награда Российской Федерации):
Հուսանք, որ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, ի վերջո, կբացի այս սարսափելի պետական գաղտնիքի առեղծվածային փակագծերը և կպատմի ԼՂՀ և ՀՀ քաղաքացիներին հայ պաշտոնյայի նկատմամբ ունեցած ռուսական իշխանությունների “թուլության” պատճառների մասին: Միաժամանակ և կտեղեկացնի, թե երբ է այդ պաշտոնյան վերջապես բարեհաճելու կյանքում գոնե մեկ անգամ կատարել իր խոստումը ու ժամանակին վճարել “իր” երկրի ուսուցիչների եւ թոշակառուների մուրացկանային “սուբսիդիաները”:
Թե չէ, ճիշտն ասած, փոքր-ինչ արդեն անհարմար է ստացվում…
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
“Երրորդ Ուժ Պլյուս” փակված թերթի գլխավոր խմբագիր
https://www.lragir.am/2015/07/20/117852/***
ԼՂՀ նախագահը երեք անգամ "տղամարդու պինդ խոսք" է տվել ու երեք անգամ խաբել
"Աղաջանյանների ընտանիքը Լեռնային Ղարաբաղում ամենահարգվածներից մեկն է՝ հաշվի առնելով նրա վաստակն ու մեր ժողովրդին մատուցած հայտնի ծառայությունները, եւ մեզ համար խիստ տհաճ է փակված թերթի շուրջ ստեղծված իրավիճակը": Այս մասին "Երրորդ ՈՒժ Պլյուս" ("ԵՈՒՊ") թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։
Նրա խոսքերով, հայկական փակված թերթի ու նրա գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանի գործը վերահսկում էին անձամբ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Լեռնային Ղարաբաղի ղեկավարը ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի եւ իր մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի ներկայությամբ "տղամարդու պինդ խոսք" է տվել միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: Թե ինչ միջոցներ են դրանք, պարոն Սահակյանը չի հստակեցրել։ Միայն հայտարարել է, որ խնդիրը կարող է կարգավորվել միայն Ռուսաստանի Դաշնություն ու Եվրոպա (ըստ ամենայնի՝ Ֆրանսիա) իր ուղեւորությունից հետո: Ամենայն հավանականությամբ, ղարաբաղյան արդարադատության խնդիրները լուծվում հենց են այս երկրներում։
Նշենք, որ վերջին շրջանում ԼՂՀ նախագահը երեք անգամ հանդիպել է ապօրինաբար փակված թերթի գլխավոր խմբագրի հետ։ Երեք հանդիպումներն էլ կայացել են ԼՂՀ ղեկավարի նախաձեռնությամբ եւ բոլոր հանդիպումներում, կրկին իր վարչակազմի անդամների ներկայությամբ, նա հանդիսավոր կերպով խոստացել է նպաստել հարցի լուծմանը: Սակայն Ռուսաստանից ու Եվրոպայից վերադառնալուց հետո Բակո Սահակյանը հայտարարել է, որ "երրորդ ուժ Պլյուս" թերթը, մեջբերենք, "չի տեղավորվում հայկական իրականության մեջ": Ավելին՝ գլխավոր խմբագրի բնակարանը այժմ վերահսկողության տակ է առնվել ԼՂՀ հատուկ ծառայությունների և ոստիկանության կողմից։ Դիտարկվում է Վահրամ Աղաջանյանի յուրաքանչյուր քայլը, հեռախոսազանգերն ու նամակագրությունը։ Արգելափակվել են խմբագրության էլեկտրոնային փոստի բոլոր հասցեները, բացի միջազգային կազմակերպությունների հետ կապված մեկից։ Միաժամանակ "ԵՈՒՊ"-ի գլխավոր խմբագրին սկսել են զանգահարել պետական լրատվամիջոցների որոշ լրագրողներ և սպառնալ վարկաբեկիչ բնույթի նյութեր հրապարակել երևանյան ու այլ ԶԼՄ-ներում։
Հիշեցնենք, որ "Երրորդ ՈՒժ Պլյուս"-ի ֆինանսական բոլոր միջոցներն Մոսկվայի "Ալֆա-բանկից" առանց որեւէ բացատրության ապօրինաբար առգրավվել է ՌԴ ԱԴԾ-ն (ФСБ), ինչի արդյունքում թերթը ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը: Լրագրողական խնայողությունները գողացած ԱԴԾ փոխգնդապետ Վադիմ Պոզդիշեւը հեռացվել է ԱԴԾ-ից այդ հանցագործության համար, սակայն ԱԴԾ-ի ղեկավարությունը հրաժարվում է վերադարձնել թերթր միջոցները: Կրկին՝ առանց որեւէ բացատրության եւ հայտարարությունների:..
Այս կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության իշխանություններին՝ կոչ անելով դիտարկել "Երրորդ ՈՒժ Պլյուս"-ի գործը և լուծել խնդիրը գործող օրենսդրության շրջանակներում: Սակայն ՌԴ իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարցմանը, իսկ վերջինս, ըստ ամենայնի, չի համարձակվում կրկնել իր հարցումը:
ԱԴԾ-ի կամայականությունների դեմ բողոքով հանդես են եկել նաև ֆրանսիացի լրագրողները, սակայն ՌԴ իշխանությունները հրապարակավ չեն արձագանքել Աղաջանյանի փարիզյան գործընկերների դեմարշին: Հայտնի է միայն, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն, Ֆրանսիայի ԱԳՆ-ի օգնությամբ, ակտիվ քայլեր է ձեռնարկել ֆրանսիական ԶԼՄ-ների բողոքը չեզոքացնելու նպատակով:
Նշենք նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մինչ օրս չեն վերանայել Վահրամ Աղաջանյանի դեմ ապօրինի քրեական գործը, որը դատապարտել են տասնյակ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԱՄՆ), Լրագրողներ առանց սահմանների (Ֆրանսիա) եւ նույնիսկ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը: "Էմնիսի Ինթերնեյշնլ"-ի կողմից Վահրամ Աղաջանյանը հայտարարվել է "խղճի բանտարկյալ"։ "ԵՈՒՊ"-ի գլխավոր խմբագրի "մեղքն" այն էր, որ նա համարձակվել է պաշտպանել մի խումբ արցախցի գյուղացիների իրավունքները, որոնք, ԼՂՀ վարչապետի քրեական գործողություններից վրդովված, բողոքի հանրահավաք էին կազմակերպել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակում:
Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք Բակո Սահակյանը մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ "տղամարդու պինդ խոսք" կտա, թե ոչ, սակայն Ռուսաստանի, Հայաստանի եւ ԼՂ իշխանությունները, Ֆրանսիայի ԱԳՆ աջակցությամբ, օրեցօր ուժեղացնում են ճնշումը Վահրամ Աղաջանյանի եւ նրա ընտանիքի վրա: Այդ չորս երկրների իշխանությունների ներկայացուցիչները մինչ օրս չեն հստակեցնում, թե ինչ կոնկրետ պահանջներ են ներկայացվում թալանված ու փակված թերթի գլխավոր խմբագրին։
Հիշեցնենք, որ "Երրորդ ՈՒժ Պլյուս" թերթը բացվել էր արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի ու արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ:
***
ГОСПОДИН ПРЕЗИДЕНТ, КУДА "ИСЧЕЗАЮТ" СОТНИ ТОНН КАРАБАХСКОГО ЗОЛОТА?
За что Бако Саакян получил орден «Петра Великого» 1 степени
Сезон отпусков близится к концу, а тысячи граждан Нагорного Карабаха никак не могут получить свои нищенские зарплаты и еще более нищенские пенсии, размер которых в лучшем случае колеблется в пределах 80 – 200 долларов. Речь, в первую очередь, об учителях, которым скоро выходить на работу. Чуть ли не ежедневно разгневанные карабахские учителя звонят в правительство НКР и степанакертскую мэрию, требуя от властей объяснений, но неизменно слышат в ответ: нет субсидий.
Насмерть запуганные карабахские СМИ боятся освещать взрывоопасную обстановку в столице и районах республики. В принципе, и освещать-то ее некому: все независимые СМИ в «демократическом» Карабахе предусмотрительно уничтожены давно, а официальные, по «понятным» причинам, и пикнуть не смеют…
Эта ситуация длится уже больше 7 месяцев – аж с декабря минувшего года. Страсти вокруг социальных выплат настолько накалены, что в НК выезжают спецкомиссии из Армении для прояснения положения дел на месте. Даже члены правящей Республиканской партии Армении, которых трудно заподозрить, так сказать, в демократических страданиях о тяжкой народной доле, не выдержали и в карабахском телеэфире раскритиковали власти НКР за нецелевые расходы бюджетных средств. То есть, в переводе с официального языка РА на почти все остальные языки мира – за масштабное воровство и грабеж населения.
Позднее в официальных армянских СМИ быстро промелькнула информация о том, что власти Армении выделили дополнительные 20 млн. долларов руководству Карабаха для выправления катастрофической ситуации. После этого в эфире карабахского ТВ всплыл радостно сияющий премьер-министр Ара Арутюнян и торжественно заявил, что отныне, с апреля с.г., никаких задержек с зарплатами и пенсиями не будет – их своевременная выплата сейчас в НК сродни эпическому подвигу. Но не прошло и месяца, ситуация снова повторилась и в худшей форме длится по сей день.
Поскольку официальных объяснений властей народ Карабаха так и не дождался, в столице НК циркулируют самые фантастические слухи относительно сложившихся реалий. Согласно некоторым из них, из бюджета НКР украдено от 2 до 6 миллиардов драмов, вследствие чего некоторые работники Центробанка содержатся под домашним арестом. По другим слухам, власти Нагорного Карабаха получили приказ из Москвы и других центров силы подготовить народ к территориальным уступкам Азербайджану. Для этого, дескать, надо уже сегодня нейтрализовать будущие очаги возможного сопротивления. С этой целью, по старой большевистской методике, следует довести граждан до состояния классической нищеты, поскольку бедняку не до высокой политики и ему легко навязать любые решения. Побочной целью якобы является расширение трещин между Арменией и Карабахом, поскольку основное финансирование НКР осуществляется из Еревана. Трудно сказать, насколько достоверны эти сведения, поскольку во второй армянской республике, судя по всему, запрещены даже легкие обсуждения накопившихся проблем.
Любопытно, что Нагорный Карабах по своей ресурсной базе способен прокормить не только сам себя, но и несколько стран вместе взятых. Речь в особенности о сельскохозяйственной продукции. Это мнение всех без исключения экспертов, изучивших экономический потенциал НК. Но по сей день основная часть этой продукции доставляется из полукаменистой Армении, где мало таких плодородных земель, как в Карабахе. Люди в НК буквально по золоту ходят, но то ли из-за бездарности властей и отвратительного государственного менеджмента, то ли в силу внешнего заказа они не желают реализовать даже 10 % богатейшего потенциала края.
Согласно публикациям СМИ, по последним сведениям, известная в Москве компания «Geologix Group», специализирующаяся на инженерных изысканиях, проектировании, поиске и разведке полезных ископаемых, намеревается начать масштабную добычу золота в Нагорном Карабахе. Об этом заявили основатели компании – 30-летние Никита Кочев и Павел Копытин, поведав об этом журналистке Насте Черниковой из журнала «Секрет фирмы». В интервью журналистке Кочев и Копытин рассказали, что к ним поступило предложение получить лицензию на добычу золота в небольшом месторождении Армении. Тогда же возникла идея рассмотреть другое месторождение – в Нагорном Карабахе.
«По данным экспедиции, проведённой Азербайджаном в советские годы, в Шаумяновском и Кашатагском районах НКР есть запасы 1250 тонн золота, 4550 тонн серебра, 1,84 млн. тонн меди, 660 000 тонн свинца и других металлов. Получить это месторождение оказалось проще простого – в непризнанной республике конкуренции практически нет. Месторождением владеют представители властей Нагорного Карабаха, они пригласили партнёров на встречу с президентом НК Бако Саакяном», – написала Н. Черникова. Руководители российского предприятия Кочев и Копытин сообщили ей, что их компания уже летом 2015 года планирует начать промышленную добычу золота в НК.
В Геологическом фонде Арцаха зарегистрированы 285 месторождений, пунктов добычи полезных ископаемых, из коих 83 – металлических, 197 – неметаллических, 5 – топливных. Реализуются 78 программ, 64 из которых касаются добычи, 14 исследований: 11 – металлических, 1 – неметаллических, 2 – топливных ресурсов. Нагорный Карабах располагает также разнообразным сырьем для производства строительных материалов, в первую очередь – полевым шпатом. Имеется сырье для производства цемента, черепицы. Увеличение объемов добычи неметаллических полезных ископаемых нацелено на обеспечение республики необходимыми природными стройматериалами, а в дальнейшем – и налаживание их экспорта.
Карабах богат также источниками родниковой и минеральной воды – ценным на сегодня товаром.
Помимо «Бейз Метлс», поисками полезных ископаемых и разработкой приисков в Карабахе намерены заняться такие компании, как «Голд стар», «Ист уэст глобал майнинг инк», «Гегамент плюс», «Энергия плюс» и др. Причем «Бейз Метлс» занят разработками золотых месторождений НК давно. Куда деваются все эти средства и почему их и межгосударственного кредита Армении не хватает на выплату смехотворно низких пенсий и зарплат граждан Карабаха, известно, наверно, одному Богу и руководителю НК Бако Саакяну.
Впрочем, по некоторым сведениям, известно оно, видимо, и некоторым госструктурам РФ, наградивших Бако Саакяна российским орденом «Петра Великого» 1-ой степени и медалью «За заслуги перед Отечеством». Что это за услуги оказал руководитель Карабаха иностранному государству – тайна за семью печатями. Известно лишь, что орденом «Петра Великого» награждаются граждане, цитируем, «за высокие достижения в государственной, производственной, научно-исследовательской, социальной, культурной, общественной и благотворительной деятельности направленные на укрепление государства Российского».
А медаль «За заслуги перед Отечеством», снова цитата, «предназначена для награждения граждан за особо выдающиеся заслуги, связанные с укреплением российской государственности, социально-экономическим развитием страны, научно-исследовательской деятельностью, развитием культуры и искусства, выдающимися спортивными достижениями, укреплением мира, дружбы и сотрудничества между народами, за значительный вклад в укрепление обороноспособности страны. Девиз ордена «Польза, честь и слава» повторяет девиз императорского ордена Святого Владимира. Учреждена 2 марта 1994 года специальным указом президента России.
Надеемся, что пресс-служба президента НКР раскроет, наконец, мистические скобки этой страшной государственной тайны и поведает гражданам РА и НК о причинах «слабости» властей другого государства к армянскому чиновнику. Одновременно и сообщит, когда этот армянский чиновник соблаговолит, наконец, хоть раз в жизни сдержать свое обещание и выплатить учителям и пенсионерам «своей» страны их нищенские «субсидии».
А то, право, неловко даже как-то…
Ваграм АГАДЖАНЯН
Главный редактор незаконно закрытой газеты «Третья Сила Плюс»
***
Президент Нагорного Карабаха трижды дал "твердое мужское слово" и трижды обманул
"Семья Агаджанянов - одна из уважаемых в Нагорном Карабахе, учитывая ее известные заслуги, и нам крайне неприятна ситуация, сложившаяся вокруг закрытой газеты". Об этом на встрече с главным редактором газеты "Третья Сила Плюс" Ваграмом Агаджаняном сказал президент Нагорного Карабаха Бако Саакян.
По его словам, дело закрытой армянской газеты и ее главного редактора Ваграма Агаджаняна контролируют лично президент Армении Серж Саргсян и первая леди Армении Рита Саргсян.
Руководитель Нагорного Карабаха в присутствии главы администрации президента НКР Марата Мусаеляна и своего пресс-секретаря Давида Бабаяна дал твердое мужское слово принять меры для исправления ситуации. Что это за меры, господин Саакян не уточнил. Лишь заявил, что конфликт может быть урегулирован только после его поездки в Российскую Федерацию и Европу - судя по всему, во Францию. По всей видимости, проблемы карабахского правосудия решаются в этих двух странах.
Отметим, что за последний период президент НК трижды встречался с главным редактором закрытой газеты. Все три встречи состоялись по инициативе руководителя Нагорного Карабаха и на всех встречах, опять-таки в присутствии представителей своей администрации, он торжественно обещал способствовать решению вопроса.
Однако после возвращения из России и Европы Бако Саакян заявил, что газета "Третья Сила Плюс", цитируем, "не вписывается в армянские реалии".
Более того: квартира главного редактора ныне взята под контроль спецслужб и Полиции НКР. Отслеживается каждый шаг, телефонные звонки и переписка Ваграма Агаджаняна. Заблокированы все адреса электронной почты редакции, кроме одного, связанного с международными организациями. Одновременно главному редактору "ТСП" стали звонить журналисты из государственных СМИ и угрожать публикациями компрометирующего характера в ереванских и других СМИ.
Напомним, что все финансовые средства "Третьей Силы Плюс" без всяких объяснений были незаконно изъяты со стороны ФСБ РФ из московского "Альфа-банка", в результате чего газета вынуждена была приостановить свою деятельность. Подполковник ФСБ Вадим Поздышев, укравший журналистские сбережения, был уволен из ФСБ за это преступление, однако руководство ФСБ отказывается возвращать "ТСП" ее средства. Опять-таки без всяких объяснений и заявлений...
В этой связи омбудсмен Армении Арман Татоян 31 марта с.г. официально обратился к властям Российской Федерации с призывом рассмотреть дело "Третьей Силы Плюс" и решить проблему в рамках действующего законодательства. Прошло три месяца, но власти РФ никак не реагируют на официальный запрос омбудсмена Армении, а последний, судя по всему, не решается повторить запрос.
С протестом против произвола ФСБ выступили и французские журналисты, однако власти РФ публично не среагировали на демарш и парижских коллег Агаджаняна. Известно лишь, что МИД России с помощью МИД Франции принял самые активные меры по нейтрализации протеста французских СМИ.
Отметим также, что власти Нагорного Карабаха до сих пор не пересмотрели и незаконное уголовное дело против Ваграма Агаджаняна, которое осудили десятки международных организаций, в том числе Комитет протекции журналистов (США), Журналисты без границ (Франция) и даже Союз журналистов России. Со стороны "Эмнисти интернейшнл" Ваграм Агаджанян был объявлен "узником совести".
"Вина" главного редактора "ТСП" заключалась в том, что он защитил права группы карабахских крестьян, доведенных до отчаяния криминальными действиями премьер-министра Нагорного Карабаха и устроивших митинг на главной площади столицы НК - Степанакерта.
По сведениям, поступающим из Москвы, дело "ТСП" контролируют также пресс-секретарь президента России Дмитрий Песков и руководство ФСБ РФ.
Пока не известно, даст ли Бако Саакян четвертое по счету "твердое мужское слово" в течение одного года, но власти России, Армении и НК, при содействии МИД Франции, день ото дня усиливают давление на Ваграма Агаджаняна и его семью.
Представители властей этих четырех стран до сих пор не уточняют, какие конкретные требования предъявляются к главному редактору ограбленной и закрытой газеты...
"Третья Сила Плюс"
Комментариев нет:
Отправить комментарий