среда, 4 декабря 2019 г.

СЕРГЕЙ ЛАВРОВ В БАКУ ОБСУЖДАЕТ СДАЧУ АЗЕРБАЙДЖАНУ 5 АРМЯНСКИХ РАЙОНОВ: ЭКСПЕРТ


"Визит министра иностранных дел РФ Сергея Лаврова в Баку – это ответ на визит в Москву Мехрибан Алиевой и продолжение обсуждавшихся там вопросов. В том числе и по Карабаху". Об этом в интервью СМИ заявил известный азербайджанский эксперт Ариф Юнус. 

По его словам, "сейчас будут обсуждаться детали плана Лаврова, в результате которого армяне должны будут вернуть поэтапно Азербайджану 5 районов, а в регион под видом миротворческих будут введены российские войска. И на этом все и остановится. В Баку возврат этих районов будет преподноситься как огромная победа, а население будут убеждать в том, что вслед за этим последует и возврат Карабаха в Азербайджан. И все это, разумеется, будет преподнесено как личная победа Мехрибан Алиевой".

Ариф Юнус убежден, что визит Мехрибан Алиевой в Москву, безусловно, не был обусловлен решением Владимира Путина наградить первую леди Азербайджана. 

"Это – ширма. Конечно же, в ходе визита обсуждались все детали транзита власти в Азербайджане. В том числе не исключено, что официально о смене власти нам будет заявлено в канун Нового года, как это уже было в случае с Путиным в 2000 году. В то же время этот визит действительно четко свидетельствует и о готовящейся смене внешнеполитических ориентиров. Семья Пашаевых (к которой принадлежит Мехрибан Алиева) никогда не скрывала своих пророссийских взглядов и потому Азербайджан начнет дрейф в сторону России. Полагаю, что в ходе встречи с Путиным шел разговор также и о возможности вхождения Азербайджана в состав ЕАЭС, а также решения карабахского конфликта на основе «плана Лаврова»", - заявил азербайджанский эксперт.

***

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 5 ՀԱՅԿԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ. ՓՈՐՁԱԳԵՏ

"ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու պատասխան է Մեհրիբան Ալիեւայի օրերս Մոսկվա կատարած այցին եւ այնտեղ քննարկված հարցերի,  այդ թվում՝ Ղարաբաղի հարցի քննարկման շարունակությունն է"։ Այս մասին ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի հայտնի փորձագետ Արիֆ Յունուսը։  

Նրա վկայությամբ, "այժմ քննարկվում են «Լավրովի պլանի» մանրամասները, որի իրականացման արդյունքում հայերը պետք է փուլ առ փուլ Ադրբեջանին վերադարձնեն 5 շրջան, իսկ խաղաղապահների անվան տակ տարածաշրջան կմտնեն ռուսական զորքերը։ Եվ սրանով ամեն ինչ առայժմ կավարտվի։ Բաքվում այդ շրջանների վերադարձը ներկայացվելու է իբրեվ հսկայական հաղթանակ, իսկ բնակչությանը համոզելու են, որ դրան կհետևի նաև Ղարաբաղի վերադարձը Ադրբեջան։  Այս ամենը, բնականաբար, մատուցվելու է որպես Մեհրիբան Ալիևայի անձնական հաղթանակ"։ 

Արիֆ Յունուսը համոզված է, որ Մեհրիբան Ալիեւայի այցը Մոսկվա, անկասկած, պայմանավորված չէր Ադրբեջանի առաջին տիկնոջը պարգեւատրելու Վլադիմիր Պուտինի որոշմամբ: 

"Դա ընդամենը պատրվակ է։ Իհարկե, այցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանում իշխանության տարանցման բոլոր մանրամասները։ Չի բացառվում, որ իշխանափոխության մասին մեզ պաշտոնապես կհայտարարեն Ամանորի նախօրեին, ինչպես դա արդեն եղել է Պուտինի դեպքում 2000 թվականին։  Միևնույն ժամանակ այս այցն իսկապես հստակ վկայում է նաև Ադբեջանի արտաքին քաղաքականության կողմնորոշիչների պատրաստվող փոփոխության մասին։  Փաշաևների ընտանիքը (որին պատկանում է Մեհրիբան Ալիևան) երբեք չի թաքցրել իր ռուսամետ հայացքները, և այդ պատճառով Ադրբեջանը դրեյֆ կսկսի դեպի Ռուսաստան։  Կարծում եմ, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության, ինչպես նաև «Լավրովի պլանի» հիման վրա ղարաբաղյան հակամարտության լուծման մասին", - նշել է ադրբեջանցի փորձագետը:

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий