четверг, 15 октября 2026 г.

Արցախը մեր թիկունքն էր, մեր պաշտպանական զրահը. կորցնելով այն՝ վտանգեցինք Հայաստանը

Հայի կարճատեսություն. վա՜յ քեզ, Հայաստան...

Այնպիսի տպավորություն է, թե հայ ժողովրդի եւ Հայաստան պետության վրա ինչ-որ ուժեր մի մեծ էքսպերիմենտ են դրել: Եվ հետեւում են` տեսնեն, թե ինչքան կդիմանա մեր պետությունն այս աննախադեպ զրկանքներին, ճնշումներին, կորուստներին: Այդ էքսպերիմենտն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով, որը բացարձակապես կորցրել է հայ մարդու դիմագիծն ու հայկական պետության ղեկավարին բնորոշ դիմադրողականությունը կամ էլ անձամբ է մասնակցել այդ էքսպերիմենտի մշակմանը եւ հիմա հաճույքով իրականացնում է այն:

Երբ 2020 թվականի դաժան պատերազմում մենք պարտվեցինք եւ մի ողջ լույս սերունդ հողին հանձնեցինք, մեզ թվում էր, թե դա մեր պատմության ամենասեւ էջն է, ավելի վատ օր, քան 2020-ի նոյեմբերի 9-ն էր, մեզ համար չի կարող լինել: Հիմա հետահայաց հասկանում ենք, որ պատերազմում մեր կորուստները ոչինչ են խաղաղության կորուստների համեմատ: Եթե անգամ այս 6 տարում այդքան շատ զոհ չենք տվել, բայց այնքան հող, ինչքան այս 6 տարում ենք կորցրել, նախորդ հարյուրամյակում չէինք կորցրել: Կորցրել ենք ինքնիշխանություն, արժանապատվություն, հեռանկար, արժեհամակարգ, հիշողություն: 

Երբ խելոք մարդիկ ասում էին, որ Արցախը մեր թիկունքն է, մեր պաշտպանական զրահը, որ այն կորցնելով վտանգվում է նաեւ Հայաստանը, մեր կողքին ապրող ինչ-որ երկոտանիներ առարկում էին դրան: Համարում էին, որ Արցախը խանգարում է Հայաստանին` ազատ, բարեկեցիկ ու ապահով ապրելու: Այսօր ակնհայտ է, որ Արցախը խժռելուց հետո թշնամին անցել է բուն Հայաստանին, եւ սուտ են այն հավաստիացումները, թե անկլավներն էլ տանք, հանգիստ կապրենք: Չի լինելու հանգիստ կյանք: Հանգիստ կյանք ցանկացողները պետք է տարրական գիտակցություն ունենային եւ հայկական հողի ամեն միլիմետրի համար ի սկզբանե պայքար մղեին:

Արմինե Օհանյան

09:00, 16 հոկտեմբեր, 2026

https://hraparak.am/am/post/fc7c42c995c578866df84e8ad3f8e45c

***

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ. «ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ 1918-Ի ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ ԷԻՆ»

1918 թ. Սարդարապատի ճակատամարտում հայոց բանակի մահապարտների փառապանծ գունդը բաղկացած է եղել հոգևորականներից և արցախցիներից

«Սարդարապատը մեզ համար մեր ինքնաճանաչողության բարձրակետն է՝ ինչպիսին ենք մենք եւ ինչպիսին կարող ենք լինել։ Երբ մենք հասնում ենք այդ ինքնաճանաչողության կետին, սխրանքների ու հերոսության ազգ ենք դառնում։ Այնպես որ, մեզ առաջինը հենց դա է պակասում, եւ այս շարժումը հուսով եմ մեզ կտանի այդ ինքնաճանաչողության ակունքին», - Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա հիշեցրեց, որ 1918 թվականի հերոսամարտին մասնակցած մահապարտների գնդի մեծ մասն արցախցիներն էին։ Այդ գունդը կազմված էր հոգեւորականներից եւ արցախցիներից։

«Սա հատուկ շեշտում եմ բոլոր նրան համար, ովքեր ասում են՝ արցախցիները տարբեր են, ուրիշ են, բաժանարար գիծ են անցկացնում մեր սեփական ազգի միջեւ։ Այս դաշտում է կռվել մահապարտների գունդը, ըստ վկայությունների, ամենամարտունակը։ Նրանց մեծ մասը պարզ ժողովուրդն էր, ոչ զինվորականներ։ Եվ նրանք, ովքեր մեզ ասում են՝ մեր ուժերը չեն ներում, մենք չենք կարող, ուղղակի ինքնաճանաչողություն չունեն», - ասաց Բագրատ սրբազանը։

https://russia-armenia.info/node/98158

***

ՈՉ ՄԻ ԱՐՑԱԽՑԻ ՉԻ ԼՔԵԼ ԴԻՐՔԵՐԸ։ ՓԱԽՈՒՍՏ ԵՂԵԼ Է ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՏՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար սենսացիոն մանրամասներ է հրապարակել 44-օրյա պատերազմի մասին

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2026/04/44-283-265-2020-27-44-httpswww.html


***

«ԵԹԵ ԱՐՑԱԽԸ ՉՀԱՆՁՎԵՐ, ԱՐՑԱԽԸ ՉՎԱՃԱՌՎԵՐ, ՈՉ ՄԻ ԱՐՑԱԽՑԻ ՉԷՐ ԹՈՂՆԻ ԻՐ ՏՈՒՆԸ»․ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ

Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի խոսքերով ՝ «այն սերը դեպի իր հողը, որը որ ես տեսնում էի Արցախում, Հայաստանի շատ վայրերում չէի տեսնում»...

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2025/07/blog-post_31.html

***

ՈԻԿՐԱԻՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Եթե հանկարծ ենթադրենք, որ բոլոր հայ գեներալները դեբիլներ են ու կլինիկական ապուշներ և իզուր են ուտում իրենց հացը, ապա նույնիսկ այդ դեպքում հնարավոր չէր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, եթե չլիներ դավաճանություն։ Ղարաբաղն այնքան անառիկ երկիր է, որ առանց դավաճանության այն հանձնելն ուղղակի անհնար է։ Այն հանձնել է Փաշինյանը։ Ղարաբաղյան բանակը ենթարկվում էր Երևանին և կատարում էր բացառապես նրա հրամանները։ Նման եզրահանգումների է եկել ուկրաինացի հայտնի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական։ Մանրամասները ՝ ստորև հրապարակված հոդվածում և տեսանյութում:

Կարդալ ավելին․ 

https://thirdforceplus.blogspot.com/2026/03/blog-post_31.html

***

Ի՞ՆՉ ԳԱՂՏՆԻ ՆԱՄԱԿ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻևԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Ինչո՞ւ ՀՀ դատախազությունը չի պատասխանում հետևյալ հարցին. «Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է Արցախը 5 միլիարդ դոլարի դիմաց վաճառելու գործով, թե՞ ոչ»…

Կարդալ ավելին․ 

https://thirdforceplus.blogspot.com/2026/05/blog-post_17.html

***
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ԱՅՈ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ ԹՈՂԵՑ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ, ՉՕԳՆԵՑ ՆՐԱՆՑ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության ղեկավարության դավաճանության փաստը Արցախի հարցում հաստատում են անգամ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները․․․

Կարդալ ավելին․ 

https://thirdforceplus.blogspot.com/2025/04/blog-post_19.html

***

"ԱՐԱ՛, ՊԵՏՈՒԹՅԱՆԴ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է. Ո՞ՆՑ ԵՍ ԿԱՆԳՆՈՒՄ, ԱՍՈՒՄ՝ ՄՈՌԱՑԵ՛Ք". ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ

https://www.youtube.com/watch?v=ecDf9Q3sKMg

***

"ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է 400 ՀԱԶԱՐ ԱՐՑԱԽՑԻ"

Ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2026/05/400.html

***

ԹՇՆԱՄԻՆ ՆԵՐՍԻՑ Է ԳՐԱՎԵԼ ԵՐԿԻՐԸ

Հայաստանի պատմության թանգարանում մեր Հայրենիքի մի մասը՝ Արևմտյան Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա»

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2026/10/9-httpswww.html

***

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ԻՆՁ ՇԱՏ ՀԱՃԱԽ «ԹՈՒՐՔ» ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ։ ԲԱՅՑ ԵՍ ՉԵՄ ՆԵՂԱՆՈՒՄ ԴՐԱՆԻՑ»

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2025/12/blog-post_75.html

***

ԵՐԿՈՒ ՓԱՍՏ, ԵՐԿՈՒ "ԱՌԵՂԾՎԱԾ"

Փաստ առաջին․ Նիկոլ Փաշինյանը "չգիտես ինչու" որոշել է տնկել Երևանի կենտրոնում հարյուրավոր իսրայելական "Հուդայածառեր"։ Փաստ երկրորդ․ ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը "չգիտես ինչու" բարձր պաշտոն է ստացել իսրայելական ընկերությունում. Pastark.am

Կարդալ ավելին․



***

ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿԻ. «ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՀՆԱՐ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՐՏԸ՝ ԱՐԱՐԱՏԻ ՀՈՎԻՏԸ»

Ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես է եկել հակաարցախյան, հակահայկական հայտարարություններով առ այն, թե Ղարաբաղյան շարժումը իբր սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Այս ֆանտաստիկ հիմարությունը մեկնաբանելու իմաստ չկա, քանզի հայտնի է բոլորին, ում գլխում գոնե մի քիչ ուղեղ կա. Հայաստանի անվտանգությանը սպառնում է հենց Ղարաբաղյան շարժման բացակայությունն ու Ղարաբաղի հայաթափումը։ Սա հասկանում են բոլորը, նույնիսկ օտարները, բայց ոչ Հայաստանի կառավարությունը ՝ Փաշինյանի գլխավորությամբ…

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2025/04/1919.html

Комментариев нет:

Отправить комментарий