вторник, 12 ноября 2019 г.

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ. «ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ԱԶՆՎՈՐԵՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՐԱԶԱՏ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԲԱՐՁՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»




Ռուսաստանի իշխանությունների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» («ԵՈՒՊ») հայկական անկախ թերթը ահազանգեր է ստանում առ այն, որ սոցիալական ցանցերում ՀՀ նախկին և ԼՂՀ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները վարկաբեկիչ որոշակի արշավ են սկսել թերթի ու նրա գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանի դեմ: Նույնիսկ փակ թերթի նյութերը իսկական հիստերիա և խուճապ են առաջացնում քաղաքական որոշ շրջանակներում, ՌԴ և ԱՄՆ մայրաքաղաքներում։ Ուստի օգտագործվում է ընդդիմախոսին սկզբում հրեշացնելու եւ հեղինակազրկելու, այնուհետև նրա նկատմամբ հավանաբար ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու հին բոլշևիկյան մոդելը։
Սակայն ՀՀ նախկին և ԼՂՀ ներկայիս իշխանությունները շատ լավ գիտակցում են «ԵՈՒՊ» եւ նրա խմբագրի դեմ վարկաբեկիչ քարոզարշավի ողջ ծանրությունը, քանի որ հայկական ծանրագույն պայմաններում գործած ու պետական կառույցների եւ ընդդիմության կողմից որեւէ օգնությունից զրկված թերթը սեղմ ժամկետներում հասել է այնպիսի հաջողությունների, որ իշխանությունների կողմից նրա փակումը միայն ժամանակի հարց էր, հաշվի առնելով, որ ոչ մի լավ բան մեզանում անպատիժ չի մնում։
Ամենակարճ ժամկետներում «Երրորդ Ուժ Պլյուսը» Հայաստանում առաջինն է դարձել բազում ցուցանիշներով։ «ԵՈՒՊ»-ը առաջին հայկական թերթն է, որի կոլեկտիվը կազմված էր հակամարտող տարբեր երկրների ու ժողովուրդների ներկայացուցիչներից: Հայկական պարբերականում խաղաղ աշխատել ու համագործակցել են հայերն ու ադրբեջանցիները, ռուսները, վրացիները, աբխազներն ու օսերը, իրանցիներն ու հրեաները, թուրքերն ու քրդերը, եվրոպական տարբեր պետությունների քաղաքացիներ եւ այլն: Սա 32 էջանոց առաջին ռուսալեզու ամսաթերթն էր ՀՀ-ում: 2004 թ. «ԵՈՒՊ»-ը ՀՀ պատմության մեջ դարձավ հայկական առաջին ամբողջովին գունավոր շաբաթաթերթը: 15-20 տարվա պատմություն ունեցող հայկական թերթերի տպաքանակը ընդհանուր առմամբ ներկայումս չի գերազանցում 3-5 հազար օրինակը։ Չնայած նախկին իշխանությունների անդադար ճնշումներին ու տարաբնույթ, աներևակայելի բոլոր սադրանքներին, «ԵՈՒՊ»-ի տպաքանակը, ընդամենը 3 տարի անց, պետք է հասներ արդեն 7-8 հազար օրինակի, եւ հենց այդ ժամանակահատվածում էլ Սերժ Սարգսյանի հրահանգով ականահարվեց նրա գործունեությունը:
Իրավիճակը իշխանությունների համար բարդանում է նրանով, որ «ԵՈՒՊ» գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանի ընտանիքը լավ ճանաչված է ոչ միայն ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, այլեւ հայկական երկու հանրապետությունների սահմաններից դուրս: Մասնավոր զրույցներում ՀՀ և ԼՂՀ նախագահները ստիպված խոստովանում են, որ Աղաջանյանների ընտանիքը չափազանց հարգված է Արցախում և Հայաստանում, ուստի գլխավոր խմբագրին շատ դժվար է մեղադրել ինչ-որ կրիմինալի մեջ: Լլրագրողի հայրը` Գևորգ Աղաջանյանը երկար տարիներ ղեկավարել է Արցախի Գրողների միությունը, նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել գրականության և արվեստի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Նաիրի Զարյանը, Մարիետտա Շահինյանը, Լեոնիդ Գուրունցը, Սերո Խանզադյանը, Սուրեն Մուրադյանը, Բոգդան Ջանյանը, Շչորս Դավթյանը եւ շատ-շատ այլ հայտնի մտավորականներ:
Ջերմ, բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել հատկապես Աղաջանյանների ընտանիքի և Արցախում Մայր Հայաստանի իսկական խորհրդանիշի վերածված մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի միջև: Այդ բարեկամությունը սկսվել էր դեռևս անցյալ դարի 50-60-ական թվականներին, երբ Գևորգ Աղաջանյանը ղեկավարել է ԼՂ Գրողների միության բաժանմունքը: Մեծ բանաստեղծուհին բարձր էր գնահատել նաև «ԵՈՒՊ» գլխավոր խմբագրի գործունեությունը, որին նվիրել է հետեւյալ տողերը. «Վահրամ Աղաջանյանը ազնվորեն է կատարում հարազատ ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը»:
Ինչպես հայտնի է, Սիլվա Կապուտիկյանը, ի նշան բողոքի, իշխանություններին է վերադարձրել պատվավոր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որով նրան պարգևատրել է ՀՀ նախագահը, ինչը առաջացրեց հանրապետության ղեկավարության զայրույթը։ Իշխանությունները մինչ օրս վրեժ են լուծում Վահրամ Աղաջանյանի ընտանիքից նաև հռչակավոր բանաստեղծուհու հետ բարեկամական կապեր ունենալու համար:
Սակայն, չնայած իշխանությունների բոլոր հետապնդումներին, «Երրորդ Ուժ Պլյուս» ապօրինաբար փակված թերթի գործունեությունը, պարբերականի բացման օրվանից ընդամենը մեկ տարի անց, ըստ արժանվույն են գնահատել ՀՀ ամենահայտնի մտավորականներն ու քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, ինչը չլսված երեւույթ է հիմնովին բարոյազրկված հայկական ներկայիս իրականության մեջ: Թերթի կայքում մեջբերել ենք ընդամենը մի քանի գնահատական, սակայն դրանք էլ բավարար են, որպեսզի ընթերցողը ավելի լավ հասկանա, թե ինչու է թերթը հետապնդումների ենթարկվում նույնիսկ հաշվեհարդարից հետո:

***

SILVA KAPUTIKYAN. "VAHRAM AGHAJANYAN HONESTLY FULFILLS THE HIGH MISSION OF SERVING HIS NATIVE PEOPLE" - LRAGIR.AM

The Armenian Independent newspaper "Third Force Plus" ("TFP"), illegally closed by the efforts of the Russian authorities, the US Embassy in Armenia and former President Serzh Sargsyan, receives signals that representatives of the former Armenian authorities and the current NKR authorities have launched a kind of discrediting campaign on social networks against the newspaper and its editor-in-chief Vahram Aghajanyan. Even articles in closed newspapers cause real hysteria and panic in some political circles, in the capitals of Russia and the United States. Therefore, the old Bolshevik model is used, first of denigrating and discrediting the opponent, and then, probably, taking tougher measures against him.

However, the former Armenian authorities and the current NKR authorities are very well aware of the severity of the discrediting campaign against the "TFP" and its editor, since the newspaper, which operated in the most difficult Armenian conditions and deprived of any help from state structures and the opposition, achieved such success in the shortest possible time that its closure by the authorities was only a matter of time, considering that nothing good goes unpunished with us.

In the shortest possible time, the "Third Force Plus" became the first in Armenia in many respects. EUP is the first Armenian newspaper, the staff of which consisted of representatives of different conflicting countries and peoples. Armenians and Azerbaijanis, Russians, Georgians, Abkhazians and Ossetians, Iranians and Jews, Turks and Kurds, citizens of various European states, etc. worked and collaborated peacefully in the Armenian edition. It was the first 32-page Russian-language daily newspaper in Armenia. The circulation of Armenian newspapers with 15-20 years of history as a whole currently does not exceed 3-5 thousand copies. Despite the incessant pressure from the former authorities and all sorts of unimaginable provocations, the circulation of the "European Union" was supposed to reach 7-8 thousand copies in just 3 years, and it was during this period that, on the instructions of Serzh Sargsyan, its activities were undermined.

The situation is complicated for the authorities by the fact that the family of the editor-in-chief of the "TFP" Vahram Aghajanyan is well known not only in Armenia and the NKR, but also outside the two Armenian republics. In private conversations, the Presidents of Armenia and the NKR are forced to admit that the Aghajanyan family is highly respected in Artsakh and Armenia, so it is very difficult to accuse the editor-in-chief of any crime. The journalist's father Gevorg Aghajanyan led the Artsakh Writers' Union for many years, his works were highly appreciated by such outstanding figures of literature and art as Nairi Zaryan, Marietta Shahinyan, Leonid Gurunts, Sero Khanzadian, Suren Muradian, Bogdan Janyan, Shchors Davtyan and many other well-known intellectuals.

Warm, friendly relations have developed, in particular, between the Aghajanyan family and the great poet Silva Kaputikyan, who has become a real symbol of Mother Armenia in Artsakh. This friendship began back in the 50s and 60s of the last century, when Gevorg Aghajanyan headed the branch of the Union of Writers of Nagorno-Karabakh: "Vahram Aghajanyan honestly fulfills the high mission of serving his native people".

It is known that Silva Kaputikyan, in protest, returned to the authorities the Order of St. Mesrop Mashtots, which was awarded to her by the President of Armenia, which caused the anger of the republic's leadership. The authorities are still taking revenge on the family of Vahram Aghajanyan for friendly relations with the famous poet.

However, despite all the persecution by the authorities, the activities of the illegally closed newspaper "Third Force Plus" were appreciated by the most famous representatives of the intelligentsia and all political forces of Armenia just a year after the publication was opened, which is, in principle, an unheard-of phenomenon. We have given only a few estimates on the newspaper's website, but they are enough for the reader to better understand why the newspaper is being persecuted even after closure:

Комментариев нет:

Отправить комментарий