среда, 4 ноября 2026 г.

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ


Նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի տանը հավաքվել էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Փակ քննարկումից հետո ընդդիմադիրները հանդես եկան միասնական հայտարարությամբ։ 

«Մենք` ներքոստորագրյալ քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ եւ տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ հայտարարում ենք համազգային համախմբման ձեւավորման մասին, հաստատելով համախմբման հետեւյալ առաջնային նպատակները`

- ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժում, 

- խաղաղություն առանց միակողմանի զիջումների եւ տարածքային կորուստների, 

- ազգային ինքնության եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն,

- ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում։

Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնվում են միավորել իրենց ջանքերը գերակա ազգային խնդիրների շուրջ, հանրային միասնության մթնոլորտ ձեւավորելու եւ մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բոլոր քաղաքական ուժերի հանրային եւ հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը», - ասված է միասնական հայտարարությունում։

Հանդիպմանը ներկա էին «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» քաղաքական ուժերը։

https://www.youtube.com/watch?v=6Vk2QUiKtk8

https://www.youtube.com/watch?v=M-x4jZD8X-U

***

Ի՞ՆՉ ԳԱՂՏՆԻ ՆԱՄԱԿ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻևԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Ինչո՞ւ ՀՀ դատախազությունը չի պատասխանում հետևյալ հարցին. «Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է Արցախը 5 միլիարդ դոլարի դիմաց վաճառելու գործով, թե՞ ոչ»…

Կարդալ ավելին․ 

https://thirdforceplus.blogspot.com/2026/05/blog-post_17.html

***

ՎԻԿՏՈՐ ՆԱԴԵԻՆ-ՌԱևՍԿԻ. "ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՅԴՊԵՍ 

ԷԼ ՉՕԳՆԵՑ ՂԱՐԱԲԱՂԻՆ։ ԴԱ ԵՐևԱՆԻ ՀՐԱՄԱՆՆ ԷՐ"

Արցախցի իրենց եղբայրներին ու քույրերին լքած Հայաստանի իշխանությունների պետական դավաճանության մասին խոսում է արդեն ողջ աշխարհը, այդ թվում ՝ օտարազգի գիտնականները...

Ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2026/06/blog-post_13.html

***

ՈԻԿՐԱԻՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Եթե հանկարծ ենթադրենք, որ բոլոր հայ գեներալները դեբիլներ են ու կլինիկական ապուշներ և իզուր են ուտում իրենց հացը, ապա նույնիսկ այդ դեպքում հնարավոր չէր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, եթե չլիներ դավաճանություն։ Ղարաբաղն այնքան անառիկ երկիր է, որ առանց դավաճանության այն հանձնելն ուղղակի անհնար է։ Այն հանձնել է Փաշինյանը։ Ղարաբաղյան բանակը ենթարկվում էր Երևանին և կատարում էր բացառապես նրա հրամանները։ Նման եզրահանգումների է եկել ուկրաինացի հայտնի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական։ Մանրամասները ՝ ստորև հրապարակված հոդվածում և տեսանյութում:

Կարդալ ավելին․ 

https://thirdforceplus.blogspot.com/2026/03/blog-post_31.html

Комментариев нет:

Отправить комментарий